9ով՝ առաջացնելով 1ո203 օքսիդը: Տաքաց– նելիս Ի. միանում է հալոգեններին, ծծըմ– բին, ֆոսֆորին, ազոտին նւ այլ տարրերին: Ստացվում է ցինկի, կապարի և անագի արտադրական թափոնների և միջանկյալ նյութերի մշակումից: Ի. և նրա միացու– թյունները (օրինակ, նիտրիդը՝ InN, ֆոս– ֆիդը՝ InP են) կիրառվում են կիսահա– ղորդչային տեխնիկայում, հակակոռոզա– յին ծածկույթների պատրաստման համար, դյուրահալ համաձուլվածքների արտա– դրությունում, ատամնաբուժության մեջ, ինչպես նաև միջուկային ֆիզիկայում (նրբաթիթեղների ձեով) նեյտրոնների և դրանց էներգիայի քանակությունը որոշե– լու համար: Վ. Գաչսայան
ԻՆԴՈԼ, 2,3– բ ևնզա պիրոլ, օրգա– նական միացություն, անդուր հոտով ան– գույն բյուրեղային նյութ է, հալ. ջերմաս– տիճանը՝ 52°C, եռմանը՝ 254°C: Ի. լուծ– վում է տաք ջրում և օրգ. լուծիչներում: Պարունակվում է քարածխի խեժում, որից էլ անջատում են ալկալիական մետաղ– ների աղերի ձեով: Ի–ի բազմաթիվ ածան– ցյալներ ունեն կենսաբանական ակտի– վություն: Կիրառվում է օրգ. սինթեզում և օծանելիքի արտադրության մեջ:
ԻՆԴՈՆԵձԱՑԻՆԵՐ, Ինդոնեզիայի Հան– րապետության բնակիչների ինքնանվա– նումը: Երկրի բնակչության 96%–ը մալա– յա–պոլինեզական ընտանիքի ինդոնեզա– կան տարբեր լեզուներով խոսող Ի. են, պատկանում են հարավ–մոնղոլական փոքր ռասային: Լայն առումով Ի. են համարվում հանրապետության բոլոր բնակիչները (պապուասներ, չինացիներ): Լեզվաբան– ները և ազգագրագետները երբեմն Ի. են անվանում նաև ինդոնեզական ճյուղի լե– զուներով խոսող, բայց Ինդոնեզիայից դուրս բնակվող բոլոր ժողովուրդներին: Ինդոնեզիայի քաղաքացի Ի–ի թիվը 124,9 մլն է (1971): Ի. ունեն 1000-ից ավելի լե– զուներ և բարբառներ: Հանրապետության հիմնական բնաչուաունո եաօմված է 13 խոշոր ժողովուրդներից (յուրաքանչյուրը՝ ավելի քան 1 մլն): Ի–ի մոտ 84%-ը դավա– նում է մահմեդականություն, մոտ 2%–ը՝ հնդուիզմի տարատեսակներ, 3%–ը՝ բուդ– դայականություն և կոնֆուցիոսականու– թյուն (չինացիներ), 4%–ը՝ քրիստոնեու– թյուն, մոտ 5%–ը պահպանում է հնագույն պաշտամունքները: Ի–ի մշակույթը զար– գացել է ըստ կղզիների և կրել տարբեր ազդեցություններ՝ չինական (մ. թ. սկըզ– բից), հնդկական (մ. թ. սկզբից մինչե XV–XVI դդ.). մահմեդական (X– XVII դդ.), եվրոպական (XVI դարից): Տես նաե Ինդոնեզիա:
ԻՆԴՈՆԵ&ԻԱ (Indonesia), Ինդոնեզիա Հանրապետություն (Republik Indonesia) Բովանդակ ու թյ ու ն I. Ընդհանուր տեղեկություններ . . . 336 II. Պետական կարգը 336 III. Բնությունը 336 IV. Բնակչությունը 336 V. Պատմական ակնարկ ……… 336 VI. Քաղաքական կուսակցություննե– րը, արհմիությունները 337 VII. Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ 338 VIII. Բժշկա–աշխարհագրական բնու– թագիրը 338 IX. Լուսավորությունը 338 X. Մամուլը, ռադիոն, հեռուստատե– սությունը 338 XI. Դրականությունը 339 XII. ճարտարապետությունը ն կերպ– արվեստը 339 XIII. Երաժշտությունը 339 XIV. Թատրոնը 339 XV. Կինոն 339 XVI. նայերն Ինդոնեզիայում 339 I. Ընդհանուր տեղեկություններ Ի. պետություն է Հարաւլ–Արևելյան Ասիայում: Գտնվում է Մալայան (Ինդո– նեզիական) արշիպելագի կղզիների վրա, Ասիա և Ավստրալիա մայր ցամաքների միջև: Ընդգրկում է Մեծ Զոնդյան (Կալի– մանտան, Սումատրա, Մոււավեսի, <1ավա և Մադուրա), Փոքր Զոնդյան և Մոլուքյան կղզիները: Ի–ի կազմի մեջ են մտնում նաև Նոր Գվինեա կղզու արմ. կեսը (Արևմըտ– յան Իրիան) և արմ–ից ու հս–ից նրան հա^ րող փոքր կղզիները: Տարածությունը 1904,3 հզ. կմ2 է, բն. 130,1 մլն (1976), մայրաքաղաքը՝ Զակարտա: Բաժանվում է 26 վարչական միավորների: Քարտեզները տես 273-րդ էջից առաջ՝ ներդիրում: II. Պետական կարգը Ի. հանրապետություն է: Գործող սահ– մանադրությունն ընդունվել է 1945-ին (1949–59-ին գործել են այլ սահմանա– դրություններ): Պետության և կառավարու– թյան գլուխը պրեզիդենտն է: Նա էլ զին– ված ուժերի գերագույն գլխավոր հրաւ/ա– նաւոարն է:Պեւոական իշխանության բարձ– րագույն մարմինը ժողովրդական խորհըր– դակցական կոնգրեսն է, որը և ընտրում է պրեզիդենտին: Ընթացիկ օրենսդրությունն ընդունում է ժողովրդական ներկայացուցիչ– ների խորհուրդը: Ընտրական իրավունքից օգտվում են 17 տարեկան դարձած (ամուս– նացածներն ավելի վաղ) բոլոր քաղաքա– ցիները: 1969-ի համընդհանուր ընտրու– թյան մասին օրենքի համաձայն «1965-ի սեպտեմբերի 30-ի դեպքերին» առնչված– ներն ընտրական իրավունքից զրկված են: Ի–ի դատական համակարգը կազմում են՝ Գերագույն դատարանը, մարզային և պետական դատարանները: Կան նաև ղուրանով, շարիաթով և ադաթով գործող մուսուլմանական կրոնական դատարան– ներ: III. Բնությունը Ի. գտնվում է հասարակածային լայնու– թյուններում, մթնոլորտի շրջանառության մուսոնային զոնայում: Ավւերը կտրտված են, դժվարամատչելի:Մակերևույթի 1/2-ից ավելին զբաղեցնում են ցածր և միջին բարձրության լեռները, համեմատաբար բարձր է Արևմտյան Իրիանը (ամենաբար– ձրը կետը՝ 5029 մ) Մումատրայի հս– արմ–ից մինչև Խալմախեր կղզին (մոտ 5000 կմ) կա 80 գործող հրաբուխ (Կերկն– չի, Ռինջանի, Սեմերու): Հրաբուխներն առավել շատ են ճավա կղզում: Զգալի տարածություն են գրավում ալյուվիալ ընդարձակ հարթությունները: Հարուստ է նավթի, քարածխի, երկաթի, մանգանի, անագի, ալյումինի, բոքսիտների, նիկելի, ֆոսֆատների հանքերով: Կլիման հա– սարակածային է, ճավայի արլ–ում և Մեծ Զոնդյան կղզիներում՝ մերձհասարակա– ծային: Հասարակածային կլիմայի շրջա– նում տարեկան տեղումները 2000–4000 մմ են, մերձհասարակածայինում՝ 2000 մմ Գետային ցանցը խիտ է: Խոշոր գետերն են Կապուասը, Բարիտոն, Խարին (Ջամ– բի), Կամպարը, Մուսին, Մամբերամոն, Դիգուլը: Տերիտորիայի մոտ 4/5-ը ծածկը– ված է խոնավ անտառների կարմրադեղ– նավուն լատերիտային հողերով: Հարթա– վայրերում տարածված են արևադարձա– յին ճահճահողերը (Սումատրա, Կալիման– տան) և լատերիտային գլեյները, ցածրա– դիր ափերին՝ մանգրովային ճահճահո– ղերը: Տերիտորիայի 65%-ը անտառա– ծածկ է: Կենդանական աշխարհի մեծ մասը պատկանում է Հնդկա–Մալայան կենդա– նաբաշխ արհագրական մարզի Մալայան ենթամարզին, Արևմտյան Իրիանը, Մո– լուքյան և Փոքր Զոնդյան մի շարք կղզի– ներ՝ Ավստրալական մարզի Պապուաս– յան ենթամարզին: Սուլավեսին երբեմն տրվում է Հնդկա–Մալայան մարզի Ցե– լեբսյան ենթամարզում: Պահպանվել են կենդանիների շատ տեսակներ՝ կապիկ– ներ, ռնգեղջյուրներ, փղեր, արջեր, գե– տակինճեր, կոկորդիլոսներ, թռչուններ ևն: Շատ են միջատները: Ծովերը հարուստ են ձկներով: Կան արգելավայրեր: IV. Բնակչությունը Ի–ում ապրում են ավելի քան 150 ժողո– վուրդներ, որոնց մեծ մասը (96%) պատ– կանում է մալայա–պոլինեզյան լեզվա– ընտանիքի ինյյոնեցաԱան իւմբին (ճաԱա– ցիներ, սունդացիննր, մադուրցիննր, մա– լայցիներ, բանջարներ, աչեր, բատակներ, մակասարներ, թորուջներ, մելանեզացի– ներ, պապուասներ ևն): Ապրում են նաև չինացիներ, արաբներ, հնդիկներ: Պետա– կան լեզուն ինդոնեզերենն է, օրացույցը՝ Գրիգորյանը (ընդունված է նաև մուսուլ– մանական Հիջրան): V. Պատմական ակնարկ Ի–ի տարածքը ժամանակակից մարդու ձևավորման հնագույն կենտրոններից է: Առաջին պետ. միավորումներն առաջացել են ճավայում (Թարումա, Կալինգա), Սու– մատրայում (Շրիվիջայա) և Կալիմանտա– նում: Ի–ում տարածվել են հինդուիզմը և բուդդայականությունը: VII դ. կեսերից ոչ– ուշ մի քանի իշխանություններ միավորվել են Շրիվիջայա կայսրության մեջ: VIII դ. 1-ին կեսին ճավա կղզում առաջացել է Մատարամ պետությունը: XIII–XV. դդ. ինդոնեզական կղզիների մեծ մասը մտել է Մաջապահիտի ֆեոդալական կայսրու– թյան մեջ: XIV դ. Ի. է թափանցել իսլամը: Կենտրոնախույս ուժերի պայքարի հետե– վանքով XYI դ. Մաջապահիտի կայսրու– թյունը տրոհվել է մի շարք մուսուլմանա– կան իշխանությունների: XVI դ. պորտու– գալացիները գրավել ենՄալակկան (1511)