րի հետ: Ելակետային սկզբունք է դարձել սովետական թատերական արվեստը որ– պես բազմազգ մշակույթ ուսումնասիրե– լու խնդիրը: Արվեստի պատմության ինստ–ը տարբեր հանրապետությունների գիտնականների համագործակցությամբ լույս է ընծայել «Սովետական դրամատի– կական թատրոնի պատմություն» բազմա– հատորյակը (հ. 1–6, 1966–71): Ազգային թատրոնների, նրանց գործիչների մասին– տեդական մասնագետների ուժերով աշ– խատություններ են ստեղծվել ՍՍՀՄ բազ– մաթիվ հանրապետություններում: Հա– մարյա բոլոր սոցիալիստական երկրնե– րում ստեղծվել են թատերարվեստն ուսում– նասիրող գիտական կենտրոններ: Հայ իրականության մեջ թատրոնի մա– սին առաջին ակնարկները, բնորոշում– ներն ու դիտողությունները հայտնի են դեռևս V դարից: Թ. տեսության և քննա– դատության ձևով սկզբնավորվել է XIX դ. (Ս. Տիգրանյան, Պ. Մինասյան, Հ. Հիսար– յան,Մ. Նալբանդյան, Հ. Սվաճյան,Մ. Գա– րագաշյան, Մ. Պատկանյան, Հ. Խորա– սանճյան, Գ. Չմշկյան, Գ. Արծրունի, Սպ. Սպանդարյան, Ա. Հովհաննիսյան): XX դ. սկզբին ստեղծվել են հայ թատրոնի պատմության առաջին ուսումնասիրու– թյունները (Շարասան, Ս. Գավթյան, Հ. Ասատուր, Լեո), զարգացման նոր և ավելի բարձր փուլ է թևակոխել թատերա– կան քննադատությունը (Ա. Շիրվանզա– դե, Ա. Չոպանյան, Տ. Զավեն, Ս. Հակոբ– յան և ուրիշներ): Հայկական Թ. վերջնա– կանապես կազմավորվել և որպես ինք– նուրույն գիտություն ձևավորվել է Հայաս– տանում սովետական իշխանություն հաս– տատվելուց հետո (Գ. Լևոնյան, Լ. Քա– լանթար, Ս. Մելիքսեթյան, Ռ. Զարյան, Վ. Թերզիբաշյան, Գ. Գոյան, Գ. Ստե– փանյան): Հայ սովետական Թ–յան առաջ– ընթացին մեծապես նպաստել է թատերա– կան ինստ–ը (հիմն. 1944-ին, տես Երևանի գեղարվեաոա–թաւոերական ինստիտուտ): Ասպարեզ են մտել թատերական ինստ–ի թատերագիտական ֆակուլտետում մաս– նագիտական կրթություն ստացած թատե– րագետներ (Լ. Խալաթյան, Լ. Հախվերդ– յան, P. Հարությունյան, Հ. Հովհաննիս– յան, Ս. Ռիզաև, Լ. Սամվելյան և ուրիշ– ներ): ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստիտու– տում (հիմն. 1953-ին, տես Արվեստի ինս– տիտուտ ՀՍՍՀ ԳԱ) են մշակվում թատրո– նի պատմության ու տեսության հարցերը, այնտեղ է գործում հայկական շեքացիրա– գիտության կենտրոնը, որը լույս է ընծա– յում «Շեքսպիրական» մատենաշարը: Գրկ. ւոես Թատրոն հոդվածի գրականու– թյունը:
ԹԱՏԵՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ (թատերգություն, թատրերգություն), տես Դրամատուրգիա:
ԹԱՏԵՐԱԿԱՆ ԵՐԵՎԱՆ», շաբաթական (1953–54), տասնօրյա (1954–63), կիս– ամսյա (1968-ից) պարբերական: Հայկ. թատերական ընկերության (ՀԹԸ) հրա– տարակություն: Լույս է տեսնում 1953-ից, Երևանում: Տպագրում է մայրաքաղաքի թատրոնների ծրագրերը, նյութեր թատրոն– ների և բեմարվեստի աշխատողների հո– բելյանական տարելիցների, թատերա– կան ընկերության ու արվեստի այլ օջախ– ների ստեղծագործական միջոցառումնե– րի, մայրաքաղաքի և հանրապետության թատերական նորությունների մասին: Ունի տեղեկատու բաժին: Ներկայաց– նում է թատրոնի գործիչներին նվիրված նոր մենագրությունները, լուսաբանում ՀԹԸ–ի գործունեությունը: Իբրև հավել– ված հայերեն և ռուսերեն լույս է ընծայում հյուրախաղերի ժամանած խմբերի ներ– կայացումների ծրագրերը:
ԹԱՏԵՐԱԿԱՆ ՍՏՈՒԴԻԱՆԵՐ հայկա– կան, առաջին թատրոն–ստուդիան Թիֆ– լիսում հիմնել է 0. Սևումյանը, երկրորդը, որպես «Աշակերտա–ուսանողական» ստու– դիա–թատերախումբ_՝ Ամո քսարագյանը: 1918-ին Հայկական գործերի կոմիսա– րիատի նախաձեռնությամբ Մոսկվայում հիմնադրվել է հայկ. դրամատիկական ստուդիա (ղեկ. Ս. Խաչատրյան, 1923-ից՝ Ռ. Սիմոնով): Դասախոսել են Կ. Ստա– նիսլավսկին, Ե. Վախթանգովը, Գ. Բուր– ջալովը, Ս. Խաչատրյանը, Հ. Օրբելին, Վ. Րրյուսովը, Ն. Մառը, Ա. Ջիվելեգովը, Գ. Ցակուլովը, Հ. Գյուրջյանը: Այն Մոսկ– վայի բանվորական ակումբներում, ապա Հայաստանի քաղաքներում ցուցադրել է (1921–24) ներկայացումներ: 1925-ին, Գ. Սունդուկյանի «Պեպո» ներկայացու– մով այդ ստուդիան ավարտել է իր գոր– ծունեությունը: 1919-ին Երևանում մաս– նավոր ստուդիա է բացել Վ. Միրզոյանը, որտեղ նրա հետ աշխատել են Ս. Մխի– թարյանը, Գ. Լևոնյանը, Վ. Փափազյա– նը, Գ. էդիլյանը, Մ. Աբեղյանը: 1926-ին Ռ. Սիմոնովը Մոսկվայում Հայկական կուլտուրայի տանը կից բացել է դրամա– տիկական երկամյա երկրորդ ստուդիան, որը 1928-ին, շրջանավարտ դերասան– ռեժիսոր Թ. Սարյանի գլխավորությամբ, հյուրախաղերով հանդես է եկել Երևա– նում, Ղարաքիլիսայում և Լենինակա– նում: Ստուդիայի ուսանողների և տեղա– կան ուժերով Լենինականում կազմա– կերպվել է Հայաստանի երկրորդ դրամա– տիկական թատրոնը (այժմ՝ Մռավյանի անվան): 1934-ին Ռ. Սիմոնովը Մոսկվա– յում հիմնադրել է երրորդ ստուդիան, իսկ 1940-ին՝ չորրորդը (վերջինս ընդհատեց իր աշխատանքը 1941-ին, Հայրենական պատերազմի պատճառով): Մոսկվայի դրամատիկական այդ ստուդիաները հայ թատրոնին տվել են պրոֆեսիոնալ ռեժի– սորներ՝ Վ. Աճեմյան, Ա. Գուլակյան, Տ. Շամիրխանյան, Թ. Սարյան, Ս. Աբով– յան, Կ. Ալվարյան, դերասաններ Ա. Մաս– չյան, Վ. Ստեփանյան, Ա. Մելիք, Ս. Քո– չարյան, Մ. Կոստանյան և ուրիշներ: 1934-ին Երևանում Վ. Վարդանյանի ղե– կավարությամբ կազմակերպվել է եռամ– յա թատրոն–ստուդիա (1938-ին միաձուլ– վել է Երևանի թատերական ուսումնարա– նին): Թ. ս. են գործել Հայաստանի Առա– ջին (1929-ից), Թբիլիսիի (1929-ից), Լենի– նականի (1929-ից), Բաքվի (1928-ից) հայկ. թատրոններին կից, ինչպես և Թբիլիսիի, Բաքվի Հայարտներում: 1965-ին Հայկ. թատերական ընկերությանը կից Հ. Ղավւլանյանի ղեկավարությամբ կազ– մակերպվել է դրամատիկական ստուդիա, որը 1967-ից գործել է որպես ստուդիա– թատրոն, 1969-ից՝ Երևանի ՝դրամատիկա– կան թատրոն: Ս. ասրգսյան
ԹԱՏԵՐԱՅՆՈՒԹՅՈՒՆ, գեղարվեստական պայմանականության առանձնահատուկ սկզբունք, որ բնութագրական է առավե– լապես թատերական արվեստին: Թ. երե– վույթը տպավորիչ դարձնելու ակնհայտ, չմիջնորդված եղանակ է՝ նպատակադիր հանդիսավորություն, ցուցադրականու– թյուն, կեցվածքայնություն, խոսքի մշակ– ված ելևէջավորում: Թ. կյանքում ինքնա– կա նախասկիզբ է. արտահայտվում է հա– սարակական կենցաղի բոլոր բնագավառ– ներում (կրոնա–պաշտամունքային ծե– սեր, հրապարակային ցույցեր ու ելույթ– ներ, մարզական մրցումներ): Թ. թատրո– նում հիմնական արտահայտչամիջոց է: Հ. Հովհաննիսյան
ԹԱՏՐՈՆ (հուն. Oeatpov –հանդիսավայր, ներկայացում), արվեստի տեսակ, որի գեղարվեստական արտահայտության ժամանակային ու տարածական ձևերը (գրական, գեղանկարչական, պարային– պլաստիկական, երաժշտական ևն) հա– մադրված են բեմական գործողության հիմքի վրա: Թ. են կոչվում նաև հանդես– ների, ներկայացումների ու համերգների համար նախատեսված շենքերը: Բեմա– կան գործողությունը Թ–ի առանձնահա– տուկ լեզուն է, նրա յուրահատկությունը, որի կրողը դերասանն է (տես Դերասանա– կան արվեստ): Նորագույն Թ. բնութա– գրվում է նաև ռեժիսորական արվեստով: Ռեժիսորը ներկայացման ընդհանուր գեղարվեստական նկարագրի, նրա գա– ղափարա–ոճական ամբողջության ստեղ– ծողն է: Պատմական զարգացման ընթաց– քում, որպես Թ–ի հիմնական տիպ և ունի– վերսալ թատերական համակարգ, ստեղծ– վել է դրամատիկական արվեստը իր գա– ղափարա–բովանդակային հիմքով՝ թա– տերագրությամբ (տես Դրամա): Գրական տեքստի և բեմական գործողության օր– գանական համադրությամբ ստեղծվում է գեղարվեստական մի նոր իրականու– թյուն, որը թատերական ներկայացումն է: Բայց Թ., որպես տարակառույց (սին– կրետիկ) արվեստի երևույթ, պատմա– կանորեն ավելի լայն է: Թատերական սինկրետիզմի տարրանջատյալներն են օպերան, որի գործողությունը ենթարկ– ված է երգպյին–երաժշտական նյութին, բաչետը, որի երաժշտությունն ու գեղա– նկարչությունը ծառայում են պարային– պլաստիկական բովանդակությանը, մըն– ջախաղը, որի արտահայտչալեզուն զուտ պլաստիկական է, տիկնիկային թատրոնը, ուր գործողությունը միջնորդված է տիկ– նիկով, և կրկեսը, որտեղ գործողությունն ունի առավելապես պայմանական–էքս– ցենտրիկ–«հրաշապատում» բնույթ: Թա– տերային մտածողության այս ձևերը զարգացման համեմատաբար ուշ շրջան– ներում (XVI–XYII դարերից) մշակվել են որպես բեմական արվեստի առանձին տեսակներ, և «Թ.» անվանումը վերագըր– վել է հիմնականում նրա դրամատիկա– կան տիպին: Թատերական արվեստի նախատիպեր են համարվում հնագույն կրոնա–պաշտա– մունքային խաղերն ու արարողություն– ները, երգային–վիպական բանահյուսու– թյան ավանդման ձևերը, որոնք սկզբնա– պես զարգացել են Միջագետքի և առա–