Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 3.djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

գծում է պարզ տեսանելի ալիքաձև կամ օղակաձև կոր (նկ․ 4բ)։ Ազատության երեք աստիճան ունեցող հավասարակշռված Գ–ի առանցքը ձգտում է պահպանել նա–խապես տրված ուղղությունը։ Եթե Գ–ի Նկ․ 3․ P ուժի ազդեցությունը պտտվող ռոտո–րով գիրոսկոպի վրա առանցքը ուղղված է որևէ աստղի ուղղու–թյամբ, ապա սարքի հիմքի ցանկացած տե–ղափոխման և պատահական ցնցումների դեպքում առանցքը կպահպանի այդ ուղ–ղությունը։ Գ–ի այս հատկության հիման վրա ֆրանսիացի գիտնական Լ․ Ֆուկոն վւորձով ապացուցել է (1852) Երկրի պտույ– տըն իր առանցքի շուրջը։ Երկիրը նույն–պես հսկայական Գ․ Է, որի առանցքը կատարում է պրեցեսիոն և նուտացիոն շարժումներ։ Եթե Գ–ի թափանիվի առանց– քըն ամրացված է մեկ շրջանակում (նկ․ 5), որը կարող է սարքի հիմքի նկատմամբ Նկ․ 4․ ա–հոլի պրեցեսիան ծանրության ուժի ազդեցությամբ, բ–հոլի առանցքի շարժումը դանդաղ պտտման դեպքում պտտվել DE առանցքի շուրջը, ապա Գ․ կունենա ազատության երկու աստիճան, քանի որ այն կարող է կատարել երկու անկախ պտույտ AB և DE առանցքների շուրջը։ Եթե ազատության երկու աստի–ճան ունեցող Գ–ի հիմքը սկսի պտտվել со անկյունային արագությամբ KL առանց–քի շուրջը, որը АВ առանցքի ևետ կազմում է а անկյուն, ապա թափանիվի առանցքը ամենակարճ ճանապարհով կշրջվի KL առանցքին զուգահեռ ուղղությամբ, ընդ որում այնպես, որ թափանիվի և Գ–ի հիմքի պտույտները կատարվեն միևնույն ուղղությամբ։ Գիրոսկոսյային սարքերի կառուցվածքը հիմնված է ազատության երկու կամ երեք աստիճան ունեցող Գ–ի այս կամ այն հատկության վրա։ Ազատության երեք Նկ․ 5․ ազատության երկու աստիճան ունեցող գիրոսկոպ աստիճան ունեցող Գ–ի առանցքի ուղղու–թյունը պահպանելու հատկությունը օգ–տագործվում է ինքնաթիռների, նավերի, հրթիռների, տորպեդների շարժումներն ավտոմատ ղեկավարող սարքերում։ Ազա–տության երեք աստիճան ունեցող Գ–ի՝ ուժի ազդեցությամբ պրեցեսիա կատարե–լու հատկությունը օգտագործվում է գիրո– կողմևացույցի և գիրոուղղաձիգի կամ գիրոհորիզոնի աշխատանքներում։ Գիրո– կայունարարների և ավիացիոն դարձա–նշանների աշխատանքում օգտագործվում են ազատության երկու աստիճան ունե–ցող Գ–ներ։ Գրկ․ Николаи Е․ Л․, Гироскоп и некоторые его технические применения, М․–Л․, 1947; Скарборо Дж․ Б,, Гироскоп․ Теория и применения, пер․ с англ․, М․, 1961․

ԳԻՐՈՍԿՈՊԱՅԻՆ ՍԱՐՔԵՐ, գիրոսկոպ– ներ ունեցող էլեկտրամեխանիկական սար–քեր։ Տեղադրվում են շարժվող օբյեկտնե–րի վրա՝ նրանց շարժումը (կամ դիրքը) բնութագրող պարամետրերը որոշելու և օբյեկտը կայունացնելու համար։ Տեխնի–կայում կիրառվող բազմազան Գ․ ս․ բնու–թագրող ամենակարևոր ևատկանիշներն են․ գիրոսկոպի տեսակը, գիրոսկոպային զգայուն տարրի պատրաստման ֆիզի–կական սկզբունքը, կախոցի տեսակը, Գ․ ս–ի օգտագործման նպատակը։ Գի– րոսկոպները լինում են երկու հիմնական տեսակի՝ ազատության երեք և երկու աստիճանով։ Ազատության երեք աստի–ճան ունեցող գիրոսկոպները լինում են հավասարակշռված կամ աստատիկ և ոչ հավասարակշռված կամ դիրքային։ Ա ս– տատիկ գիրոսկոպի ծանրության ուժի կենտրոնը համընկնում է շրջանակների առանցքների հատման կետի (այսինքն՝ կախմատ կետի) հետ (տես Գիրոսկոպ)։ Այսպիսի գիրոսկոպի առանցքի շարժման վրա ծանրության ուժը չի ազդում և արտա–քին գրգռումների դեպքում առանցքը կա–րող է տեղաշարժվել միայն կախոցի առանցքներում առաջացող ուժերի մո–մենտների (շփման ուժերի մոմենտներ ևն) ներգործությամբ միայն։ Արտաքին ուժերի մոմենտների բացակայության դեպ–քում գիրոսկոպն անվանում են ազատ։ Թեև աստատիկ գիրոսկոպը չունի տրված ուղղությունն ընտրելու հատկություն, այն օգտագործվում է ուղղության գիրոսկոպ– ներում, գիրոուղղաձիգներոսէ ևն։ Դիր–քային գիրոսկոպն ունի այդպիսի հատ–կություն և տվյալ ուղղությունից շեղվելիս «ուղղորդիչ ուժը» ձգտում է գիրոսկոպի շեղված առանցքը վերադարձնել տրված դիրքը։ Գիրոսկոպին դիրքային հատկու–թյուններ են հաղորդում երկու եղանակով, կախման կետի նկատմամբ գիրոսկոպի ծանրության կենտրոնը փոխելով կամ աս–տատիկ գիրոսկոպ և վերուղղման որևէ համակարգ (օրինակ, ճոճանակային) կի–րառելով։ Առաջին եղանակն օգտագործ–վում է գիրոկողւ1նացու]ցներոււ1 և գ ի– րոճոճանակներում։ Գիրոկողմ– նացույցում «ուղղորդիչ ուժը» ծագում է գիրոսկոպի առանցքը միջօրեականի հար–թությունից շեղվելու, իսկ գիրոճոճանա– կում՝ տվյալ վայրի ուղղաձիգից շեղվելու դեպքում։ Երկրորդ եղանակը օգտագործ–վում է գիրոուղղաձիգներում։ Ազատու–թյան երկու աստիճան ունեցող գիրոսկոպ–ները օգտագործվում են որպես դիֆե–րենցող կամ ինտեգրող գիրոսկոպներ, որոնք դիֆերենցում (կամ ինտեգրում) են մուտքի ազդանշանը։ Դիֆերենցող գիրոսկոպն օգտագործվում է, օրինակ, գիրոտախոմետրում, իսկ ինտեգրող գի–րոսկոպը՝ գիրոսկոպային ինտեգրատո– րում, որը լինում է 2 տեսակի՝ անկյունա–յին արագության (օբյեկտի շրջադարձի անկյունը չափող) և գծային արագացման (տրված ուղղության երկարությամբ օբ–յեկտի ծանրության կենտրոնի գծային արագության բաղադրիչը որոշող)։ Ըստ գիրոսկոպային զգայուն տարրի պատ–րաստման ֆիզիկական սկզբունքի տար–բերում են մեխանիկական ռոտորով, հև– դուկային ռոտորով, թրթռումային, լա–զերային և միջուկայիև գիրոսկոպներ։ Մեծ տարածում ունևն մեխանիկական ռո–տորով գիրոսկոպները, որոնցում կինե–տիկ մոմենտի կրողը արագ պտտվող զանգվածային պինդ մարմինն է՝ ռոտո–րը։ Մեխանիկական ռոտորով գիրոսկոպ– ներում օգտագործվում են մեխանիկական, լողանային, գազային, մագնիսական և էլեկտրաստատիկ կախոցներ։ Գ․ ս–ում առավելապես կիրառվում են մեխանիկա–կան (շրջանակներից պատրաստված) կա–խոցով գիրոսկոպներ։ Տաճախ են կիրառ–վում նաև հեղուկային կամ լողանային կախոցները, որոնց շնորհիվ գիրոսկոպ–ները քիչ են ենթարկվում արտաքին ազ–դեցությունների (թրթռում, հարված) և ձեռք են բերում մեծ ճշգրտություն։ Տիմնական Գ․ ս․ ըստ օգտագործման նպատակի բաժանվում են մի քանի խմբե–րի․ 1․ օբյեկտի անկյունային շեղումները որոշող։ Դրանք են ուղղության գիրոսկոպ–ները, որոնցով որոշում են օբյեկտի ազի–մուտային շեղումները (նավի կամ թռչող ապարատի երկկողմ թեքման անկյուն–ները), գիրոուղղաձիգները և գիրոճոճա– նակները։ 2․ Օբյեկտի անկյունային արա–գություններն ու արագացումները որո–շող, որոնցում օգտագործվում են դիֆե–րենցող գիրոսկոպներ։ Այս խմբի մեջ մտնում են գիրոտախոմետրները, թրթռու– մային գիրոսկոպները (որոշում են օբ–յեկտի պտտման անկյունային արագու–թյունը) և գիրոտախոաքսելերոմետրնե– րը (որոշում ևն օբյեկտի պտտման ան–կյունային արագություններն ու արագա–ցումները)։ 3․ Մուտքի ազդանշանի ին–տեգրալը որոշող գիրոսկոպներով՝ գի–րոսկոպային ինտեգրատորներ, ինտե– գրող–դիֆերենցող գիրոսկոպներ (օբյեկ–