Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/151

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լով (այստեղից՝ անվանումը): Փոքր ձևերի թարթիչները ծառայում են շարժմանը, խոշորները՝ շարժվում են մկանային հա– մակարգի կծկմամբ: Մարմնի խոռոչ չունեն, ներքին օրգանների միջև եղած տարածությունը լցված է պարենքիմով: Բերանի անցքը գտնվում է փորի կողմում կամ մարմնի կենտրոնում և տանում է դեպի մկանոտ կլանը: Արյան շրջանառու– թյան օրգաններ չունեն: Շնչառությունը մաշկային է, մարսողությունը՝ ներբջջա– յին, հետանցք չունեն: Արտաթորության օրգանները պրոտոնեֆրիդնե– ր ը ն են: Ստորին ձևերի նյարդային հա– մակարգը դիֆուզ տիպի է, բարձրա– կարգերինը՝ հանգուցային: Թ. ո. երկսեռ են, բազմանում են սեռական, որոշ տե– սակներ՝ անսեռ ճանապարհով: Զարգա– ցումը հիմնականում ուղղակի է, որոշ բազ– մաճյուղաղիների (Polycladida) բնորոշ է մյուլլերյան թրթուրը: Ազատ ապրող են, աչքերր լավ են զարգացած, ունեն հավա– սարակշռության օրգաններ՝ ստատոցիստ– ներ: Տարածված են ծովերում և քաղցրա– համ ջրերում: Ցամաքային պ լա նարի ա– ները ապրում են արևադարձային խոնավ անտառներում: Մեծ մասը գիշատիչ է, ծովային որոշ տեսակներ մակաբույծներ են: Թ. ո–ի բազմաթիվ տեսակների պա– րենքիմը պարունակում է գունավոր հա– տիկներ, որոնցից որդերն ստանում են վառ գունավորում: Թ. ո–ի դասն ընդգրկում է 11 – 12 կարգ, 3000 տեսակ:

ԹԱՐԻՄ, գետ Կենտրոնական Ասիայում, Չինաստանի արևմուտքում, Թարիմի հար– թավայրում:

ԹԱՐԻՎԵՐԴԻԵՎ Միքայել Լևոնի (ծն. 15.8.1931, Թբիլիսի), հայ սովետական կոմպոզիտոր: 1957-ին ավարտել է Մոսկ– վայի Գնեսինների անվ. երաժշտա–ման– կավարժական ինստ–ի ստեղծագործա– կան բաժինը: Գրել է «Ո՞վ ես» (1965, բեմ. 1966), «Կոմս Կալիոստրո» (1976) օպե– րաները, «Ծովափին» (1948), «Հարցա– քննություն» (1948), «Երջանկության պոեմ» (1974), «Աղջիկը և մահը» (1975) բալետ– ները, ձայնի և նվագախմբի կոնցերտ (1957), 15 ռոմանսաշար՝ ճապոնացի միջնադարյան բանաստեղծների, Վ. Շեքս– պիրի, է. Հեմինգուեյի, Ա. Իսահակ– յանի, Ս. Եսենինի, Վ. Մայակովսկու և ուրիշների խոսքերով՝ երգեր, երաժշտու– թյուն կինոնկարների («Գարնան 17 ակըն– թարթը») և դրամատիկական ներկայա– ցումների համար: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1977): Ա. Բուդաղյան

ԹԱՐԽԱՆ ՏՈՒձԲԱՇԻ, Իսախանով Թարխան [Իսախանի որդի (ծն. թ. անհտ.–5.7.1749)], հայ ազատագրական շարժման գործիչ, պարսկական և օսման– յան ասպատակիչների դեմ Ղարաբաղի սղնախների մղած պայքարի ղեկավար: Խաչենի մելիքական տան պայազատ: Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան– Ջաւալյանի ռուս, արքունիք հղած բոլոր թղթերն ու երդմնագրերն ստորագրել է Մեծ սղնախի անունից: 1728-ի վերջին Ավան Յուզբաշու և սղնախների այլ ղե– կավարների հետ մեկնել է Բաքու՝ տեղի ռուս, զորքի հրամանատարից զինական օգնություն հայցելու: Չստանալով ակըն– կալածը՝ Ավանը վերադարձել է Ղարաբաղ, մյուսներին Թ. 6-ու գլխավորությամբ ճա– նապարհել Պետերբուրգ՝ օգնությունն ար– քունիքից խնդրելու: 1729-ին Պետերբուր– գու՚մ, արտաքին գործերի կոլեգիային Թ. 6. զեկույց է տվել Ղարաբաղի ու հա– րակից մյուս հայկ. շրջանների բնակչու– թյան վիճակի և սղնախների ռազմ, պատ– րաստության մասին: Ռուս, կառավարու– թյունը Թ. 6-ու, Ավանի և իրենց հպատակ– ների վերաբնակության համար տեղեր է հատկացրել Կասպիականի հս. ափերում ու Տիրվանում: Սակայն նրանք հրաժար– վել են և մտել զինվորական ծառայության ռուս, բանակի հայկական էսկադրոնում: 1743-ին Թ. 3. ստացել է մայորի աստիճան: Գրկ. ApMHHo-pyccKHe OTHOmeHHH b nepBOH Tpera XVIII Beica, C6. aoic., t. 2, դ. 2, E., 1967; ApMHHCKoe bohcko b XIII BeKe (nofl- tot. A. H. XaqaTpjra), E., 1968. Բ. Ոււուբաբյան

ԹԱՐԽԱՆՏԱՆ Արթուր Արտավազդի (ծն. 23.2.1932, Լենինական), հայ սովետական ճարտարապետ: 1957-ին ավարտել է Երե– վանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստ–ը: 1969-ից «Հայպետնախագիծ» ինստ–ում ղեկավարում է տիպային նա– խագծման արվեստանոցը: Նրա նախագծե– րով Երևանում կառուցվել են՝ կոթող–հուշ– արձան 1915-ի ապրիլյան եղեռնի զոհերին (1965, Մ. Քալաշյանի հետ), լայնէկրան եռադահլիճ «Ռոսիա» կինոթատրոնը (1970–՚74, համահեղինակներ՝ Ա. Խա– չիկյան, Հ. Պողոսյան, կոնստրուկտոր՝ Գ. Գևորգյան), Երիտասարդների տունը (սկսվել է 1970-ին, համահեղինակ՝ Հ. Պո– ղոսյան, Ա. Խաչիկյան կոնստրուկտոր– ներ՝ Գ. Գևորգյան, Ա. Բաղդասարյան), Արեմտյան նոր օդանավակայանը (սկըս– վել է 1975-ին, հեղինակային խմբի հետ) և այլ հասարակական շենքեր: Հեղինակ է բնակելի շենքերի տիպային նախագծերի, որոնք կառուցվել են Երևանի Մարյան, Չարենցի, Թամանցիների Փողոցներում, էրեբունի բնակելի թաղամասում: Ա. Աչեքսանյան.

ԹԱՐԽԱՆՈՎ, Թարխանիշվիլի, Թ ա ր խ ա ն–Մ ո ու ր ա վ ի, Իվան Ռա– մազովիչ [3( 15).6.1846, Թիֆլիս - 24.8, (6.9).1908, Պետերբուրգ], ֆիզիոլոգ, Ֆ. Օվսյաննիկովի և Ի. Սեչենովի աշա– կերտը: 1869-ին ավարտել է Պետերբուր– գի բժշկա–վիրաբուժական ակադեմիան: Ուսումնասիրել է կենտրոնական նյար– դային համակարգի ֆունկցիաները, այդ թվում քնի, հիպնոսի երևույթները, օր– գանիզմի վրա արտզւքին ազդակների ներ– գործությդւնը, զբաղվել սոցիալական հի– գիենայի հարցերով:

ԹԱՐԽԱՆՈՎ (իսկական ազգանունը՝ Մոսկվին) Միխայիլ Միխայլովիչ [7(19).9. 1877, Մոսկվա – 18.8.1948, Մոսկվա], ռուս սովետական դերասան, մանկավարժ, ռեժիսոր: ԱԱՀՄ ժող. ար– տիստ (1937): Ի. Մ. Մոսկվինի եղբայրը: Կերտել է երգիծական կերպարներ՝ Գի– կոյ (Ա. Օստրովսկու «Ամպրոպ»), Սոբակե– վիչ (Գոգոլի «Մեռած հոգիներ»), Ֆուռ– նաչև (Սալտիկով–Շչեդրինի «Պազուխինի մահը»), Ֆամուսով (Գրիբոյեդովի «Խել– քից պատուհաս»): Արժանացել է ԱԱՀՄ պետ. մրցանակի (1943): Գբկ. 3aropcKHH M., M.M. Tap- xaHOB, M.–Jl., 1946. Մ. Մ. Թարխանով

ԹԱՐԽՈՒՆ (Artemisia dracunculusj, բար– դածաղկավորների ընտանիքի օշինդր ցե– ղի բազմամյա խոտաբույս: Վայրի վիճա– կում հանդիպում է Եվրոպայում և Ասիա– յում: Մշակովի Թ–ի ցողունը ուղղաձիգ է, 60–80 աէ բարձրությամբ: Տերևները հերթադիր են, ամբողջական, նշտարաձև, մուգ կանաչ գույնի, ունեն հաճելի համ և հոտ, ծաղիկները սպիտակ են, խմբված հուրաններում: Թարմ կամ չորացրած Թ. օգտագործվում է որպես համեմունք: Պա– րունակում է եթերայուղեր, վիտամին C, կարոտին, կարգավորում է նյութափոխա– նակությունը, ախորժաբեր է: ՍՍՀՄ–ում տարածված է Կււվկասում, Միջին Ասիա– յում, Սիբիրում, Հեռավոր Արևելքում, ՀՍՍՀ–ում մշակվում է ամենուր:

ԹԱՐՏԱՆ (իսկական ազգանունը՝ Թար– խարարյան) Ստեփան Միքայելի [17(29). 8.1899, Թիֆլիս – 20.5.1954, Երևան], հայ սովետական քանդակագործ, նկարիչ: ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1945): ՍՄԿԿ անդամ 1942-ից: 1918-ին ավարտել է Թիֆլիսի գեղարվեստական ուսումնա– րանը, 1927-ին՝ Լենինգրադի գեղարվես– տի ակադեմիայի քանդակագործության բաժինը և տեղափոխվել Երևան: 1920-ին որմնանկարներ է պատճենահանել Անի– ում: Աշխատել է քանդակագործության («Քարտաշ», 1926^ գիպս, «Նկարիչ Վանո Ս. Թ ա ր յ ա ն. Գ. Սունդուկյանի «Խաթա– բալա» պիեսի բեմադրության ձևավորման տոքիզ (1945, Սունդուկյանի անվ. թատրոն) Խոջաբեկյանի դիմաքանդակը», 1920), գե– ղանկարչության («Մարտ», 1916, «Նա– տյուրմորտ», 1918), գրաֆիկայի («Անիի ընդհանուր տեսարանը», 1920, «Աշտա– րակի կամուրջը», 1936), բեմանկարչու– թյան (Գ. Աունդուկյանի «Խաթաբալա», 1927, 1940, 1945, «Պեպո», 1929, 1948, «Քանդած օջախ», 1938, Ն. Ֆ. Պոգոդինի «Հրացանավոր մարդը», 1938, Գ. Սուն– դուկյանի անվ. թատրոնում), կխնոյի ձե– վավորման («Կիկոս», 1932, «Գիքոր», 1932) ասպարեզներում: