Վ․ Ի․ Լենինի երկերի հայերեն V հրատարակու–թյան 1-ին հատո– ՐԸ Ամսաերդամում և եվրոպական մի քանի այլ քաղաքներում։ Գ–ի տպագրության գործում դարագլուխ հանդիսացավ վիմա–գրության (լիտոգրաֆիա) գյուտը XVIII դ․ վերջերին, դա հեշտացրեց բնագրի հետ նկարների տպագրումը։ Գ–երը նկարա–զարդվել են վաղ դարերից։ Տպագրության գյուտից հետո, հատկապես XVIII – XIX դդ․ գրաֆիկայի զարգացմանը զուգընթաց, նկարը դառնում է ԳՐՔԻ բաղկացուցիչ մասը։ Տայերեն առաջին Գ–երը՝ ձեռագիր մատ–յանները, ստեղծվել են V դ․։ Մեզ հասած հայերեն հնագույն ամբողջական ձեռա–գիր մատյանը VII դ․ «Վեհամոր Ավետա– րան»-ն է։ Չնայած տպագրության գյու–տին, հայերեն ձեռագիր Գ–երի ստեղծու–մը շարունակվեց մինչև XVIII դ․ վերջը։ Տայերեն ձեռագիր Գ–երը ստևղծվել և ընդօրինակվել են Տայաստանի և հայ գաղթավայրերի գրչության կենտրոննե–րում (Էջմիածին, Տաղպատ, Սանահին, Տաթև, Գլաձոր, Վան, Աղթամար, Կարին, Բաղեշ, Սիս, Սկևռա, Լվով, Կաֆա ևն)։ Բնագիրը պատրաստվելուց ևետո հանձնը– վում էր գարդանկարողին (ծաղկող), որը գծում ու գրում էր գլխագրերը, նկարում խորանները, կիսախորանևերը, սկզբնա– զարդերն ու վերջնազարդերը, բնագրի բովանդակությանը համապատասխան նկարները։ XIII –XIV դդ․ ձեռագիր Գ–երի Էջերում են ստեղծվել ևայկ․ մանրանկար–չության գւուխգործոցները։ Թղթի վրա մեզ հասած առաջին հայերեն ձևռագիր Գ․ ընդօրինակվել է 981-ին։ Մեզ է հասել շուրջ 25 հզ․ հայերեն ձեռագիր Գ․, տասն–յակ հազար ձեռագիր մատյաններ կորըս– տյան և ոչնչացման են մատնվել օտար նվա–ճողների ձեռքով։ Տայերեն առաջին տպագիր Գ․ («Ուր– բաթագիրք») լույս է տեսել Վենետիկում, 1512-ին, Տակոբ Մեղապարտի ջանքերով։ Այնուհետև տպագրության կենտրոններ են դարձել Կ․ Պոլիսը, Վիեննան, Մադ– րասը, Կալկաթան, Պետերբուրգը, Նոր Նախիջևանը, Աստրախանը, Մոսկվան, Շուշին, Թիֆլիսը, Բաքուն և այլ քաղաք–ներ։ Տայաստանում առաջին տպա–րանը բացվել է Էջմիածնում, 1771-ին։ Մինչև այժմ աշխարհի տարբեր քաղաքնե–րում գործել են շուրջ 300 հայկ․ տպարան–ներ։ Տայերեն հնատիպ, այսինքն մինչև 1800-ը լույս տեսած, Գ–երի թիվը 1000-ի է հասնում։ 1801–50-ին հրատարակվել է մոտ 1700 Գ․։ Ներկայումս աշխարհի տարբեր վայրերում լույս են տեսնում հարյուրավոր հայերեն Գ–եր։ Տայկա–կան ՍՍՏ–ում տարեկան տպագրվում է մոտ 1000 անուն Գ․; Մոտավոր հաշվումներով՝ սովետական իշխանության տարիներին Տայաստանում լույս է տեսել շուրջ 50 հզ․ անուն Գ․։ Կատարելագործ–վել է նաև Գ–ի ձևավորման, նկարազարդ–ման արվեստը։ Տայ տպագիր Գ–ի նկա–րազարդումների առանձին օրինակներ հանդիպում են XIX դ․ սկզբներից (1823-ին Կ․ Պոլսում լույս տեսած Եղիշեի «Վար–դանանց պատմությունը», 1858-ին Վենե– տիկում տպագրված Ա․ Բագրատունու «Տայկ Դյուցազնը» ևն)։ Սակայն հայ Գ–ի նկարազարդման ժամանակակից ազգա–յին ոճի ևիմնադիրը Վ․ Սուրենյանցև Է։ Սովետահայ Գ–ի նկարազարդման գոր–ծում նշանակալից ավանդ ունեն Տ․ Կոջո– յանը («Գիրք ճանապարհի», «Սև ցելերի սերմնացանը», «Սասնա ծռեր»), Մ․ Սար– յանը («Ռուստամ և Սոհրաբ»), Գ․ 1սանջ– Պ․ Սևակի «Անլռելի զանգակատուն» գրքի անվանաթերթը յանը («Անլռելի զանգակատուն»), Մ․ Սո– սոյանը (Ն․ Զարյանի «Սասնա Դավիթ»), սփյուռքում՝ Ա․ Աարուխանը և ուրիշներ։ Գրկ․ Թեոդիկ, Տիպ ու տառ, ԿՊ, 1912։ Լևոնյան Գ․, Տայ գիրքը և տպագրու–թյան արվեստը, Ե․, 1958։ Աղախանյան Գ․, Գիրքը ն պարբերական մամուլը Հայ–կական ՍՍՌ–ում 40 տարում (վիճակագրա–կան տվյալներ), Ե․, 1960։ Աբգարյան Գ․, Մատենադարան, Ե․, 1962։ Տայ հնա–տիպ գրքի մատենագրական ցուցակ․ 1512 – 1800, Ե․, 1963։ Դավթյան Հ;․, ՛Հայ գիր–քը 1801 – 1850 թթ․, Ե․, 1967։ Իշխանյան Ռ․, Հայ հնատիպ գիրքը, Ե․, 1968։ Հ․ Դավթյան ԳԻՐՔ, հայաբնակ գյուղ Ադրբեջանական ՍՍՏ Իսմայիլիի շրջանում, շրջկենտրոնից 25 կմ հարավ–արևմուտք։ Կոլտնտեսու–թյունն զբաղվում է հացահատիկի մշա–կությամբ, անասնապահությամբ և այգե–գործությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, բուժկայան։ Գ–ում են ծևվել Բաքվի 26 կոմիսարներից Թ․ Մ․ Ամիրո– վը և Ա․ Մ․ Ամիրյանը։ «ԳԻՐՔ ԹՂԹՈՑ», կրոնա–դավանաբանա– կան բնույթի ժողովածու։ Պատմական սկզբնաղբյուր հայոց եկեղեցու ներսում քաղկեդոնական հոգևորականության հրա–հրումներով՝ հատկապես VII դ․ ծայր առած վեճերի լուսաբանման և ուսումնասիրման համար։ Ենթադրվում Է, որ նրա հիմնա–կան մասը կազմվեւ է VII դ․՝ Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսի օրոք (615–628)։ Տետագայամ ևրան կցվել են այլ թղթեր, որոնց թիվը հասել է 98-ի։ Դրաևք ժամա–նակագրական առումով ընդգրկում են V–XIII դդ․։ «Գ․ թ․» բացվում է Կոսաանդ– նուպոլսի արքեպիսկոպոս Պրոկլի՝ Սա– հակ Ա Պարթև կաթողիկոսին (գահակա–լել է 387–439) ուղղված նամակով։ Դա– ւոապարտելով Նեստորին և նրա համա–խոհներին, հևղինակը ևայ եկեղեցու հայ– րերին կոչ է անում զգուշանալ Տայաստա– նում նե ստոր ակ անութ յան տարածումից։ Տայ հեղինակների թղթերում հերքվում են Արիոսի, Նեստորի աղանդը, Քաղկե–դոնի եկեղեցական չորրորդ ժողովի սահ–մանումները և հիմնավորվում է միաբնա–կությունը (տես Միաբնակներ)։ «Գ․ թ․»-ի և նման ժողովածուների կազմելը պայմա–նավորված էր հայ եկեղեցու անկախու–թյանն ու միասնությանը սպառնացող քաղկեդոնականության դեմ պայքարեւու անհրաժեշտությամբ։ Գրկ․ Գիրք թղթոց, Թ․, 1901։ Շ․ Սմբատ․յան «ԳԻՐՔ ՀԱՐՑԱԱՆ5», Գրիգոր Տաթևացու աշխատությունը։ Շարադրումը ավարտվել է 1397-ին, Տաթևի համալսարանում։ «Գ․ հ․» միջնադարյան գիտելիքների մի հա–մապարփակ հանրագիտարան Է, ուր փիլ․ խնդիրներից զատ հարց ու պատասխանի ձևով քննարկվում են բազմապիսի կրոնա– դավանաբանական խնդիրներ, նաև վի–ճարկվում են մահմեդականության հիմնա–կան դրույթները։ Զգալի տեղ է հատկաց–ված բնագիտական, մանկավարժական, սոցիալ–քաղաքական և տնտեսագիտական հարցերին։ «Գ․ հ․»-ում շարադրված են Գրիգոր Տաթևացու իմացաբանությունը, տրամաբանական ու հոգեբանական հա–յացքները, արտահայտվել են հեղինակի նոմինալիզմը և սենսուալիզմը, նրա մա–տերիալիստական միտումները։ «Գ․ հ․»-ի բազմաթիվ ձեռագիր օրինակներ պահպան–վում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ․ Մատենադարանում և արտասահմանյան հավաքածուներում։ Միակ հրատարակու–թյունը (1729, Կ․ Պոլիս) պատկանում է տպագրիչ Մահտեսի Աստվածատուրին, որտեղ, սակայն, բաց է թողնված «ԸնդդԷմ տաճկաց» գլուխը։ Ս․ Արևշատյան
ԳԼԱԴԻԱՏՈՐՆԵՐ (<լատ․ gladius –սուր), ստրուկներ Տին Տռոմում (մեծ մասամբ՝ ռազմագերիներ, դատապարտված անձինք ևն), որոնք վարժեցված էին ամֆիթատրոն–ներում միմյանց (երբեմն՝ գազանների) դեմ զինված մենամարտերի համար։ Գ–ի կռիվները, ըստ երևույթին, փոխ են առ– նըվել էտրուսկներից և Տռոմում առաջին անգամ ցուցադրվել մ․ թ․ ա․ 264-ին։ Գ–ին սովորեցրել ևն հատուկ դպրոցներում (Տռոմում, Կապուայում և այլուր)։ Գ–ի մենամարտերը կազմակերպվել են պլեբ– սին զվարճացնելու նպատակով (դադարեց–վել են V դ․ սկզբին)։ Գրկ․ Валлон А․, История рабства в античном мире, пер․ с франц․, М․, 1941․
ԳԼԱԴԿՈՎ Ֆեոդոր Վասիլևիչ [9(21)․6․ 1883, Սարատովի մարզի Չերնավկա գ․ – 20․12․1958, Մոսկվա], ռուս սովետական գրող։ Լայն ճանաչում է գտել «Ցեմենտ» (1925) վեպը, որտեղ պատկերված են բանվոր դասակարգի աշխատանքային սխրագործությունները։ 1932-ին լույս տեսած «Փոքրիկ եռերգություն» ժողո–վածուում Գ․ երգիծել է ստորաքարշնե–