Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ

ԻԳՈՒԱՆՈՎ Կոնստանտին Նիկոլաևիչ[19.4 (1.15). 1873, Լեբեդյան (այժմ՝ Լիպեցկի մարզում)–24.3.1948, Մոսկվա], ռուս սո– վետական դաշնակահար: ՍՍՀՄ ժող. ար– տիստ (1946), արվեստագիտության դ–ր (1940): Ավարտել է Մոսկվայի կոնսերվա– տորիան (1894): Հայտնի են Պ. Ի. Չայ– կովսկու «Տարվա եղանակները» շարքի և դաշնամուրային այլ երկերի նրա մեկնա– բանությունները: Աշակերտներից են Ն. Ա. Օռլովը, Ի. Ա. Դոբրովեյնը, Լ. Ն. Օբո– րինը, 6ա. Վ. Ֆլիերը: 1941–45-ին դա– սավանդել է Երևանի կոնսերվատորիա– յում, հանդես եկել համերգներով: Ի–ի հայ աշակերտներից են՝ Ա. Հարությունյանը, Ա. Բաբաջանյանը, Կ. Մալխասյանը, Մ. Ղամբարյանը, Ա. Ամբակումյանը, Մ. Մխի– թարյանը: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1946): Գրկ. PaduHOBHH R., IIopTpeTbi iraa- hhctob, M., 1962. ԻԴԵԱ, տես Գաղափար:

ԻԴԵԱԼ (<հուն. I6ea – գաղափար, կեր– պար, տեսիլ), պատկերացումների ամբող– ջություն, որը հանդես է գալիս որպես մարդու հասարակական, տեսական, գե– ղագիտական, բարոյական ըմբռնումների, գործունեության ու վարքագծի կատարե– լության տիպար: Ի–ները ձևավորվում են մարդու գիտակցության մեջ՝ նրա արտա– դրական–հասարակական գործունեության ընթացքում: Ուստի, Ի ի հանդես գալը որ– պես կատարելության տիպարի, դրան հա– մապատասխանող նպատակադրումներով, ըստ էության այդ նախահիմքի անդրա– դարձ արտացոլումն է: Նախամարքսյան, հատկապես գերմանական դասական փիլիսոփայությունը, ի. դիտում էր իբրև վերացական, իրականում անհա– սանելի կատարելություն և միայն գեղա– գիտական ՞Ի–ներն էր օժտում որոշակի առարկայական («զգայական») կերպա– րանքով և համարում իրականալի՝ հան– ճարների արվեստի ստեղծագործություն– ներ tvuJ. ԱյՆիՆչ, ըստ պատմական մատե– րիալիզմի, իսկական Ի. պետք է կոնկրե– տանա մարդու՝ որպես հասարակական էակի, գործունեության ընթացքում՝ դառ– նալով տեսականորեն որոշակի և գործնա– կանորեն հասանելի: Այդպիսի զարգա– ցում է ապրել կոմունիզմի՝ որպես կատար– յալ հասարակության Ի.: Հասարա– կական Ի–ները կատարյալ հասարա– կության մասին պատկերացումներն են, որոնք ունեն ընդգծված պատմական և դասակարգային բնույթ: Բարոյա– կան Ի., առաջին հերթին, կատարում է նորմատիվ ֆունկցիա, այսպես կոչված՝ բարոյական իմպերատիվների ձևով, որոնք պարտադրվում են գլխավորապես ավանդույթի, հեղինակության, դաստիա– րակության միջոցներով: Տեսական ճանաչողության ի., փիլիսոփայության և գիտության մեթոդաբանության մեջ գի– տակցվում է որպես պատկերացում գիտե– ւիքի տիպարային ձևի մասին: Այն գե– րազանցապես կապվում է գիտելիքների այս կամ այն մասնաճյուղի հետ (մեխանի– կա, մաթեմատիկա ևն): Դեղագիտա– կան ի. որոշ իմաստով ընդհանրական բնույթ ունի (սրանից է սերում Ի–ի պրոբ– լեմատիկան առհասարակ): Քանի որ ամեն մի ի. ունի զգացմունք ային–հուզական հենք և կատարելության գաղափարն ինքը կապվում է գեղեցիկի ու վսեմի ապրումի հետ, ուստի, գեղագիտական Ի. ներթա– փանցում է մարդու կյանքի բոլոր ոլորտ– ները՝ հոգևոր կատարելության և վարքա– գծի գեղեցկության տիպարի ու չափանիշի ձևով: Դեղագիտական Ի. իր խտացած ար– տահայտությունն է գտել արվեստում: Ար– վեստի ստեղծագործությունների գնա– հատման օբյեկտիվ չափանիշները պայ– մանավորված են այդ Ի–ով: Ի–ում մարմնա– վորված են մարդու ազատ ստեղծագոր– ծության կարողությունը և նրա գործու– նեության նպատակադիր բնույթը: Համ. Գևորգյան


ԻԴԵԱԼԱԿԱՆ ԳԱԶ, գազի տեսական մոդել, որում մոլեկուլների փոխազդեցության ուժերն արհամարհվում են (մոլեկուլների միջին կինետիկ էներգիան շատ ավելի մեծ է դրանց փոխազդեցության էներգիայից): Տարբերում են դասական Ի. գ., որի հատկությունները նկարագրվում են դասական ֆիզիկայի օրենքներով, և քվանտային Ի. գ., որը ենթարկվում է քվանտային մեխանիկայի օրենքներին: Բավարար չափով նոսրացված իրական գազերը կարելի է նկարագրել դասական Ի. գ ի մոդելով:

ԻԴԵԱԼԱԿԱՆ ՀԵՂՈՒԿ, մածուցիկությունից և ջերմահաղորդականությունից զուրկներևակայական հեղուկ: Ի. հ–ում, ի տարբերություն իրական հեղուկի, բացակայում է ներքին շփումը: «Ի. հ.» հասկացությունը լայնորեն կիրառվում է փոքր արագությունների աերոդինամիկայում ու հիդրոմեխանիկայում և հեշտացնում է այննխնդիրների լուծումը, որոնցում մածուցիկությունը կարելի է անտեսել:


ԻԴԵԱԼԻԶՄ (ֆրանս. idealisme, <հուն. ւՑծօէ–գաղափար, կերպար), փիլիսոփայա– կան ուղղություն, որը փիւիսոփայության հիմնական հարցը լուծելիս, ի հակադրություն մատերիալիզմի, առաջնային է համարում հոգեկանը՝ մտածողությունը, գիտակցությունը, գաղափարը՝ նրանից ա ծանցելով բնությունը և մարդու նյութական կեցությունը: Հոգեկանը, տարբեր դրսևորումներով, ներկայանում է որպես բնության սուբստանցային հիմք, իսկական, բացարձակ կեցություն, որպես սուբյեկտ, որը կառուցում է աշխարհը և պայմանա– վորում նրա գոյությունը, որպես հասա– րակական մարդու գիտակցություն, որն արարում է պատմությունը և պայմանա– վորում մարդու նյութական և հոկևոր կյան– քը: Ի. ունի իմացաբանական արմատներ, այն ծնունդ է առնում իրականությունն ար– տացոլող մարդկային մտածողության որոշ առանձնահատկություններից և իմացու– թյան ընթացքի դժվարություններից, հատ– կապես մտածողության վերացարկման ունակության և նրա օբյեկտիվ բովանդա– կության հարցի առնչությամբ (տես Լենին Վ. Ի., Երկ., հ. 38, էջ 460–61, 471–72): Օբյեկտիվ Ի. օբյեկտիվացնում է իրերի և երևույթների էությունը, նրանց գոյության ու զարգացման օրինաչափու– թյուններն արտահայտող վերացական հասկացությունները և մտակառուցում– ները՝ դրանք դարձնելով ինքնուրույն սուբստանցային էություններ, նույն կերպ իդեալական, ինչպես տրված են վերացա– կան մտածողության մեջ: Այդպիսիք են գաղափարները Պլատոնի, բացարձակ ոգին՝ Հեգելի ուսմունքներում, որոնցից ածանցվում են բնության իրերն ու երե– վույթները՝ որպես անիսկական կեցու– թյուն, որպես իդեալականի առարկայա– ցումներ, ընդհանրականի, հավիտենակա– նի, օրինաչափի առանձին անցողիկ դրսե– վորումներ: Սուբյեկտիվ Ի. աշ– խարհի գոյությունը պայմանավորում, ածանցում է ճանաչող սուբյեկտի գիտակ– ցությունից. գիտակցության մեջ զանա– զանվում է այն, ինչը պատկանում է սուբ– յեկտին (նրա «ես»-ին), և այն, ինչը հա– կադրվում է նրան՝ որպես նրանից ան– կախ, որպես օբյեկտ (ինչպես Ցո. Ֆիիսոեի ուսմունքում): Զ. Բերկլին անմիջականո– րեն տրված, ուրեմն և հավաստի իրողու– թյուններ է համարում պատկերացումները (գաղափարները) առարկաների զգայա– բար տրված հատկությունների մասին: Ի–ի իմացաբանական արմատների վեր– հանումով դիալեկտիկական մատերիա– լիզմը ցույց է տալիս, որ Ի. օբյեկտիվ հիմք ունի իմացության ընթացքի մեջ: Ի. ունի և սոցիալական արմատներ, կեցու– թյունից գիտակցության անջատմանն ու բացարձակացմանը համապատասխանում է աշխատանքի հասար ակական–պ ատ մա– կան բաժանման համակարգում մտավոր աշխատանքի, հատկապես հասարակու– թյան կառավարման ու վերափոխման ֆունկցիաների առանձնացումը, մենա– շնորհացումը և հակադրումը նյութական գործունեությանն ու կեցությանը: Ի., ան– կախ նրա այս կամ այն ներկայացուցչի ցանկություններից, աղերսվում է, իսկ կրոնա–իդեալիստական ուսմունքներն ան– միջականորեն կապված են կրոնի հետ, ուստի, ընդհանուր առմամբ, պահպանվում են կրոնին ծնունդ տված սոցիալական հա– րաբերությունների օժանդակությամբ: Հասարակագիտական ուսմունքներում, որոնք անխուսաւիելիորեն արտացոլում են իրենց ծնունդ տված ժամանակի և դասակարգի շահերը, իդեալիստական ըմ– բըռնումները մինչմարքսյան շրջանում պայմանավորված են եղել պատմականո– րեն՝ հասարակության և նրա ճանաչողու– թյան զարգացման աստիճանով, մինչդեռ ներկայումս իդեալիստական հասարակա– գիտությունը սնող և պահպանող գործոն– ների թվում անհամեմատ նշանակալից դեր ունեն իր դարն ապրած բուրժուա– զիայի դասակարգային շահերը, որն առ– հասարակ ի. դարձրել է իր աշխարհայաց– քի և գաղափարախոսության հիմնաքարե– րից մեկը: իմացաբանական տեսակետից Ի–ի տարատեսակությունների համար ընդ– հանուր է այն, որ Ի. բնությունը չի վերցը– նում «…ո րպես անմիջականորեն տրված, որպես գնոսեոլոգիայի ելակետ: Փաստորեն դեպի բնությունը տանում է դեռևս մի երկար անցում «հոգեկանի» աբստրակցիաների միջով: Միև– նույն է, թե ինչպես անվանել այդ աբս– տրակցիաները՝ բացարձակ իդեա՝, թե՝ ունիվերսալ Ես, համաշխարհային կամք և այլն և այլն: Սրանով տարբերվում են իդեալիզմի տարատեսակություն– ները, և այդպիսի տարատեսակու–