Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

թյուններ տարածողներ կամ միջանկյալ տերեր են: Տես նաև Օրնիտոլոգիա: ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՉՈՒ, թռչունների ամենամյա տեղաշարժը բնադրավայրերից ձմեռային շրջաններ: Թ. չ. կլիմայի սեզոնային փոփոխության հարմարվելու ընդունակություն է, որը ձեռք է բերվել տեղանքի բնակլիմայական և կերային անբարենպաստ պայմաններից խուսափելու համար: Նշված երևույթը ժառանգաբար ամրապնդվում և փոխանցվում է սերնդից սերունդ: Թ. չ–ի ժամկետները պայմանավորված են սնման ձևով. հատիկակեր թռչունները ավելի վաղ են վերադառնում, քան միջատակերները: Սովորաբար թըռ- չունները որքան շուտ են վերադառնում, այնքան ուշ են չվում, սակայն որոշ տեսակներ, օրինակ, կտցարները վաղ չվում են, վաղ վերադառնում: Գարնանը առաջինը բնադրավայրերն են գալիս առավելապես արուները, ապա՝ էգերը: Սպիտակ արագիլի արուները Արարատյան հարթավայր են վերադառնում փետրվարի վեր– ջերին, էգերը՝ մարտի սկզբներին: Երևանի շրջակայքում ապրող 134 տեսակ թռչուններից 38-ը չվող է (բնադրվում են Հայաստանում, ձմեռում ավելի հարավում), իսկ 34 տեսակը ձմեռողներ են (Հայաստանը նրանց ձմեռանոցն է): Թ. չ–ի հեռավորությունը կախված է թռչունների էկոլոգիական պահանջներից, հատիկակերների բնադրավայրերը ավելի մոտ են ձմեռանոցներին, քան միջատակերներինը: Ամենահեռավոր չուն կատարում են բևեռային ծովածիծառները, որոնք բնադրում են Արկտիկայում, ձմեռում Անտարկտիկայում: ՀՍՍՀ–ում բնադրավայրերին մոտ են ձմեռում սերմնաքաղերը, սև ագռավները: Թռչունների մեծամասնությունը չվում է փետրափոխման ավարտից հետո, որոշների փետրափոխումը դադարում է չուի ընթացքում և վերսկսում այն ավարտելուց հետո, երբեմն՝ ձմեռանոցներում: Թռչունների չվելու ցանկությունն առաջանում է ֆիզիոլոգիական որոշակի վիճակի (ենթամաշկային ճարպի կուտակում, սե– ռական հորմոնների ակտիվացում) ազդեցությամբ: Այդ շրջանում թռչունները հակում են ունենում երամներ կազմելու և որոշակի ուղղությամբ շարժվելու: Որոշ թռչուններ կողմնորոշվում են Արևի, Լուսնի, աստղերի, նույնիսկ երկրի մագնիսական դաշտի օգնությամբ: Թռչունները չվում են երամներով: ԹՌՉՈՒՆՆԵՐԻ ՕՂԱԿԱՎՈՐՈՒՄ, թռչուններին նշակրելու մեթոդ. կիրառվում է վայրի թռչունների կենսաբանության հարցերն ուսումնասիրելու նպատակով: Թռչունի ոտքին թեթև մետաղյա (սովորաբար ալյումինից) օղակ են հագցնում, որը համարակալված է և ունի որոշակի հասցե, գրանցվում են օղակավորման ժամանակը, վայրը և հայտնվում օղակավորման կենտրոններին: Դիտական նպատակով Թ. o-ման առաջին փորձը կատարել է Մարտենսենը Դանիայում (1899-ին), որից հետո տարբեր երկրներում օղակավորել են ավելի քան 30,5 մլն թռչուն: Որևէ ճանապարհով օղակը գտնելիս ուղարկում են օղակավորման կենտրոն, հայտնելով, երբ և որտեղ է գտնվել այն: Օղակավորման կենտրոնում պարզում են տվյալ թռչունի օղակավորման տեղն ու ժամանակը: Թ. օ. կատարվում է բնադրման վայրում, չվելու ճանապարհին, փետրափոխման ժամանակ կամ ձմեռելու վայրում են: Թ. օ–ման միջոցով ստացված տվյալներով դատում են թռչունների չվելու ժամկետների ու վայրի, քանակի փոփոխության, կյանքի տևողության մասին ևն: Այս բոլորը կարևոր են չվող թռչունների պահպանման կանոնների մշակման, որսորդական տնտեսության, թռչունների միջոցով տարածվող վարակի ճանապարհների ու հիվանդությունների հարուցիչների պարզման համար: 1962-ին ԱՄՆ–ի Իտակա քաղաքում կայացած Միջազգային թռչնաբանական կոնգրեսը ստեղծեց օղակավորման Միջազգային կոմիտե, որի շտաբը Փարիզում է: ԹՌՈՒՑԻԿ (լատ. proclamatio – ճիչ, կոչ), ագիտացիոն թերթիկ, սովորաբար անլեգալ, որը բովանդակում է ակտիվ գործողության՝ ցույցերի, գործադուլների, զինված ապստամբության կոչ: Կոմունիստական կուսակցությունը մինչև հոկտեմբերյան հեղափոխությունը լայնորեն կիրառել է Թ. որպես մասսայական քաղաքական ագիտացիայի միջոց: ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆ, Պաս կալի եռանկյուն, եռանկյունաձև թվային աղյուսակ բինոմային գործակիցները որոշելու համար: Եզրերին տեղադրված են 1-եր, իսկ ներսի յուրաքանչյուր թիվ իր գլխավերևի երկու թվի գումարն է: Թ. ե–յան (ո+1)-րդ տողը (a+b)ո–ի գործակիցներն են: ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ՄԻՋԻՆ,ԹՎԱԲԱՆԱԿԱՆ ՍԱՐՔ (ԹՍ), թվանշանային հաշվողական մեքենայի (ԹՏՄ) հիմնական սարքերից, որը կատարում է թվաբանական և տրամաբանական գործողություններ: Ցանկացած թվաբանական կամ տրամաբանական գործողության կատարումը ԹԱ–ում վեր է ածվում տարրական գործողությունների և միկրոգործողությունների հաջորդական կամ զուգահեռ կատարման: Թվաբանական գործողություններ են գումարումը, հանումը, բազմապատկումը, բաժանումը, արմատ հանելը ևն: Դրանց մի մասը, ինչպես նաև աստիճան բարձրացնելը, լոգարիթմների, եռանկյունաչափական ֆունկցիաների ևն արժեքների որոշումը հաճախ կատարվում են ստանդարտ ենթածրագրով: ԹՏՄ–ի հիմնական գործողությունը գումարումն է, որին բերվում են մնացած թվաբանական գործողությունները: ԹՍ կապված է հիշող սարքի և կառավարման կենտրոնական սարքի հետ: Բաղկացած է մի քանի ռեգիստրներից, գումարիչներից, տրամաբանական շղթաներից և կառավարման տեղական սարքից: ԹՍ–ի հիմնական բնութագիրը և կառուցվածքը կախված են թվարկության համակարգից, թվերի կարգայնությունից, պահանջվող արագա– գործությունից, գործողությունների կատարման և նրանց արագացման ալգո– րիթմներից, կիրառվող սխեմաների տիպից և նրանց միջև եղած կապերից: Ըստ գումարման կիրառվող եղանակի տարբերում են հաջորդական (թվերը գումարիչին մատուցվում են կարգ առ կարգ), զուգահեռ (բոլոր կարգերը միաժամանակ են տրվում գումարիչին) և հաջորդականզուգահեռ կարգերը խումբ առ խումբ են տրվում գումարիչին (գործողության ԹՍ–եր): Ըստ ընդունված թվարկության համակարգի ԹՍ լինում է երկհիմն (առավել տարածված են), տասնհիմն և երկտասնհիմն, ըստ թվերի ներկայացման ձևի՝ ֆիքսած ստորակետով և սահող ստորակետով: ԹՎԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, մաթեմատիկայի բաժին, որի ուսումնասիրության առարկան են հաշվելի հզորություն ունեցող թվային համակարգերը և այդ համակարգերում թվերի ու դրանց միջև առնչությունների և գործողությունների հատկությունները: Թ–յան ուսումնասիրման հիմնական թվային համակարգերից են բնական, ամբողջ և ռացիոնալ թվերի համակարգերը: Նեղ իմաստով Թ. ուսումնասիրում է գումարման, բազմապատկման և դրանց հետ կապված մի շարք գործողությունների հատկությունները: Դա առիթ հանդիսացավ, որ բնական թվերի գումարման և բազմապատկման որոշ հատկություններ ունեցող գործողությունները մաթ. այլ համակարգերում նույնպես կոչվեն գումարում և բազմապատկում, իսկ այդ համակարգերը՝ Թ., օրինակ կարգային թվերի Թ. բազմությունների տեսությունում: Լիածավալ իմաստով Թ. արդի մաթեմատիկայում նույնացվում է թվերի տեսության հետ: Թվաբանական հետազոտություններում լայն կիրառում են գտել մաթ. այլ բաժիններ, հանրահաշիվը, մաթ. անալիզը և մաթ. տրամաբանությունը: Իրենց հերթին Թ–ից են սերվել հանրահաշվի բազմաթիվ բաժիններ, ալգորիթմների տեսությունը, մաթ. անալիզի հիմունքների հետ կապված հե– տազոտությունները, բոլոր տեսակի հաշվողական միջոցները՝ հեռավոր անցյալից մինչև մեր օրերը: XIX դ. 2-րդ կեսին Հ. Դրասմանի, Ռ. Դեդեկինդի, Զ. Պեանոյի հետազոտությունները հանգեցրին նեղ իմաստով Թ–յան աքսիոմատիկ ձևակերպմանը, որն իր արդի տեսքով բավականաչափ պարզ է. 1. 0-ն բնական թիվ է, 2. յուրաքանչյուր a բնական թվին միար– ժեքորեն համապատասխանում է a-ի հաջորդ կոչվող a բնական թիվը, 3. 0-ն բնական թվի հաջորդ չէ, 4. եթե a՝ = b՝, ապա a=b, 5. a+0=a, 6. a+ b՝=(a+ b)՝, 7. a-0=0, 8. a՝b-a-b+ a, 9. եթե a=b և a=c, ապա b=c, 10. եթե Թ–յան միջոցներով արտահայտելի որևէ P հատկությամբ օժտված է 0 թիվը և կամայական a բնական թվի՝ նույն այդ հատկությամբ օժտված լինելուց բխում է, որ այդ հատկությունն ունի նաև a՝–ը, ապա յուրաքանչյուր