Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

ԹԱՂԱՆԹԱԹԵՎԵՐ (Hymenopters), մի– ջատների կարգ լրիվ կերպարանափոխու– թյամբ (աես Մետամորֆոզ): Մարմնի եր– կարությունը 0,2 մմ–6 սմ է: Թ–ի մեծ մասն ունի 2 զույգ թաՓանցիկ ջղերով թաղան– թաթևեր (այստեղից՝ Թ. անվանումը): Որոշ տեսակների (օրինակ, մրջյունների) թեերը բացակայում են: Պրիմիտիվ Թ–ի բերանային ապարատը կրծող է, բարձ– րակարգերինը՝ լիզող–կրծող: Ստորին շրթունքը վեր է ածվել կնճիթիկի: Ոտքերը վազող, քայլող կամ փորող են: էգերն Թաղանթաթևեր. /. մեծ եղջե– րապոչ (էգը), 2. հեծյալ (ակացիայի սերմա– կեր), 3. փորող կրեա, 4. մրջյուն, 5. իսկա– կան կրետ ունեն ձվադիր, որը խայթակիրների մոտ վեր է ածվել խայթիչի: Մրջյունների մի մասի խայթիչը ետ է զարգացած: Թ–ի արուները զարգանում են չբեղմնավոր– ված (հապլոիդ), էգերը՝ բեղմնավորված (դիպլոիդ) ձվաբջջից, աոանձին տեսակ– ներ՝ կուսածնությամբ: Մակաբույծ և խայթակիր որոշ տեսակների բնորոշ է բազմասաղմությունը: Թրթուրները որդա– նման են, առանց աչքերի: Հասուն Թ. սնվում են շաքարային հյութերով (ծաղիկ– ների նեկտար, բույսերի հյութեր), որոշ մասը գիշատիչ է: Ապրում են ընտանիք– ներով, որտեղ անհատների թիվը կարող է հասնել, կրետներինը, իշամեղուներինը՝ տասնյակների ու հարյուրների, մեղունե– րինը՝ մի քանի տասնյակ հազարի, մըր– ջյուններինը՝ մլն–ների: Խայթակիրներից շատերը խնամք են տանում սերնդի նկատ– մամբ, թրթուրներին կերակրում են էգի բերած կենդանական (կաթվածահար ար– ված միջատ) կամ բուսական (մեղր, ծաղ– կափոշի) կերով: Ավելի բարդ բնազդ դիտ– վում է մրջյունների, մեղուների, կրետնե– րի մոտ: ժամանակակից ֆաունայում հայտնի է մոտ 90 հզ. տեսակ Թ.՝ առավե– լապես արեադարձերում, ՍԱՀՄ–ում՝ 10 հզ., ՀՍՍՀ–ում՝ մինչև 2500 տեսակ: Մակաբույծ և խայթակիր Թ. սնվում են վնասատու միջատներով, որոշ տեսակ– ներ (տրիխոգրամա, աֆիտիս են) օգտա– գործվում են որպես կենսաբանական պայ– քարի միջոց: Թ. կարևոր են բույսերի փոշոտման գործում, մեղուները մեղր, մոմ են տալիս: Կան նաև գյուղատնտեսու– թյան և անտառատնտեսության (եղջերա– պոչեր, սղոցողներ) վնասատուներ:

ԹԱՂԱՆԹԱՅԻՆ ՊՈՏԵՆՑԻԱԼ, տես Թա– ղանթային ահսոնթյուն:

ԹԱՂԱՆԹԱՅԻՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ դ ը ր դ– ման, նյարդային և մկանային բջիջնե– րի դրդման տեսություն ֆիզիոլոգիայում: Թ. տ–յան հիմնական դրույթները ձևա– կերպել է գերմանացի նեյրոֆիզիոլոգ 8ու. Բեռնշտեյնը (1902), հետագայում զարգացրել են Ա. Հոջկինը և ուրիշներ: Համաձայն նշված տեսության, յուրաքան– չյուր բջիջ օժտված է յուրահատուկ թա– ղանթով, որը բջջապլազման անջատում է շուրջբջջային միջավայրից: Դա բջջա– պլազմայի մակերևութային խիտ շերտն է, որն օժտված է խիստ ընտրողական թա– փանցելիությամբ տարբեր իոնների նկատ– մամբ: Պարզված է, որ արտաբջջային տա– րածությունում Na+–ի և Cl՜–ի խտու– թյունը համապատասխանաբար 10–12 և 30–50 անգամ ավելի է, իսկ K+–ինը 30–50 անգամ պակաս է, քան բջջապլազ– մայում: Ֆիզիոլոգիական հանգստի պայ– մաններում թաղանթը թափանցելի է միայն K+–ի և Cl՜–ի նկատմամբ: Դիֆուզիոն ուժի շնորհիվ K+–ը դուրս է գալիս բջջա– պլազմայից, Cl՜–ը անցնում է ներս: Բջջից դուրս եկած K+–ը արտաբջջային տարա– ծության մեջ եղած Na+–ի հետ պայմա– նավորում են թաղանթի արտաքին դրա– կան լիցքը, իսկ բջջի ներսն անցած Cl՜–ը այնտեղ եղած անիոնների հետ պայմա– նավորում է թաղանթի ներքին բացասա– կան լիցքը: K+–ի և Cl՜–ի միակողմանի անցումը թաղանթից շարունակվում է այն– քան, մինչե առաջանում է էլեկտրաստա– տիկ վանողական ուժ, որը հավասարա– կշռում է դիֆուզիոն ուժին: Այդ դեպքում բջջից դուրս եկող^-իև բջջի մեջ վերա– դարձող K+–ի քանակը հավասարվում է: Նույնը Cl՜–ի համար՝ հակառակ ուղղու– թյամբ: Ստեղծվում է դինամիկական հա– վասարակշռություն: Իոնի դիֆուզիոն հա– վասարակշռող անդրթաղանթային պոտեն– ցիալը կոչվում է տվյալ իոնի հավասարա– կշռության պոտենցիալ: Թաղանթը հան– գը ստի վիճակում բևեռացված է դրսից դրական, ներսից՝ բացասական լիցքով: Անդրթաղանթային պոտենցիալների տար– բերությունը կոչվում է հանգստի (ՀՊ) կամ թաղանթային պո– տենցիալ (ԹՊ): Դրդման ժամանակ հյուսվածքում առա– ջանում է գործող ու թյան պո– տենցիալ (ԳՊ), որի հիմքում ընկած է թաղանթի թափանցելիության մեծացու– մը հատկապես Na+–ի նկատմամբ: Վեր– ջինս դիֆուզիոն ուժի շնորհիվ ներխու– ժում է բջջի ներսը, որի հետևանքով սկսում է նվազել անդրթաղանթային պոտենցիալ– ների տարբերությունը, թաղանթը ապա– բևեռանում է: Որքան ԹՊ շատ է փոքրա– նում, այնքան մեծանում է թափանցելիու– թյունը Na+–ի նկատմամբ: Ի վերջո, թա– ղանթը ոչ միայն ապաբեեռանում է, այլև ենթարկվում է հակառակ բևեռացման՝ ներսից լիցքավորվում է դրականորեն, դրսից՝ բացասականորեն: Չափումները ցույց են տվել, որ ԴՊ գերազանցում է ԹՊ–ին մոտ 50 mV-ով: Այդ երևույթն ան– վանվել է հ ա վ և լ ու մ, որի մեծու– թյունը կախված է արտաբջջային հեղու– կում Na+–ի իոնների խտությունից: Երբ ԳՊ հասնում է իր գագաթնակետին, թա– ղանթի թափանցելիությունը Na+–ի նկատ– մամբ կրկին անհետանում է: Սակայն դա հյուսվածքի վերադարձը չէ հանգստի վի– ճակի: Դրա համար անհրաժեշտ է, որ վերականգնվի ԹՊ: Դա տեղի կունենա, եթե բջիջ թափանցած Na+–ը դուրս բերվի դիֆուզիոն ուժին հակառակ ուղղությամբ: Այդ կատարվում է հատուկ (նատրիումա– յին) պոմպի միջոցով: Պոմպի աշխատանքը պայմանավորված է ադենոզինեռֆոսֆո– րաթթվի էներգիայով: Na+–ի դուրս գա– լուց հետո թաղանթը վերաբևեռացում է՝ դրսի երեսը լիցքավորվում է դրական, ներսինը՝ բացասական, այսինքն՝ վերա– կանգնվում է ԹՊ, հյուսվածքն անցնում է ֆիզիոլոգիական հանգստի վիճակին և ընդունակ է նորից դրդվելու:

ԹԱՂԱՆԹԱՆՅՈՒԹ, ց ել J ու լ ո զ, բարձ– րամոլեկուլային ածխաջուր (բազմաշա– քար), բույսերի բջջապատերի բաղադրիչ մասը, որով պայմանավորված է բուսա– կան հյուսվածքների մեխանիկական ամ– րությունն ու ճկունությունը: Թ. են պարու– նակում բամբակը (97–98%), բնափայտը (40–50%), ջուտը (75%), միամյա բույ– սերի (եգիպտացորեն, հացաբույսեր, եղեգ, արևածաղիկ ևն) ցողունները (30– 40%) ևն: Բույսերում Թ. առաջանում է պարզագույն ածխաջրերից բարդ կենսա– քիմ. սինթեզների միջոցով: Թ–ի բաղադրու– թյունն արտահայտվում է (CeHioC^n բանաձևով, որում մոլեկուլներն իրար հետ կապված են ջրածնական կապերով: Տար– րական օղակը՝ (CeHioOs), պարունա– կում է երեք փոխազդման ունակ սպիրտա– յին խումբ՝ մեկ առաջնային և երկու երկ– րորդային: Առանձին օղակները միմյանց հետ միացած են ացետալային (գլյուկո– զիդային) կապերով, որտեղ օղակներից մեկի առաջին ածխածնի ատոմը կապված է հարևան օղակի չորրորդ ածխածնի ատո– մի հետ թթվածնի միջոցով. Բնության մեջ Թ. մաքուր վիճակում չի հանդիպում: Բնական հումքից Թ. անջա– տում են քիմ. եղանակներով՝ Թ–ային բաղադրիչները լուծելու կամ քայքայելու միջոցով: Մշակման բնույթը կախված է բուսական հումքի տեսակից: Բամբակից Թ–ի անջատումը կատարվում է համեմա– տաբար մեղմ պայմաններում: Բամբակի կնգուղներն եփում են 1,5–3%-անոց NaOH-ի ջրային լուծույթում, 3–Հ մթն ճնշման տակ, 3–6 ժ: Այնուհետև լվանում ու սպիտակեցնում են որևէ օքսիդիչով (քլորի երկօքսիդ, նատրիումի հիպոքլո– րիտ կամ ջրածնի՛ գերօքսիդ): Չլուծված մասը 99,8–99,9% մաքրությամբ Թ. է: Բնափայտից Թ. անջատելու համար կի– րառում են մշակման ավելի խիստ պայ– մաններ. փայտի տաշեղները ենթարկում են սուլֆիտային կամ սուլֆատային եփ– ման: Սուլֆիտային եփման դեպքում փայտանյութը մշակում են 3–6% ազատ ՏՕշ պարունակող կալցիումի, մագնե– զիումի, նատրիումի կամ ամոնիումի բի–