կություն է ստանում տեխնոլոգիական ընտ– րությունը, որի նպատակն է ստանալ ինդուստրիալ պայմաններին հարմարվող գյուղատնտ. կենդանիների բարձր մթե– րատու ցեղեր: Վ. Ոսկանյան
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, իշխանության ներ– կայացուցչական մարմիններ, ինչպես նաե հասարակական կազմակերպություննե– րի ղեկավար մարմիններ ընտրելու ըն– թացակարգ: Տես նաև Ընարական իրա– վունք, Ընտրական համակարգ:
ԸՆՏՐՈՒՆԻՆԵՐ, Ը ն տ ր ու ն ի ք, հայ իշխանական տոհմ: Հիշվում են 774– 775-ին արաբ, խալիֆայության դեմ հայե– րի պատերազմի ժամանակ: 775-ին Ար– ճեշի ճակատամարտում զոհված չորս իշ– խաններից երեքը Ը–ից էին: Հիշատակ– վում են նաև IX–X դդ.: Թովմա Արծրու– նին վկայում է, որ Ընտրունյաց Արտա– վազդը, Վահրամը, «եօթն հարազատօք և զօրոք իւրեանց» օգնել են արաբ, տիրա– պետության դեմ պայքարող Հայոց իշխան Բագրատ Բագրատունուն: Բուղայի դեմ կռիվներում Վասպուրականի իշխան Գուր– գեն Արծրունու բանակում Ը–ից նշանավոր– վել են Գեորգ և Հիսե իշխանները: Ղ. Ին– ճիճյանը իրավացիորեն Ը–ին համարում է Տրունիներ կամ Տքրունիք նախարարա– կան հնագույն տոհմի շառավիղը: ԸՇԿ ՅԱՆ ԹԱՆ, գյուղ Արեմտյան Հայաս– տանում, Բիթլիսի վիլայեթի Մուշ գավա– ռում, համանուն դաշտում: 1905-ին ուներ 15 տուն հայ բնակիչ: Բնակիչները տեղա– հանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: ԸՈ–ՆԱ, Առն ա, գավառ Մեծ Հայքի Պարսկահայք նահանգում: Տեղադրվում է Կապուտան (Ռեզայե) լճի հս–արմ. մա– սում, Խանասորի լեռնանցքից հս.: «Աշ– խարհացոյց»-ում (VII դ.) հիշատակվում է որպես Պարսկահայքի հինգերորդ գա– վառ: Արմ–ից սահմանակից էր վասպուրա– կանի Անձախի ձոր, արլ–ից՝ Մեծ Աղբ ակ, հվ–ից՝ Գազրիկյան գավառներին, մոտա– վորապես համապատասխանում է այժմ– յան Սալմաստի գավառի տարածքին: Ը–ի կենտրոնն էր Առնա, այժմյան Դերիկ գյուղը: Ը–ի տարածքը Արտաշեսյանների և Արշակունիների թագավորության ժա– մանակ մտնում էր Հայկական պետության մեշ: Հայաստանի առաշին բաժանմամբ (387 թ.) միացվել է Պարսկաստանին: Ը. մինչե XX դ. սկիզբը բնակեցված էր հա– յերով: 1826–28-ին ռուս–պարսկական պատերազմից հետդ, հազարավոր հայեր գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:
ԸՍՏԿԱՐՅԱՆ (Ը ս կ ա ր յ ա ն, Eszte- ga՝r) Վարդան (Աստվածատուր) Լասլոյի (3.8.1843, Գեռլա – 15.6.1886, Տրիեստ), եկեղեցական–հասարակական գործիչ, բանասեր–պատմաբան: Նախնական ու– սումն ստացել է Գեռլայի հայկ. դպրո– ցում: 1854-ից սովորել է Վիեննայի Մխի– թարյան միաբանության վանական դըպ– րոցում, 1862-ին ձեռնադրվել հոգևորա– կան, ապա՝ նույն տեղում զբաղվել ման– կավարժությամբ: Այնուհետև նշանակվել է նորընծաների վերակացու և միաբա– նության քարտուղար: 1884-ին ստացել է Մելիմբրիայի արքեպիսկոպոսի տիտղո– սը և ընտրվել (հուլիս) Վիեննայի Մխի– թարյան միաբանության աբբահայր (մինչև մահը): Ը–ի օրոք վերաբացվել է Կ. Պոլսի Մխիթարյան վարժարանը, հաս– տատվել միաբանության սահմանադրու– թյունը: Գրել է «Եկեղեցական պատմու– թյուն հանդերձ ազգային եկեղեցական պատմությամբ…» (հրտ. 1872), «Բառ– գիրք ֆրանսերեն–հայերեն–թուրքերեն» (Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադա– րան, ձեռ. JSP 9508):