A, ապա B» A->B, որը համարվում է ճշմարիտ: Օրինակ, «եթե եռանկյան ան– կյուններից մեկն ուղիղ է, ապա մյուս եր– կուսը սուր են»: Այստեղ «եթե» բառից հետո դրվում է պայմանը (A), իսկ «ապա»-ից հետո՝ եզրակացությունը (B): Այս կերպ ներկայացված Թ–ի համար կա– րելի է ձևակերպել նրա հակադարձ պըն– ղումը՝ B–»A: Եթե վերջինս նույնպես ճշմարիտ է (այս դեպքում այն կոչվում է հ ա կ ա ղ ա ր ձ Թ.). ապա դա նշանա– կում է, որ Թ–ի պայմանը ոչ միայն բավա– րար, այլև անհրաժեշտ է եզրակացության ճշմարտության համար (Տես Անհրաժեշտ Կ բավարար պայմաններ): Թ–ի պայմանը յ եզրակացությունն իրենց ժխտումներով փոխարինելիս ստացվում է Թ–ի հակառակ պնդումը (հակառակ Թ., եթե այն ճշմարիտ է), որը համազոր է հակադար– ձին: Թ–ի հակառակ պնդման հակադարձը համազոր է սկզբնական՝ ու ղ ի ղ Թ–ին: Այս հատկությունն օգտագործվում է Թ. հակասող ենթադրության եղանակով ապացուցելիս: Այն Թ., որը տվյալ տեսության մեջ օժանդակ դեր է կատարում և օգտագործ– վում է միայն այլ Թ–ի ապացուցման հա– մար, կոչվում է չեմմա: Որևէ Թ–ից անմի– ջականորեն բխող Թ. կոչվում է հ և տ ե– վանք: Որևէ տեսության վերաբերող և նրա մետատեսության բովանդակային մի– ջոցներով ապացուցվող Թ. կոչվում է տըվ– յալ տեսության մետաթեորեմ (օրինակ, դեդուկցիայի Թ., ոչ լրիվության մասին Գյոդելի Թ.)՛ Ընդհանրապես մե– տաթեորեմ է կոչվում Թ–ի մասին ամեն մի Թ.:
ԹԵՈՐԵՏԻԿ», հայ ուսանողական մարք– սիստական խմբակ: Ստեղծվել է 1898–ին, Ռիգայում, Ս. Շահումյանի գլխավորու– թյամբ: «Թ.»-ի կազմում էին Ա. Ադելյանը (Դանիելյան), Մ. Սարուխանյանը, Ն. Փի– րումյանը, Ի. Արությունովը (Հարու– թյունյան), Վ. Սիմոնյանը, Ն. Մամիկոն– յանը, Վ. Պարոնյանը, Գ. Եղիազարովը, Կ. Կոստանյանը, Ն. Սարուխանյանը և ուրիշներ: «Թ.» լենինյան իսկրայական ուղ– ղության խմբակ էր: Պայքարել է նացիոնա– լիզմի դեմ, մասնակցել հակացարական շարժումներին: Հեկտոգրաֆով բազմաց– րել է հեղափոխական կոչեր, թռուցիկ– ներ և առաքել Հայաստան: «Թ.» կոչ էր անում հայ ժողովրդին միավորվել ռուս ժողովրդի հետ ու, ռուսական հեղափո– խության դրոշի ներքո, նրա հետ միասին նախապատրաստել հեղափոխությունը: Խմբակը մշտապես կապ է պահպանել Ռուսաստանի և Կովկասի ս–դ. հեղափոխա– կան կազմակերպությունների հետ: Այն որոշակի դեր է կատարել Հայաստանում մարքսիզմի տարածման, ուսանող–երի– տասարդության գաղափարական դաս– տիարակման գործում:
ԹԵՈՓԱՆԵՍ ԽՈՍՏՈՎԱՆ ՈՂ (®£OCpaVT)$ ծ ՝Օ|ւօ^օ7ղէդ£, մոտ 752–818), բյու– գանդական ժամանակագիր: Նրա «ժա– մանակագրություն»^ ընդգրկում է 284– 813-ի անցքերը, արժեքավոր է Հայաստա– նի պատմության, հայ–բյուզանդական հարաբերությունների, բյուգանդական ավագանու կազմում հայերի կատարած դերի ուսումնասիրության համար: Թ. Խ–ի երկը պավլիկյաններին հիշատակող ամենահին աղբյուրն է: Երկ. Chronographia, v. 1, 2, Lipsiae, 1883– 1885.
ԹԵՈՓԻԼՅԱՆ Մատթեոս, տես Մաղաքյան Մատթեոս:
ԹԵՈՓԻԼՈՍ (©eotp^OQ, ծն. թ. անհտ.– 842), բյուգանդական կայսր 829-ից: Փո– փոխակի հաջողությամբ պատերազմել է արաբների դեմ: Վարել է պատկ նրա մարտ քաղաքականություն, հալածել պավլիկ– յաններին: Նպաստել է գիտության զար– գացմանը: Նրա օրոք հայտնի էին հայազգի գործիչներ Հովհաննես Քերականը (Թ–ի ուսուցիչը, հետագայում՝ պատրիարք) և Լևոն Փիլիսոփան:
ԹԵՈՓԻԼՈՍ (ծն. և մահ. թթ. անհտ.), X դարի բյուգանդական հայազգի զորավար: Կուրկուասների տոհմից: Հովհաննես I Չմշկիկի պապը: Կրել է պատրիկի պատվ– աստիճան և եղել Խաղտիք բանակաթեմի զորավար: Աչքի է ընկել արաբների դեմ մարտերում՝ Միջագետքում և Հայաստա– նում: 930-ին ասպատակել է արաբների տիրապետության տակ գտնվող Բասենը և Կարինը: 949-ին գրավել է Կարինը, կցել կայսրությանը և դարձել նրա զորավար– կառավարիչը: Նիկեփորոս II Փոկաս կայ– սեր օրոք (963–969) ստացել է մագիստրո– սի պատվաստիճան և սխոլերի դոմեստի– կոսի (սպարապետի) պաշտոնը:
ԹԵՈՖՐԱՍՏ, Թեոֆրաստոս (<հուն. 0e6cppaaTO<; –– աստվածային խոսքի տեր) (իսկական անունը՝ Տ ի ր տ ա մ ո ս, յլք. թ. ա. 370–288), հին հունական փիլիսո– փա, տրամաբան: Թ. համարվում է դի– տարկման մեթոդի հիմնադիրը, բուսաբա– նության հայրը: Արիստոտելի տրամաբա– նական ուսմունքում կատարել է էական լրացումներ, որոնք առնչվում են նաև ժա– մանակակից տրամաբանությանը: Արսեն Բագրատունին հայերենի է թարգ– մանել Թ–ի «Նկարագիրք» աշխատությու– նը (հրտ. Վնտ., 1830, ԿՊ, 1901): ԹԵ&ԵՆ (ՍՍՀՄ սահմաններից դուրս՝ Հ և ր ի ր ու դ), գետ Աֆղանստանում, Իրանում և ՍՍՀՄ–ում: Սահմանային գետ է Իրանի և Աֆղանստանի, ՍՍՀՄ և Իրանի միջև: Երկարությունը 1150 կմ է: Թուրք– մենական ՍՍՀ սահմաններում ճյուղա– վորվում է և լրիվ օգտագործվում Թեջենի օազիսի ոռոգման համար: Թ–ի վրա ՍՍՀՄ–ում կառուցված են ջրի սեզոնային հոսքը կարգավորող ջրամբարներ: Գետի ստորին հոսքը սնվում • է Կարակումի ջրանցքից: Թ–ի ափին է Թեջեն քաղաքը:
ԹԵՌՆՈՆ Իվ (ծն. 12.2.1932, Սենտ– Մանդե), ֆրանսիացի գրող, պատմաբան, հասարակական գործիչ: Մասնագիտու– թյամբ բժիշկ: «էսէս–ի բժշկության պատ– մությունը» (1969), «Տկարամիտների կո– տորածը» (1971), «Գերմանացի բժիշկները և նացիոնալ–սոցիալիզմը» (1973, երեքն էլ բժիշկ Սոկրատ Հելմանի հեղինակակցու– թյամբ) գրքերում բացահայտել է ֆաշիս– տական Գերմանիայի համակենտրոնաց– ման ճամբարներում բժշկության հանցա– վոր ուղիներն ու մեթոդները, պատմել գազախցերում գերիների ոչնչացման մա– սին, ներկայացրել «երրորդ ռայխի» պա– րագլուխների հրեշավոր ծրագրերը: Արև– մըտյան երկրների թանգարաններում և գրադարաններում Թ–ի հինգ տարվա ու– սումնասիրությունների արդյունքն է «Հա– յերը: Մի ցեղասպանության պատմություն» (1977) գիրքը, որտեղ, դատապարտելով թուրք ազգայնամոլներին, հեղինակը մեր– կացրել է աշխարհում առաջին կանխա– մտածված ցեղասպանության պատճառ– ները: 1978-ին Թ. այցելել է Սովետական Հայաստան: Երկ. Ies Armeniens. Histoire d’un genocide, P., 1977. Ա. Չաւգուշյան
ԹԵՍԱԼԻԱ (0£c;£aXia), պատմական մարգ Հյուսիս–Արևելյան Հունաստանում, Եգե– յան ծովի ափին: Ընդգրկում է Լարիսա, Կարդիցա, Մագնեսիա և Տրիկալա նո– մերը: Տարածքը 14 հզ. կմ2 Է: Հիմնակա– նում զբաղեցնում է Թեսալյան հարթա– վայրը: Կլիման միջերկրածովյան Է: Հուն– վարի միջին ջերմաստիճանը 5°C Է, հու– լիսինը՝ 28°C, տարեկան տեղումները՝ 500–600 մմ, լեռներում՝ 800–1200 մմ: Ունի ինտենսիվ գյուղատնտեսություն: Զարգացած է ձկնորսությունը: Մ. թ. ա. VII հազարամյակի կեսին Թ–ի բնակչությունն զբաղվել է արտադրո– ղական տնտեսությամբ, մ. թ. ա. VI–IV հազարամյակներում, նեոլիթի դարաշըր– ջանում՝ հողագործությամբ, անասնապա– հությամբ, տնային արհեստներով: Բրոն– զի դարաշրջանում Թ–ի հուն, բնակչության մեջ տիրապետող էին աքայական ցեղերը: Մ. թ. ա. II հազարամյակի սկզբից Թ–ում առաջացել են վաղ դասակարգային պե– տություններ: Մ. թ. ա. XVIII–XII դդ. աքայական թագավորությունները հասել են բարձր զարգացման: Մ. թ. ա. XII դ. Թ–ում հաստատվել են թեսալացիները (Էոլիական ցեղ) և իրենց ենթարկել բնիկ– ներին՝ դարձնելով ստրուկներ (պենես– տեսներ): JLJ թ. ա. V դ. քաղաքների և առևտրի զարգացման շնորհիվ ուժեղացել է քաղաքային միջին խավերի պայքարը դեմոկրատական իրավունքների համար, մի շարք քաղաքներում հաստատվել է տիրանոսների (տես Տիրանոս) իշխանու– թյուն: Տիրանոս Լիկոֆրոնը մ. թ. ա. 404-ին Սպարւոայի օգնությամբ պատերազմ է սկսել Թ–ի արիստոկրատական քաղաք– ների կոալիցիայի դեմ, որին օգնում էր Մակեդոնիան: Լիկոֆրոնի հետնորդ տի– րանոս Յասոնը, ավարտելով այդ պայքա– րը, միավորել է ողջ Թ.: Մ. թ. ա. IV դ. սկզբից Թ. աստիճանաբար թուլացել է: Մ. թ. ա. IV դ. կեսին Մակեդոնիան գրա– վել է Թ.: Կինոսկեֆալեի ճակատամար– տից հետո (մ. թ. ա. 197) Թ. ընկել է Հռոմի ազդեցության տակ, իսկ մ. թ. ա. 148-ից մտել հռոմեական Մակեդոնիա պրովին– ցիայի մեջ: 395-ից մինչև 1396-ը եղել է Բյուզանդիայի կազմում, 1396–1881-ին՝ պատկանել Թուրքիային: 1881-ից Հունաս– տանի կազմում է:
ԹԵՍԵՎՍ, Թ և ս և ո ս (հուն. Oegeoc;), ատտիկյան առասպելական հերոս, Աթեն– քի Եգեոս արքայի (այլ առասպելում՝ Պոսեյդոնի) որդին: Ըստ Պլուտարքոսի Թ–ին դաստիարակել է իմաստուն կեն– տավրոս Քիրոնը: Չափահաս Թ. մոր խոր– հըրդով իր ծննդավայր Տրեզենից ուղևոր– վելով Աթենք՝ ճանապարհին հաղթել և սպանել է ավազակ–մարդասպաններ Պե– րիթետոսին, Սիննիդոսին, Սկիրինոսին,