ջրբաժանում: Բարձրությունը 2846 Վ է: Կազմված է ստորին պալեոզոյի, կավճի ն պալեոգենի գոյացումներից, որոնց վրա տեղադրված են միո–պլիոցենյան անդե– զիտներ, անդեզիտաբազալտներ: Հս. լանջն ունի թույլ թեքություն, հվ. զա– ռիթափ է, տեղ–տեղ ժայռոտ, մասնատված: Արմ–ում և արլ–ում Թ. թամքոցներով միա– նում է կից լեռնաճյուղերին: Լանջերը, մինչև 2300–2400 մ, անտառապատ են: Գագաթնամերձ գոտին ծածկված է ենթ– ալպյան և ալպյան բուսականությամբ: Կան աղբյուրներ: Ծաղկաձորը Թ–ի հետ կապվում է ճոպանուղով: Ի*. Նազարյան
ԹԵՂԵՆ ՏԱՅ ՎԱՆՔ, միջնադարյան հայ– կական ճարտարապետական համալիր Հայկական ՍՍՀ Ապարանի շրջանի Բու– ժական գյուղից հյուսիս: Վանքի պաշտա– մունքային կառուցվածքները չեն պահ– պանվել: Կիսով չափ ավերված գավիթը (XII դ.) ՜ուղղանկյուն, չորս սյուներով հորինվածք է, բրգաձև երդիկով ավարտ– վող ծածկի խիստ զարգացած կենտրոնա– կան հատվածով: Բազալտե միակտուր սյուները կրում են ծածկի սև տուֆից շինված կամստները: Շարվածքում օգտա– գործված է նաև կարմիր տուֆ, որն ին– տերիերում բազմագունություն է մտցնում: Թեղենյաց վանքի գավիթը (XII դ.) Համալիրի հս–արմ. մասում առանձին կանգնած է սեղանատունը (XIII դ.): Այն ուղղանկյուն թաղածածկ դահլիճ է՝ երկու զույգ որմնասյուներով բաժանված երեք մասի: Պահպանվել է միայն հս. պատը: Մ. Հասրաթ յան ԹԵՂԻ (Ulmus), թեղազգիների ընտանիքի ծառերի և թփերի ցեղ: Տերևաթափ ծա– ռեր են, ծաղկում են վաղ գարնանը: Տե– րևները ձվաձև, սղոցաեզր են, պտուղը՝ թևավոր ընկուզիկ է: Չորասեր է, ցրտա– դիմացկուն: Հայտնի է 50 տեսակ, որից 12-ը՝ ՍՍՀՄ–ում, 8-ը՝ նաև ՀՍՍՀ–ում: Դաշտապաշտպան անտառաշերտ երի և կանաչ շինությունների բնագավառում ամենատարածվածը մանրատերև կամ ողորկ Թ. է (Ս. laevis Pall), յւրը մեր հանրապետության տարբեր շրջան– ներում ստացել է ծփի, կնձնի, ղ ա– ր ա ղ ա չ անվանումը: Թ–ի բնափայտն օգտագործվում է կահույքի արտադրու– թյան մեջ:
ԹԵՂՈՒՏ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթ գավառում, Վա– նա լճի արևմտյան ափին: Գավառի ամե– նամեծ գյուղն էր: 1909-ին ուներ 1728 (215 ընտանիք) հայ բնակիչ: 1881-ին տեղի ունեցած երկրաշարժից գյուղը խիստ ավերվել է, բնակիչների մեծ մասը դի– մել է պանդխտության, բայց շուտով վե– րադարձել է ու նորից շենացրել հայրենի գյուղը: Թ–ում էր գտնվում Ս. Հովհաննես նշանավոր վանքը: Բնակիչները բռնու– թյամբ տեղահանվել են 1915-ի Սեծ եղեռ– նի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվեյ է:
ԹԵՂՈՒՏ, գյուղ Հայկական ՍՍՀ Թու– մանյանի շրջանում, Շնող գետի աջ ափին. Թեղուտ շրջկենտրոնից 18 կ։է հյուսիս–արևելք: Միավորված է Շնողի պտղաբանջարա– բուծական սովետական տնտեսության հետ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրա– դարան, կինո, բուժկայան: Գյուղում և շրջակայքում պահպանվել են Սանստե– ֆի մենաստանը (XIII դ.), եկեղեցիներ (X–XVII դդ.)* Վարդան զորավար կո– թողը (XIII–XIV դդ.). գյուղատեղիներ, գերեզմանոցներ:
ԹԵՂՈՒՏ, գյուղ Հայկական ՍՍՀ–ում, Աղս– տևի ձախ ափին, Երևան–Թբիլիսի խճու– ղու վրա: Սիավորված է Կույբիշևի անաս– նապահական սովետական տնտեսության հետ և վարչականորեն ենթարկվում է Դի– լիջան քաղաքին: Ունի միջնակարգ դըպ– րոց, ակումբ, կինո, մանկապարտեզ:
ԹԵՂՈՒՏ, նեոլիթ–էնեոլիթյան (մ. թ. ա. IV հազարամյակ) բնակատեղի Հայկա– կան ՍՍՀ–ում, էջմիածնից 3 կւէ հարավ, համանուն հանդամասում: Անվանումն ստացել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Աշտարակեցու տնկած թեղիների անտառից (ոչնչացվել է 1915–16-ին): Հնավայրը հայտնաբերվել է հողային աշխատանքների ժամանակ, որոնց հե– տևանքով կառույցների մի մասն ավեր– վել է: Ունի մոտ 3 հա մակերես, անպա– րիսպ, բաց տիպի բնակատեղի է: Հիմնա– կան կառույցներն են կլոր հատակագծով (տրամագիծը՝ մոտ 3,6 it) աղյուսաշեն կամ կավաշեն բնակարաններն ու պահեստ– հորերը (վերջիններն առանձին խմբերով են): Բնակարանների մի մասը ներսից Կլոր կացարան ներկված է օխրայով: Թ–ում գտնված մկըն– դեղային բրոնզե առարկաները (երկու ասեղի բեկոր, դանակի շեղբ և շաղափ) պարունակում են նաև արծաթ, բիսմուտ, նիկել և Հայաստանի տարէսծքում գտնված– ներից ամենահներն են: Գետաքարից (ծակոտկեն բազալտ) պատրաստված կա– ցինները, աղորիքները (օվալաձև և ան– կանոն), սանդերը, սանդկոթերը, վա– նակատե և կայծաքարե գործիքները հաս– տատում են, որ տնտեսության մեջ հիմ– նականում գործածվել է քարը: Խեցեղենը (կարասներ, կճուճներ, թասեր, սաջեր) հիմնականում՝ կարմիր, մասամբ սև է, որոշ կավամաններ պատված են դեղին անգոբի բարակ շերտով: Կավամանները գունազարդվել են վրձնով և քարե կո– կիչով: Գտնվել են նաև արջ հիշեցնող կենդանու կավե արձանիկ, որը Հայաս– տանի տարածքում՝ IV հազարամյակի նյու– թերի մեջ եզակի է, ոսկրե առարկաներ (ծակիչներ, բրիչներ, հերուններ, դեղդիր– ներ): Թ–ում հայտնաբերված միջագետք– յան խեցեղենը հիմք է տալիս ենթադրելու, որ Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակիչները կապ են ունեցել Առաջավոր Ասիայի մշակութային կենտրոնների հետ: Թ–ի հնագույն բնակիչներն զբաղվել են բրիչային երկրագործությամբ (գտնվել են ցորենի և գարու մնացորդներ), անաս– նապահությամբ, կաշեգործությամբ, ջուլ– հակությամբ և խեցեգործությամբ: Գրկ. Թորոսյան Ռ. Մ., Թեղուտի վաղ երկրագործական բնակավայրերը, Ե., 1976: ԹԵՄ, տարածքային, իրավա–վարչական միավոր և հոգևոր կազմակերպություն Հայաստանյայց Առաքելական եկեղեցում: Թ–երի առաջին տարատեսակները Հայաս– տանում ձևավորվել են վաղ քրիստոնեա– կան համայնքների (ծուխ) հիման վրա: Սա– կայն պաշտոնական Թ–եր, որպես եպիս– կոպոսություններ (տես Եպիսկոպոսու– թյուն), տեսչություններ, հովվություններ և վերակացություններ (400-ից ավելի) Հայաստանի բոլոր գավառների ու նա– հանգների, ինչպես և հարակից երկրների համար հիմնել է Գրիգոր Լուսավորիչը IV դ. առաջին տասնամյակում: Դրանց բո– լորի գլուխ կարգել է եպիսկոպոսների, որոնք համապատասխանաբար կոչվել են եպիսկոպոս, տեսուչ, հովիվ, վերակացու (Ագաթանգեղոս, Պատմութիւն Հա– յոց, գլ. ՃԻԱ, ՃԻԳ): «Թ.» անվանումն առաջացել է ավելի ուշ՝ VII դարում, բյու– զանդ. կայսրության արլ. պրովինցիաների վարչական միավորների՝ թեմերի անու– նից: Դրանից հետո հայոց եկեղեցա–վար– չական միավորների բոլոր տարատեսակ– ները կոչվել են Թ–եր, չնայած ունեցել են տարբեր տարածք ու ազդեցություն: Թ–երը գլխավորել են Հայոց կաթողիկոսի կոն– դակով նշանակված արքեպիսկոպոսները կամ եպիսկոպոսները, որոնք տնօրինել են Թ–ի հոգևոր–եկեղեցական, ուսումնա– կրթական, մշակութային, հաճախ նաև՝ ազգային–հասարակական, իրավա–քաղա– քական խնդիրները: Թ–երի ազդեցությունն ու դիրքը կախված են եղել եկեղեցական ու պետ. իշխանություններից Թ–ին ըն– ձեռած տարածքի և հասարակական–քա–