Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/147

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պիեսներով ու դրամատիկական արվես– տի տեսությամբ, 0. Բոմարշեի, Կ. Գոլ– դոնիի կատակերգություններով, դերա– սաններ Դ. Գարրիկի (Անգլիա), Ֆ. Շրյո– դերի (Գերմանիա), Ֆ. Տալմայի, Մ. Դյու– մենիլի, Պրեվիլի (Ֆրանսիա) արվեստով: Ռոմանտիզմի դարաշրջանում՝ XIX դ. առաշին կեսին, Թ–ում մեծանում է դերա– սանի, որպես կենտրոնաձիգ ուժի, նշա– նակությունը, և սկսվում է անցյալի դրա– մատուրգիական երկերի, հատկապես Շեքսպիրի անհատական–դերասանական մեկնաբանությունների շրջանը: Դերասա– նի արվեստը ձեռք է բերում ռեալիստա– կան միտում. կլասիցիստական խաղի մոնումենտալ պայմանական ոճը, լուսա– վորական ռացիոնալիզմը տեղի են տալիս ռոմանտիկական պաթոսին և մարդկային զգացմունքների ճշմարիտ վերարտադրու– թյանը, որը դարավերջին հարստանում է հոգեբանական ռեալիզմի միտումներով: Այս շրջանի խոշորագույն դերասաններն են է. Քինը, Հ. Իրվինգը (Անգլիա), Ֆ. Լե– մեթրը, Ս. Բեռնարը (Ֆրանսիա), Ա. Ռիս– տորին, Թ. Սալվինին, է. Ռոսսին, է. Դու– զեն (Իտալիա), Պ. Մոչալովը, Մ. Շչեպ– կինը, Գ. Ֆեդոտովան (Ռուսաստան) և ուրիշներ: XIX դ. դերասանական արվես– տը բնութագրվում է նաև ռոմանտիկական դրամատուրգիայի (Վ. Հյուգո, Ա. Դյու– մա), մելոդրամայի, սալոնային դրամա– յի (է. Օժիե, Վ. Աարդու, Ա. Դյումա–որ– դի), ռեալիստական դրամատուրգիայի (Սև Գրիբոյեդով, Ն. Գոգոլ, Ա. Օստրովս– կի, Տ. Իբսեն, Բ. Շոու) զարգացմամբ: XIX դ. վերջին և XX դ. սկզբին ձևավոր– վում է նորագույն Թ., որին տոն և ուղղու– թյուն են տալիս Իբսենի, Շոուի, Գ. Հա– ուպտմանի, Մ. Մետեռլինկի, Ա. Չեխովի, Մ. Գորկու և ուրիշների պիեսները, մյուս կողմից՝ ռեժիսուրայի զարգացումը (Ա. Անտուան, ժ. Կոպո, Մ. Ռայնհարդ, Լ. Կրոնեկ, 0. Բրամ, Կ. Ատանիսլավսկի, Ա. Թաիրով): Ռեալիստական Թ–ի պատ– մության մեջ էտապային նշանակություն ունեն Մոսկվայի Գեղարվեստական թատ– րոնը և Ատանիսլավսկու դերասանական արվեստի տեսությունը, որոնց հետևողու– թյամբ են ստեղծվել սովետական ազգա– յին դերասանական դպրոցները: Սովետա– կան Թ. նշանավորվում է Մ. Գորկու, Մ. Բուլգակովի, Լ. Լեոնովի, Կ. Տրենյո– վի, Ա. Կոռնեյչուկի, Ա. Աֆինոգենովի, Ա. Արբուզովի, Վ. Ռոզովի, Վ. Շուկշինի, Ա. Վամպիլովի և այլ հեղինակների պիես– ներով, ռեժիսորներ Ե. Վախթանգովի, Վ. Մեյերխոլդի, Կ. Մարջանիշվիլու, Ռ. Սի– մոնովի, Գ. Տովստոնոգովի, Ցու. Միլւոի– նիսի, է. Սմիգլիսի, Ցու. Լյուբիմովի, դե– րասաններ Մ. Չեխովի, ի. Մոսկվինի, Ն. քսմելյովի, Ն. Չերկասովի, Վ. Մարեց– կայայի, Ա. Տարասովայի, Մ. Ուլյանովի, Ի. Սմոկտունովսկու, Ցու. Բորիսովայի, Ս. Յուրսկու և ուրիշների արվեստով: XX դ. արտասահմանյան Թ. զարգանում է ամենատարբեր գաղափարա–ոճական ուղղություններով: Այստեղ առանձնանում են հատկապես դրամատուրգներ ժ. Կոկ– տոյի, ժ. Անույի, Ա. Ադամովի, ժ. Պ. Աարտրի, Ս. Բեկետի, Բ. Բրեխտի, է. Իո– նեսկոյի, Թ. Ուիլյամսի, Վ. Աարոյանի, է. Օլբիի և այլոց անունները: ժամանա– կակից Թ–ի ոճին ուղղություն են տվել ու տալիս են ռեժիսորներ Շ. Դյուլլենը, ժ. Պիտոնը, ժ. Վիլարը, Պ. Բրուկը, դե– րասաններ Զ. Գիլգուդը, Լ. Օլիվիեն, Պ. Ակոֆիլդը, Ժ.-Լ. Բարրոն, Մ. Կազա– րեսը, Վ. Լին, Մ. Ռոբինսոնը, Պ. Բրաս– յորը, Մ. Ռենոն, Մ. Ռեդգրեյվը և ուրիշ– ներ: Հայ իրականության մեջ, միջնադարից հետո, Թ. նորովի սկզբնավորվեց XVII– XVIII դդ. Լվովի հայկական կաթոլիկա– կան դպրոցում և Վենետիկի Մխիթարյան դպրոցում (տես Դպրոցական թատրոն): Առաջին պրոֆեսիոնալ թատրոնական կազմակերպությունը Հայաստանում «Արամյան թատրոնն» է (1846), որից հե– տո որպես նոր տիպի դրամատիկական թատրոն Կ. Պոլսում կազմակերպվել է «Արեեչյան թատրոնը» (1861) և Թիֆլիսում՝ «Հայոց թատրոնը» (1863): 1860–70-ական թթ. հայ բեմի վարպետներն են Ա. Փա– փազյանը, Ա. էքշյանը, Պ. Մաղաքյանը, Գ. Չմշկյանը, Մ. Ամերիկյանը, Ք. Արամ– յանը, Մ. Մնակյանը, Թ. Ֆասուլյաճյանը, Ե. Գարագաշյանը, Հ. Վարդովյանը, Ս. Չմշկյանը: Ռոմանտիկական ուղղու– թյունը հայ Թ–ում բնութագրվում է Թ. Թեր– զյանի, Ս. Հեքիմյանի, Մ. Պեշիկթաշլյա– նի, հետագայում Պ. Դուրյանի թատերա– գրությամբ և թարգմանական պիեսնե– րով (Վ. Հյուգո, Ա. Դյումա): Ազգային ռեալիստական խաղաոճի զարգացման մեջ առավել քան նշանակալից է եղել Գ. Սունդուկյանի դրամատուրգիան, որի դերը ավելի մեծացել է նաև հետագայում: 1880-ական թթ. և դարավերջի հայ դերա– սանական արվեստը հատկանշում են Դ. Թրյանցը, Ա. Հրաչյան, Սիրանույշը, Պ. Ադամյանը, Գ. Պետրոսյանը, որոնցից առանձնանում է Պ. Ադամյանի, որպես հայ բեմի խոշորագույն վարպետի անու– նը: Դարավերջի և XX դ. հայ Թ–ում մեծա– նում է ազգային դրամատուրգիայի նշա– նակությունը. բեմադրվում են Հ. Պարոն– յանի, Ա. Շիրվանզադեի, Գ. Սունդուկ– յանի, Ա. Աբելյանի, Լ. Մանվելյանի, Լ. Շանթի պիեսները, խորանում է բեմա– կան ռեալիզմը ի դեմս Հ. Աբելյանի, Սի– րանույշի, Ս. Ադամյանի, Գ. Ավետյանի, Ա. Վրույրի, Օ. Մայսուրյանի և ուրիշների արվեստի: Դարի առաջին կեսի հայ մե– ծագույն դերասանը Վ. Փափազյանն է՝ Շեքսպիրի երկրորդ խոշոր մեկնաբանը՝ Պ. Ադամյանից հետո: 1900-ական թթ. ձևավորվում է հայ պրոֆեսիոնալ ռեժիսուրան (Օ. Աևում– յան), որը հետագայում սովետահայ Թ–ում զարգացնում են Լ. Քալանթարը, Ա. Բուրջալյանը, Ա. Գուլակյանը, Վ. Աճեմյանը: Հայ սովետական Թ–ի վար– պետներն են Հասմիկը, Ա. Ոսկանյանը, Մ. Մանվելյանը, Մ. Ջանանը, Վ. Վա– ղարշյանը, Հ. Ներսիսյանը, Հ. Խաչան– յանը, Օ. Գուլազյանը, Ա. Ավետիսյա– նը, Լ. Զոհրաբյանը, Գ. Ջանիբեկյանը և ուրիշներ: Տես նաև Թատերագիտություն ու ՍՍՀՄ, ՀՍՍՀ և մյուս միութենական ու ինքնա– վար հանրապետությունների, ինչպես U արտասահմանյան երկրների մասին հոդ– վածների Թատրոն բաժինները: Հ. Հովհաննիսյան Թատրոնի ճարտարապե– տ ու թ յ ու ն ը. Թ–ի շենքի հատակա– գծային կոմպոզիցիան ըստ ֆունկցիոնալ բնույթի ստորաբաժանվում է երկու գըլ– խավոր, խմբավորված մասերի՝ հանդի– սատեսային (ընդգրկում է հանդիսասրա– հը, ճեմասրահը, հանդերձարանը ևն) և բեմական (տես Բեմ): Գլխավոր խմբա– վորումների կազմավորումը և փոխկա– պակցումը պայմանավորված է բեմական ժանրի բնույթով (դրամա, օպերա, տիկ– նիկային թատրոն ևն) և բեմադրական տեխնիկայով: Առաջին շենքերը կառուց– վել են Հին Հունաստանում: Դրանք չծածկ– ված շինություններ էին, բաղկացած երեք մասից՝ օրխեստրա (կլոր խաղա– հրապարակ), դրա պարագիծը երեք քա– ռորդով շրջափակող, թեք տեղանքին տե– ղադրված աստիճանաձև թ և ա տ ր ո ն (հանդիսատեսի նստելու տեղերը) և ս կ և ն և (օրխեստրային կից կառույց՝ դերասանների զուգվելու և բեմասարքը պահելու համար): Հունական Թ. հաճախ լինում էր մեծ չափերի (Եփեսոսի Թ. տե– ղավորում էր 23 հզ. հանդիսատես, թեատ– րոնի տրամագիծը՝ 152 մ, օրխեստրայի– նը՝ 31 մ): Հունական Թ–ի տիպը հետագա– յում զարգացավ անտիկ Հռոմում (տես Ամֆիթատրոն): Առաջին ծածկված Թ. (թատրում տեկտում) կառուցվել է Պոմ– պեյում (մ. թ. ա. Ill–I դդ., մոտ 2000 տեղանոց): Վաղ միջնադարում Թ–ի հա– տուկ շենքեր չէին կառուցվում, կրոնա– կան ներկայացումները տրվում էին սկըզ– բում տաճարի ներսում, հետագայում՝ փողոցում, բաց հրապարակներում, փայ– տից ժամանակավոր պատրաստված բե– մերի վրա: Թ–ների կառուցումը վերսկսվեց Վերա– ծննդի դարաշրջանում, նախ՝ Իտալիա– յում, ապա նաև եվրոպական այլ երկրնե– րում: Ատեղծվում է խորքային բե– մը (Ֆառնեզեի Թ.՝ Պարմայում, 1618, ճարտ.՝ Ջ. Ալեոտտի): XVII–XVIII դդ. կազմավորվում է օվալային հանդիսա– սրահով (պարագծով շրջապատված օթ– յակների մասնատված բազմահարկով), խորքային բեմով, այսպես կոչված, «իտա– լական տիպը», որի առավել կատարյալ նմուշը Միլանի «Լա Ակալան» է (1778, ճարտ.՝ Զ. Պիերմարինի, 3000 տեղա– նոց): XVI դ. վերջին Անգլիայում ստեղծ– վեց Թ–ի յուրօրինակ մի տիպ, որտեղ միահյուսված էին անտիկ Թ–ի և միջնա– դարյան չծածկված բեմերի սկզբունքնե– րը («Գլոբուս» Թ. Լոնդոնում, 1599): Այս Թ–ները տեղավորում էին մինչև 2500 հանդիսատես: XVIII դ. երկրորդ կեսին ստեղծվում է «ֆրանսիական տիպի» Թ. (շրջանակի 3/4 պարագծային դահլիճով, շրջապատված հոծ՝ օթյակների չմասնատ– ված բազմահարկով): Բեմական արվես– տի զարգացումը XX դ. սկզբին խթանեց առանց խորքային բեմական ւոուփի, հան– դիսասրահի և բաց բեմի միասնական, չմասնատված տարածությամբ (Բեռլինի Մեծ Թ., 1919, ճարտ. Հ. Պյոլցիգ) թատե– րական շենքի մի նոր տիպի ստեղծումը, որը ըստ ներկայացման ժանրի, տրանս– ֆորմացիայի հնարավորություն էր ըն– ձեռում (Մալմյոի Թ., 1944, ճարտ.՝ Ս. Լևե– րենց և ուրիշներ, Շվեդիա): Հետագայում