Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

դերոնում՝ 30, Ամասիայում՝ 36, Արաբ– կիրում՝ 12, Քեմալիեում (Ակն)՝ 6, Սա– սունի գյուղերում՝ 69 U այլուր: Գավառ– ներում հայերը զբաղվում են գյուղատըն– տեսությամբ, քաղաքներում՝ արհեստնե– րով ու սանտրով: Կ. Պոլսի պատրիարքու– թյունը (պատրիարքի գլխավորությամբ) կառավարության կողմից ճանաչված է որպես հայ համայնքի ղեկավար մարմին: Հայ քաղ. կազմակերպություններ ու կու– սակցություններ չկան: Գործում է 40 եկե– ղեցի, որոնցից 34-ը՝ Ստամբուլում: Դըպ– րոցներ կան միայն Ստամբուլում, որտեղ U լույս են տեսնում հայերեն թերթեր: Թուրքահայերի մասին տես նաև ՀԱՍՀ պատմական ակնարկը, Թ–ի քաղաքների (Անկ արա, Ադաբազար, Աղրիանուպուիս, Իզմիր, էսկիշեհիր, Կոնիա, Պարտիզակ, Սամսուն, Տրաւկիզոն, Քյոթահիա են) վե– րաբերյալ հոդվածների պատմական տե– ղեկանքները: ծ. Սարգսյան VI. Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները ժողովրդ ա–հ անրապետական կ ու ս ա կ ց ու թ յ ու ն, հիմնվել է 1923-ին: Արդար ու թյան կուսակ– ց ու թ յ ու ն (ԱԿ), ստեղծվել է 1961-ին: Ազգային բարեկեց ու թյան կ ու ս ա կ ց ու թ յ ու ն, հիմնվել է 1972-ին: Դեմոկրատական կ ու– ս ա կ ց ու թ յ ու ն, ստեղծվել է 1970-ին: Վստահ ու թյան հանրապե– տական կուսակցություն (ՎՀԿ), ձեավորվել է 1973-ին: Ազգա– յին գործ ու նեու թյան կ ու– սակց ու թյուն (ԱԳԿ), հիմնվել է 1962-ին: Թ–ի բանվորական կու– ս ա կ ց ու թ յ ու ն, ստեղծվել է 1961-ին, 1971-ին արգելվել է, 1975-ի մայիսին վե– րաստեղծվել է: Սոցիալիստական կ ու ս ա կ ց ութ յ ու ն, ստեղծվել է 1975-ին: Թուրքիայի կոմունիս– տական կուսակցություն (ԹԿԿ), ստեղծվել է 1920-ին (1923-ից գործում է ընդհատակում): Թուրքիայի բանվորական արհմիությունների կոնֆե– դերացիա («Թուրք–Իշ»), հիմնվել է 1952-ին, Թուրքիայի հեղափո– խական բանվորական արհ– միությունների կոնֆեդե– րացիա, հիմնվել է 1967-ին: VII. Տնաեսա–աշխարհագրական ակ– նարկ Թ. ագրարային–ինդուաորիալ երկիր է՝ ֆեոդալիզմի մնացուկներով, Արեմտյան Եվրոպայի և ԱՄՆ–ի մոնոպոլիաներից տնտ. կախվածության պարզորոշ գծե– րով: 1960-ական թթ. մշակվում են երկրի տնտ. զարգացման պետ. ծրագրեր: 1963 – 1967-ին իրագործվեց I պլանը, 1968– 1972-ին՝ II, 1973-ից Թ. ձեռնամուխ է եղել III-ի իրագործմանը: Պետությանն են պատկանում երկաթուղային տրանս– պորտը, կապի միջոցները, ծովային տրանսպորտի 1/2-ը, վարկա–բանկային համակարգի միջոցների 3/4-ը, մշակող արդյունաբերության համարյա 1/2-ը, ար– դյունահանող արդյունաբերության 3/4-ը և երկրի համարյա ամբողշ էլեկտրաէներ– գետիկան: Բնակչության մեկ շնչին ընկ– նող ազգային եկամուտը հասել է 600 Ստամբուլի «Հիլտոն* հյուրանոցը դոլլարի (1975), սակայն այս ցուցանիշով Թ. կապիտալիստական աշխարհում գրա– վում է վերշին տեղերից մեկը: Համախառն ազգային արդյունքի մեշ արդյունաբերու– թյան (ներառյալ շինարարությունը) բա– ժինը 1975-ին կազմել է 23,7%, գյուղա– տնտեսությանը՝ 24,7, առետրինը՝ 12,6, տրանսպորտինը և կապինը՝ 8,1, այլ ճյուղերինը՝ 30,9%: Գյուղատնտեսությունը: Թ–ում գերիշ– խում է խոշոր հողատիրությունը՝ մանր գյուղացիական հողօգտագործման պայ– մաններում: Մշակվող հողերի (25,5 մլն հա, 1974) 2/3-ը գտնվում է կալվածատե– րերի և կուլակների (գյուղական բնակչու– թյան 10–-12% –ը) ձեռքում և միայն 1/3-ից էլ պակաս մասն է պատկանում գյուղա– ցիական տնտեսություններին (գյուղա– կան բնակչության մոտ 65%–ը): Գյուղա– կան բնակչության մոտ 25%–ը բոլորովին հող չունի և ստիպված է վարձակալել կամ բատրակություն անել: Ագրարային ռեֆորմի մասին 1945-ի, 1950-ի և 1973-ի օրենքները սահմանափակվեցին միայն պետական չօգտագործվող հողերը կա– րիքավոր գյուղացիներին տալով: Գյուղա– տնտեսության գլխավոր ճյուղը հողագոր– ծությունն է: Ցանքատարածությունների մոտ 80% –ը զբաղեցնում են հացահատի– կային կուլտուրաները, առավելաաես ցո– րենն ու գարին (Կենտրոնական Անա– աոլիայում), սակայն ցորենը չի բավարա– րում և ամեն տարի 300–500 հզ. տ ներ– մուծվում է: Մշակում են նաե եգիպտացո– րեն, տարեկան, վարսակ և բրինձ, տեխ. կուլտուրաներից (ցանքատարածության 15%-ը)՝ ծխախոտ (ծովափնյա շրջաննե– րում), բամբակենի (Չուքուրօվայի հով– տում և Եգեյանի ափին), շաքարի ճակըն– դեղ, քնշութ, վուշ, կանեփ: Թ. աշխարհի ծխախոտ արտադրող գլխավոր երկրնե– րից է. բերքի մոտ 3/4-ը արտահանվում է (առանձնապես հայտնի է «Սամսուն» ծխախոտը): Թեյի մշակություն կա Ռիգե– Խոփա շրշանում (1973-ին հավաքվել է 253 հզ. տ կանաչ տերե): խաղողի և պտղատու այգիներն զբաղեցնում են 3,3 մլն հա (4,2%): Խաղողագործության հիմ– նական շրշանը Արեմտյան Անատոլիան է, ձիթենի և թզենի աճեցնում են Թ–ի արմ՜ում և հվ–ում, ցիտրուսներ՝ Միջերկ– րականի առափնյա գոտում: Տարածված է նաև խնձորի, տանձի, սերկեիլի, սալո– րի, ծիրանի, դեղձի մշակությունը: Տնտ. մեծ նշանակություն ունի վայրի ծառերից հավաքվող տխլենու կաղինը (1974-ին՝ 360 հզ. տ): Թ–ի տարածքի 1/3-ը զբաղեցնում են մարգագետիններն ու արոտավայրերը: Անասունների մթերատվությունը ցածր է: 1974-ին ոչխարների գլխաքանակը 3,7 մլն էր, այծերինը՝ 18 մլն (այդ թվում անգորական՝ 4,5 մլն), խոշոր եղշերավոր անասուններինը՝ 12, էշերինը՝ 1,6, ձիե– րինը՝ 0,9 մլն: Թ. անգորական այծերի բրդի՝ դֆթիկի (մոհեր) համաշխարհային մատակարարողներից է: 1973-ին խուզվել է 6 հզ. տ դֆթիկ, 54 հզ. տ բուրդ: Բուրսա– յի շրշանում պահպանվել է շերամապա– հությունը: Ափամերձ շրշաններում բնակ– չությունն զբաղվում է նաև ձկնորսու– թյամբ: Անտառներն զբաղեցնում են երկրի տարածքի մոտ 25%–ը, մեծ մասը (մոտ 98%–ը) պատկանում է պետությանը: Կարեոր նշանակություն ունեն վալոնյան կաղնին և խնկի ծառը: Արդյունաբերությունը: Արդ. արտա– դրանքի արժեքի ավելի քան 82% –ը բա– ժին է ընկնում մշակող արդյունաբերու– թյանը, մոտ 10% –ը՝ արդյունահանող ար– դյունաբերությանը, 7–8% –ը՝ էներգետի– կային: Խոշոր գործարանները (որոնցում զբաղված է 200 և ավելի մարդ) կազմում են արդ. ձեռնարկությունների 4% –ից էլ պա– կաս մասը, քայց նրանցում կենտրոնա– ցած է բանվորական ուժի 70% –ը և տալիս են արդ. արտադրանքի 71,5%-ը: էլեկ– տրակայանների ընդհանուր հզորությու– նը մոտ 3,4 հզ. Մվտ է: Ամենախոշոր ՋԷԿ–ը (410 Մվտ հզորության) գտնվում է Ամբար– լիում, աշխատում է մազութով: Երկրորդն իր մեծությամբ Սեյիթյոմերի ՋԷԿ–ն է (300 Մվտ). աշխատում է գորշածխով: ՀԷԿ–երից ամենախոշորը Եփրատի վրա, Կեբանի մոտ, կառուցվածն է (1240 Մվտ): ԽոշորՀԷԿ է կառուցվում Սաքարիայի վրա, Գյուղատնտեսական հիմնական կուլտուրաների ցանքատա– րածությունները և բերքը Կուլտուրա Ցանքատարածությունը (հզ. հա) Բերքը (հզ. ա) 1948–52* 1961–65* | 1974 1948–52* 1961–65* 1974 Ցորեն 4770 7959 8808 4770 8585 11080 Գարի 1972 2791 2575 2270 3447 3330 Եգիպտացորեն 599 674 620 747 950 1200 Ծխախոտ 122 204 377 91 130 179 Բամբակ (թել) 474 660 838 119 273 598 Շաքարի ճակնդեղ 50 147 187 752 3403 5707 (շաքարի հումք) Խաղող 579 794 830 1500 3081 3120 Ձիթապտուղ 318 614 740 267 537 814 • Միշին տարեկան