Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

օգտագործվում են հրահեստ կավի, կրա– քարի, մագնեզիտի, դոլոմիտի, ցեմենտի բովախառնուրդի, ինչպես նաև մետաղի հանքաքարի թրծման համար: Ըստ կոնս– տրուկցիայի Թ–ները լինում են՝ հորանա– ձե, բազմահատակ, խողովակաձև, պտրտ– վող: Հրահեստ աղյուսի, ճենապակե, հախ– ճապակե շինվածքների և ամանեղենի, սանիտարա՜տեխնիկական շինվածքների, մեքենաների ու ապարատների դետալնե– րի վրայի արծնի ու ներկերի թրծման բարձրջերմաստիճանային (1000°C և ավե– լի) վառարանները ըստ կոնստրուկցիայի լինում են՝ խցավոր, օղակաձև, թունելա– յին, կոնվեյերային:

ԹՐԾՈՒՄ, բարձր ջերմաստիճաններում զանազան նյութերի տաքացումը և պա– հումը՝ նրանց անհրաժեշտ հատկություն– ներ (ամրություն, կարծրություն) տալու կամ խառնուկներից ազատվելու նպատա– կով: Օքսիդացնող Թ–մամբ երկաթահան– քից հեռացվում են ծծումբը, ցնդող նյու– թերը և այլ խառնուկներ, իսկ վերականգ– նող Թ–մամբ երկաթահանքի թույլ մագ– նիսական ապարները վերափոխվում են մագնիսականի՝ հետագայում մագնիսա– զատման ճանապարհով հարստացվելու համար: Գունավոր մետալուրգիայում Թ. կիրառում են արժեքավոր բաղադրիչ– ների թորահանման համար: Երբեմն Թ. համատեղում են եռակալման հետ՝ հե– տագա մշակումը հեշտացնելու նպատակով: Սիլիկատների արդյունաբերության մեջ Թ–ման միջոցով ստանում են կավե աղ– յուս, կապակցանյութեր, կավե, խեցե, ճենապակե ու հախճապակե ամանեղեն, սանիտարատեխնիկական շինվածքներ, մեքենաների ու ապարատների դետալ– ներ: Թ. իրականացվում է թրծավառա՜ րաններում:

ԹՐՄՕՂԻ, քաղցր կամ դառը սպիրտային խմիչք: Քաղցր Թ–ները պատրաստում են սպիրտային թուրմերի խառնուրդից և մոգահատասսուլաւհն հյութերից, շարաոհ օշարակից, բազմաթորված սպիրտից, կիտրոնաթթվից և փափկացրած ջրից: Դառը Թ–ները պատրաստում են տարբեր խոտերի, արմտիքների, սերմերի, տերևնե– րի, ցիտրուսային պտուղների կեղևների և դեղային–տեխնիկական այլ հումքերի սպիրտային թուրմերի խառնուրդից, բու– րավետ սպիրտներից, եթերայուղերի սպիրտային լուծույթներից ևն: Քաղցր Թ–ների հնացման ժամկետը 2 օր է, դառի– նը՝ 1 օր:

ԹՐՅԱՆ5 (Թ ու ր յ ա ն) Գավիթ Կարա– պետի (26.8.1840, Կ. Պոլիս– 20.8.1898, Թիֆլիս), հայ դերասան: Բեմական գոր– ծունեությունն սկսել է Կ. Պոլսի «Արևել– յան թատրոն»-ում, 1861-ին (առաջին դե– րը՝ Գուստավ, Ռոթայի «Երկու հիսնա– պետներ» մելոդրամայում): 1862–64-ի թատերաշրջաններում ճանաչվել է որպես էպիզոդային «փոքր դերերի» վարպետ: 1868–78-ին խաղացել է Հ. Վարդովյանի «Օսմանյան թատրոն»-ում, 1872–73 թա– տերաշրջանում՝ Պ. Մաղաքյանի թատե– րախմբում, 1878–83-ին՝ Ս. Պենկլյանի օպերետային և Թ. Ֆասուլյաճյանի՝ հյու– րախաղերով շրջող խմբերում, 1883-ին՝ Թիֆլիսի, 1898-ին՝ Բաքվի հայկ. թատե– րախմբերում: Հիմնական դերերը՝ Արգան, Դ. Կ. Թրյանց ժորժ Դանդեն, Փուրսոնյակ, Սկապեն, Հարպագոն, Տարտյուֆ (Մոլիերի «Երևա– կայական հիվանդը», «ժորժ Դանդեն», «Պարոն դը Փուրսոնյակ», «Մկապենի արարքները», «Ագահ», «Տարտյուֆ»), Դոն Գրեգորիո (Գոլդոնիի «Դոն Գրեգորիո»), Սերոբ («Սխալ հաշիվ», փոխ. Ա. Երից– յանի), Աբիսողոմ, Պաղտասար (Պարոն– Դ. Թրյանցը Սերոբի դերում («Սխալ. հաշիվ», փոխադրություն՝ Ա. Երիցյանի) յանի «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղտասար աղբար»): Թ. եղել է խարակ– տերափն և կատակերգական նուրբ կեր– պարանագծումների դերասան, համար– վել դասական կատակերգության, հատ– կապես Մոլիերի ամենաինքնասփպ մեկ– նաբանը XIX դ. հայ թատրոնում: Հ. Հովհաննիսյան,

ԹՐՅՈՒԴՈ (Trudeau) Պիեռ էլիոտ (ծն. 1919), Կանադայի պետական գործիչ, Լի– բերալ կուսակցության ղեկավար (1968-ից): Կրթությամբ՝ իրավաբան: 1961–65-ին՝ Մոնրեալի համալսարանի իրավունքի ադյունկտ–պրոֆեսոր: 1965-ին ընտրվել է պառլամենտում: 1967–68-ին եղել է ար– դարադատության մինիստր: 1968-ից՝ պրե– միեր մինիստր:

ԹՐՈՄԲ (հուն. dp6pi0og – մակարդուկ, մակարդախցան), արյան մակարդուկ, առաջանում է արյան անոթների լուսանց– քում կամ սրտի խոռոչում: Լայն իմաստով Թ. են անվանում նաև արյունահոսության ժամանակ գոյացած արտանոթային ար– յան մակարդուկները և ավիշի մակար– դուկները՝ ավշային անոթներում: Տարբերում են սպիտակ, կարմիր, խա– ռը և հիալինային Թ.: Սպիտակ Թ. բաղկացած է թրոմբոցիտներից, ֆիբրի– նից, լեյկոցիտներից, առաջանում է դան– դաղ, արյան արագ հոսքի ժամանակ՝ հաճախ զարկերակներում: Կարմիր Թ–ում գերակշռում են էրիթրոցիտները, գոյանում է արագ, արյան դանդաղ հոսքի ժամանակ (առավելապես երակներում): Ավելի հաճախ հանդիպում է խառը ձևը, պարունակում է սպիտակ և կարմիր Թ.: Հիալինային Թ. առաջանում է անոթների մազանոթային հունում և կազմված է սպի– տակուցային միատարը գանգվածից: Թ. կարող է լինել առպատային և փա– կողական: Առպատայինը գոյա– նում է սրտի խոռոչում՝ էնդոկարդիտնե– րի, սրտի արատների դեպքում, խոշոր անոթներում՝ աթերոսկլերոզի ժամանակ, երակներում՝ թրոմբոֆլեբիտների ըն– թացքում: Առպատային Թ. կուտակվելիս կարող է վերածվել փակողականի (փոքր տրամաչափի զարկերակներում և երակներում): Արյան անոթի լուսանցքում արագ աճող Թ. կոչվում է պրոգրեսիվող, սրտային անբավարարության ժամանակ առաջացածը՝ կանգային, անևրիզմայի դեպքում՝ դիլյատացիոն, սրտի խոռոչում ագատ պառկողը՝ գնդաձև: Թ. կարող է լուծվել կամ սերտաճել շարակցական հյուսվածքի (Թ–ի կազմակերպում), որի վրա կարող են առաջանալ բարակ պա– տերով անոթներ (Թ–ի կանալիզացիա), անհաջող ելքի ժամանակ կարող է են– թարկվել թարախային քայքայման, ուղեկց– վել թրոմբաբակտերիային էմբոյիայով և սեպ սի սի պատճառ դառնալ:

ԹՐՈՄԲԻՆ, հիդրոււսզների խմբի ֆեր– մենտ: Կարևոր գործոն է մարդու և կեն– դանիների արյան մակարդման պրոցե– սում: Շրջանառու արյան մեջ առկա է պրոթրոմբինի ձևով և ակտիվանում է ակտիվ թրոմբոպլաստինով: Գլիկոպրո– տեիդ է, մոլ. զանգվածը մոտ 40.000 է: Բյուրեղային վիճակում ստացվել է ամերի– կացի գիտնական Ու. Սիգերսի և նրա աշ– խատակիցների կողմից (1972): Թ. կազմ– ված է դիսուլֆիդային կապերով միացած պոլիպեպտիդային շղթայից: Հիմնական ֆունկցիան արյան լուծելի սպիտակուցը՝ ֆիբրինոգենը, ոչ լուծելի ֆիբրինի վերա– ծեւն է: Թ–հ մասնակ0ույ»յամյ3 ւոեոհ է ունե– նամ թրոմբոցիտների քայքայում, ինչպես նաև արյան մակարդուկի ռետրակցիա: Արյան մեջ Թ. ակտիվազրկվում է պլազ– մայի անտիթրոմբինով կամ հեպարինով: Բժշկության մեջ օգտագործվում է մազա– նոթային արյունահոսությունը դադարեց– նելու նպատակով՝ արյունահոսող մա– կերևույթին (ուղեղ, լյարդ) Թ–ով թրջած սպունգ է դրվում:

ԹՐՈՄԲՈՑԻՏՆԵՐ (<թրոմբ և հուն, xoxog –բջիջ), արյան թիթե– ղիկներ, մարդու և ողնաշարավոր կենդանիների արյան ձևավոր տարրեր: Ողնաշարավոր կենդանիների (բացի կաթ– նասուններից) Թ. մանր, օվալաձև բջիջ– ներ են, ունեն ամուր կորիզ և թույլ հիմ– նասեր ցիտոպլազմա: Կաթնասունների և մարդու Թ. կորիզազուրկ են, 2–5 մկմ տրամագծով: Բնականոն վիճակում 1 սմ3 արյունը պարունակում է 250–350 հզ. Թ.: Վերջիններս գոյանում են արյունա– ստեղծ օրգաններում և մասնակցում են արյան մակարդմանը: Կաթնասունների և մարդու Թ–ի կյանքի միջին տևողու– թյունը 5–9 օր է:

ԹՐՈՄԲՈՖԼԵԲԻՏ (Opoy|3o£ – մակարդուկ, մակարդախցան ե – երակ), երա– կի պատի բորբոքում՝ լուսանցքը փակող