Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ծախսվածը՝ քիմ. էներգիայի: է. գիտական հետազոտությունների կարևոր մեթոդ լի– նելուց բացի, լայն կիրառություն ունի տեխնիկայի տարբեր բնագավառներում: Արդյունաբերության մեջ է–ի եղանակով ստանում են մետաղներ (Al, Ti, Cu ևն), ալկալիներ, քլոր, ջրածին, թթվածին, ծանր ջուր, օրգ. նյութեր ևն: է. կիրառվում է նաև ոչ էլեկտրաքիմ. մեթոդով ստացված մետաղները խառնուրդներից մաքրելու (էլեկտրազտում), շինվածքները մետաղա– կան և ոչ մետաղական ծածկույթով պա– տելու (տես Գաչվանաւոեխնիկա), կուտա– կիչները լիցքավորելու համար ևն: Տես նաե էւեկւորաքիմիա:

ԷԼԵԿՏՐՈԼԻՏԱՅԻՆ ԴԻՍՈՑՈՒՍ լուծույ– թում էչեկտրոչիտի ինքնաբերաբար տրոհ– ման երևույթ, որի դեպքում առաջանում են դրական և բացասական լիցքավորված իոններ՝ կատիոններ և անիոններ: է. դ–ման դասական տեսությունը ստեղծել է Ս. Արենիուսը, 1887-ին: Ըստ այդ տեսու– թյան լուծույթում էլեկտրոլիտի մոլեկուլ– ները տրոհվում են իոնների: Տրոհված մոլեկուլների թվի հարաբերությունը էլեկ– տրոլիտի չտրոհված մոէեկուլների թվին կոչվում է դիսոցման աստիճան (a), ընդ որում O^a^l: Դիսոցման աստիճանը կապված է Վանտ–Հոֆի հաստատունի հետ a = (i– 1 )/(ո– 1) հարաբերությամբ, որտեղ ո–ը մեկ մոլեկուլի տրոհումից ստացված իոնների թիվն Է: a-ն կախված է լուծույթի կոնցենտրացիայից, կոնցեն– տրացիայի փոքրացման հետ այն մեծա– նում է և անսահման նոսրացած Էլեկտրո– լիտի համար a= 1: a-ն կախված է նաև Էլեկ– տրոլիտի և լուծիչի բնույթից: Ընդհանուր դեպքում a-ն կախված է լուծիչի դիէլեկտրիկ թափանցելիությունից: էլեկտրոլիտի լու– ծույթի համար ավելի հարմարը էլեկտրո– լիտի դիսոցման հաստատունն է (K), որը արտահայտվում է K=C ” + c”_ /C հավա– սարումով, որտեղ C+ և C_ համապա– տասխանաբար կատիոնների և անիոննե– րի կոնցենտրացիաներն են, ո+ և ո՜–ը՝ էլեկտրոլիտի մեկ մոլեկուլի տրոհման ժամանակ առաջացած իոնների թիվը, իսկ C-ն՝ լուծույթում էլեկտրոլիտի մելեկուլ– ների կոնցենտրացիան: C-ն այս դեպքում որոշվում է C = Co(l–a) արտահայտու– թյամբ, որտեղ Co-ն էլեկտրոլիտի սկզբնա– կան կոնցենտրացիան է: Եթե էլեկտրո– լիտը լուծույթում առաջացնում է հավա– սար թվով կատիոններ և անիոններ, ապա a-ի և K-ի միջև եղած կապն արտահայտ– վում է Օստվալդի նոսրացման օրենքով. K=C0a2/(l–a): a-ն որոշում են փորձով և ստացված արժեքը տեղադրելով բանա– ձևի մեջ՝ հաշվում K-ն, որից հետո կարելի է հաշվել լուծույթում եղած ազատ իոնների թիվը: Ուժեղ էլեկտրոլիտների համար, որոնք պինդ վիճակում առաջացնում են իոնական տեսակի բյուրեղային ցանց և ամբողջովին իոնացված են (օրինակ, NaCl), a-ն և K-ն իմաստազրկվում են: Սակայն որոշակի պայմաններում, օրի– նակ, փոքր դիէլեկտրիկ թափանցելիու– թյամբ լուծիչներում, պինդ վիճակում իո– նական ցանցով էլեկտրոլիտները տարա– նուն լիցքավորված իոնների էլեկտրա– ստատիկ ձգողԴսթյան շնորհիվ կարող են առաջացնել ամբողջությամբ էլեկտրաչե– զոք ագրեգատներ: էլեկտրոլիտների ոչ լրիվ դիսոցում դիտվում է այն աղերի մոտ, որոնց կատիոնները հակված են առաջաց– նելու կովալենտ կապեր անիոնների հետ, օրինակ, թալիումի, կադիումի, արծաթի և այլ մետաղների աղեր:

ԷԼԵԿՏՐՈԼԻՏՆԵՐ (< էւեկար… և հուն. Xuxog – քայքայում, տարրալուծում), նյութեր և համակարգեր, որոնք լուծվե– լիս կամ հալվելիս ձեռ^ք են բերում էլեկ– տրական հոսանք հաղորդելու ունակու– թյուն: է. կոչվում են նաև երկրորդ կարգի հաղորդիչներ: Լուծվելիս տրոհվում են դրական և բացասական լիցքավորված մասնիկների՝ իոնների: Լուծույթում երկու իոնի տրոհվող է. կոչվում են համաչափ (սիմետրիկ) կամ բինար, քանի որ այդ դեպքում առաջանում է մեկ կատիոն և մեկ անիոն, որոնց լիցքերը հավասար են: Իսկ եթե է–ի տրոհման ժամանակ առաջա– նում են անհավասար թվով անիոններ և կատիոններ (օրինակ՝ Na2S04–ti լուծույ– թում), ապա է. կոչվում են անհամաչափ (ասիմետրիկ): Ըստ առաջացած իոնների թվի, անհամաչափ է. կոչվում են տերնա– րային (3 իոն), կվարտերնարային (4 իոն) են: է. պայմանականորեն բաժանում են երկու հիմնական խմբի, ուժեղ (ամբողջո– վին դիսոցված իոնների) և թույլ (մասնա– կիորեն դիսոցված): Ուժեղ է. են ալկա– լիական և հողալկալիական մետաղների հանքային աղերը, ինչպես նաև որոշ ան– ցումային տարրերի հալոգենիդները, գեր– քլորատները և նիտրատները: Հանքային թթուները և ալկալիները ուժեղ է. են միայն բավականաչափ նոսր ջրային լուծույթնե– րում, խիտ լուծույթներում դրանք ոչ ամ– բողջովին են դիսոցված: Թույլ է. են օրգ. աղերի, թթուների և հիմքերի մեծամաս– նությունը, ինչպես նաև անօրգանական շատ միացություններ, որոնք լուծույթում առաջացնում են բազմալիցք իոններ: Միև– նույն աղը (օրինակ՝ LiCl-ը) կարող է լինել ուժեղ էլեկտրոլիտ՝ ջրային լուծույ– թում և թույլ՝ փոքր դիէլեկտրիկ թափան– ցելիությամբ լուծիչներում (օրինակ՝ սպիրտներում, թթուներում ևն): է–ի լու– ծույթների ֆիզիկական յուրահատկու– թյուններն առաջանում են երկու հիմնա– կան պատճառով, նախ, որ իոնի շուրջը գոյություն ունեցող էլեկտրաստատիկ դաշ– տի (1 Օ7 վ/սմ լարվածությամբ) շնորհիվ իոնը ուժեղ փոխազդում է լուծիչի մոլե– կուլ–դիպոլների հետ՝ առաջացնելով սոլ– վատացման ոլորտ (ջրային լուծույթի դեպ– քում՝ հիդրատացման ոլորտ), ապա, որ լուծույթում իոնները փոխազդում են մի– մյանց հետ՝ էլեկտրաստատիկ ուժերի հաշվին: Օրինակ՝ կոնցենտրացիայի մե– ծացմանը զուգընթաց լուծույթի էլեկտրա– հաղորդականությունը մեծանում է միավոր ծավալում պարունակվող իոնների թվին ոչ ուղիղ համեմատական, իսկ լուծույթի կոնցենտրացիայի փոքրացմամբ, այսինքն՝ միջիոնական հեռավորությունը մեծացնե– լիս, իոնների էլեկտրաստատիկ փոխազ– դեցությունը թուլանում է և մեծանում շար– ժունակությունը: Լուծիչի հետ իոնի փո– խազդեցության չափանիշը սոլվատացման էներգիան է: Ընդհանուր դեպքում այդ մեծությունը ուղիղ համեմատական է իոնի լիցքի քառակուսուն և հակադարձ համե– մատական՝ իոնի բյուրեղագրական շա– ռավղին: է. օգտագործում են գիտության մեջ և տեխնիկայում: Դրանցից պատրաս– տում են էլեկտրական հոսանքի քիմ. աղ– բյուրներ, ֆիզիկաքիմիական որոշակի հատկությամբ լուծույթներ են: Տես նաե էէեկտրոչիտային դիսոցում, էչեկտրուիզ:

ԷԼԵԿՏՐՈՆ (հուն. rjXexxpov – սաթ), չեպ– աոնների դասի տարրական մասնիկ, ունի e=(4,8032Հ2=Է0,000014).10՜10 CGSE միա– վոր տարրական էչեկտրական ւիցք և me=(9,109534±0,000047). 10՜28 գ զանգ– ված (է. լիցքավորված ամենաթեթե մաս– նիկն է): Հայտնագործել է Ջ. Զ. Թոմսոնը 1897-ին, իսկ է–ի լիցքի առաջին ճշգրիտ չափումը կատարել ԷՌ. Միլիկենը 1911-ին: է–ի կարևոր բնութագրերից է շարժման քանակի սեփական մոմենտը՝ սպինը, որի արժեքը հավասար է 1/2 tT (fr= –, հ–ը Պլանկի հաստատունն է): է–ի սպինի գոյությունը կանխագուշակել են (1925) ֆիզիկոս–տեսաբաններ Ջ. Ուլենբեկը և Մ. Գաուդսմիթը՝ ատոմական գծերի մուլ– տիպլետ կառուցվածքը բացատրելիս: է–ին սպին վերագրելու անհրաժեշտու– թյունը բացատրություն գտավ Պ. Դիրակի ռելյատիվիստիկ հավասարման շրջանակ– ներում: Դիրակի տեսությունը կանխագու– շակեց է–ի հակամասնիկի՝ պոզիտրոնի գոյությունը: Այդ տեսությունից հետևում էր նաև, որ է. պետք է օժտված լինի Բորի eft մագնետոնին (^°-շ^"€’ c"^ l111-!11!1 արա– գությունն է) հավասար սեփական մագ– նիսական մոմենտով (^e): Ջրածնի գեր– նուրբ կառուցվածքի չափումները ցույց տվեցին, որ He-ն փոքր–ինչ տարբերվում է Բորի մագնետոնից և հավասար է (1,0011596567±0,0000000035). ^0: է. կա– րող է մասնակցել հայտնի բոլոր փոխազ– դեցություններում, բացի ուժեղ փոխազ– դեցությունից: էլեկտրամագնիսական ե թույլ Փոխազդեցություններում է–ի մաս– նակցությամբ պայմանավորված պրոցես– ների քանակական բնութագրերը ստանա– լու համար կիրառվում է խոտորումների տեսությունը, որի առաջին իսկ մոտավո– րությունը ֆիզիկական ճիշտ արդյունքնե– րի է հանգեցնում: Բարձր մոտավորու– թյունները հաշվի առնելով, ժամանակա– կից քվանտային էլեկտրադինամիկան կարողացավ մեծ ճշտությամբ որոշել է–ի բոլոր բնութագրերը և բացատրել դրանց հետ կապված բազմաթիվ երևույթներ: Մասնավորապես, այն բացատրեց է–ի սեփական մագնիսական մոմենտի փորձ– նական արժեքի շեղումը Բորի մագնետո– նի մեծությունից: է. ատոմի և մոլեկուլի կազմի հիմնա– կան տարրերից մեկն է: Մենդելեեի պար– բերական համակարգի տարրերի ֆիզի– կական և քիմ. հատկություններն ամբող^ ջովին կախված են ատոմների էլեկտրո– նային թաղանթների կառուցվածքից: է–ների աղբյուր ծառայող սարքերում հիմ– նականում օգտագործվում է էլեկտրո– նային էմիսիայի երևույթը: է–ների փըն– ջերի ստացման ու դրանց կառավարման (էլեկտրական և մագնիսական դաշտերով) հնարավորությունը հանգեցրեց էչեկտրո–