Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/266

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

պերով է զարգանում էլեկտրաէներգետի– կան: Կառուցվել են Բեզմեինի ՊՇԷԿ–ը, Կրասնովոդսկի, Չարջոուի ՋԷԿ–երը, Նե– բիդդաղի գազատուրբինային ՊՇԷԿ–ը: Շարունակվում է Մարիի ՊՇԷԿ–ի շինա– րարությունը (1370 հզ. կվւռ՚ժ): 1975-ին էներգիայի արտադրությունը 1940-ի հա– մեմատությամբ աճել է 54 անգամ: Նավ– թավերամշակման և նավթաքիմիական ար– դյունաբերությունը սկսեց զարգանալ Կրասնովոդսկի նավթավերամշակման գործարանը շարք մտնելուց հետո (1946– 1950): Քիմ. արդյունաբերությունը թողար– կում է յոդ, բրոմ, նատրիումի սուլֆատ, գլաուբերյան աղ, սուպերֆոսֆատ, ծծըմ– բաթթու, ֆտորային ալյումին: Կարլյուկի կալիումական աղերի հանքավայրերում կառուցվում է (1976-ից) ստորգետնյա աղազերծման վւորձնա–արդյ ունաբ երա– կան տեղակայանք: Մեքենաշինությունը U մետաղամշակությունը նոր զարգացող ճյուղեր են: Առավել խոշոր գործարաններ են «Աշնեֆտեմաշ», «Թուրքմենկաբել», էլեկտրատեխնիկական, մեքենաշինական, «Կրասնի մոլոտ» (բոլորն էլ՝ Աշխաբա– դում): Մեքենաշինության և մետաղամշակ– ման արտադրանքի ծավալը 1975-ին 1940-ի համեմատ աճել է 18,5 անգամ: Շինանյու– թերի արտադրության խոշոր կենտրոն– ներ են Աշխաբադը, Բեզմեինը, Կրասնո– վոդսկը: Կառուցվում են (1976-ից) Չար– ջոուի կերամզիտի, Տաշաուզի բետոնի և բետոնե իրերի, Բայրամ–Ալիի դրենաժա– յին կավե խողովակների գործարանները: Թեթև արդյունաբերության հիմնական ճյուղը տեքստիլն է: Կա 20 բամբակազտիչ գործարան (1976): Աշխաբադում է գտնը– վում բամբակե գործվածքեղենի կոմբի– նատը, Մարիում՝ մանվածքա–գործված– քային և բրդի առաջնային մշակման, Չարջոուում՝ բամբակի և բրդի մանւիսծ– քա–գործվածքային ֆաբրիկաները: Զար– գացած է մետաքսի, տրիկոտաժի արդյու– նաբերությունը (Չարջոու, Աշխաբադ): Մարիում կա կաշվի գործարան: Զարգա– նում են կարի (Աշխաբադ, Մարի Ան) U կոշիկի (Աշխաբադ) արդյունաբերության ճյուղերը: Սննդի արդյունաբերությունը միավորում է 10-ից ավելի ճյուղ (յուղի– ճարպի, գինեգործական, գարեջրի, մսի– կաթի են): Տեղական արդյունաբերու– թյունը ընդգրկում է գորգերի ձեռնար– կությունները, որոնց արտադրանքը 1975-ին, 1970-ի համեմատությամբ, աճել է 1,5 անգամ: Գյուղատնտեսությունը: Գյուղատնտե– սության համար պիտանի հողերը կազ– մում են 37 մլն հա (հանրապետության տերիտորիայի 75,7%-ը, որից 7 մլն–ը՝ ոռոգելի): Թ. ջրովի գյուղատնտեսության հանրապետություն է: էկոնոմիկայի զար– գացման մեջ կարևոր տեղ է գրավում Կարակումի ջրանցքը: Գյուղատնտեսու– թյան հիմնական ճյուղը բամբակագործու– թյունն է: Բամբակի հավաքման համա– խառն հումքով Թ. ՄՄՀՄ–ում գրավում է 2-րդ տեղը (Ուզբեկական ՍՍՀ–ից հետո): 1975-ին, 1913-ի համեմատությամբ, բամ– բակի արտադրությունն ավելացել է 15,5 անգամ: Զարգացած են նաև պտղաբու– ծությունը և խաղողագործությունը: Արտե– կի և Սումբարի հովիտներում մշակում են մերձարևադարձային կուլտուրաներ: Կարևոր տեղ է գրավում անասնապահու– թյունը, հատկապես կարակուլաբուծու– թյունը: Օազիսներում զարգացած է խոշոր եղջերավոր անասնապահությունը, խո– զաբուծությունը և թռչնաբուծությունը, Կրասնովոդսկի, Աշխաբադի և Մարիի մարզերում՝ ուղտաբուծությունը, Աշխա– բադի և Մարիի մարզերում՝ ցեղական ձիաբուծությունը: Ջրովի են դարձվում և յուրացվում անապատային արոտավայ– րերը: Շերամապահությունը գյուղատըն– տեսության հնագույն ճյուղերից է և առա– վել զարգացած է Չարջոուում, Մարիում, Աշխաբադում, մեղվաբուծությունը՝ Մա– րիի և Աշխաբադի մարզերում: Տրանսպորտը: Միջհանրապետական բեռնափոխադրումների մեջ առաջնային է երկաթուղային տրանսպորտը: Երկա– թուղիների երկարությունը 2.12 հզ. կմ է (1975): Ավտոմոբիլային ճանապարհների Կրասնովոդսկ. ծովային ուղի երկարությունը 9,5 հզ. կմ է (1975): Ավիա– գծերով Աշխաբադը կապված է Մոսկվայի, Լենինգրադի, Տաշքենդի, Անդրկովկաս– յան հանրապետությունների, Հյուսիսա– յին Կովկասի, Պովոլժիեի, Ուկրաինայի, Մերձբալթիկայի, Նովոսիբիրսկի հետ: Բեռնաշրջանառության մեջ կարևոր դեր ունի ծովային և գետային տրանսպորտը: Կա մոտ 650 կմ նավթամուղ և 2,2 հզ: կմ–ից ավելի գազամուղ: X. Առողջապահությունը 1975-ին 1000 բնակչին ծնունդը կազմել է 34,4, մահացությունը՝ 7,8: Գործել են 270 հիվանդանոցային հիմնարկ՝ 25,8 հզ. մահճակալով (10 մահճակալ 1000 բնակ– չին), կանանց և մանկական 212 կոնսուլ– տացիա: Ծննդատներում մահճակալների թիվը կազմել է 2957: Աշխատել են 6,6 հզ. բժիշկ (1 բժիշկ 388 բնակչին), 19,2 հզ. միջին բուժաշխատող: Բժիշկներ են պատ– րաստում Թուրքմենական բժշկ. ինստ–ը (Աշխաբադ), միջին բուժաշխատողներ՝ բժշկ. միջնակարգ 4 հաստատություններ: Գործում են մեծահասակների 12 առող– ջարան ու պանսիոնատ՝ 3,2 հզ. մահճա– կալով, մանկական 6՝ 1,6 հզ. մահճակա– լով: Առողջարաններից հայտնի են Բայ– րամ–Ալին, Ֆիրյուզան, Արչմանը, Մոլլա– կարան: XI. ժողովրդական կրթությունը և կուլտուր–լուսավորական հիմնարկները 1975–76 ուս. տարում 1,8 հզ. հանրա– կրթական դպրոցներում սովորել է 671 հզ. աշակերտ: Գործել է 52 պիոներական պա– լատ և տուն, պատանի տեխնիկների 13, պատանի բնախույզների 9 կայան, երա– ժըշտական և գեղարվեստական 44 դպրոց, մանկա՜պատանեկան սպորտային 76 դըպ– րոց: 44 պրոֆտեխնիկական ուսումնա– րանում սովորել է 17,8 հզ. մարդ, 31 մաս– նագիտական միջնակարգ ուս. հաստատու– թյունում՝ 29,4 հզ. մարդ: Թ. ունի 6 բուհ (համալսարան, գյուղատնտ., բժշկ., պոլի– տեխնիկական, արվեստի, մանկավարժա– կան ինստ–ներ՝ Աշխաբադում և մանկա– վարժական ինստ.՝ Չարջոուում), որոն– ցում սովորել է 31,1 հզ. ուսանող: Գործել են Կ. Մարքսի անվ. պետական գրադա– րանը, 1271 մասսայական գրադարան, 11 թանգարան, 955 ակումբային հիմնարկ: 1974-ին «Թուրքմենիստան», «Իլիմ» («Գի– տություն») և այլ հրատարակչություններ հրատարակել են 482 անուն գիրք և գըր– քույկ: XII. Գիտությունը U գիտական հիմ– նարկները Թ–ում գիտությունը սկսել է զարգանալ հիմնականում սովետական կարգերի հաստատումից հետո (1924): 1928-ին գի– տության կենտրոն դարձավ Թուրքմենա– կան մշակույթի ինստ–ը, 1929-ին ստեղծ– վեց ՍՍՀՄ ԳԱ Թուրքմենական հանձնա– ժողովը: Հիմնվեցին Թուրքմ. գյուղատըն– տեսական, տրախոմային, մաշկային և վեներական, տրոպիկական հիվանդու– թյունների ինստ–ները, բուսաբուծական, կենդանաբանական, անասնաբուժական և անասնաբուծական Փորձարարական կա– յաններ: 1937-ին կազմակերպվեց Գիտու– թյունների կոմիտեն, 1938-ին՝ Թուրքմե– նական երկրաբանական վարչությունը: 1941-ին ստեղծվեց ՍՍՀՄ ԳԱ Թուրքմ. բաժանմունքը: Նախապատերազմյան տա– րիներին հանրապետության գիտնական– ները մեծ աշխատանք են կատարել բնա– կան հարստությունների հայտնաբերման և ուսումնասիրման ուղղությամբ: Հայրե– նական պատերազմի տարիներին (1941 – 1945) գիտ. հետազոտությունները հիմ– նականում որոնման բնույթ էին կրում (նավթ, գազ, բազմամետաղ, հանքեր): 1951-ին, ՍԱՀՄ ԳԱ Թուրքմ, բաժանմուն– քի հիման վրա, ստեղծվեց Թ–ի գիտու– թյունների ակադեմիան, որը առաջատար գիտական կենտրոն է (ունի 3 բաժան– մունք, 15 գիտական հիմնարկ): 50-ական թթ. գիտական հետազոտությունների հիմ– նական ուղղությունը կապված էր նավթի և գազի արդյունաբերության հետ: 60-ական թթ. ընդլայնվեց երկրաբանության, ջրա– բանության, ֆիզիկայի, քիմիայի, տեխ. գիտությունների, աշխարհագրության, կենսաբանության, բժշկ. հետազոտու– թյունների ծավալը: Գիտական հետազո– տություններ են կատարվում նաև բուհե– րում և ճյուղային ԳՀԻ–ներում: Թ–ի գիտ– նականները ներկայումս զբաղված են բնական հարստությունների հայտնաբեր– ման և յուրացման, ջրային պաշարների հետազոտման, ջրերի աղազրկման, ար– դյունաբերության և գյուղատնտեսության զարգացման կարևոր պրոբլեմներով: Մեծ ծավալի հետազոտություններ են կատար– վում քամու և արևի էներգիայի օգտագործ– ման ուղղությամբ, ուսումնասիրվում են տեղական շինանյութերը և նրանց կիրառ– ման եղանակները հակասեյսմիկ շինա– րարության ասպարեզում: Հետազոտա– կան աշխատանքը կապված է նաև Կարա–