Դրանք նպաստեցին ճշտելու կուլտուրա– կան ցորենի ծագման ու զարգացման հար– ցերը, բարելավելու ՀՍՍՀ–ում մշակվող ցորենի տեղական հինավուրց սորտերը (սպիտակահատ, գալգալոս, կարմիր սլֆահատ, կարմիր կունդիկ Ան): Թ. եղել է Անդրկովկասյան ֆեդերացիայի Կենտ– գործկոմի անդամ (1935–37), ՀՍՍՀ Գե– րագույն սովետի Նախագահության նախա– գահի տեղակալ (1944–47): Լենինականի դաշտավարական տեխնիկումը կոչվում է Մ. Գ. Թումանյան Թ–ի անվամբ: Հայկական գյուղատնտեսա– կան ինստ–ում սահմանված է ակադեմի– կոս Թ–ի անվ. ուսանողական մեկ թոշակ: Երկ. H36p. TpyflU (1930–1950 IT.), E., 1957. Գրկ. Միքայել Դալուաոի Թումանյան ^կեն– սամաաենագրություն), Ե., 1965:
ԹՈՒՄԱՆՅԱՆ Նվարդ Հովհաննեսի (3.10. 1892, Թիֆլիս – 28.9.1957, Երևան), հայ սովետական գրականագետ: Ավարտել է Թիֆլիսի Հովնանյան դպրոցը (1910), Անդրկովկասյան համալսարանի պատմա– գրական ֆակուլտետը (1920): 1923-ին նշանակվել է հոր՝ Հ. Թումանյանի երկե– րի ակադեմիական հրատարակության պատասխանատու քարտուղար, եղել է Արմֆանի գրականության և լեզվի ինստ–ի պատասխանատու քարտուղար և ավագ գիտաշխատող (1934–42): Հրատարակ– վել են նրա «Թումանյանի մանկությունն ու պատանեկությունը» (1938), «Թուման– յանը քննադատ» (1939), «Հովհաննես Թումանյանը և ռուս գրականությունը» (1956), «Հուշեր և զրույցներ» (1969) գրքույկները:
ԹՈՒՄԱՆՅԱՆ Սարգիս Հմայակի (ծն. 1.1. 1919, Երևան), հայ սովետական ինժե– ներ–հիդրոշինարար: ՍՄԿԿ անդամ 1943-ից: 1943-ին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստ–ը: 1956–61-ին աշխատել է Երևանի մաթ. մեքենաների ԳՀԻ–ի դիրեկտորի տեղակալ, 1961–74-ին՝ «էլեկտրոն» գոր– ծարանի դիրեկտոր: 1974-ից ՀՍՍՀ կեն– ցաղային սպասարկման մինիստրն է: «Նաիրի» էլեկտրոնային հաշվողական մեքենաների ընտանիքի՝ սերիական ար– տադրության մեջ ներդրման աշխատանք– ների համար 1971-ին արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի:
ԹՈՒՄԱՆՅԱՆ Ստեփան Լևոնի (ծն. 26.3. 1921, գ. Բերդ, Շամշադինի շրշան), սովե– տական կուսակցական և պետական աշ– խատող: Սոցիալիստական աշխատանքի հերոս (1971), ՀՍՍՀ վաստակավոր ին– ժեներ (1965): ՍՄԿԿ անդամ 1945-ից: Ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվ. պո– ւիտեխնիկական ինստ–ը (1943): Եղել է Երևանի Ս. Կիրովի անվ. քիմկոմբինատի դիրեկտոր (1954–57, 1961–71), ՀՍՍՀ Ժողտնտխորհի նախագահի առաշին տեղա– կալ (1957–59), ՀԿԿ Կենտկոմի քարտու– ղար և բյուրոյի անդամ (1959–61), ՀՍՍՀ Պետպլանի նախագահի առաշին տեղա– կալ (1971–73), ՀՍՍՀ Մինիստրների խոր– հըրդի նախագահի տեղակալ, ՀՍՍՀ Պետ– պլանի նախագահ: 1977-ից ՍՍՀՄ Պետ– պլանի նախագահի տեղակալ: Ընտրվել է ՀՍՍՀ IV–IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: ՀՍՍՀ պետ. մրցա– նակի դափնեկիր (1972): Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1966): ԹՈ ԻՄԱՆ ՅԱՆ (ն. Զաղիձոր), քաղաքա– տիպ ավան (1947-ից) Հայկական ՍՍՀ Թումանյանի շրշանում, Դեբեդի աշ ափին, Ալավերդի քաղաքից 18 կմ հարավ: Թ. ավանային սովետին վարչատերիտորիալ կարգով ենթարկվում է Քոբեր երկաթու– ղային կայարանին կից ավանը: 4 կմ–աԿոց երկաթուղային հատվածով միանում է Երևան–Թբիլիսի մայրուղուն (Քոբեր կայարան): Շրշակայքում գտնվող հրա– կայուն կավի պաշարների բազայի վրա աշխատում է Թ–ի հրակայուն նյութերի գործարանը, որն արտադրում է հրակա– յուն աղյուս, եռաշերտ ծայրակալներ, ընկալափ ոխ անցիկ սարքեր: Գործում են միշնակարգ, երեկոյան հերթւաիոխային, Թումանյան քաղաքատիպ ավանը հեռակա միշնակարգ դպրոցներ, ակումբ, գրադարան, ստացիոնար կինոսարք և հայրենագիտական թանգարան, հիվան– դանոց (30 մահճակալով):
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀՐԱԿԱՅՈՒՆ ԿԱՎԵՐԻ
ՀԱՆՔԱՎԱՅՐ, գտնվում է Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանում, Թումանյան քա– ղաքատիպ ավանի և Քոբեր երկաթուղա– յին կայարանի միշև: Մանրամասն երկ– րաբանական հետազոտություններն սկըս– վել են 1934-ից: Շահագործվում է բաց եղա– նակով: Հանքավայրի երկրաբանական կառուցվածքում մասնակցում են միշին էոցենի հասակի պորֆիրիտներ, նրանց տուֆերը և տուֆաբրեկչիաները: Հրա– կայուն կավերի առաշացումը կապում են գրանոդիորիտային և դիորիտային ինտ– րուգիայի հիդրոթերմալ գործունեության հետ: Ինտենսիվ հիդրոթերմալ պրոցես– ների հետևանքով ապարները ենթարկ– վել են խիստ փոփոխության (հիմնակա– նում կաոլինացման) և դարձել հրակա– յուն: Հանքանյութի արդյունավետ շերտը (երկարությունը՝ մոտ 30 կմ) ձգվում է տեկտոնական խախտման ուղղությամբ: Հրակայուն կավերի հետախուզված պա– շարները կազմում են 3 մլն 63 հզ. ա: Հան– քավայրի հումքով աշխատում է Թուման– յանի հրակայուն նյութերի գործարանը:
ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՇՐՋԱՆ, վարչական շըր– շան Հայկական ՍՍՀ–ում: Կազմվել է 1930-ի սեպտ. 9-ին՝ Ալավերդու և Դսեղի գավառներից: Տարածությունը կմ2 է: Բնակչությունը՝ 35,6 հզ. (1976): Հս–ում սահմանակից է Վրաց. ՍՍՀ–ին: Վարչա– կան կենտրոնը՝ Ալավերդի: Քարտեզը տես 129-րդ էշից առաշ՝ ներ– դիրում: Բնական պայմանները: Թ. շ. գտնվում է Փոքր Կովկասի արտաքին լեռնաշղթա– ների ենթամարզում՝ 520–2545 մ բարձ– րությունների վրա: Դեբեդի ձախ ափին ձգվում են Վիրահայոց լեռնաշղթայիդ կենտրոնական և արլ. հատվածները, աշ ափին՝ Գուգարաց լեռնաշղթան: Ռելիեֆի հիմնական տարրերից է Դեբեդի կիրճը (մինչև 350 մ խորությամբ), որի աշ լանշն ուղղաձիգ է, մերկ, ժայռոտ, բաղկացած անդեզիտաբազալտներից ու պորֆիրիտ– ներից (երբեմն առաշացնում են բազման– կյուն սյունաձև անշատումներ), ձախ լանշը զառիթափ է, աստիճանաձև: Ստորին հո– սանքում կիրճը լայնանում է և լավային դարավանդներին փոխարինում են ալյու– վիալ դարավանդները: Կիրճից աշ ու ձախ ձգվում է լավային սարավանդների գոտին (700–1100 մ բարձրությամբ): Հա– րուստ է պղնձածծմբահրաքարերով (Շամ– լոսլ, Ալավերդի), բազմամետաղներով, հրաքարերով (Ախթալա), հրակայուն ապարներով (Թումանյան), բարիտով (Աքորի, Ախթալա), գիպսով (Ալավերդի), տուֆերով (Ծաթեր, Ղաչաղան): Կլիման բարեխառն է (չափավոր մեղմ ձմեռներով), հս. ցածրադիր մասերում՝ չոր մերձարևադարձային: Միշին ջերմաս– տիճանը հունվարին 1,2°Շ–ից –1,8°C է, հուլիսին՝ 19,2°Շ–ից 22,7°Ct տարեկանը՝ 8,9°Շ–ից 12,0°C: Տարեկան տեղումները 500–562 մմ են, անսառնամանիք օրերի թիվը՝ 228: Գլխավոր գետը Դեբեդն է՝ (շրշանի սահմաններում մոտ 50 կմ) Մար– ցիգետ և Շնող վտակներով: Թ. շ–ում է Մ. Սարգիս լիճը: Գերակշռում են լեռնա– անտառային դարչնագույն հողերը: Հան– դիպում են լեռնա–անտառային տա– փաստանային հողեր, հվ–արմ–ում՝ չա– փավոր խոնավ տափաստանների լեռնա– կարբոնատային հողեր և տիպիկ սևահո– ղեր՝ կուլտուրացված ոռոգվող հողերի ոչ մեծ զանգվածներով: Լավ է արտահայտ– ված լեռնա՜տափաստանային լանդշաֆ– տը, որը ծայր հս–ում փոխարկվում է չոր տափաստանայինի: Շրշանի տարածքի Ալավերդի. շրշանային հիվանդանոցը