Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ւոի լարվածություն) և հ (մագնիսական դաշտի լարվածություն) մեծությունները բավարարում են Մաքսվելի հավասարում– ներին՝ dive = 4jtp, divh=0 v-ն լիցքերի շարժման արագությունն Է: Նյութի միկրոկառուցվածքի պատկե– րացումներից ելնելով՝ կարելի է միջի– նացնել (2) հավասարումները U ստանալ Մաքսվելի մակրոսկոպիկ հավասարում– ները: Էլեկտրոնային տեսությունը հիմ– նավորեց նաև նյութական հավասարում– ները, հնարավորություն ընձեռեց հաշ– վել միջավայրի հատկություններից և հա– ճախականությունից կախված e, ը, ծ մեծությունները, կատարեց Էական ընդ– հանրացումներ: Այսպես, Էլեկտրոնային տեսությունը բացատրեց միջավայրի Էլեկ– տրական բևեռացման և մագնիսացման, լույսի դիսպերսիայի և կլանման երե– վույթները: Ազատ և կապված լիցքերի հասկացության հիման վրա ստեղծվեց Էլեկտրահաղորդականության դասական տեսությունը (Լորենց–Դրուդեի տեսու– թյուն): Մաքսվել–Լորենցի Է. ընկած է արդի ֆիզիկայի և տեխնիկայի բազմաթիվ ճյու– ղերի հիմքում: Էլեկտրամագնիսական ճառագայթման, հատկապես բացարձակ սև մարմնի ճառագայթման բնագավառում դժվարությունների հաղթահարումը XX դ. սկգբին հանգեցրեց լույսի քվանտային բնույթի հայտնադործմանը: Լույսի քվան– տային հատկությունների հետագա ուսում– նասիրությունը ֆիզիկայի նոր բաժնի՝ քվւսնւոային էչեկտրադինաւէիկայի հիմքը դրեց: Գրկ. c e k c օ h R ac., KjiaccHHecxaa 9JieKTpoflHHaMHKa, nep. c aimi., M., 1965; JI e b h դ B. T., Kypc TeopexHHecKofi 4ա– 3HKH, T. 1, M., 1969; TaMM VI. E., Oc- bobm TeopHH 3^eKTpnqecTBa, 9 H3R., ncnp. , M.t 1976. Գ. Աչոջանց

ԷԼԵԿՏՐԱԴԻՆԱՄԻԿԱ ՔՎԱՆՏԱՅԻՆ, տես Քվանաային էչեկարադինամիկա:

ԷԼԵԿՏՐԱԶԻՆՎԱԾՈՒԹՅՈՒՆ աշխա– տանքի, արտադրության Էլեկտրիֆի– կացման մակարդակը բնութագրող տնտե– սա–վիճակագրական ցուցանիշ: Պոտեն– ցիալ Է. Էլեկտրաշարժիչների ու Էլեկտրաապարատների ընդհանուր գու– մարային հզորության և ամենամեծ հեր– թափոխի բանվորների թվի հարաբերու– թյունն Է, Փաստացի Է.՝ սպառված էլեկտրաէներգիայի և բանվորների մի– ջին թվի կամ փաստացի աշխատած ժա– մանակի (մարդ–ժամերով) հարաբերու– թյունը:

ԷԼԵԿՏՐՍ ԷՆԵՐԳԵՏԻԿՍ, ժողովրդական տնտեսության ճյուղ, ընդգրկում է էլեկ– տրաէներգիայի արտադրությունը, հաղոր– դումը, փոխակերպումը և բաշխումը: էլեկ– տրաէներգիայի արտադրությունը որոշ– վում է էլեկտրակայանների (ջերմային, հիդրավլիկական, ատոմային, ջերմակենտ– րոններ ևն) ագրեգատների սահմանված հզորությամբ և արտադրված էլեկտրա– էներգիայի մեծությամբ: էլեկտրաէներ– գիայի համաշխարհային արտադրության մեջ (մլրդ կվա ժ) ՍՍՀՄ–ի բաժինը 1950– 1975-ի ընթացքում եղել է 9,2–15,1%–ի սահմաններում: ՍՍՀՄ–ում էլեկտրաէներ– գիայի արտադրությունը բնութագրվում է կենտրոնացման բարձր մակարդակով: Այն 1973-ին հասել է 96,9% –ի՝ 1940-ի 81,2% –ի դիմաց: էլեկտրակայւսններում գեներացվող ակտիվ հզորությունից բացի, էլեկտրա– էներգիայի հաղորդման համար օգտա– գործվում է ռեակտիվ հզորություն: էլեկ– տրաէներգիայի սպառողներն օգտագոր– ծում են ակտիվ և ռեակտիվ հզորություն– ներ: է–ում ռեակտիվ և ակտիվ հզորու– թյունների հարաբերությունը հայտնի է իբրև ռեակտիվ հզորության գործակից: Գեներատորների արտադրած էլեկտրա– էներգիան օգտագործվում է սպառողնե– րի պահանջը բա վարար ելու և էլեկտրա– կան ցանցերում էներգիայի կորուստները (էլեկտրական համակարգի տարրերում ծախսվող էլեկտրաէներգիա, էլեկտրական պարպումներով պայմանավորված կո– րուստներ, որոնք առաջանում են հաղոր– Ս Ս Հ Մ միութենական հ ա ն ր ա՝ պետությունների էլեկտրա– էներգիայի (մլրդ կվւռ .Ժ) արտա– դրությունը 1960–75-ի ն Հանրապետություն 1960 1970 | 1975

ՌՍՖՍՏ 197 470,2 639,4 Ուկրաինական UU՝s 53,9 137,6 194,4 Բելոռուսական ՍՄ՚տ 3,6 15,1 26,7 Ուզբեկական ՍՍ^տ 5,9 18,3 33,6 Ղազախական ՍՍՀ 10,5 34,7 52,5 Վրացական ՍՍՀ 3,7 9,0 11,6 Ադրբեջանական ՍՍՀ 6,6 12,0 14,7 Լիտվական ՍՍՀ 1,1 7,4 9,0 Մոլդավական ՍՍՀ 0,7 7,6 13,7 Լատվիական ՍՍՀ 1,7 2,7 2,9 Կիրգիզական ՍՍՀ 0,9 3,5 4,4 Տաջիկական ՍՍՀ 1,3 3,2 4,7 Հայկական ՍՍՀ 2,7 6,1 9,2 Թուրքմենական ՍՄ< 0.8 1.8 4,5 էստոնական ՍՍՀ 2,0 11,6 16,7 Ընդամենը 292,4 740,9 1038 դալարերի և արմատուրայի շուրջը օդի իոնացմամբ, մալուխային գծերի և համա– կարգի այլ տարրերի մեկուսիչներում դիէլեկտրիկ կորուստներ) ծածկելու հա մար: էլեկտրաէներգիայի հաղորդումն իրագործող գծերը բնութագրվում են լար– ման մակարդակով և երկարությամբ: Ապառողների էլեկտրամատակարար– ման վիճակը գնահատելու նպատակով էլեկտրաէներգետիկական համակարգի աշխատանքի ռեժիմը բնութագրելու հա– մար օգտագործում են համակարգի կայու– նության հասկացությունները: Մասնա– վորապես, ստատիկ կայունու– թ յ ու ն ը փոքր խոտորումից հետո լրիվ կամ ասիմպտոտիկ կերպով սկզբնական ռեժիմին վերադառնալու ընդունակու– թյանն է: Դինամիկ կ ա յ ու ն ու– թ յ ու ն ը համակարգի՝ հաստատված ռեժիմի կտրուկ խախտումներից հետո որակական ցուցանիշների ընդունելի ար– ժեքներով նորմալ աշխատանքը շարունա– կելու ընդունակությունն է: Բեռնված– քի կայունությունը փոքր շեղ– ման դեպքում շարժիչների բեռնվածքի սկզբնական ռեժիմի վերականգնման ըն– դունակությունն է: Գրկ. SjieKTpoaHepreTHKa h aHepreTnqecicoe CTpoHTejibCTBO CCCP, H3fl. «HH<i)opM3Hepro», M., 1974. Հ. Ադոնց

ԷԼԵԿՏՐԱԷՆՏԵՖԱԼՈԳՐԱՖԻԱ (էւեկտր… և հուն. eYK8(paXo£–գլխուղեղ, … գրաֆ– իա), գլխուղեղի գործունեության հետա– զոտման մեթոդ՝ հիմնված նյարդային բջիջներում առաջացած էլեկտրական պո– տենցիալների գրանցման վրա: է. կա– տարվում է հատուկ ապարատով՝ էլեկ– տրաէնցեֆալոգրաֆով: Գլխուղեղի տար– բեր հատվածներից հոսանքն առբերվում է էլեկտրոդներով, որոնք միացվում են գլխի համապատասխան մասերին: Կեղե– վային և ենթակեղևային բաժինների ակ– տիվությունը հետազոտելիս էլեկտրոդնե– րը ամրացվում են մերկացված գլխուղե– ղին (վիրահատությունների ընթացքում): է. կիրառում են գլխուղեղի ուռուցքների և ախտաբանական այլ փոփոխությունների տեղադրությունը ճիշտ որոշելու նպատա– կով: bLbMSrUtrnahlVb ՄՇԱԿՈՒՄ, մետաղ– ների մշակման եղանակ, որի հիմքում ընկած է երկու էլեկտրոդների՝ գործիքի և մշակվող դետալի միջև էլեկտրական իմպուլսների պարպման երևույթը: Այդ դեպքում առաջացած ջերմությունո հա– էլեկտրաէրոզիոն մշակման սխեմաները լեցնում, մասնակիորեն գոլորշիացնում և հեռացնում է փոքր (միկրո) քանակու– թյամբ մետաղ՝ պարպման տեղում առա– ջացնելով փոսիկ: Պարպումների կրկնու– թյունը էլեկտրոդների մակերևույթների տարբեր կետերում, 10՜2-ից մինչև 5.105