մալսարանում, մասնակցել ուսանողական ցույցերին: Բազմիցս բանտարկվել Ա աքսորվել է, աքսորավայրում (1912, Աստ– րախանի նահանգ) մտերմացել է Ս. Շա– հումյանի հետ: Աշխատակցել է «Պրավդա» թերթին: 1917-ին ընտրվել է Բանվորնե– րի, զինվորների և գյուղացիների դեպու– տատների սովետի նախագահ: 1919-ին ղեկավար աշխատանքի է նշանակվել Թուր– քեստանում: 1920-ին դիվանագիտական աշխատանք է կատարել Իրանում և Թուր– քիայում: 1921-ին եղել է Վրացական ՍՍՀ ռազմ, գործերի կոմիսար, 1923–27–ին՝ ՎՍՍՀ, իսկ 1927–31-ին՝ ԱՍՖՍՀ ժող– կոմխորհի նախագահ, 1931–37-ին՝ ՍՍՀՄ արտաքին առևտրի ժողկոմի տեղա– կալ: վ. Ղազանչյան
ԷԼԻԲԵԿՏԱՆ Վաղարշակ Հարությունի [ծն. 23(13).8.1910, Թիֆլիս], հայ սովետական նկարիչ: Վրաց. ՍՍՀ կուլտուրայի վաստ. գործիչ (1968): ՍՄԿԿ անդամ 1939-ից: 1925–27-ին սովորել է Թբիլիսիի Հայար– Վ. էլիբեկյան. «Տին Թիֆլիս: հայկա– կան կամուրջը* (1975) տան գեղարվեստական ստուդիայում (դա– սատու՝ Գ. Շարբաբչյան): Ձևավորել է Դ. Դեւքյւրճյանի «Բաշ Նագար»–ը (1939, Թբիլիսիի Պատանի հանդիսատեսի հայկ. թատրոն) և այլ ներկայացումներ: Հին Թիֆլիսը պատկերող է–ի կտավներից են՝ «Զուռնաչիներ» (1975), «Հին Թիֆլիս. Հայկական կամուրջը!» (1975), «Երևան– յան հրապարակ» (1976): ԷԼԻ&ԱԲԷԹ I, Թ յ ու դ ո ր (Elizabeth, 1533–1603), Անգլիայի թագուհի 1558-ից: Նրա օրոք բացարձակ միապետությունը հասել է իր գագաթնակետին: Կարգավո– րել է ֆինանսական գերատեսչությունը, վերականգնել բողոքականությունը՝ չա– փավոր–անգլիկանական ձևով: Ընդլայնել է առևտուրը, գաղութային նվաճումնե– րը, պատերազմել Իսպանիայի դեմ: է–ի կառավարման շրջանը հատկանշական է կապիտալի նախասկզբնական կուտակ– ման ուժեղացմամբ: ԷԼԻ&ԱԲԵԹ II (Elizabeth) (ծն. 21.4.1926. Լոնդոն), Մեծ Բրիտանիայի թագուհի Վինձորյան դինաստիայից: Դահ է բարձ– րացել 1952-ին, հոր՝ Գեորգ VI թագավորի մահից հետո: ԷԼԻՆ ՊԵԼԻՆ (Դիմիտր Իվանով Ստոյա– նով, 1877–1949), բուլղար գրող: 1940-ից Բուլղարիայի ԳԱ անդամ: Լայն ճանաչում է գտել «Գերակովները» (1911) և «Հողը» (1922) վիպակներով: է. Պ. փոքրածավալ արձակի վարպետ է, հումանիստ, պահպա– նողականության և կրոնական կեղծ բա– րոյախոսության թշնամի: 1920–30-ական թթ. երկերում («Սև վարդեր», 1928, «Վան– քի վազերի տակ», 1936, «Ես, դու, նա», 1936) դատապարտել է երկրում մոլեգ– նող միապետական–ֆաշիստական կա– մայականությունները: է. Պ. ողջունել է ժողովրդա–դեմոկրատական կարգերի հաստատումը Բուլղարիայում: Երկ. Պատմվածքներ, Սոֆիա, 1931: Պատմը– վածքներ, Ե., 1951, Ցան Բիբիյան, Ե., 1977:
ԷԼԻՈԹ (Eliot) Թոմաս Սթեռնզ (26.9. 1888, Սենթ Լոփս – 4.1.1965, Լոնդոն), անգլո–ամերիկյան բանաստեղծ, դրամա– տուրգ և քննադատ: Անգլ. մոդեռնիզմի ներկայացուցիչներից: Լավագույն գործե– րից են «Պրուֆրոք և այլ դիտմունքներ» (1917) բանաստեղծությունների առաջին գիրքը, «Սուրբ անտառ» (1920) գրաքննա– դատական ժողովածուն, «Ամայի երկիր» (1922) պոեմը, «Սպանություն տաճարում» (1935) չափածո դրաման: Արժանացել է նոբելյան մրցանակի (1948): Թ. Մակուչյան.
ԷԼԻՈԹ (Eliot) Ջորջ [Մերի Անն էվանս (Evans), 1819–1880], անգլիացի վիպա– սանուհի: Հայտնի են նրա «Ֆլոսի ջրա– ղացը» (հ. 1–3, 1860), «Սայլես Մարներ» (1861), «Ռոմոլա» (հ. 1–3, 1863), «Միդլ– մարչ» (հ. 1–4, 1871–72) վեպերը: Անգ– լերենի է թարգմանել Դ. Շտրաուսի «Քրիստոսի կյանքը» և Լ. Ֆոյերբախի «Քրիստոնեության էությունը» գրքերը:
ԷԼԻՊՍ, է լ ի փ ս (հուն. eXXeuJnc; – թերի, զեղչված), երկրորդ կարգի կոր. առաջանում է շրջանային կոնը հարթու– թյամբ հատելիս, երբ վերջինս հատում է կոնի մի խոռոչի բոլոր ծնիչները (նկ. 1): է. սահմանվում է նաև որպես հարթության այն կետերի բազմություն, որոնցից յու– րաքանչյուրի հեռավորությունների գու– մարը երկու որոշակի (Ft և F2) կետերից (է–ի կիզակետեր) հաստատուն է; Եթե կոորդինատների համակարգն ընտրվի այնպես, ինչպես նկ. 2-ում(OFi=OF2=C), x2 ապա է–ի հավասարումը կընդունի –––|- տւՀ y2 H–յ^շ– =1 տեսքը: է–ի մեծ և վւոքր կի– Նկ. 1 սառանցքներ են կոչվում համապատաս– խանաբար a= Օ A, b=OCMi: է. շրջանա– գծի է վերածվում a=b դեպքում: է–ի էքսցենտրիսիտետ է կոչվում e = c/a մե– ծությունը, որը փոքր է մեկից: Տես նաև Կոնական հատույթներ՝. Նկ. 2
ԷԼԻՊՍԻՍ, տես Զեղչում:
ԷԼԻՊՍՈհԴ, երկրորդ կարգի մակերե– վույթ. կոորդինատների ուղղանկյուն համակարգի հարմար ընտրության դեպ– x2 y2 քում(նկ.) հավասարումն ունի ՜^շ + շ՜+ z2 + -Հշ= 1 տեսքը: է. փակ մակերևույթ է, ունի սիմետրիայի 3 հարթություն, 3 առանցք և կենտրոն: է–ի և սիմետրիայի առանցքների հատման կետերը կոչվում են է–ի գագաթներ: է. հարթությամբ հա– տելիս ստացվում է էչիւցս:
ԷԼԻՍՏԱ (1944–57-ին՝ Սաեպնոյ), Կալ– միկական ԻՍՍՀ մայրաքաղաքը: Երկա– թուղային կայարան է: 61 հզ. բն. (1975):
ԷԼԼԱՐ (մինչև 1945-ը՝ էլար Օյոսլի), գյուղ Հայկական ՍՍՀ Ամասիայի շրջա– նում, շրջկենտրոնից 26 կմ հյուսիս–արև– մուտք: Անասնապահական սովետական տնտեսություն է: Ունի ութամյա դպրոց, ակումբ, բուժկայան:
ԷԼԼԻՆԳՏՈՆ (Ellington) էդուարդ Քենե– դի (մականունը՝ Դյուկ, 1899–1974), ամերիկացի դաշնակահար, կոմպոզիտոր, դիրիժոր, նվագախմբային շազի հիմնա– դիր: 1918-ին կազմակերպել է «Վաշինգ– տոնբանդ» ջազային նվագախումբը: Հյու– րախաղերով շրջագայել է Եվրոպայում (1933–39, 1971-ին՝ ՍՍՀՄ–ում): 2000-ից ավելի ստեղծագործությունների՝ ջազա– յին պիեսների («Քարավան», «Ինդիգո», «Սաթե տիկնիկը», «Հառլեմ», «Սև կա– րապ» ևն), գործիքավորման նոր կոմբի– նացիաների և նեգրական բլյուզի հիման վրա ստեղծված մեծածավալ գործերի («Շեքսպիրիանա», «Ամենագեղեցիկ աֆ– րիկուհին» ևն), երգերի, կինոնկարների և ներկայացումների երաժշտության հե– ղինակ է: Մ. Վար դա զար յան
ԷԼՄԱԼ, է լ մ ա լ ու, գյուղ Թուրքիա– յում, Անկարայի վիլայեթում: XX դ. սկզբին ուներ 60 տուն հայ բնակիչ: Բնակվում էին նաև թուրքեր և հույներ: Զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահու– թյամբ և արհեստներով: Գյուղում կար եկեղեցի (Ս. Լուսավորիչ) և վարժարան: Հայերը տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:
ԷԼՄԱՍ Ստեփան Գևորգի (24.12.1864, Զմյուռնիա – 11.8.1937, ժնև), հայ դաշ–