Թամարա Խանում
ԹԱՄԱՐԱ ԽԱՆՈՒՄ [իսկական անուն–ազգանունը՝ Թամար Արտեմի Պետրոսյան, ծն. 16(29).3.1906, Ֆերգանա], ուզբեկական խորհրդային պարուհի, երգչուհի, բալետմայստեր: Ազգությամբ հայ: ԽՍՀՄ ժող. արտիստ (1956): ՍՄԿԿ անդամ 1941-ից: 1924-ին ավարտել է Մոսկվայի կենտրոնական թատերական տեխնիկումը: 1926-28-ին եղել է երաժշտա–ազգագրական անսամբլի (Տաշքենդ) պարուհի, 1928-ին՝ ուզբեկական
երաժշտա–դրամատիկական թատրոնի կազմակերպիչներից, որին կից 1932-ին հիմնել է բալետային ստուդիա: 1935-ին հանդես է եկել ժող. պարի առաջին համաշխարհային փառատոնում (Լոնդոն): 1937-ից՝ Ուզբեկական ֆիլհարմոնիայի արտիստուհի: Բարենորոգել է ուզբեկական կանացի պարի կատարողական ոճը, էստրադայի համար ստեղծել հատուկ ժանր: Կատարում է ԽՍՀՄ և արտասահմանյան երկրների ժողովուրդների երգեր (մոտ 600, 62 լեզուներով) և սեփական բեմադրությամբ պարեր: Արժանացել է
ԽՍՀՄ պետ. մրցանակի (1941): Պարգևատրվել է 4 շքանշանով:
Գրկ* Широкая О. И., Тамара Ханум (Альбом), Ташкент, 1973.
ԹԱՄԲ, թամք, ձիու մեջքին դրվող հեծնելու հարմարանք: Դյուրացնում է ձիավարությունը: Հնագույն Թ–երի պեղածոները վերաբերում են մ. թ. ա. I հազարամյակի կեսին: Լինում է կանացի և տղամարդու, հասարակ, սպայական, մարզական ևն: Տարբեր ժողովուրդներ օգտագործել են տարբեր ձևի Թ–եր: Հայաստանում տարածված ասիական՝ փայտե հիմնակմախքով կաշեպատ Թ. ձիու մեջքին ամրացվում է կաշեփոկերի միջոցով: Թ–ի աջ և ձախ կողմից փոկերով ամրացվում են ասպանդակները: Հյուսիսի ժողովուրդների (էվենկներ, յակուտներ ևն) մեջ տարածված է եղջերվի Թ.:
Լ. Պետրոսյան
ԹԱՄԲՈՒՐԻ ՀԱՐՈՒԹԻՆ (ծն. և մահ. թթ. անհտ.), XVIII դարի առաջին կեսի հայ երաժիշտ՝ սազանդար–աշուղ, թամբուրահար, երգիչ, տեսաբան և մանկավարժ: 30-ական թթ. որպես կատարող––երաժիշտ ծառայել է սուլթան Մահմուդ Ա–ի (1730–1756) պալատում: Տիրապետել է մի քանի լեզուների: 1736-ին Թուրքիայի մեծ վեզիր Մուստաֆա փաշայի շքախմբի կազմում այցելել է Իրան: Երկու տարի ծառայել է Նադիր շահին՝ վերջինիս հնդկական արշավանքների տարիներին: Դաստիարակել է աշակերտներ: Այստեղ էլ շարադրել է իր՝ «Պատմություն Թահմազ Ղուլու (Նադիր շահի պատմությունը)» և «Արևելյան երաժշտության ձեռնարկ» աշխատությունները (երկուսն էլ հայատառ թուրքերեն): Վերադառնալով Կ. Պոլիս, հանրօգուտ գործունեություն է ծավալել:
Երկ. Тамбурист Арутин, Руководство по восточной музыке, перевод с турецкого, предисловие и комментарии Н. К. Тагмизяна, Е., 1968
Ն. Թահմիզյան
ԹԱՄԶԱՐԱ, գյուղաքաղաք Արևմտյան Հայաստանի Մեբաստիայի վիլայեթի Շա–
պին–Դարահիսար գավառում, համանուն գյուղաքաղաքից 4 կմ հեռավորության վրա: XX դ. սկզբին ուներ մոտ 250 տուն հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով և առևտրով: Ըստ ավանդության Թ–ի հայերի նախնիները գաղթել են Անիից: Թ–ում կար վանք (Մ. Դևորգ) և եկեղեցի (Մ. Թագավոր), գործում էր Արամյան երկսեռ վարժարանը՝ 150 աշակերտով:
Թամզարա
Ս. Աստվածածին վանքի եկեղեցու ներքին տեսքը
Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է:
ԹԱՄԹԱ, Թամթա Զաքարյան
(ծն. և մահ. թթ. անհտ.), Խլաթի ամիրայության կառավարիչ՝ 1245-ից: Իվանե Ա աթաբեկի դուստրը: Քաղ. նպատակներով 1210-ին կնության է տրվել Խլաթի ամիրա
Աուխադին (Կուզ), որով Զաքարյանները բարեկամական հարաբերություններ են
հաստատել էյուբյանների հետ: Կուզ մահից հետո նրա եղբայր Աշրափն է ամուսնացել Թ–ի հետ, որի շնորհիվ Թ–ին հաջողվել է թեթևացնել հայերից գանձվող հարկերը, պահպանել բարեկամական հարաբերությունները հարևան հայ իշխանական տների հետ: 1230-ին Թ–ին
գերել և նրա հետ ամուսնացել է Հայաստան ներխուժած իյորեզմի շահ Զալալադդինը՝ նպատակ ունենալով դրանով իսկ վավերացնել իր նվաճումները: 1231-ին Զալալադդինին հաղթած մոնղոլները Թ–ին ուղարկել են Կարակորում, որտեղ նա մեծ ղանի արքունիքում ապրել է 14 տարի: Վրաց. գահաժառանգության խնդրով Կարակորում մեկնած Ռուսուդան թագուհու դեսպան Համադոլը, հանգամանքներից օգտվելով, միջնորդել է Թ–ի համար, որը
1245-ին ազատվել և մեծ ղանի հրովարտակով (յառլիկ) ստացել է իշխելու իրավունք Խլաթի ամիրայության տիրույթներում: Թ. խնամիական և քաղ. հարաբրություններով կապված է եղել Հայաստանի հս–արլ. մասում իշխող տների հետ:
Գրկ. Կիրակոս Գանձակեցի, Պատմություն Հայոց, Ե., 1961:
Վ. Վարդանյան
ԹԱՄԻԼԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, թամիլ ժողովրդի գրականությունը: Ստեղծվել է I հազարամյակի սկզբներին: «Ապարանջանի պատմությունը», «Սարգարտյա գոտի» և երեք այլ էպիկական պոեմներում (I հազարամյակի 2-րդ կես) նկատելի է բուդդայականության և ջայնիզմի ազդեցությունը: VII–VIII դդ. սկզբներին ծնունդ է առել բհաքթի գրականությունը՝ «4000 սուրբ հիմն» անթոլոգիան, 12 « Սուրբ ժողովածու»: Ավելի ուշ շրջանում աչքի են
ընկնում կրոնական բանաստեղծներ Արունագիրին (XV դ.)» Շիվապրահասարը (XVII դ.)* Թայյումանավարը (XVIII դ.): XIX դ. տարածվել են լուսավորական գաղափարներ, մեծացել է հետաքրքրությունը ազգային գրականության նկատմամբ: XVII–XVIII դդ. սկզբնավորված արձակը XIX դ. հաստատվում է որպես գրականության ինքնուրույն սեռ (Մ. Վեդանայագամ Պիլլաի, 1826–89): Արձակ ստեղծագործությունների հիմքում լուսավորական ռեալիզմն է: XX դ. հայտնի են Աուպպիրամանիի Բարադին (1882–1921), Կալկին (1899–1954), Ռ. Ա. Մահադևանը (1913–57), Պուդումեի Պիտտանը (1906–1948), Կ. Զագաննադան (ծն. 1906):
Գրկ. Смирнова И., Краткий очерк рзвития тамильской литературы (до конца XIX в.), в кн.: Литературы Индии, М., 1958.
ԹԱՄԻԼԵՐԵՆ, Հնդկաստանի պաշտոնական ճանաչում ստացած լեզուներից:
Պատկանում է դրավիդյան լեզվաընտանիքին: Խոսվում է Մադրաս նահանգում, մասամբ՝ հարակից վայրերում ու թամիլական գաղթօջախներում: խոսողների թիվը՝ մոտ 30 մլն: Դրականը գրքային, պակաս հասկանալի լեզու է, խոսակցականը՝ ընդհանուր ու հասկանալի բոլորին, բայց քիչ ուսումնասիրված: Հնչյունական համակարգում առանձնացվում են 19 ձայնավորական և 32 բաղաձայնական տարրեր: Շեշտը ուժային–քանակային և ազատ է (փոփոխական): Կառուցվածքով կցական լեզու է: Գոյականն ունի սեռի,թվի, հոլովի, բայը՝ դրականի ու բացասականի, եղանակի, ժամանակի, թվի, դեմքի, սեռի կարգեր, առատ է դիմավոր և անդեմ ձևերով: Այբուբենը վանկագիր է:
Գրկ. Андронов М., Дравидийские языки, М., 1965; նույնի Грамматика Тамильского языка, М., 1966.
ԹԱՄԻԼՆԵՐ, ժողովուրդ Հարավային Հնդկաստանում, Թամիլնադ նահանգի հիմնական բնակչությունը: Ընդհանուր թիվը Հնդկաստանում՝ 37 մլն (1971): Ապրում են նաև Շրի Լանկայում (2,5 մլն),
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/135
Արտաքին տեսք
Այս էջը սրբագրված է