Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/211

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լիի մասնաճյուղ): Թ–ի ջանքերով Կալի– ֆոռնիայի համալսարանում հաստատված Հայկական դպրոցական հիմնադրամը (ֆոնդ) նրա մահից հետո վերանվանվել է «Արամ Թորոսյան հիմնադրամ»: խմբա– գրել է «Արմինիըն հերալդ»-ը, օժանդակել Ալիս Բւեքուեյին հայ բանաստեղծների գործերի թարգմանության մեջ: Հայ մա– մուլին աշխատակցել է«Գործավոր Վանցի» ծածկանունով:

ԹՈՐՈՍՅԱՆ Շմավոն Առաքելի [ծն. 7.4. 1926, գ. Մոլլամուսա (այժմ՝ գ. Ոսկե– հասկ, ՀՍՍՀ Ախուրյանի շրջանում)], հա սովետական բանաստեղծ: Ավարտել , Լենինականի մանկավարժական ինստ–ը (1948): 1966-ից Հայաստանի գրողների միության Լենինականի բաժանմունքի պա– տասխանատու քարտուղարն է: Լույս են տեսել Թի «Առաջին ղողանջ» (1951), «Սիրո թևերով» (1956), «Շիրակի առավո– տը» (1959), «Կյանք, սիրում եմ քեզ» (ռուս. 1962), «Սարդ, քեզ հետ եմ» (1967, ռուս. 1974), «Հանդիպում գագաթին» (1972), «ճերմակ նժույգներ» (1975) ժո– ղովածուները:

ԹՈՐՈՍՅԱՆ Պետիկ Խաչատուրի (10.5. 1899, Վան – 1938), կուսակցական, պե– տական աշխատող: ՍՍԿԿ անդամ 1918-ից: Ավարտել է Վանի Երամյան դպրոցը, 1925-ին՝ Երևանի համալսարանի իրավա– բանական ֆակուլտետը: 1923–24-ին եղել է ՀԱՍիյ–ի քարտուղար, 1925–27-ին և 1930–32-ին՝ ՀԿ(բ)Կ Ղամարլուի (այժմ՝ Արտաշատ) շրջկոմի առաջին քարտու– ղար, 1927––29-ին՝ ՀԿ(բ)Կ Կենտկոմի կուլտ–պրոպագանդայի բաժնի վարիչ, 1933–37-ին՝ ՀՍՍՀ արդարադատության ժողկոմ, հանրապետության դատախազ, ՀՍՍՀ ժողկոմսովետի նախագահի տեղա– կալ:

ԹՈՐՈՍՅԱՆ Զիմ Պետրոսի (ծն. 18.4. 1926, Երևան), հայ սովետական ճարտա– րապետ: ՀՍՍՀ վաստ. ճարտ. (1968): Ջ. Թորոսյան ՍՍԿԿ անդամ 1962-ից: 1971-ից Երևան քաղաքի գլխավոր ճարտ.: Ավարտել է Երևանի Կ. Սարքսի անվ. պոլիտեխնիկա– կան ինստ–ի ճարտ. բաժինը (1949): Երե– վաննախագիծ ինստ–ի ճարտ. արվեստա– նոցի ղեկավար է: Ստեղծագործություն– ներից են՝ ՀՍՍՀ ԺՏՆՑ–ի արդյունաբերու– թյան տաղավարը (1960, ճարտ. Լ. Գե– վորգյանի, կոնստրուկտոր Ռ. Մանուկ– յանի հետ), սրտաբանության ինստ–ի հա– մալիրը (սկսված է 1964-ին), քաղսովետի հյուրանոցը (1967) Երևանում, Հայ աս տա– նում սովետական կարգերի հաստատման 50-ամյակին (սկսվել է 1964-ին, I մրցա– նակ, ճարտ. Ս. Գուրզադյանի հետ, Երե– վան), Սևաստոպոլի ազատագրման հա– Զ. Թորոսյան. Հուշարձան Հայրենա– կան մեծ պատերազմում զոհվածներին, 1971, Մեծ Պարնի գյուղ մար զոհված հայ զինվորներին (1960, I մրցանակ, քանդ.՝ Ա. Հարությունյան և ուրիշներ, Սևաստոպոլ), Ա. Իսահակյանին (1976, քանդակագործ Ն. Նիկողոսյան, Լենինական, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1977), Հայրենական մեծ պատերազմում զոհված զինվորներին (1971, Մեծ Պարնի) նվիր– ված հուշարձանները: Պարգևատրվել է Աշ– խատանքային կարմիր դրոշի շքանշանով:

ԹՈՐՈՍՅԱՆ (Սեմիզյան) Սիրարփի (ծն. 1910, Մանգալիա, Ռումինիա), հայ նկարչուհի: 1932–37-ին սովորել է Բուխա– րեստի գեղարվեստի վարժարանում, իսկ ապա՝ Մյունխենի գեղարվեստի ակադե– միայում: 1964-ից ապրում է Նյու Տորքում: Ուշագրավ են՝ «Անհայր ընտանիք», «Պա– տանիներ», «Փոթորիկ», «Ինքնանկար», «Վերշին ընթրիք» աշխատանքները: Թ–ի նկարները գտնվում են Ռումինիայի տար– բեր թանգարաններում, Վիեննայում, Բրազիլիայում, Լիբանանում, ինչպես և Հայաստանի պետական պատկերասրա– հում («Նավահանգիստ: Կոնստանցա», 1946): ԹՈՐՈհՄ, տարբեր եռման ջերմաստիճան ունեցող հեղուկների բաժանումը խառ– նուրդից գուորշիացմաև միջոցով: Խառ– նուրդի բաղադրիչների ֆիզ. հատկություն– ներից կախված օգտագործվում են Թ–ման տարբեր եղանակներ: Հասարակ Թ–մ ա ն ժամանակ եռացող հեղուկնե– րի խառնուրդը մասնակիորեն գոլորշիա– նում է և առաջացած գոլորշին անընդհատ հեռանալով խտանում է ու հավաքվում ընդունարանում: Ընդունարանում հավաք– ված հեղուկը կոչվում է թորվածք (դիս– ւոիլյատ), իսկ թորման կաթսայում մնա– ցած, չգոլորշիացած հեղուկը՝’ մնացորդ: Հասարակ Թ–ման ժամանակ ցածրաեռ բաղադրիչների պարունակությունը գո– լորշի և հեղուկ ֆազերում անընդհատ ընկ– նում է: Հասարակ Թ. պարբերաբար կըր– կընվող պրոցես է: Պրոցեսն արագացնե– լու համար օգտագործում են կիսաանընդ– հատ Թ., որի դեպքում թորման կաթսա– յում անընդհատ մտցնում են հեռացող գոլորշիների զանգվածի չափով ելային խառնուրդ: Ֆրակցիոն կամ կոտորա– կային Թ. կիրառվում է իրար մոտ եռ– ման ջերմաստիճան ունեցող հեղուկներն իրարից բաժանելու համար: Հեղուկներն իրարից ամբողջովին բաժանելու համար հաճախ օգտագործում են զատիչ հարմա– րանքներ (դեֆլեգմատորներ): Հավասարակշռված Թ–ման (միապատիկ գոլորշիացում) ժամանակ գոլորշիացած հեղուկի մի մասը երկարա– տև շփման մեջ են դնում չգոլորշիացած հեղուկի հետ մինչև ֆազային հավասա– րակշռության հաստատվելը: Հավասա– րակշռության վիճակին մոտ գոլորշի– հեղուկ խառնուրդը մտնում է զատիչ հար– մարանք, որտեղ գոլորշին մեխանիկա– կան բաժանման է ենթարկվում հեղուկից: Բաժանված գոլորշին խտանում է սառնա– րանում և հավաքվում ընդունարանում: Հավասարակշռված Թ. հաճախ օգտագործ– վում է նավթարդյունաբերության մեջ: Ջրային գոլորշիների կամ գազերի հոսանքում Թ. օգտա– գործվում է, երբ անհրաժեշտ է լինում իջեցնել Թ–ման պրոցեսի ջերմաստիճանը ոչ ջերմադիմացկուն, ինչպես նաև ցած– րաեռ նյութերը բարձրաեռներից բաժա– նելու համար: Ջրային գոլորշիներով Թ–ման ժամանակ առաջացած ջրային գո– լորշիների և հեշտ ցնդող նյութի խառնուր– դը հեռացվում է թորման կաթսայից և են– թարկվում խտացման ու սառեցման: Կաթ– սայում առաջացած գոլորշիների բաղա– դրությունը կախված չէ հեղուկի բաղադրու– թյունից, իսկ խառնուրդի եռման ջերմաս– տիճանը միշտ ցածր է լինում յուրաքան– չյուր բաղադրիչի եռման ջերմաստիճա– նից: Իներտ գազերով Թ–ման դեպքում լուծույթի բաղադրիչները գոլորշիանում են գազի հոսք ում, նույնիսկ, երբ լուծույթը չի եռում, իսկ գոլորշիացման ժամանակ գոլորշու առաջացումը կարող է տեղի ունե– նալ ցանկացած ջերմաստիճանում անկախ արտաքին ճնշումից: Մոլեկուլային Թ. հիմնված է ազատ գոլորշիացմամբ հեղուկի խառ– նուրդների բաժանման վրա, շատ ցածր ճնշման տակ (10~~3–10՜4 tltl սնդ. ս.) հեղուկների եռման կետից ցածր ջերմաս– տիճաններում: Հ. Թոռչյան

ԹՈՓԱԼՅԱՆ Բյուզանդ Հովհաննեսի (1902, Այնթապ – 2.5.1970, Փարիզ), հայ բա– նաստեղծ, նկարիչ: Տարագրվել է Սիրիա, ապա՝ Ֆրանսիա: 30-ական թթ. հաճախել է ժուլիան և Գրան–Շոմիեր ակադեմիանե– րը: Փարիզում հրատարակել է «Անդաս– տան» հանդեսը, Շահան Շաճնուրի հետ մասնակցել «Մենք» գրական խմբի համա– նուն պարբերականի լույսընծայմանը: Տպագրել է «Այգահանդես» (1930), «Արևա– գալ» (1936), «Համայնական սեր» (1950), «Հրախաղություն» (1952), «Արձանագիր» (1959, նույնը լույս է տեսել ֆրանսերեն. «Jinserit», 1962), «Լուսածնունդ» (1964) ժողովածուները, որոնց մեծ մասը նկա–