Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/264

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հոկտ. 27-ին: Դանվում է Միջին Ասիայի հվ–արմ–ում: Հս–ից սահմանակից է Ղա– զախական ՍՍՀ–ին, արլ–ում՝ Ուզբեկական ՍՍՀ–ին, հվ–ում՝ Իրանին U Աֆղանստա– նին: Արմ–ում ողողվում է Կասպից ծովով: Տարածությունը 488,1 հզ. կմ2 է, բն.՝ 2650,3 հզ. (1977), մայրաքաղաքը՝ Աշ– խաբաղ: Վարչականորեն բաժանվում է 5 մարզի, 40 շրջանի: Ունի 15 քաղաք, 73 քւոա: Պարգևատրվել է Լենինի, ժողո– վուրղների բարեկամության և Հոկտեմ– բերյան հեղափոխության շքանշաններով: Քարտեզները տես 272-րդ էշից հետո՝ ներդիրում: II. Պետական կարգը Թուրքմենական ՍՍՀ միութենական սո– վետական սոցիալիստական հանրապե– տություն է: Իշխանության բարձրագույն մարմինը միապալատ Գերագույն սովետն է, որը կազմում է հանրապետության կա– ռավարություն՝ Մինիստրների խորհուրդ: Իշխանության տեղական մարմինները ժո– ղովրդական դեպուտատների մարզային, շրջանային, քաղաքային, ավանային և գյուղական սովետներն են: Գերագույն սովետն ընտրում է հանրապետության Գերագույն դատարան: III. Բնությունը Թ. միջինասիական հանրապետու– թյուններից ամենահարթավայրայինն է: Գտնվում է Թուրանի դաշտավայրի հվ– արմ–ում: Հվ–ում բարձրանում են Կոպետ– դաղի լեռները (Ռիզե լ., 2942 մ) և Պարո– պամիզի հս.ճյուղավորությունները՝ Բադ– խիզ (1267 մ) և Կարաբիլ (984 մ): Այստեղ է ՍՍՀՄ ծայր հվ. կետը՝ Չիլդուխտարը (Կուշկայից հվ.): Կասպից ծովի ափերը հվ–ում թույլ են կտրտված, հս–ում առա– ջացնում են Կարա–Բողազ–Գյոլ, Կրասնո– վոդսկի, Թուրքմենական ծոցերը և Կրաս– նովոդսկի, Չելեքեն թերակղզիները: Կան կղզիներ (Օգուրչին, Ղամիշլիադա, Կա– րաադա): Հվ–ում, Կոպետդաղից հս–արմ., ձգվում են Փոքր Բալխան (777 մ) և Մեծ Ա) լեռնաշղթաները, ծայր /][{-ար[-ոււք Հիսարյան լեռնաշղթայի Կու– գիտանգթաու լեռնաճյուղը՝ Այրիբաբա գագաթով (3139 մ, ամենաբարձր կետը Թ–ում): Արմ–ում է Կրասնովոդսկի սարա– վանդը (308 մ): Տերիտորիայի հարթա– վայրային մասը զբաղեցնում է Կարա– կումքւ անապատը: Թ–ի հվ. շրջանները աչքի են ընկնում բարձր սեյսմիկությամբ: Կարևոր օգտակար հանածոներն են նավ– թը և գազը: Կան աղերի հարուստ պաշար– ներ, բազմամետաղների, սնդիկի, ծծմբի, բենթոնիտի, օզոկերիտի, շինանյութերի հանքավայրեր, հանքային աղբյուրներ: Կլիման խիստ ցամաքային է, չոր, արեգակնային ինտենսիվ ճառագայթումով: Հունվարի միջին ջերմաստիճանը հս–ում –5°Շ–ից մինչև 4°C է, Ատրեկի ստորին հոսանքի շրջանում, բացարձակ նվազա– գույնը Տաշաուզի մարզում –32°C է, Կասպից ծովի հվ. սոիին՝ – 10,3°C, հու– լիսինը՝ հս–ում 28°C է, հվ–ում՝ 34°C, բացարձակ առավելագույնը՝ 50°C (Ռե– պետեկ): Տարեկան տեղումները հս–ում 80 մմ են, Կարակումներում՝ 80–150 tit/, նախալեռներում՝ 200–300 մմ, լեռնե– րում՝ մինչև 400 մմ: Խոշոր գետերն են Ամուդարյան, Մուրղաբը, Թեջենը և Ատրե– կը: Կան աղի (Կուլի լիճ՝ Ուզբոյի հնահու– նում) և անուշահամ լճեր (Թովւյաթան, Ցասխա, որից ջուր է ստանում Նեբիդ– դաղը): Անապատներում տարածված են ավազուտներն ու անապատային հողերը, ցածրադիր վայրերում՝ աղուտներն ու թակիրները, հանրապետության մյուս շրջաններում՝ մոխրահողերը, լեռնային շագանակագույն և ալյուվիալ–մարգագետ– նային հողերը: Անապատներում աճում են սաքսաուլ, կանդիմ, չերքեզ, ավազուտա– յին ակացիա, աստրագալներ, լեռներում՝ փետրախոտ, բարձրադիր վայրերում՝ նոսր անտառներ, պիստակենու պուրակ– ներ, գետահովիտներում՝ տուգայան բու– սականություն: Անապատներում շատ են կրծողները, կան ջեյրան, բարխանային կատու, գայլ, սողուններ: Սաներում հան– դիպում են ընձառյուծ, վայրի խոյ, բեգոար– յան այծ, թռչուններ, գետահովիտներում՝ վարազ, շնագայլ, բուխարական եղջե– րու, ջրլող թռչուններ: Հիմնվել են Կրաս– նովոդսկի, Բադխիզի, Ռեպետեկի, Կելի– ֆի և Կոպետդաղի արգելավայրերը: Գե– տահովիտներն ու դելտային մասերը վե– րածվել են կուլտուրական լանդշաֆտի, որը Թ–ի գյուղատնտ. հիմնական շըր– ջանն է: IV. Բնակչությունը Հիմնական բնակիչները թուրքմեններն են (1,4 մլն մարդ), բնակվում են նաև ռուսներ (314,1 հզ.), ուզբեկներ (179,5 հզ.), ղազախներ (68,5 հզ.), թաթարներ (36,5 հզ.), ուկրաինացիներ (35,4 հզ.), հայեր (23,0 հզ.), ադրբեջանցիներ (16,8 հզ.), բելուջներ (14,4 հզ.) և այլք: Միջին խտությունը 1 կմ2 վրա 5,7 մարդ է (1976): Քաղաքային բնակչությունը կազմում է 49%: Գլխավոր քաղաքներն են՝ Աշխա– բադը, Չարջոուն, Տաշաուզը, Մարին, Կրասնովոդսկը: V. Պատմական ակնարկ Թ–ի տարածքում մարդիկ բնակվել են դեռևս հին քարի դարից (Ջեբել՝ Կրասնո– վոդսկի մոտակայքում): Նոր քարի դարի մշակույթի հետքեր հայտնաբերվել են Զեյթունում և Չոբան–թեփեում: Նախնա– դարյան համայնական կարգերի քայքայ– մանը մեծապես նպաստել է հողագործու– թյան մեջ արհեստական ոռոգման կիրա– ռումը: Մ. թ. ա. I հազարամյակում առա– ջացել են առաջին քաղաքները և պետ. միավորումները, ձևավորվել Թ–ի հնա– գույն ժողովուրդները (խորեզմցիներ, պարթևներ), զարգացել են ստրկատիրա– կան հարաբերությունները: Տարածվել է զրադաշտականությունը: Մ. թ. ա. VII դ. Թ–ի տերիտորիայի մի մասը մտնում էր Միդիայի, VI–IV դդ.՝ Աքեմենյանների պետության մեջ: Մ. թ. ա. IV դ. վերջին Թ. գրավեցին Ալ. Մակեդոնացու զորքերը, իսկ մ. թ. ա. III դ. կեսին նախալեռնային գոտում առաջացավ Պարթևական թագա– վորությունը: Մ. թ. 224-ին Պարսից Սա– սանյանները գրավեցին Հվ. Թ.: VI դ. կեսին Թ–ում հայտնվեցին թուրքալեզու ցեղեր, որոնք թուրքացրին տեղական քոչվոր բնակիչներին: VII դ. կեսին Թ. գրավեցին արաբները, բնակչությունը բռնի իսլամացվեց: Արաբների դեմ բռընկ– վեցին ապստամբություններ (տես Մոլ– քաննայի ապստամբություն): IX–X դդ. Թ. մտնում էր Սամանյանների պետության մեջ: Այս շրջանում զարգանում էին հողի սեփականության ֆեոդալական ձևերը (տես Իքթա, մովք): 1040–1157-ին Թ. գտնվում էր սելջուկյան պետության կազ– մում: XIII դ. ընկավ խորեզմշահերի, իսկ 1219–21-ին՝ թաթար–մոնղոլների իշ– խանության տակ: Երկիրն ավերվեց, բնա– կիչները գաղթեցին դեպի Բալխաշ: 1357– 1359-ին թուրքմենները ապստամբեցին մոնղոլ կառավարիչների դեմ: Հուլավյան դինաստիայի անկումից (XIV դ. կես) և Օսկե Հորդայի թուլացումից (XIV դ. 60-ական թթ.) հետո Թ. մտավ Լենկթեմու– րի պետության մեջ: XVI–XVII դդ. գտնը– վում էր Իփվայի, Բուխարայի խանություն– ների, Իրանի Սեֆյան շահերի իշխանու– թյան տակ: XVII–XVIII դդ. թուրքմենների մի մասը գաղթեց Ռուսաստան և բնակվեց Հս. Կով– կասում (Ստավրոպոլի թուրքմեններ): 1869-ին ռուսները հիմնեցին Կրասնո– վոդսկը: 1882-ին Թ–ի տերիտորիայում կազմավորվեց Անդրկասպյան մարզը: Ռուսաստանին միանալով՝ Թ–ում վերջա– ցան միջֆեոդալական և արտաքին պա– տերազմները: Թ. ներքաշվեց ռուս, կա– պիտալի տնտ. զարգացման ոլորտը: Աք– սորական ռուս սոցիալ–դեմոկրատները 1903–04-ին Թ–ում հիմնեցին առաջին ս–դ. խմբակները և ընդհատակյա տպա– րաններ: 1917-ին, Փետրվարյան հեղա– փոխությունից հետո, Թ–ի քաղաքներում ստեղծվեցին բանվորական դեպուտատ– ների սովետներ: 1917–18-ի ձմռանը սովետական իշխա– նություն հաստատվեց Անդրկասպյան մարզում, 1918-ի ապրիլի 30-ին ՌՍՖՍՀ–ի կազմում հռչակվեց Թուրքեստանի ԻՍՍՀ: 1918-ին Անդրկասպյան շրջանը գրավե– ցին անգլ. օկուպանտները, որոնք սեպտ. 20-ին Անդրկասպյան ավազուտներում գնդակահարեցին Բաքվի 26 կոմիսարնե– րին: 1919-ի մայիսի 17-ին սկսվեց կարմիր բանակի զորամասերի հակահարձակումը: Սովետական իշխանությունը Մերձկաս– պյան շրջանում վերականգնվեց: 1920-ին կազմավորվեցին հորեզմի ժողովրդական Սովետական Հանրապետությունը և Բու~ խարայի ժողովրդական Սովետական Հանրապետությունը, որոնց կազմում թուրքմեններով բնակեցված տերիտորիա– ները մնացին մինչև 1924-ը: Քաղաքացիական պատերազմը քայ– քայեց երկրամասի տնտեսությունը, դա– դարեց նավթի հանույթը: Շարքից դուրս եկավ Անդրկասպյան երկաթուղին, կըր– ճատվեցին ցանքատարածությունները: 1920–23-ին Թ–ում անցկացվեց առաջին հողա–ջրային ռեֆորմը (տես Հողա–ջրային ռեֆորմներ Միջին Ասի այ ու մ), որը կարևոր նշանակություն ունեցավ ագրա– րային հարցի լուծման համար: 1924-ին տեղի ունեցավ Միջին Ասիայի ազգային– պետական բաժանումը: 1925-ի փետր. 20-ին կազմավորվեց Թուրքմենական ՍՍՀ, որը մտավ ՍԱՀՄ կազմի մեջ: Սկսվեց սո– ցիալիստական շինարարությունը: 1925– 1927-ին կատարվեց հողա–ջրային երկ– րորդ ռեֆորմը, որը վերջ տվեց նպհապե– տական ֆեոդալական մնացուկներին հող– օգտագործման մեջ: Նախապատերազմ–