Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ների միջոցներ: Տարբերում են նաև հան– րահաշվական Թ. տ., որ ելնում է հանրա– հաշվական թվի հասկացությունից, և երկ– րաչափական Թ. ա., որը գործ ունի ամ– բողշ թվերով արտահայտվող կոորդի– նատներ ունեցող կետերի համակարգի հետ: Թ. տ. հնագույն գիտություններից է՝ ակունքները հասնում են մինչև անտիկ աշխարհ: Թվերի առավել կարևոր հատկու– թյուններն առաշին անգամ ապացուցել են դեռևս մ. թ. ա. VI դ., հույն փիլիսոփա և մաթեմատիկոս Պյութագորասի դպրոցում: Մ. թ. ա. III դ. Էվկլիդեսը երկու ամբողշ թվերի ամենամեծ ընդհանուր բաժանա– րարը գտնելու ալգորիթմի (տես էվկփ– ղեսի աւգորիթմ) հիման վրա կառուցել է բաժանելիության տեսությունը: Թ. տ–յան զարգացման համար մեծ նշանակություն են ունեցել Դիոֆանտի (մ. թ. հավանա– բար III դ.) աշխատանքները: Թ. տ–յան ծաղկումն սկսվել է Եվրոպայում Պ. Ֆեր– մայի աշխատանքների շնորհիվ: Այս գի– տության զարգացման գործում մեծ ավանդ ունի Լ. էյչերը, որը դրել է անալիտիկ Թ. տ–յան հիմքերը: Թվերի արդի կուռ տե– սության սկիզբը համարվում է Կ. Գաուսի «Թվաբանական հետազոտություններ» աշխատությունը (1801), ուր նա տվել է Թ. տ–յան հիմնական մեթոդները և ի մի բերել ու համակարգել այդ բնագավա– ռում մինչ այդ ձեռք բերված նվաճումները: Թ. տ–յան հետագա զարգացման ասպա– րեզում մեծ ավանդ ունեն նաև սովետա– կան մի շարք մաթեմատիկոսներ, առանձ– նապես ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս Ի. Մ. Վինոգրադովը: Գրկ. BHHOrpaflOB H. M., Ochobm TeopHH qnceji, 6 H3fl., M. – JI., 1952; Dic– kson L. E., History of the theory of num– bers, v. 1–3, N. Y., 1934. Ռ, Վարշամով

ԹՎԻՍՏ (անգլ. twist, բառացի՝ ոլորում), պարահանդեսային պար: Տարածվեյ է 1960-ական թթ.: Առաշին անգամ կատար– վել է 1958-ին, Նյու Ցորքի «Սավոյ» դահ– լիճում: Երաժշտական չափը՝ 4/4, տակտի զույգ քառորդների շեշտումով: Թ–ի առա– վել հանրաճանաչ կատարող է եղել ամե– րիկյան երգիչ Չ. Չեկկերը: Ռիթմն օգտագործվել է բազմաթիվ եր– կըրների, այդ թվում՝ սովետական կոմ– պոզիտորների էստրադային երգերում:

ԹՐԱԲԻ, գավառ Մեծ Հայքի Պարսկահայք նահանգում, Ուրմիա լճի արևմտյան մա– սում, Թրաբի (Թերգևեռ) գետի ավազա– նում: Առաշին անգամ հիշատակվում է VII դ. <Աշխարհացոյց»-ում, որպես Պարս– կահայքի երրորդ գավառ: Սահմանակից էր հս–ից՝ Կուրիճան, հվ–ից՝ Մարի, արմ–ից՝ Կարթունիք գավառներին, արլ–ից՝ Ուր– միա լճին: Այս գավառում հայտնի էին՝ Որմի՝ Ուրմիա (այժմ՝ Ռեզայե)և Նախճա– վան (այժմ՝ Նախիշևան–թեփե) քաղաքնե– րը: Թ. և Պարսկահայքի մյուս գավառները Արտաշեսյանների և Արշակունիների թա– գավորության շրշանում եղել են Հայկա– կան պետության կազմում, Հայաստանի 387-ի բաժանման ժամանակ միացվել Պարսկաստանին (Իրանին): Ուրմիա քա– ղաքում և շրշակա գյուղերում ապրում է 4 հզ–ից ավելի հայ (1977): ԹՐԱԿ ԻԱ (6pmai), մարզ Հունաստանի հյուսիս–արևելքում, Եգեյան ծովի ափին: Ընդգրկում է Եվրոս, Գոդոպի և Քսանթի նոմները: Տարածքը 8,7 հզ. կւէ2 է: Թ. զբաղեցնում է Մարիցա գետի ստորին հոսանքի աշափնյա բլրային տարածու– թյունները՝ Քսանթի–Կոմոտինիի դաշտա– վայրը և Արևելյան Ռոդոպների հվ. լան– շերը: Լեռներն անտառածածկ են, հար– թավայրերը՝ համարյա ամբողշությամբ մշակված: Կլիման միշերկրածովային է: Հունվարի միշին շերմաստիճանը 4°C, 5°C է, հուլիսինը՝ 25°C, 26°C, տարեկան տեղումները՝ 500–600 մմ: Մշակում են հացահատիկ, ծխախոտ, բամբակ, բրինձ, քունշութ: Զարգացած է պտղաբուծությու– նը, խաղողագործությունը, գինեգործու– թյունը, անասնապահությունը և շերամա– պահությունը: Գլխ. նավահանգիստը և օդանավակայանը Ալեքսանդրուպոլիսն է: Հնում այստեղ բնակվել են թրակացի– ների ցեղեր: Մ. թ. ա. VI դ. վերշին Թ–ի մերձափնյա քաղաքները և նրանց շրջա– կայքում ապրող ցեղերը ենթարկվել են պարսիկներին: Մ. թ. ա. V դ. թրակիական օդրիսների ցեղն իր գերիշխանությունն է հաստատել երկրամասի հվ. մասում: Մ. թ. ա. IV դ. ընկել է Մակեդոնիայի իշխա– նության տակ: Մ. թ. 46-ին միացվել է Հռոմեական կայսրությանը: 367-ին Թ. ենթարկվել է գոթերի, 450-ին՝ հոների ա– վերիչ արշավանքներին: VI–VII դդ. Թ–ում բնակվել են սլավոններ, որոնք աստի– ճանաբար ձուլվել են տեղական բնակչու– թյանը: VII դ. վերշին Բյուզանդիան իրեն է ենթարկել ամբողշ Թ.: Թ. երկարատև պայքարի առարկա է եղել բուլղ. ցարերի և բյուգանդական կայսրերի միշև: Բյու– գանդական կայսր Կոստանդին V (740– 741, 742–775) Թ–ում բնակեցրել է մեծ թվով հայերի: IX դ. սկզբին Թ–ի հս. մասը մտել է Բուլղարական պետության կազմի մեշ: X դ. վերշին, XI դ. սկզբին ամբողշ Թ. զավթել է Բյուզանդիան: XIII դ. սկզբին մւոել է խաչակիրների հիմնած Լատինական կայսրության մեշ, սակայն շուտով, հույների և բուլղարների միաց– յալ ուժերով, խաչակիրները վտարվել են Թ–ից: XIV–XV դդ. զավթել են թուրքերը, և Թ. մտել է Օսմանյան կայսրության մեշ: 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագրով Թ–ի հս–արլ. մասն անցել է Բուլղարական իշխանությանը: 1885-ին Թ–ի մի մասը, որը հայտնի էր «Արևելյան Ռումելիա» անունով, միացել է Բուլղարիային: Թ–ի զգալի մասը մնացել է Թուրքիայի կազմում: Առաշին բալկանյան պատերազմից (1912– 1913) հետո, 1913-ի մայիսի 30-ի Լոնդոնի պայմանագրով Թ–ի տարածքն ամբողջո– վին մտել է Բուլղարիայի մեշ: Երկրորդ բալկանյան պատերազմից (1913-ի հունի– սի 29 – օգոստ. 10) հետո, 1913-ի սեպտ. 29-ի Կոստանդնուպոլսի պայմանագրի համաձայն, Բուլղարիային տրվել է Արև– մըտյան Թ–ի մի մասը, իսկ Արևելյան Թ. անցել է Թուրքիային: Բուլղարիան Եգե– յան ծով ելք ունենալու համար ստացել է տերիտորիայի մի շերտ՝ երկաթուղով և Դեդեաղաչ (Դեդեաղաջ) նավահանգսսավ: Առաշին համաշխարհային պատերազմից (1914–18) հետո Արևմտյան Թ–ի մի մասն անցել է Հունաստանին: Բուլղարիան գրկվել է դեպի Եգեյան ծով ելքից: 1920-ի Սևրի պայմանագրով Հունաստանն ստա– ցել է նաև Արևելյան Թ.՝ բացառությամբ նեղուցների նեղ գոտու: 1919–22-ի հույն– թուրք. պատերազմում Հունաստանի պարտությունից հետո, 1923-ի Լոզանի պայմանագրի համաձայն, Թ–ի արլ. մասը Ադրիանուպոլսով (մինչև Մարիցա գ.) ան– ցել է Թուրքիային, արմ–ը (առանց Կարա– աղաշի)՝ մնացել է Հունաստանին: Բուք– ղարիային նախկինի պես մնացել է Թ–ի մի մասը՝ առանց ծովային ելքի: Երկրորդ համաշխարհային պատերազմից (1939– 1945) հետո Թ–ի սահմանները չեն փոփոխ– վել:

ԹՐԱԱԲԱԼ (Trumbull) Ջոն (1756–1843), ամերիկյան նկարիչ: 1775–78-ին մաս– նակցել է անկախության պատերազմին, եղել Զ. Վաշինգտոնի համհարզը: Պատե– րազմական եղելություններին անդրա– դարձել է 1786–95-ին ստեղծած նկարնե– րում («Բանկերսհիլի ճակատամարտը», 1786, «Անկախության դեկլարացիան», 1787): 1816–25-ին եղել է Նյու Ցորքի Գեղարվեստի ակադեմիայի պրեզիդեն– տը: Նկ. տես Ամերիկայի Միացյաչ Նա– հանգներ հոդվածի ներդիրում:

ԹՐԱՇՈՒՇԱՆ, գլադիոլուս (Gla– diolus), հիրիկազգիների ընտանիքի բազ– մամյա բույսերի ցեղ: Ցողունն ուղիղ կան– գուն է, չճյուղավորվող, բարձրությունը՝ 15–220 սմ՝. Տերևները թրաձև են (որտե– ղից՝ «Թ.» անվանումը): Ծաղկաբույլը միակողմանի կամ երկկողմանի հասկ է, ծաղիկներն ունեն 6 պսակաթերթիկներ, որոնք տարբեր ձևի ու չափերի են, վառ գունավորված (սպիտակ, դեղին, ալ կար– միր, մանուշակագույն, թանաքագույն): Հո– ղում՝ գոյացնում է պալարասոխուկ: Հայտ– նի է Թ–ի մոտ 250 վայրի տեսակ՝ տարած– ված Հարավային և Կենտրոնական Աֆրի– կայում, Եվրոպայում և Ասիայում: ՍՍՀՄ–ում աճում է 10, ՀՍՍՀ–ում՝ 5 տեսակ: Մշակության մեջ ստացվել են բազմաթիվ սորտեր, որոնց ծաղիկներն ավելի խոշոր են և գունեղ, մինչև 20 սմ տրամագծով: Բազմացվում է պալարասոխուկով և պա– լարաբողբոջով: Աշնանը, մինչև ցրտերն ընկնելը, պալարասոխուկները հանում են հողից, չորացնում և պահում հողում 4–5°C շերմաստիճանում:

ԹՐԱՍՈՒՍԵՐ, էսպադրոն (իտալ. spada – սուսեր), խոցող և հարվածող մարզական զենք, կազմված է մետաղյա եռանիստ ճկուն սուսերից, բռնակից, վա– հանակից և ամրացնող պտուտակից: Եր– կարությունը 105 սմ է, կշիռը՝ 500 գ: Օգ– տագործվում է սուսերամարտ մարզա– ձևում:

ԹՐԵՈՆԻՆ, a– ամինա – թ– օքսիկարա– գաթթու, CH3CH(OH)CH(NH2)COOH, ան– փոխարինելի ամինաթթու: Բնական Թ. թթվային հիդրոլիզատներից անջատվել է 1935-ին, ֆիրրինի թթվային հիդրոլիզով: Մտնում է բոլոր բնական սպիտակուցնե– րի կազմի մեջ, բացի պրոտամիններից: Կենդանի օրգանիզմը Թ. ստանում է սննդի հետ: Հասուն մարդու Թ–ի օրական պա– հանջը 0,5 գ է, մինչև 7 տարեկան երեխա– ներինը՝ մոտ 3 գ: Թ. մեծ նշանակություն