Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/184

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

առաջանում է 03 մոլեկուլը (օզոն), իսկ բարձր ճնշումներում հայտնաբերվել է քիչ քանակությամբ 04 մոլեկուլը: Սենյա– կային ջերմաստիճանում Օշ–ի դիսոցու– մը շատ աննշան է, այն նշանակալի է դառ– նում միայն 1500°0ից բարձր, իսկ 5000°C-nuf ամբողջովին դիսոցվում է: Թ. – 183°Օում փոխարկվում է բաց–երկնա– գույն հեղուկի, որը –218,7°C-nuf պնդա– նում է՝ առաջացնելով կապույտ բյուրեղ– ներ: Սովորական պայմաններում Թ–ի մեկ լիտրը կշռում է 1,42897 գ: Հեղուկ Թ–ի խտությունը եռման կետում (–183°C) 1,321 գ/չ է, իսկ պնդինը՝ 1,46(–252,7°C- ում): Թ. էյեկտրականություն չի հաղոր– դում, բայց օժտված է ուժեղ պարամագ– նիսական հատկությամբ: Ջրումքիչ է լուծ– վում. 0օՇ–ում և 1 մթն՜ում 1 մ3 ջրում լուծ– վում է 0,049 մ3, 20°Շ–ում՝ 0,031 մ3: Գա– զային Թ–ի լավ կլանիչներ են պլատինա– յին սեը և ակտիվացած փայտածու– խը: Թ. միացություններ է առաջացնում բոլոր տարրերի հետ, բացառությամբ թեթև իներտ գազերի: Տարրերի մեծա– մասնությունը Թ ին միանում է անմիջակա– նորեն, բացառություն են կազմում ծանր իներտ գազերը, հալոգենները, ոսկին .ե պլատինը: Սրանց միացությունները Թ–ի հետ ստացվում են անուղղակի ճանապար– հով: Թ–ի համարյա բոլոր ռեակցիաներն այլ նյութերի հետ օքսիդացման ռեակցիա– ներ են և ուղեկցվում են ջերմության ան– ջատումով: Սենյակային ջերմաստիճա– նում Թ. ջրածնի հետ փոխազդում է շաա դանդաղ, բայց 550°Շ–ից բարձր փոխազ– դեցությունն ընթանում է պայթյունով: Ֆոսֆորի, ածխածնի, ազոտի հետ սովո– րական պայմաններում Թ–ի փոխազդե– ցությունը շատ աննշան է: Ջերմաստի– ճանը բարձրացնելիս ռեակցիայի արա– գությունը մեծանում է ե, կախված յու– րաքանչյուր տարրի բնույթից, բոցավառ– ման ջերմաստիճանում սկսում է այրումը: Թ–էւ ւքէ.<չսձվայյՀԼք շսո p ՈՆՈ.Ն օթսիդա– եում են համարյա բոլոր մետաղները: Թ–ի հետ մետաղների փոխազդեցության ակտիվությունը կախված է մետաղի մա– կերևույթի վիճակից, մանրացվածության աստիճանից, խառնուրդներից և այլ գոր– ծոններից: Թ–ի հետ նյութերի փոխազդե– ցություններում մեծ դեր է խաղում ջու– րը. կալիումը բացարձակապես խոնա– վազուրկ Թ–ի հետ չի փոխազդում, բայց աննշան քանակի խոնավության դեպքում բոցավառվում է Թ–ում: Որոշ մետաղնե– րի օքսիդներ միացնելով Թ. առաջացնում են գերօքսիդներ (Na202, Na02 ևն), օզոնիդներ (Na03, K03 ևն), որոնցում Թ–ի 2 և ավելի ատոմներ միացած են իրար: Ներկայումս տիխնիկայում Թ. ստա– նում են հիմնականում հեղուկ օդի կոտո– րակային թորման եղանակով և ջրի էլեև– տրոլիզով: Պահվում և վաճառքի է հան– վում պողպատյա բալոններում: Քիմ. աշ– խատանոցում ստանում են Թ–ով հարուստ նյութերի (KC103, KMn04, K2Cr207. HgO ևն) ջերմային քայքայումից: Քայ– քայունն արագացնելու համար ավելաց– նում են մանգանի երկօքսիդ կամ ուրիշ կատալիզատոր: Տեխնիկական Թ. օգ– աագործվում է մետալուրգիական պրո– ցեսների արդյունավետության բարձ– րացման, մետաղների եռակցման և կտըր– ման համար: Տեխնոլոգիական Թ. կի– րառվում է քիմ. արդյունաբերության մեջ արհեստական հեղուկ վառելիքի, քսա– յուղերի, ազոտական ու ծծմբական թթու– ների, մեթանոլի, ամոնիակի, ամոնիու– մային պարարտանյութերի, մետաղների գերօքսիդների և այլ նյութերի ստացման համար: Բալոններում խտացված մա– քուր Թ. օգտագործվում է մեծ բարձրու– թյուններում և ստորգետնյա աշխատանք– ներում, տիեզերական թռիչքներում, սու– զանավ երում և այլուր շնչելու համար:. Բժշկության մեջ Թ. տալիս են ծանր հի– վանդներին շնչառման, ջրային, օդային լոգանքներ պատրաստելու և ենթամաշ– կային ներարկումների համար: Տես Թոթ– վածնւսբուժություն: Գրկ. P e m h T., Kypc HeopraHHnecKoS xhmhh, nep. c HeM., t. 1, M., 1972; A x m e- tob H. C., HeopraHHnecKaa xhmhh, 2 mp,.՛ nepepad. h aon., M., 1975. Ա. Շահնազարյան

ԹԹՎԱԾՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, o ք ս ի գ ե– նո թերապիա, բուժիչ նպատակով թթվածնի արհեստական ներմուծումն օր– գանիզմ: Թ. կատարում են նաև բարձր ճնշման տակ՝ հատուկ սարքերով:

ԹԹՎԱԾՆ Ա–ԿՈՆՎԵՐՏԵՐԱՏԻՆ ՊՐՈ– ՑԵՍ, առանց վառելիքի ծախսի հեղուկ թուջը պողպատի վերամշակելու եղանակ, կատարվում է կոն վերտ երում՛ թուջը վերե– վից տեխնիկապես մաքուր թթվածնով ներփչելու միջոցով: ՍՍՀՄ–ում առաջին թթվածնա–կոնվերտերային արտադրա– մասը շահագործման է հանձնվել Դնեպ– րոպետրովսկի Պետրովսկու անվ. մետա– լուրգիական գործարանում, 1956-ին: Թ– կ. պ. իրականացվում է հիմնային խեժա– դոլոմիտային աղյուսապատումով և խուլ հատակով կոնվերտերում: Թթվածինն ավելի քան 10 կգ/սմ2 ճնշմամբ ջրահովաց– վոդ ֆուրմերով տրվում է կոնվերտերի բկանցքի միջով: Ֆոսֆորը կապո^լ հիմ– նային խարամի առաջացման համար ներ– փչման սկզբում կոնվերտերի մեջ կիր են լցնում: Փչման ազդեցությամբ թուջի խառ– նուկները (սիլիցիում, մանգան, ածխա– ծին են) օքսիդանում են, անջատելով մեծ քանակությամբ ջերմություն, որի հետե– վանքով իջնում է խառնուկների պարու– նակությունը մետաղում ե, միաժամա– նակ, բարձրանում մետաղը հեղուկ վի– ճակում պահող ջերմաստիճանը: Թ–կ. պ–ի ընթացքը կախված է պրոցեսի ջեր– մաստիճանային ռեժիմից: Կոնվերտացման ժամանակ օդային փչման (տես Բեսեմեր– jvfa ւկրոցես) փոխարեն թթվածնայինի կիրառումը թույլ է տալիս ստանալ փոքր քանակությամբ (0,002–0,006%) ազուդ պարունակող պողպատ: Թ–կ. պ–ի բարձր ջերմաստիճանը նպաստում է ածխածնի ինտենսիվ օքսիդաց– մանը, որի հետևան– քով մետաղում լուծ– ված թթվածնի պա– րունակությունը պա– կասում է մինչև 0,005– 0,01 % :

ԹԹՎԱԾՆԱՅԻՆ ԿՏՐՈՒՄ, թթվածնի շի– թում, մեծ քանակության ջերմության ան ջատմամբ, մետաղների այրման հատկու– թյան վրա հիմնված կտրման եղանակ: Թ. կ. լինում է զատիչ (թերթավոր պող– պատ ձևելու համար), մակերևութային Նկ. 1. ունիվերսալ կարոցայրիչ. /. կարող թթվածնի խողովակ, 2, 9, 10. կա– փույրներ, 3. թթվածնի մատուցման նիպել, 4. ացետիլենի մատուցման նիսքել, 5. ացե– տիլենի խողովակ, 6. թթվածնի խողովակ, 7. բռնակ, 8. իրան, 11. ինժեկտոր, 12. խառն– ման խցիկ, 13. այրվող խառնուրդի մատուցման խողովակ, 14. գլխիկ, 15. ջեռուցման ծայրոց, 16. կտրող ծայրոց Նկ. 2. Կիրովականի ավտոգենային մեքենա շինության գործարանի կտրոցայրիչները. ա. <Մ այակ–2» Նկ. 2. բ. ՌԱՎ–1 (հարմարանքով) Նկ. 2. գ. ՌԱՕ–70 (գլոցուկների, ձուլվածքների մակերե– վութային արատները վերացնելու համար) և թթվածնային նիզակով (մետալուրգի ա– կան հնոցների անցքերի ծակոտման, պող– պատե ձուլվածքների գերլիցքի հեռաց– ման համար ևն): Թթվածնի և դյուրավառ գազի խառնուրդն անցնում է կտրոցայ– Թթվածնային կոնվերտերում պողպատի ստացման սխեման. ա. մետաղաջարդոնի բեռնում, p. թուշի լը– ցում, գ. ներփչում, ղ. պողպատի դատարկում, ե. խարամի դատարկում