Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/170

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Թեոդիկ Կ. Պոլսի Ռոբերտ կոլեջում: Աշխատակ– ցել է Կ. Պոլսի «Ծաղիկ», «Հանրագիտակ», «Մանզումեի էֆքեար», «Սուրհանդակ» պարբերականներին՝ Սոդոթե, Մտոստիկ, Թեոդիակ, Թ. Ա. ծածկանուններով: Գրել է ուղեգրական նոթեր, նորավեպեր և դի– մաստվերներ: Վերջիններս հրատարակ– վել են «ճանչվոր դեմքեր» խորագրով: Նորավեպերը («Պեսթենիկյար», «Շան խիղճը», «Շրթունք շրթունքի» են), որոնք ամփոփված են «Կաղանդ» (1912) ժողո– վածուում, պատկերում են հիմնականում արևմտահայ աշխատավորների կյանքը: 1905-ին Իզմիրյան գրական մրցանակա– բաշխությունում առաջին մրցանակի է արժանացել նրա «Պոլսո հայեվարը» բա– նասիրական աշխատությունը (ձեռագիր): 1907-ին հիմնադրել է <Ամենուն տարե– ցույցը:» տարեգիրքը: Հայ գրերի ստեղծ– մանն ու տպագրության պատմությանն է նվիրված Թ–ի «Տիպ ու տառ» (1912) աշ– խատությունը: 1915-ին թուրք, իշխանու– թյունները Թ–ին շղթայակապ աքսորել են Դեյր Էզ–Զոր: Հայ մարտիկների մի խմբի հաջողվել է ազատել նրան: Թ. ուրիշի անվան տակ մինչև առաջին համաշխար– հային պատերազմի ավարտն աշխատնլ է Տավրոսի թունելախորշի ռազմ, շինարա– րությունում: Կ. Պոլիս վերադառնալուց հետո գրել է Մեծ եղեռնին նվիրված «Հուշ– արձպն ապրիլ տասնըմեկին [24-ին]» (1919), «Զուլումը և մեր որբերը» (1920) և «Գողգոթա» (հրտ. 1966) աշխատություն– frfrflQ.՝ 1918–22-իԿ աշխատակցել է Կ. Պոլսի «ժամանակ», «ժողովուրդ», «Վեր– ջին լուր» պարբերականներին: 1923-ին հեռացել է Կ. Պոլսից, բնակվել Փարի– զում, որտեղ և հրատարակել է «Ամենուն տարեցույց»-ի վերջին հատորները: Մ. Ադան ա չյան

ԹԵՈԴԻԿ (իսկական ազգանունը՝ ճեզ– վեճյան) Արշակուհի [1875, Սամաթիա (Կ. Պոլիս) – 2.1.1922, Լոգան], հայ բա– նասեր, հասարակական գործիչ: Թեոդիկի կինը: Ավարտել է Սամաթիայի Նունյան– Վարդուհյան վարժարանը, սովորել Անգ– լիայի և Ֆրանսիայի բարձրագույն ուսում– նական հաստսսոություններում: 1907-ից աշխատակցել է Թեոդիկի «Ամենուն տա– րեցույց»^: Եղել է Կ. Պոլսի «Ազգանվեր հայուհյաց» միության գործիչներից: Հիմ– նադրել է Կ. Պոլսի «Տիկնանց միու– թյուն»^: Հրատարակել է «Ամիս մը ի Կի– լիկիա» (1910) հրապարակախոսական– վավերագրական երկը, «Արդի բարոյա– գիտությունը» (1911) դասագիրքը: Երկ. Temoignages inedits sur les atrocites turques commises en Armenie, p., 1920.

ԹԵՈԴՈԼԻՏ, գեոդեզիական գործիք: Օգ– տագործվում է տեղագրական, գեոդե– զիական, մարկշեյդերական աշխատանք– ներում ուղղությունները որոշելու և հո– րիզոնական ու ուղղաձիգ անկյունները չափելու համար: Թ–ի հիմնական տարրե– րըն են օպտիկական դիտակը և անկյու– նային ու ավելի մանր բաժանումներով հորիզոնական և ուղղաձիգ շրջանակները: Կան հատուկ նշանակության Թ–ներ (աստ– ղագիտական, գիրոսկոպային, մագնի– սական ևն):

ԹԵՈԴՈՍԻԱ, քաղաք Ուկրաինական ՍՍՀ Ղրիմի մարզում, Ղրիմի թերակղզու հա– րավ–արևելքում, Թեոդոսիայի ծոցի ափին և Թեփե–Օբա բարձրության լանջերին: Նավահանգիստ է, երկաթուղային կայա– րան: Բն. 77 հզ. (1977): Կան մեխանիկա– կան, տրանսպորտային–ամբարձիչ սար– քավորումների և խողովակաշարային ար– մատուրայի, հորատող ու նավահանգըս– տային սարքավորումների, շինանյութե– րի գործարաններ, օֆսեթ տպագրության, գուլպայի և ծխախոտի ֆաբրիկաներ: Ունի պատմահայր հնագիտական թանգարան: Թ–ում է գտնվում Հ. Այվազովսկու պատ– կերասրահը: Թ. մերձծովային կլիմայական առողջա– րան է: Ամառը՝ շոգ (հուլիսի միջին ջեր– մաստիճանը՝ 24°C), ձմեռը՝ մեղմ (հունվա– րի միջին ջերմաստիճանը՝ 0°C), տարեկան տեղումները՝ 360 մւէ: Բուժման միջոցները՝ մերձծովա–տափււատանային կլիման, Աջի– գոլ լճի տղմոտ ցեխը, սուլֆատ–քլորիդ– նատրիումային հանքային ջուրը: Թ–ում բուժվում են արյան շրջանառության, ստա– մոքս՜աղիքային, նյարդային համակար– գերի և շնչառական օրգանների ոչ–տու– բերկուլոզային հիվանդություններով տառապողները: Թ. հիմնադրվել է մ. թ. ա. VI դ.: Եղել է հուն, պոլիս: Մ. թ. ա. 107-ին այստեղ ծագեց Սավմակի ապստամբությունը: IV դ. Թ. հրդեհեցին և ավերեցին հոները, VI դ. զավթեցին խազարները: XIII դ. ջենույացիները Թ–ում հիմնադրեցին Կաֆա առնարավանը: 1475-ին Թ. գրավեցին թուրքերը: 1768–74-ի imu-թուրք. պա– տերազմի ժամանակ ռուսները մտան Թ., բայց քաղաքը Ռուսաստանին անցավ միայն 1783-ին: 1902-ին Թ–ում առաջացավ ս–դ. կազմակերպություն, սովետական իշխա– նություն հաստատվեց 1917-ի դեկտ. 20-ին: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ քաղաքն ավերվեց: Գերմ. զավթիչներից ազատագրվեց 1944-ի ապրիլի 13-ին: Թ. միջնադարի խոշոր հայկ. գ ա ղ– թ ա*վ այրերից էր, ղրիմահայու– թյան տնտ., քաղ. և մշակութային կենտ– Թեոդոսիայի Ջե– նովական ամրոցի աշտարակներից (1348) Թեոդոսիայի Հովհաննես Մկրտիչ հայկական եկեղեցին (1348) Թեոդոսիայի Միքայել և Գաբրիել հրեշտակա– պետաց հայկական եկեղեցին ^ 1408) րոնը: Հայ գաղութի մասին պահպանված առաջին գրավոր տեղեկությունները վե– րաբերում են XIII դ. 2-րդ կեսին: XIV դ. կեսին Թ–ի 70 հզ. բնակչության 2/3-ը հայեր էին: XVII դ. սկզբին հայերը քա– ղաքից դուրս ունեին նաև առանձին թա– ղամաս, որը կոչվում էր Քաշոտ (Գ. Դա– րանաղցի): XVIII դ. Թ–ում ապրում էր 1200 հայ ընտանիք, գործում էր 24–32 հայկ. եկեղեցի: 1439-ին Թ–ի հայերը Սար– գիս վարդապետի գլխավորությամբ մաս– նակցել են Ֆլորենցիայի տիեզերաժողո– վին և թուրքերի դեմ Օգնություն ստանալու ակնկալությամբ միություն են կնքել Հռո– մի եկեղեցու հետ: Թ–ի առևտրական կյան– քում պատկառելի դեր է խաղացել հայ փոխտվական–վաշխառուական կապիտա– լը: XV դ. քաղաքում կային տասից ավելի հայկ. դրամատներ (բանկեր), որոնցից մեկը գործում էր Ս. Անտոնի վանքին կից: Հայկ. գաղութում զարգացած էր արհես– տագործությունը, բարձր մակարդակի էր հասել գեղարվեստական արհեստագոր– ծությունը: Թ–ի քաղաքացիական, պաշտ– պանական և հոգևոր կառույցների գե– րակշռող մասը, այդ թվում և «Հայոց բերդ» կոչված պարիսպը, ստեղծել էին հայ շի– նարար–վարպետները: Թ–ի հայկ. գաղու– թը օգտվում էր որոշակի ինքնավարու– թյունից, գործում էր ազգային օրենքներով ու սովորույթներով: Հայերն ունեին իրենց զինված ուժերը: Հայ համայնքը շարունակ պայքարում էր կաթոլիկ քարոզիչների դեմ, որոնք փորձում էին դավանափոխ անել հայերին: Այս նպատակին էին ծա– ռայում Հռոմի պապի հիմնած եպիսկո– պոսությունը (1318) և հայ դոմինիկյան