Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/114

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լինում են կոնաձև, պսակաձև, փաթթո– ցաձև (խույր, ապարոշ), ճ սաա գայթ ա– պսակ: Թ. գործածվել է դեռևս Հին Արե– վելքում (Շումեր, Ասորեսաան, Եգիպ– տոս, Պարսկաստան, Հայաստան են): Հայոց Տիգրան Բ Մեծ արքան (մ. թ. ա. 95–55) կրել է գլանաձև, ճառագայթա– պսակ՝ մարգարիտներով եզերված, հետե– վից ու կողերից կախված ականակուռ վիժակով Թ.: Կողերին դրվագվեէ են արե– գակ և արծիվներ: Այս ձևի Թ. հետագայում գործածել են նաև մերձավորարևելյան և փոքրասիական թագավորները: Սկսած X դարից Թ. գործածել են Արևմտյան Եվ– րոպայում: Քրիստոնեական շրջանի շատ Թ–երի գագաթին ամրացվել է խաչ: Թ–երը հաճախ պատկերվել են գերբերի վրա: /. Հայոց Սրտավազդ Բ թագավորի թագը (մ. թ. ա. I դ.). 2* Վլադիմիր Մոնոմախի գըլ– խարկը, 3. դքսի թագ (անգլ.), 4. ռուսական կայսրի թագ 2. Փոխաբերաբար Թ. են կոչվել նաե եկեղեցով ամուսնացող զույգի պսակավոր գլխանոցները: Գրկ. Հ ա ց ու ն ի Վ., Պատմություն հին հայ տարազին, Վնտ., 1923: Լ. Պեւոբոսյան ԹԱԳ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ, 1. Գազերում էլեկ– տրական պարպման ձևերից մեկը, որը կոչում են նաև պսակային պար– պում: 2.Պսակային պարպման ժամա– նակ հաղորդալարը կամ մետաղական սայրը շրջապատող լուսավոր տիրույթ: Թ. է. առաջանում է այն դեպքում, երբ մթնոլորտային ճնշման տակ գազում տեղադրված էլեկտրոդների միջև առա– շացած էլեկտրական դաշտը շատ է ան– համասեռ՝ էլեկտրոդներից մեկի փոքր շառավիղ ունենալու հետևանքով: Պարպ– ման ժամանակ առաջացած գազի իոնա– ցումը տեղի է ունենում սահմանափակ լուսավոր տիրույթում, որը շրջապատում է էլեկտրոդը և կոչվում թագային (պսա– կային) շերտ: Պարպման միջակայքի մնա– ցած մթին մասում տեղի է ունենում միայն միևնույն նշանի իոնների շարժում դեպի երկրորդ էլեկտրոդը՝ նրա լիցքի նշանին համապատասխան: Ոչ լուսավոր տիրույ– թի միաբևեռ ծավալային լիցքը սահմա նափակում է իրենով անցնող հոսանքը: Էլեկտրոդների միջև պոտենցիալների տարբերությունը մեծացնելիս պսակային շերտն ընդարձակվում Է, մթին տիրույթը վերանում և տեղի է ունենում պարպման միջակայքի լրիվ ծակում՝ կայծային ւկարւկ– ւէան տեսքով: Թ. Է. նկատվում է բարձրա– վոլտ Էլեկտրահաղորդման գծերում և հանգեցնում Էներգիայի կորուստների, որը պետք է հաշվի առնել, երբ էլեկտրա– էներգիան հաղորդվում է մեծ հեռավորու– թյունների վրա: Թ. է. առանձնապես լավ է նկատվում բարձր հաճախականություն– ների դեպքում:

ԹԱԳԱԴԻՐ ԱՍՊԵՏՈՒԹՅՈՒՆ, թագա– կապ ա ս պ և տ ու թ յ ու ն, Հայոց արքունի գործակալություն Արշակունի– ների օրով (1–V դդ.): Ավանդաբար եղել է արքայատան խնամիական կապերով ազգական՝ Բագրաաունիների իշխանա– կան տան մենաշնորհը: Բագրատուհինե– րի նահապետը կամ գահակալ իշխանը կրել է «թագադիր»– կամ «թագակապ աս– պետ» տիտղոսը և գահակալական հան– դիսավոր արարողության ժամանակ օրի– նադրել է արքայի թագը, կապել ապարո– շը, զենքերը: Նա է հետևել Գահնամակով սահմանված արքունի կարգուկանոնին, գահակալ իշխանների «բարձ ու պատվին»: Գրկ. Մանանղյան Հ., Ֆեոդալիզմը Հին ’՝Հայաստանում, Ե., 1934:

ԹԱԳԱՎՈՐ, թագակիր իշխող, թագավորու– թյան գլուխը միապետական երկրներում, միապետի բարձրագույն (կայսրից հետո) տիտղոսը: Թ–ի իշխանությունը ցմահ է և ժառանգական: Արլ. բռնապետություն– ներում (նաև արմ. որոշ երկրներում) Թ. ունեցել է անսահմանափակ, միահեծան իշխանություն և համարվել երկրի գերա– գույն տիրակալը: Նոր և նորագույն ժա– մանակներում Թ–ի իրավունքները սահ– մանափակվել են սահմանադրությամբ, իսկ որոշ երկրներում Թ. պահպանվել է լոկ որպես խորհրդանիշ: Հայ իրականությունում «Թագավոր Հա– յոց»- էին կոչվում Հայաստանի և Կիլիկ– յան հայկ. պետության տիրակալները (Արտաշեսյանների և Արշակունիների օրոք Թ, մեծ մասամբ «արքա» է անվան– վել): Թ–ի հռչակման արարողությունը՝ պսակադրումը, մեծ շուքով, իշխանների և ժողովրդի ներկայությամբ, կատարում էր թագադիր իշխանը (Բագրատունիների օրոք՝ Հայոց կաթողիկոսը): Օգտագործ– վում է նաև վւոխաբերական իմաստով՝ երկնային թագավոր, ոսկու թագավոր ևն: Թ. է կոչվում նաև նորափեսան: «Թ.» բառից է առաջացել կիլիկյան հայկ. ար– ծաթ դրամի «թագվորին» անունը: Որ– պես անձնանուն (Թագվոր) օգտագործ– վում է XIII դարից: Ա. Տեր–Ղնոնդյան

ԹԱԳԱՎՈՐԱՆԻՍՏ, բրոնզեդարյան հնա– վայր Հայկական ՍՍՀ Կիրովական քա– ղաքի ՜՞Դիմաց» կոչվող բարձրադիր թա– ղամասում: Ոչ ծավալուն պեղումներ են կատարել Ե. Բայբուրդյանը (1938), Ե. Մոմջյանը (1949), է. իյանզադյանը (1959): Բացվել է բնական բլրի վրա կա– ռուցված բնակատեղի, իսկ նրանից հվ–արլ. ընդարձակ դամբարանադաշտ: Գտնվել են բրոնզե զենքեր (դաշույններ, նիզակի ծայրեր, նետասլաքներ), զարդեր (ապա– րանջաններ, ագատից, սարդիոնից, մա– ծուկից ուլունքներ), վանակատից ու ոսկ– րից պատրաստված գործիքներ, սև կամ դեղնակարմրաերանգ, կոպիտ, անփայլ և փայլեցված, մեծ մասամբ երկրաչափա– կան նախշերով զարդարված կավե աման– ներ (կճուճներ, քրեղաններ, լայնաբերան ամաններ ևն): Հնավայրը դեռևս լավ ուսումնասիրված չէ: Թ–ից գտնված նյու– թերը պահվում են Կիրովականի երկրա– գիտական, մասամբ նաև՝ Հայաստանի պատմության պետ. թանգարաններում: Գրկ. Ւ>անզադյան է., ՝՝Հայկական լեռնաշխարհի մշակույթը մ. թ. ա. III հազար– ամյակում, Ե., 1967, էշ 20-21: Հ. Մնաց ական յան.

ԹԱԳՈՐ Ռաբինդրանաթ (Թ ա կ ու ր Ռոբինդրոնաթ, 7.5.1861, Կալկա– թա–7.8.1941, Կալկաթա), հնդիկ գրող: Գրել է բենգալերենով: Սովորել է Վալկա– թայում, ապա՝ Լոնդոնի համալսարա– նում: Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Իրիկնային երգեր»-ը, լույս է տեսել 1882-ին: 1905-ին, Բենգալիայում ազգային–ազատագրական շարժման վե– րելքի ժամանակ, Թ, դարձել է այդ շարժ– ման ղեկավարներից մեկը, գրել հայրե– նասիրական երգեր, այդ թվոլմ և «իմ ոս– կի Բենգալիա»-ն՝ այժմ Բանգլադեշի հան– րապետության ազգային հիմնը: «Գորա» (1907–10, հայերեն հրտ. 1959) վեպում Թ. հնդիկներին կոչ է արել միավորվել և պայքարել ազատագրության համար: «Զոհաբերության երգեր» (կամ «Գիթան– ջալի», 1912-ին անգլերեն է թարգմանել Թ., հայերեն հրտ. 1954) արձակ բանաս– տեղծությունների ժողովածուի համար ար– ժանացել է նոբելյան մրցանակի (1913): «Տուն և աշխարհ» (1915–16, հայերեն հրտ. 1931) վեպը նվիրված է ժողովրդա– ազատագրական շարժմանը: 1930-ին այ– ցելել է ՍՍՀՄ: «Նամակներ Ռուսաստանի մասին» (1931) ակնարկաշարում բարձր է գնահատել սովետական պետության խաղաղասիրական քաղաքականությունը: Այնուհետև հրատարակել է «Չորս մաս» (1934) վեպը, «Տերևներ» (1936), «Եզրին» (1938), «Իրիկնային լուսատու» (1938). Ռ. Թագոր «Վերածնվածը» (1940) բանաստեղծու– թյունների ժողովածուները: «ժողովրդի հոգին» (1911) բանաստեղծությունը դար– ձել է Հնդկաստանի ազգային հիմնը: Թ–ի ստեղծագործությունները հայերեն թարգ– մանվել են 1913-ից: Երկ. Մահիկը, Թ., 1916: Պարտիզպանը, Ե., 1961: Հնդկական պատմվածքներ, Ե., 1961, էջ 3-105: Con., T. 1-12, M., 1961-1965.