Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/208

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հրամանատարին՝ Ցաղուբին: Իսկ հայկ. բանակի հիմնական ուժերը՝ Թ–ի առաջ– նորդությամբ, այլ ուղղությամբ ասպա– տակեցին Իկոնիան՝ սուլթանին հարկա– դրելով հաշտության: 1156-ին կայսրը նոր բանակ ուղարկեց Կիլիկիա՝ Կալամանոս Կոմնենոսի հրա– մանատարությամբ: Թ–ի բանակը Տարսոն քաղաքի մոտ շրջապատեց և լիակատար հաղթանակ տարավ նաև այս զորաբա– նակի դեմ: Տալով ավելի քան 3 հզ. սպան– ված՝ թշնամու զորքերի մնացորդները նավերով անցան Կիպրոս: Կալամանոսը գերվեց: Հայկ. բանակը՝ Ստեփանեի ու Մլեհի առաջնորդությամբ, շրջակա հույ– ների թշնամանքը վերացնելու համար ար– շավեց մինչե Իսավրիա: Թ–ի այդ նոր հա– ջողությունը Անտիոքի դքսին ստիպեց հրաժարվել բյուզանդացիներին օգնե– լուց և դաշնակցել հայերին: 1156 կամ 1157-ին Անտիոքի դուքս Ռայնոլդ Շա– տիլոյն Թ–ի ռազմ, ուժերի օգնությամբ հարձակվեց Կիպրոսի վրա և կալանա– վորեց նրա բյուգանդական կառավար– չին՝ կայսեր ազգական Հովհաննես Կոմ– նենոսին: Արևելքում կատարվող իրադարձու– թյունները կայսրությանը ստիպեցին 1158-ին հրաժարվել Արևմուտքում (Սի– կիլիայում և այլուր) ընթացող պատերազ– մական գործողություններից և ուժերը կենտրոնացնել Արևելքում: 1159-ին Ման– վել կայսրն անձամբ խոշոր բանակով մտավ Կիլիկիա: Թ. քաշվեց լեռները՝ խու– սափելով թշնամու դեմ անհավասար ուժե– րով բաց ճակատամարտից: Սակայն շու– տով Անտիոքի դքսի և Երուսաղեմի թա– գավոր Բոլդուին Ill-ի միջնորդությամբ կայսրը, որը խուսափում էր լեռնային մանր կռիվներից, հաշտվեց Թ–ի հետ՝ նրան ճանաչելով Կիլիկիայի «Առաջին Սեբաս– տոս»: Իսկ Թ. ընդունեց իր վասալական կախվածությունը կայսրից: Կիլիկիայից հեռանալիս, այնուամենայնիվ, կայսրը մտադրություն ուներ խարդախությամբ ձերբակալել Թ–ին: Սակայն Թ. գիշերը ճեղքեց բյուգանդական բանակի պաշար– ման շղթան և ամրացավ Վահկաբերդում, իսկ կայսեր հեռանալուց հետո վերստին ազատագրեց երկիրը: Ստեփանեն հաջո– ղությամբ իրագործում էր Սև լեռների շրջանը բյուգանդական տիրապետությու– նից ազատագրելու ծրագիրը: Բայց 1165-ին Համուս բերդի հույն դուկը նենգորեն ձերբակալեց Ստեփանեին և հեղձամահ արեց կաթսայում (եռացող ջրում): Իրենց եղբոր եղերական մահվան վրեժը լու– ծելու համար Թ. և Մլեհը ոչնչացրին Կի– լիկիայում ապրող ավելի քան 10 հզ. հույների: Այս դեպքերի կապակցությամբ նոր բանակով կրկին Կիլիկիա խուժեց Անդրոնիկոս Կոմնենոսը: Թ. դարանա– կալեց և պարտության մատնեց թշնամուն, Անդրոնիկոսը փախավ Անտիոք: Անտիո– քի դքսի և Երուսաղեմի թագավորի խընդ– րանքով ու միջնորդությամբ Թ. դադարեց– րեց հույների դեմ կռիվը, որից դժգոհե– լով, Մլեհը նույնիսկ փորձեց Թ–ից գրա– վել իշխանական գահը: Բայց անհաջողու– թյան մատնվելով՝ արտաքսվեց հայրե– նիքից և ապաստանեց Հալեպի սուլթան Նուր–ադ–դինի մոտ: Թ. բարեկարգել է քաղաքներ, բերդեր, նավակայաններ, նպաստել տնտեսության ու մշակույթի բարգավաճմանը: Թ–ի գոր– ծունեությունը կիլիկահայ պատմության ամենափառավոր էջերից է: Նա նշանա– վորվեց Կիլիկիայի հայկ. հողերի միավոր– ման և պետականության ստեղծման հե– տևողական քաղաքականությամբ: Հա– վանաբար Թ. ևս թաղվել է Կիլիկիայի արքունի դամբարան Դրազարկի վանքում: Թ–ին է նվիրված վիպասան Ծերենցի «Թորոս Լեոնի» պատմավեպը: Գրկ. Սմբատ Սպարապետ, Տա– րեգիրք, Վնտ., 1956: Ա լ ի շ ա ն Ղ–, Սի– սուան, Վնտ., 1885: Շ ո յ և յ լ և Ս., Պատ– մություն }սաչակրության և թագավորության Երուսաղեմա, Վաղ–պատ, 1873, էջ 111–15: Микаелян T. T., История Kиликийского apмянскoro rocударствa, E., 1952. Մ.Կատվալյան

ԹՈՐՈՍ Ո–ՈՍԼԻՆ (ծն. և մահ. թթ. անհտ.), XIII դարի 2-րդ կեսի հայ մանրանկարիչ և գրիչ: Թ. Ռ–ի ստեղծագործությունը Կի– չիկիայի մանրանկարչության դպրոցի բարձրագույն արտահայտություններից է: 1256–68-ին Թ. Ռ–ի ծաղկած մեզ հայտ– նի 7 ձեռագրերն են (հինգը գրված իր ձեռքով)՝ 1256-ի «Զեյթունի Ավետարա– նը», Երուսաղեմի Մ. Հակոբյանց վանքի 1260-ի ձեռ. JVP 251, 1262-ի ձեռ. JVP 2660, 1265-ի ձեռ. JSP 1956, 1268-ի ձեռ. N» 3627 (այժմ՝ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում է, ձեռ. N® 10675) Ավետարանները, 1266-ի ձեռ. N° 2027 Մաշտոցը և Բալթիմորի Ուոլտերսի հավա– քածուի 1262-ի ձեռ. հ 539 Ավետարանը: XII դ. վերջում և XIII դ. Կիլիկիայում ստեղծվում են մշակույթի վերելքի նպաս– տավոր պայմաններ: Մանրանկարչական կանոնիկ թեմաներն ստանում են նոր մեկնաբանություն, ստեղծվում է հայ ման– րանկարչության բարձրակերտը նշանա– վորող գրքարվեստ, որի ամենացայտուն արտահայտությունը Թ. Ռ–ի ստեղծա– գործությունն է: Աշխատել է Հռոմկլայի գրչատանը: «Զեյթունի Ավետարանը» (այս– տեղ առաջին անգամ հանդիպում ենք Թ. Ռ–ի անվանը) կիլիկյան վաղ ձեռա– գրերի նման ճոխ զարդարված է խորան– Մի էշ 1256-ի «Զեյթունի Ավետարանից», գրիչ, և մանրանկարիչ՝ Թորոս Ռ ո ս լ ի ն Թորոս Ռոսլին. «Ծնունդ և հովիվների երկրպագությունը», մանրանկար 1262-ի Ավե– տարանից (Ուոլտերսի պատկերասրահ, Բալ– թիմոր, ձեռ. N. 539) ներով, լուսանցազարդերով և չորս ավե– տարանիչների պատկերներով: Այն հա– վանաբար պատկերազարդել է մոտ 20– 25 տարեկան հասակում: 1256-ին, ար– դեն ինքնուրույն վարպետ էր և ուներ օգ– նականներ: Հետագայում հիշատակված իր ուսուցիչները հավանաբար Հռոմկլա– յում աշխատող նրա ավագ ժամանակակից– ներ Կիրակոսն ու Հովհաննեսն էին: Թ. Ռ–ի պատվիրատուները եղել են Կոստան– դին կաթողիկոսը կամ նրա մերձավոր– ները: Որ Թ. Ռ. կապված է եղել պալա– տական բարձր շրջանների հետ, վկայում են Կիլիկիայի թագավոր Լևոն III-ի երկու դիմանկարները: Առաջինը նրան պատկե– րում է պատանի, երբ թագաժառանգ էր, մյուսը (1262 թ.)՝ Կեռան թագուհու հետ, հարսանյաց հանդեսին: Շարունակելով Հռոմկլայի գրչատանը աշխատող ավագ ժամանակակիցների ավանդները՝ Թ. Ռ. զարդապատկերային առանձին դրվագ– ներ ներդաշնակել է հյուսվածքային բարդ հորինվածքներում, որոնք աչքի են ընկ– նում գծանկարի հստակությամբ ու ավարտ– վածությամբ: Ընդգծելով Հին և Նոր կտա– կարանների կապը, փրկչի գալստյան մա– սին մարգարեների գուշակությունները, կիլիկյան մանրանկարիչները բիբլիա– կան հերոսներին պատկերել են մեդա– լիոնների մեջ, խորանների կողքին, էջե– րի լուսանցքներում ևն: Ուշագրավ է 1260-ին Թ. Ռ–ի պատկերազարդած ձեռա– գրի խորանաձև ուղերձը: Այստեղ փոքրիկ շրջանակներում պատկերված են Հիսուս Քրիստոսը, Աստվածամայրը, Հովհան– նես Մկրտիչը, իբրև որմնանկարչությանը բնորոշ «Դեիսուսի» (խնդրարկուի) պատ– կերագրական կոմպոզիցիա: Առանձնա– նում է նաև «Քրիստոսի ծնունդը և մոգե– րի երկրպագությունը»: Հետևելով XII դ. բյուգանդական որոշ ձեռագրերի (օրի– նակ, Մոսկվայի պատմության թանգարա– նի N» 519 ձեռագիրը)՝ Թ. Ռ. էջի մակերեսը բաժանել է երկու մասի, վերևում տեդա– դրել ծննդի և մոգերի երկրպագության,