սկզբին նվաճեց Կհմերական կայսրու– թյունը: Կհմերների U մոների մշակույթը մեծ ազդեցություն ունեցավ XIII դ. Մենա– մի հովտում բնակություն հաստատած թաի ցեղերի մշակույթի ձևավորման վրա: XIII դ. թաիները ստեղծեցին Սուկոթաի պետությունը: XIV դ. ձևավորված Սիամ պետությունն ընդգրկեց նաև Սուկոթաին և իր ազդեցությանը ենթարկեց Կամպու– չիան (Կամբոջան): XVI–XVIII դդ. եվրո– պացիները Թ–ում հիմնեցին ստևտրա– ավաններ (ֆակտորիաներ): Եվրոպական երկրների նվաճողական քաղաքականու– թյունը կասեցնելու նպատակով XVII դ. վերջին Սիամը Փակ հայտարարվեց, վե– րացվեցին եվրոպացիների առևտրաավան– ները: XVIII դ. սկզբին Սիամը փոփոխակի հաջողությամբ պատերազմեց Վիետնամի դեմ՝ Կամբոջային և Լաոսին տիրելու համար: 1770-ական թթ. Սիամն իր ազ– դեցությանը ենթարկեց Լաոսը: XIX դ. անիրավահավասար պայմանագրեր կընք– վեցին Անգլիայի, ԱՄՆ–ի, Ֆրանսիայի և այլ երկրների հետ: 1896-ին Սիամը բա– ժանվեց անզլ. և ֆրանս. ազդեցության գոտիների: XIX դ. վերջին և XX դ. սկզբին Սիամում ուժեղացավ ազգային համա– խմբման ընթացքը: 1920-ական թթ. սիամ– ցի ուսանողները արտասահմանում ստեղ– ծեցին հակամիապետական խմբակներ, 1928-ին առաջացան մարքսիզմի պրոպա– գանդման խմբակներ: 1932-ին հակամիա– պետականների կատարած պետ. հեղա– շրջումից հետո սահմանափակվեց բա– ցարձակ միապետությունը, ստեղծվեց պառլամենտ: 1936-ին անվավեր համար– վեցին անիրավահավասար պայմանագրե– րը: 1939-ին Սիամը վերանվանվեց Թ.: 1941-ի մարտի 12-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Թ–ի և ՍՍՏՄ–ի միջև: Երկրորդ համաշխարհա– յին պատերազմի ժամանակ (1939–45) ճյապոնիայի օկուպացրած Թ. պատե– րազմ հայտարարեց ԱՄՆ–ին և Մեծ Բրի– տանիային: 1942-ի նոյեմբերին ստեղծ– վեց Թ–ի կոմկուսը: 1946-ի հունվ. 1-ին դաշնակից պետությունների հետ կնքվեց հաշտության պայմանագիր: 1946-ի դեկ– տեմբերին Սիամի (այդպես էր երկիրն անվանվում 1945-ի սեպտեմբեր – 1948-ի օգոստոս) և ՍՍՏՄ–ի միջև ձեռք բերվեց դեսպանների փոխանակման պայմանա– վորվածություն: 1947-ի նոյեմբերին հե– տադեմ սպայությունը զինվորական հե– ղաշրջում կատարեց, կոմկուսն անցավ ընդհատակ: 1954-ին Թ. դարձավ ՍԵԱՏՕ–ի անդամ: 1957-ի պետ. նոր հեղաշրջումից հետո պառլամենտը արձակվեց, արգել– վեցին քաղ. կուսակցությունները և արհ– միությունները: 1961-ին կոմկուսի նախա– ձեռնությամբ ստեղծվեց դիկտատուրայի դեմ պայքարի միասնական ճակատ: 1962-ին ԱՄՆ–ի հետ ստորագրած դեկլա– րացիայից հետո, Թ–ում տեղաբաշխվեցին ամերիկյան զորքեր, ստեղծվեցին ամերիկ– յան ռազմ, բազաներ: Թ. մասնակցեց Վիետնամի դեմ ԱՄՆ–ի ռազմ, գործողու– թյուններին: վախենալով պառլամենտում օպոզիցիայի ուժեղացումից, 1971-ի նո– յեմբերին զինվորական ղեկավարությունը հեղաշրջում կատարեց, մտցվեց ռազմ, դրություն, վերացվեց սահմանադրությու– նը: 1973-ի հոկտեմբերին հակակառավա– րական խոշոր ելույթների ազդեցության տակ ռազմ, դիկտատուրան տապալվեց: 1974-ին իրականացվեցին բուրժուա–դեմո– կրատական մի շարք վերափոխումներ: 1974–76-ին շարժում սկսվեց Թ–ում գտնվող ամերիկյան ռազմ, բազաները վերացնելու և ամերիկյան զորքերը դուրս բերելու համար: 1976-ի հունիսին վերա– ցան ամերիկյան վերջին ռազմ, բազա– ները (Ուտապաոն և Ռամասունը): Սա– կայն Սենի Պրամոթի կառավարությունը ԱՄՆ–ին թույլատրեց լքված բազաների «սահմանափակ օգտագործում», որն առաջ բերեց Թ–ի հասարակայնության վճռական բողոքը: 1976-ի հոկտ. 6-ին տեղի ունեցավ պետ. հեղաշրջում, կառավարությունը տապալ– վեց և երկրում մտցվեց ռազմ, դրություն:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/121
Արտաքին տեսք