կաթ, ֆոսֆորիտներ, նավթ, բնական գազ,
ցինկ, կապար, սնդիկ, ֆլյուորիտ, բարիա,
մանգան, կալիումական աղեր են:
Կլիման Թ–ի մեծ մասում մերձարևադար–
ձային, միշերկրածովային է՝ շոգ ու չոր
ամառով, համեմատաբար գով ու խոնավ
ձմեռով: Ծայր հվ–ում արևադարձային,
անապատային է՝ Սահարայից հաճախակի
փչող ս ի ր ռ կ ո տաք քամիներով: Ծո–
վափին հուլիսի միշին ջերմաստիճանը
26°C է, հունվարինը՝ 10°C, հվ–ում համա–
պատասխանաբար՝ 33°C և 11°C: Տեղում–
ների առավելագույնը լինում է Հյուսիսա–
յին Թելում (տարեկան՝ 1000–1500 t/i/),
Թելի մնացած մասերում՝ 400–600 մմ,
Թունիսի լեռնաշղթայից հվ.՝ 100–200 մմ՝.
Գետերը մեծ մասամբ ունեն ժամանակա–
վոր կամ պարբերական հոսք (ուէդներ):
Ւաշոր գետը Մեշերդան է, որի շրերն
օգտագործվում են էներգետիկ և ոռոգման
նպատակներով: Հս–ում են քփզերտա և
Գարաետ Աշկել աղի լճե–
րը: Հողաբուսական ծած–
կույթում գերակշռում են
միջերկրածովյան տիպե–
րը: Հս–ում տարածված են
դարչնագույն կարբոնատա–
յին, Ատլասի լեռներում՝ գորշ անտառային, հվ–ում՝ մոխրադարչնագույն և ա–
ղակալած կիսաանապատա–
յին և անապատային հո–
ղերը: Անտառները պահ–
պանվել են լեռներում, ներ–
կայացված են սաղարթա–
վոր և փշատերև ծառա–
տեսակներով՝ հատկապես
կաղնի, խցանակաղնի, սո–
ճի, կենսածառ: Մեծ տա–
րածություններ են զբաղեց–
նում մակվիսի թփուտները:
Չոր»տափաստաններում և
կիսաանապատներում գե–
րակշռում է չորասեր խո–
տածածկույթը, անապատ–
ներում՝ էֆեմեր բույսերը,
աղուտներում՝ օշանը, ուէդ–
ների հովիտներում՝ ակա–
ցիան, կարմրանը: Կենդա–
նական աշխարհը համեմա–
տաբար աղքատ է: Պահ–
պանվել են հովազը, վայրի
խոզը և ոչխարը: Կիսա–
անապատներին բնորոշ են
վագրակատուն, շնագայլը,
վայրի կատուն, աղվեսը և
կրծողները: Բազմազան ու
հարուստ է թռչնաշխարհը:
Շատ են սողունները: Գյու–
ղատնտեսությանը մեծ վը–
նաս է հասցնում մորեխը:
Առափնյա շրերը հարուստ
են ձկներով: Թ–ում է Զե–
բել–Բու–!սեդմա արգելանո–
ցռ*.
IV. Բնակչությունը
99% –ը արաբաբ երբ երա–
կան ծագում ունեցող թու–
նիսցիներ են: Կան նաև
եվրոպացիներ: Պետական
լեզուն արաբերենն է, կրո–
նը՝ իսլամը: Միշին խտու–
թյունը՝ 1 կւ12-էւ վրա 34 մարդ: Քաղաքա–
յին բնակչությունը 49,1% է (1975): 1սոշոր
քաղաքներն են Թունիսը, Աֆաքսը, Սու–
իսը, Բիզերտան, Կայրուանը:
V. Պատմական ակնարկ
Թ–ի տարածքում մարդը բնակություն է
հաստատել հնագույն ժամանակներից:
Պահպանվել են ստորին, միշին և վերին
պալեոլիթի գործիքներ: Մ. թ. ա. XII դ.
Թ–ի տարածքում հայտնվել են հույները,
ապա՝ փյունիկեցիները: Կարևոր դեր է
խաղացել փյունիկեցիների հիմնած Կար–
թագենը: Պունիկյան պատերազմների հե–
տևանքով (մ. թ. ա. 264–146) Կարթագենը
կործանվել է, Թ–ի տարածքն անցել է
Հռոմին, մտել Աֆրիկա պրովինցիայի
մեշ: Մ. թ. I դ. Թ–ում տարածվել է քրիս–
տոնեությունը: 439-ին վանդալները նվա–
ճել են Թ. և նպաստել ֆեոդ, հարաբերու–
թյունների ձևավորմանը: 534-ին նվաճել
է Բյուզանդիան, իսկ VII դ. վերշին՝ արաբ–
ները: VII դ. վերշին –VIII դ. սկզբին
տիրապետող կրոնը դարձել է իսլամը:
800-ին Թ. անշատվել է Աբբասյանների
խալիֆայությունից, դարձել ինքնուրույն
պետություն՝ Աղլաբյանների (800–909),
ապա արաբ, այլ դինաստիաների իշխա–
նության տակ: XVI դ. Թ. զավթել են թուր–
քերը և դարձրել Օսմանյան կայսրության
նահանգ: 1705-ին Հուսեյնյանների դի–
նաստիան հիմնել է ինքնուրույն պետու–
թյուն: Արտաքին առևտրի աճը և ապրան–
քա–դրամական հարաբերությունների
զարգացումը պայմանավորեցին սոցիալ–
անա. վերափոխումները XIX դ.: 1830-ին
ստեղծվեցին Թ–ի կանոնավոր բանակի
առաշին միավորումները, հիմնվեցին
պետ. գործարաններ և ֆաբրիկաներ,
բացվեցին աշխարհիկ ուս. հաստատու–
թյուններ: 1861-ին լիբերալ բարեփոխիչ
Հայրադդին ատ–Թունիսիի նախագահու–
թյամբ ընդունվեց Թ–ի 1-ին սահմանա–
դրությունը («Դեստուր»): XIX դ. 50-ական
թթ. եվրոպական կապիտալիստները կոն–
ցեսիաներ ստացան Թ–ում: Հարկային
ճնշումն ու եվրոպացիներին արտոնու–
թյուններ տրամադրելը դժգոհություն
առաշացրին բնակչության մեջ և հանգեց–
րին 1864–65-ի ապստամբությանը:
1869-ին Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան
Թ–ում հաստատեցին միասնական ֆինան–
սական հսկողություն: 1881^ին ֆրանս.
զորքերը ներխուժեցին Թ. և ստիպեցին
պայմանագիր ստորագրել պրոտեկտորա–
տի մասին: Թ. փաստորեն դարձավ Ֆրան–
սիայի գաղութը:
Հոկտեմբերյան հեղափոխության ազ–
դեցությամբ Թ–ում ուժեղացավ ազգային–
ազատագրական շարժումը: 1920-ին հիմ–
նըվեց Թ–ի կոմունիստական ֆեդերա–
ցիան: Ազգային բուրժուազիան 1920-ին
ստեղծեց լիբերալ–սահմանադրական կու–
սակցությունը (Դեստուր, Դուստուր): Այն
պահանշում էր սահմանադրական կառա–
վարություն և արաբների իրավունքների
հավասարեցում ֆրանսիացիների հետ:
1934-ին Հաբիբ Բուրգիբան ստեղծեց Նոր
դեստուր ձախ ազգայնական կուսակցու–
թյունը, որը ազգային–ազատագրական
շարժման ղեկավարությունից դուրս մղեց
նախկին դեստուրի ղեկավարներին, որոնք
հիմնել էին Հին դեստուր կուսակցու–
թյունը: 1940–42-ին Թ. գտնվել է «Վիշիի»
կառավարության իշխանության ներքո,
ապա այն զավթել են իտալ.-գերմ. օկու–
պատները (մինչև 1943-ի մայիսը): Ֆա–
շիզմի դեմ հաղթանակը խթանեց ազգա–
յին–ազատագրական շարժումը: Ֆրանս,
գաղութային իշխանությունները որոշ
զիշումներ արեցին: 1946-ին Թ. ստացավ
Ֆրանս, միության «Միացված պետու–
թյան» ստատուս: 1947-ին սկսվեց գործա–
դուլային լայն շարժում: 1952-ի հունվա–
րին մասսայական ձերբակալություններ
եղան կոմկուսի և արհմիությունների ղե–
կավարների շրշանում: Թ–ի հարցը քըն–
նարկվեց ՄԱԿ–ի Գլխավոր ասամբլեայի
7-րդ և 8-րդ նստաշրշաններում (1952 և
1953): 1954-ին Ֆրանսիան Թ–ին տվեց
ներքին ինքնավարություն, իսկ 1956-ի
մարտի 20-ին ճանաչեց նրա անկախու–
թյունը: Ընտրությունների ժամանակ
Սահմանադիր ժողովում բոլոր տեղերը
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/245
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
