Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/312

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


կան նյութեր արլ. սլավոնների, թուրքմեն– ների և ՍՍՀՄ մի շարք ժողովուրդների պատմության մասին: ԻԵՆ, դրամական միավոր ճապոնիայում: Հավասար է 100 սենի: Ի. են կոչվել ճա– պոնիայի ոսկե U արծաթե հնագույն դրամ– ները: Մինչե 1971-ի դեկտեմբերը պարու– նակում էր 0,002657 գ ոսկի: ՍՍՀՄ Պետ– բանկի 1978-ի ապրիլի 1-ի կուրսով 1000 Ի. = 3 ռ. 07 կ.:

ԻԵՐՈՒՍԱԼԻՄՍԿԻ Նիկոլայ Գմիտրիևիչ [4(17).1.1901, Տուլա –16.5.1967, Մոսկ– վա], սովետական մանրէաբան, ՄՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1966): ՍՄԿԿ անդամ 1946-ից: Ավարտել է Մոսկվայի համալ– սարանը (1931): Աշխատանքները նվիր– ված են միկրոօրգանիզմների ֆիզիոլո– գիային և կենսաքիմիային, դրանց աճի ու զարգացման օրինաչափություններին: Ի. վւորձեր է կատարել նավթամթերքից սպիտակուցներ ստանալ.՝ մանրէակենսա– բանական սինթեզի միջոցով: Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1971, ետմահու): ԻձԱԲԵԼ (Isabel) (1451 – 1504), Կաստի– լիայի թագուհի 1474-ից: 1469-ին Ի–ի ամուսնությունը Ֆերդինանդի հետ, որը 1479-ին դարձավ Արագոնի թագավոր, հանգեցրեց Կաստիլիայի և Արագոնի միու– թյանը (և փաստորեն Իսպանիայի միա– վորմանը): Ի. հայտնի էր իր ֆանատիզ– մով (ինկվիզիցիայի հիմնադրում, հրեա– ների հալածանք, արաբների բռնի քրիս– տոնեացում): Նրա օրոք են ձեռնարկվել Կոլումբոսի արշավախմբերը: ԻձԱԲԵԼ II (Isabel) (1830–1904), Իսպա– նիայի թագուհի 1833–68-ին, Ֆերդինանդ V11՜ի դուստրը: Մինչե չափահաս դառնալը (1843) Իսպանիան կառավարել են խնա– մակալները (1833–40–ին մայրը՝ Մարիա թրիառինան, 1840–43–ին՝ գեն. էսպար– տերոն): 1843-ից սկսվել է պալատական ԿւԻԿԻ՝ կամայւիւիւսյի տիրապետության շրջանը: Երբ բռնկվեց 1868–74–ի Իսպա– նական հեղափոխությունը, Ի. II փախավ Ֆրանսիա (1868-ի սեպտ. 30): rauap (lsaye) էժեն (1858, Լիեժ –1931, Բրյուսել), բելգիացի ջութակահար, կոմ– պոզիտոր: 1881-ից համերգներով շրջա– գայել է Նորվեգիայում և Շվեդիայում (Ա. Ռուբինշտեյնի հետ), Ռուսաստանում: Հիմնադրել է լարային կվարտետ և «Իզա– յիի համերգներ» սիմֆոնիկ ընկերությունը (1894-ից), հանդես եկել որպես դիրիժոր: Գրել է երկեր ջութակի համար, «Հանքա– փոր Պիեռը» օպերան (բեմ. 1927): Բրյու– սելում անց է կացվել ջութակահարների (1937) և դաշնակահարների (1938) Իզա– յիի անվ. միջազգային մրցանակաբաշխու– թյուն: Ի&ԱՏԻՆ, հետերոցիկլային միացություն, դեղնակարմիր բյուրեղներ են, հալ. ջեր– մաստիճանը՝ 203,5°C, լուծվում է ացետո– նում, բենզոլում, մեթիլալկոհոլում, տաք ջրում, վատ՝ սառը ջրում և եթերում: Ի. հանդես է գալիս երկու տաուտոմեր՝ լակ– տամային և լակտիմային ձեով: Ունի թույլ հիմնային և թթվային հատկու– թյուն. հիմքերի և թթուների հետ առաջաց– նում է աղեր: Հեշտությամբ ալկիլացվում է, ացիլացվում, նիտրացվում են: Մտաց– վում է– ինդիգոյի օքսիդացումից, անիլի– նից և այլ եղանակներով; ի. և դրա մի քանի ածանցյալներ կիրառվում են կու– բային ներկերի ստացման, ինչպես նաե Ag, Cu, Co և այլ տարրեր հայտնաբերելու համար: Ի&ԻԴԱ (հուն. ’ղ(Ո£), պտղաբերության, մայրության, կենաց, հետագայում՝ նաե ծովագնացության աստվածուհին Հին Ե– գիպտոսում: Համարվում էր արեի աստ– ված, արծվակերպ Գոռի մայրը և անդր– շիրիմյան աշխարհի աստված Օզիքւիսի կինն ու քույրը: Պատկերվել է եղջերա– զարդ գլխով կնոջ կերպարանքով, Գոռ մանկանը գրկած (վերջին հանգամանքը ազդել է Մարիամ Ասավածածնի պատկե– րագրման վրա): Ի–ի պաշտամունքը տա– րածված էր նաե Փոքր Ասիայում, Ասորի– քում, Հունաստանում, Հռոմում: Ի&ՄԱՑԻԼ, Ի ս մ ա յ ի լ, քաղաք Ուկրաի– նական ՍՍՀ Օդեսայի մարզում, Սե ծովից 80 կմ հյուսիս, Դանուբի գետաբազուկ Քի– լիի ձախ ափին: Հիմնադրման ժամանակը հայտնի չէ: Ի–ի տեղում XII դ. եղել է ջենո– վական, XVI դ.՝ թուրք, բերդ: 1878-ի Սան Ստեֆանոյի պայմանագրով Ի. անցել է Ռուսաստանին: Նավահանգիստ է և եր– կաթուղային կայարան: 79 հզ. բն. (1977): Ունի սննդի արդյունաբերություն, նավա– նորոգման, երկաթբետոնե իրերի, աղ– յուսի գործարաններ: Կան մանկավարժա– կան ինստ., Օդեսայի տեխնոլոգիական ինստ–ի ընդհանուր տեխնիկայի ֆակուլ– տետ, Օդեսայի բարձրագույն ինժեներա– կան ծովային ուսումնարանի հեռակա բաժին, գյուղատնտեսության մեքենայաց– ման և էլեկտրիֆիկացման տեխնիկում: Գործում է Ա. Վ. Սուվորովի թանգարանը: Ի. եղել է միջնադարյան հայկ.’ գաղութ, որտեղ բնակություն են հաստատել Ամա– սիայից, Եվդոկիայից և Արեմտյան Հա– յաստանի այլ վայրերից գաղթած հայերը: 1669-ից հիշվում է հայոց Ս. Աստվածա– ծին եկեղեցին: Աննպաստ պայմանների պատճառով հայերի մի մասը 1672-ին վե– րագաղթել է Տրանսիլվանիա, սակայն հետագայում նրանց թիվն Ի–ում նորից մեծացել է: 1750-ին Ի–ում գործել է հայ դերձակների եղբայրություն (համքարու– թյուն): 1787–91-ի ռուս–թուրքական պա– տերազմի ժամանակ հայերը մեծ օգնու– թյուն են ցույց տվել ռուսներին, ի–ի ազա– տագրումից հետո Ա. Վ. Սուվորովն ու Հ. Արղությանը շատ հայերի ազատել են թուրք, գերությունից: ԱյնուհետեՀ. Արղու– թյանը 320 ընտանիք (1658 բնակիչ) գաղ– թեցրել է նախ Գուբոսար, ապա՝ նորաս– տեղծ Գրիգորիուպոլիս: XIX դ. սկզբին Ի–ում կար ընդամենը 60 տուն հայ: Ի–ի հայկ. գաղութը մտնում էր Բեսարաբիայի և Նոր Նախիջևանի հայոց թեմի մեջ: 1828-ին, խ. Լազարյանի դրամական օգնությամբ նորոգվել է Ի–ի հայոց եկեղեցին, որից հետո բացվել է նաև հայկ. տարրական դպրոց: Ի–ում, սակայն, հետզհետե պա– կասել է հայերի թիվը և արդեն 1905-ին այնտեղ– կար ընդամենը 25–30 տուն: ԻձՄԱՏԼՈՎԱ, Գալիա Բայազիտովնա (ծն– 12.2.1923, Տոմսկ), բալետի սովետական արտիստուհի: ՍՍՀՄ ժող. արտիստուհի (1962): 1941-ին ընդունվել է Ա. Նավոիի անվ. օպերայի և բալետի թատրոն: Դերապարերից են Մարիա (Ասաֆեի «Բախչիսարայի շատրվանը»), կիտրի (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Կարմեն («Բո– լերո», Ռավելի երաժշտ.): Արժանացել է ՄՍՀՄ պետ. մրցանակի (1950): ԻձՄԱՅԼՈՎԱ Տատյանա Ալեքսեենա (ծն. 9.9.1907, Լենինգրադ), ռուս արվեստա– բան, հայագետ: Արվեստաբանության ղ–ր (1970): 1931-ին ավարտել է Լենինգրաղի պատմա՜լեզվագիտական ինստ–ը: 1930-ից աշխատում է Պետ. էրմիտաժում: Ի–ի հայ– կական միջնադարյան մանրանկարչու– թյանը նվիրված մոտ երեսուն հոդվածներ հրապարակվել են գիտական ամսագրե– րում («Բանբեր Մատենադարանի», «Պատ– մա–բ անա՛սի ր ական հանդես», «Լրաբեր հա– սարակական գիտությունների», «BH3aH- thhckhh BpeMeHHHK», «Revue des etudes armenienne»): Մ. Այվազյանի հետ գրել է «Հայաստանի արվեստը» (1962, Մոսկվա) ռուս, գիրքը: Այժմ ուսումնասիրում է հայկական մանրանկարչության XII դ. հուշարձանները: ԻձՄԻԹ (Izmit), Իզմիդ, Կոջաելի, քաղաք և նավահանգիստ Թուրքիայում, Մարմարա ծովի ափին: Կոջաելի վիլայեթի վարչական կենտրոնը: 123 հզ. բն. (1970):

ԻԶՄԻՐ (թուրք. Izmir, նախկինում՝ Զմյուռնիա), քաղաք Թուրքիայում, Իզմիր վիլայեթի վարչական կենտրոնը: Գտնվում է Եգեյան ծովի Իզմիրի ծոցի ափին, 521 հզ. բն. (197,0): Արտահանման գլխավոր, ներմուծման երկրորդ (Ստամ– բուլից հետո) նավահանգիստն է Թուր– քիայում: Երկաթուղային և խճուղային ճա– նապարհների հանգույց է, միջազգային օդանավակայան: Գյուղատնտ. հարուստ շրջանի արդ. և առևտրական կենտրոն է (ծխախոտ, բամբակ, խաղող, ձիթա– պտուղ, հացահատիկ): Ունի տեքստիլ, ծխախոտի, ցեմենտի, փայտամշակման, մեքենաշինական (նավաշինություն ևն) արդյունաբերություն: ի–ի շրջանում ար– դյունահանում են գորշ ածուխ, սնդիկ, ասբեստ: Ամեն տարի Ի–ում կազմակերպ– վում են միջազգային տոնավաճառներ: Կա համալսարան, կոնսերվատորիա, հնագիտական թանգարան: Պահպանվել են անտիկ շրջանի տաճարի (մ. թ. ա. VII դ.), այսպես կոչված, Տանտալոսի դամ– բարանի, հելլենիստական թատրոնի ու ստադիոնի, ինչպես և պորտիկներով ու բազիլիկով հռոմ. շրջանի ագորայի ավե– րակներ: Ի–ի մոտակայքում կան հռոմ. շրջանի 3 ջրանցույցի մնացորդներ: ժա– մանակակից կառույցներից նշանավոր են միջազգային տոնավաճառի տաղավար– ները: Ի–ում հայերի մասին առաջին հիշա– տակությունը վերաբերում է 1261-ին, երբ Միքայել Պալեոլոգ կայսեր ու ջենովացի– ների միջև կնքվել է առևտրական պայմա– նագիր, որտեղ միջնորդ հույն վաճառա– կանների հետ հիշատակվում են նաև հա– յերի անուններ: Շահ Աբբաս I-ի բռնա– գաղթից հետո, 1605-ին 1000 հայ ընտա– նիք Երևանից, Նախիջևանից և Ղարա– բաղից, իսկ XVIII դ. վերջին, Աղա Մահ– մեդ խանի արշավանքից հետո, մոտ 300հայ ընտանիք Աշտարակից, Կարբիից, Օշա– կանից գաղթել և հաստատվել են Ի–ում: 1621-ին բնակվում էր շուրջ 8 հզ. հայ, 1731-ին՝ 7 հզ., 1836-ին՝ 10 հզ., 1915-ին՝ 30 հզ.: 1919–22-ի հույն–թուրքական պա–