Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


կան ռազմական և պետական գործիչ, երկրորդ կարգի բանակային կոմիսար: ՍՄԿԿ անդամ 1916-ից: Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո նշա– նակվել է Մոսկվայում գործող չորս բա– նակների կոմիսար, 1918–-22-ին եղել է դիվիզիայի կոմիսար, Ռազմա՜հեղափո– խական խորհրդի անդամ: 1926-ին նշա– նակվել է Չինաստանում ՍՍՀՄ դեսպա– նության զինվորական խորհրդական: Նույնպիսի պաշտոն է վարել նաև Ֆրան– սիայում: 1935–37-ին եղել է ՄՍՀՄ դես– պան Մոնղոլիայում: Պարգևատրվել է Լենինի և Կարմիր դրոշի 2 շքանշանով: ԹԱԼԱ, գյուղ Հայկական ՍՍՀ Իջևանի շրջանում (1978-ից՝ Գետահովիտ), շըրջ– կենտրոնից 3 կմ հյուսիս–արևմուտք: Կոլ– տնտեսությունն զբաղվում է անասնապա– Թալա հությամբ, ծխախոտի և հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ: Ունի միջնակարգ դպրոց, մսուր–մանկապարտեզ ակումբ, գրադարան, բուժկայան: Թ–ի տարածքում պահպանվել են գյուղատե– ղիներ, եկեղեցիներ, գերեզմանոցներ, խաչքարեր, ամրոց, Թալաջուր գետակի ափին՝ քարայրեր: ԹԱԼԱ ԼՅԱՆ Ալեքսանդր Անդրանիկի [ծն. 22.9.1928, գ. Դահառլի (այժմ՝ գ. Դետք, ՀՍՍՀ Ախուրյանի շրջանում)], սովետա– կան մաթեմատիկոս: Ֆիզմաթ գիտ. դ–ր (1962), պրոֆեսոր (1965), ՀՍՍՀ ԳԱ թղթ–անդամ (1965): ՍՄԿԿ անդամ 1975-ից: 1951-էւն ավարսռել է ԵււԱանի սլես. հա– մտ[սարակի Փէվ|ւ1ւա–ւքաթեմատիկական ֆակուլտետը: 1956-ից աշխատում է ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստ–ում: 1972-ից ղեկավարում է ՀՍՍՀ ԳԱ մաթեմատիկայի ինստ–ի իրական փո– փոխականի ֆունկցիաների տեսության բաժինը: Թ–ի աշխատանքները վերաբե– րում են օրթոգոնալ վերլուծությունների Ա. Թալալ յան և ընդհանուր օրթոգոնալ շարքերի զուգա– միտության ու միակության հարցերին: Ապացուցել է տարբեր ֆունկցիոնալ տա– րածություններում ֆունկցիաների շարքե– րով ներկայացման, ինչպես նաև կոնկրետ օրթոգոնալ համակարգերով շարքերի զու– գամիտության և միակության վերաբերյալ ընդհանուր թեորեմներ, որոնք լայն ճանա– չում են գտել նշված բնագավառում: Թ. մեծ ներդրում ունի ՀՍՍՀ–ում իրական փոփոխականի ֆունկցիաների մետրիկա– կան տեսության զարգացման գործում: Երկ. IIpeflCTaBJieHHe H3MepJHMwx 4>yHKipM pHflaMH, <YcnexH MaTeMaTH^ecKHX HayK», 1960, t. 15, b. 5(95); O npe^ejibHMX (jjyHKijirax pHAOB no 6a3HcaM npocTpaHCTBa Lp, MaTe- MaTHHecKHH c6ophhk, 1962, t. 56(98), b. 3; BonpocM npeflCTaBJieHHfl h e^HHCTBeHHocTH B TeOpHH OpTOrOHajIbHbIX pHflOB, b c6.: HTOrH HayKH. MaTeMaraHecKHH aHajiH3, 1970, M., 1971.

ԹԱԼԱՄՈհՍ, տես Տեսողական բրգեր:

ԹԱԼԱՍ, գյուղաքաղաք Թուրքիայում, Կեսարիայից 3 կմ արևելք, Քարսեղ Հայ– րապետի լեռան ստորոտին: XX դ. սկըզբ– ներին ուներ մոտ 3200 տուն բնակիչ, որից 800-ը՝ հայ, մնացածը՝ թուրքեր և հույներ: Հայերը բնակվում էին գյուղաքաղաքի Վերի և Վարի թաղամասերում, զբաղվում էին առևտրով, արհեստներով, երկրա– գործությամբ և այգեգործությամբ: Ունեին երկու եկեղեցի (Ս. Աստվածածին և Ս. Եր– րորդություն), գործում էին Վարդ–Պատ– րիկյան (170 աշակերտ), օրիորդաց (140 աշակերտ, հիմնել էին Կյուլպենկյաննե– րը), Արշակունյան, Իաւպպսերյան արա– կան (150 աշակերտ) և Աշգյան իգական (60 աշակերտ, իր միջոցներով կառուցել էր թալասցի Հակոբ Աշգյանը) վարժա– րանները: Առանձին վարժարան ունեին Թալասի Վերին թաղի Ս. Աստվածածին եկե– ղեցին նաև հայ բողոքականները: Հայ բնակիչ– ները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռ– նի ժամանակ: 1976-ին Թ–ում ապրում է 150 հայ, ունեն եկեղեցի և վարժարան:

ԹԱԼԵԱԹ–ՓԱՇԱ Մեհմեդ [1874, Ադրիա– նուպոլիս (էդիրնե) – 15.3.1921, Բեռլին], «Միություն և առաջադիմություն» թուրքա– կան բուրժուա–նացիոնալիստական կու– սակցության պարագլուխներից, արևմտա– հայերի Մեծ եղեռնի գլխավոր հանցա– գործներից մեկը: 1908-ի Երիտթուրքական հեղափոխությունից հետո եղել է ներքին գործերի մինիստր, կուսակցության կենտ– կոմի նախագահ, Մեծ վեզիր (1916-ի վւե– տըրվար – 1918-ի հոկտեմբեր): Թ. արև– մըտահայերի 1915– 16-ի տեղահանու– թյան ու Թուրքիայի հայ բնակչության բնաջնջման գլխավոր կազմակերպիչն էր: Նրան է պատկանում այն անպատկառ հայտարարությունը, թե հայկական հար– ցը «լուծելու» համար ինքը 3 ամսում շատ ավելին արեց, քան Աբդուլ Համիդը՝ 30 տարում: Թուրքիայի պարտությունից հե– տո (1918-ի հոկտևմբեր) փախել է Գերմա– նիա: Սպանվել է Ս. Թեկիրյանի ձեռքով:

ԹԱԼԵՅՐԱՆ, Թ ա լ և յ ր ա ն–Պ և ր ի– գ ո ր (Talleyrand-Perigord), Շառլ Մո– րիս (1754–1838), ֆրանսիական դիվա– նագետ, պետական գործիչ: Բենեվենտի իշխան (1806–15), Դինոյի դուքս (1817-ից): 1788–91-ին եղել է եպիսկոպոս: 1789-ին ընտրվել է Գլխավոր շտատների դեպու– տատ, հարել է երրորդ դասի ներկայա– ցուցիչներին: Եկեղեցու ունեցվածքն ազգի տնօրինությանը հանձնելու դեկրետի (1789) նախաձեռնողն է: 1797-99-ին (Դիրեկտորիայի ժամանակ), 1799– 1807-ին (Կոնսուլության և Կայսրության օրոք), առաջին Ռեստավրացիայի (1814– 1815) տարիներին եղել է Ֆրանսիայի ար– տաքին գործերի մինիստր (1814–15-ին՝ նաև կառավարության ղեկավար), 1830– 1834-ին՝ դեսպան Լոնդոնում: Շահախըն– դիր, միջոցների մեջ խտրություն չդնող քաղաքագետ լինելով հանդերձ, Թ. խո– րաթափանց ու ճարպիկ դիվանագետ էր, այսպես կոչված, կլասիկ դիվանագիտու– թյան ամենաականավոր ներկայացուցիչ– ներից: Նրա դիվանագիտական տաղանդը հատկապես փայլեց 1814–15-ի Վիեն– նայի կոնգրեսում, որտեղ նա, հմտորեն օգտագործելով հաղթող պետությունների միջև եղած հակասությունները, հասավ պարտված Ֆրանսիայի ազդեցության զգալի ամրապնդման: Երկ. M&noires…, [v.] 1–5, P., 1891–92, ռուս. թրգմ. MeMyapM.. *, M., 1959. Գրկ. T a p ji e E. B., TanenpaH, M.f 1962.

ԹԱԼԵՍ, Թաղ ես (OaXfie) Մ ի լ ե– թ ա ց ի (մ. թ. ա. մոտ 625, Միլեթ – մ. թ. ա. 547], հին հունական մատերիալիստ– փիլիսոփա, եվրոպական փիլիսոփայու– թյան ու գիտության նախահայրը, միչեթ– ]ան ղսքրոցի հիմնադիրը: Թ–ի պատկերաց– մամբ ամեն ինչ ստեղծվում է շրից և վեր– ածվում շրի: Թ. արտահայտել է համընդ– հանուր շնչավորվածության (հիլոզոիզմ) գաղափարը: Հոգին համարել է յուրօրի– նակ (եթերային) նյութ: Ըստ Թ–ի, «աստ– վածայինը» համընկնում է բնական (նյու– թական) նախասկգբին (ջրին) և չունի սկիզբ ու վերջ: Թ. փորձել է որոշել երկ– նային լուսատուների՝ Լուսնի, Արեգակի, աստղերի դիրքը երկրի նկատմամբ: Նրան է վերագրվում մ. թ. ա. 585-ի Արեգակի խավարման կանխատեսումը:

ԹԱԼԻՆ, քաղաքատիպ ավան Հայկական ՍՍՀ–ում, համանուն շրջանի վարչական կենտրոնը: Գտնվում է Արագածի հվ–արմ. լանջին, Արտենի լեռան մոտ: Ունի անաս– նապահական սովետական տնտեսություն, որը զբաղվում է նաև հացահատիկի մշա– կությամբ և պտղաբուծությամբ: Արդ. ձեռ– նարկություններից են պանրի գլխամասա– յին, հացի, լիմոնադի/ ասֆալտի գործա– րանները, Սովետաշենի տրիկոտաժի և Երևանի էլեկտրասարքերի գործարան– ների մասնաճյուղերը: Գործում է «Հայ– գյուղտեխնիկա» շրջանային միավորումը, ավտոսպասարկման և կենցաղսպասարկ– ման ձեռնարկություն: Թ. ունի 2 միջնա– կարգ, սպորտ և երաժշտական դպրոցներ, 3 մսուր–մանկապարտեզ, կուլտուրայի