ծում են հացի կոմբինատն ու պանրագոր–
ծարանը, Հայգյուղտեխնիկւսյի շրջանա–
յին բաժանմունքը, արդ. և կենցաղսպա–
սարկման կոմբինատները: Շրջանում
հայտնաբերված քարածխի պաշարները
շահագործելու նպատակով ստեղծվել է
«Քարածխի հանք» արդ. ձեռնարկությու–
նը (քարածուխ դեռես չի արդյունահան–
վում): 1930-ին շահագործման է հանձնը–
վել Իջևան ՀԷԿ–ը (700 կվւռ հզորությամբ):
էլեկտրաէներգիան հիմնականում ստա–
նում է Մինգեչաուր ՀԷԿ–ից: 1977-ին շըր–
ջանի բնակելի ֆոնդը (առանց Իջևան
քաղաքի) 31300 մ2 էր, որից 29450 մ2 Բեն–
թոնիտ ավանում: X հնգամյակում Ի. շ–ի
արդյունաբերության համախառն արտա–
դրանքն աճելու է մոտ երկու, շինարարու–
թյունը՝ 2,7 անգամ, աշխատանքի արտա–
դրողականությունը՝ 45% –ով:
Գյուղատնտեսության առաջատար ճյուղը
բուսաբուծությունն է: Տալիս է գյուղատնտ.
արտադրանքի 64,5%-ը: Հողային ֆոնդը
84481 հա է, որից վարելահող՝ 6732 հա:
1975-ին ցանքատարածությունները կազ–
մել են 5837 հա, որից 1895 հա՝ հացահա–
տիկ, 725 հա՜ տեխ., 524 հա՝ կարտոֆիլ և
բանջարաբոստանային, 2693 հատ կերա–
յին կուլտուրաներ և խոտհարքներ: Բու–
սաբուծության համախառն արտադրանքի
արժեքի 70,7 % –ը բաժին է ընկնում ծխա–
խոտին (միջին բերքատվությունը՝ 22–
25 ց, օստրոլիստ, տրապիզոն և սամսուն
տեսակներ): Ոռոգվող հողատարածու–
թյուններում (5186 հա) զարգանում են
պտղաբուծությունն ու այգեգործությունը
(3087 հա), Ւովիտներում՝ մերձարևա–
դարձային կուլտուրաների մշակությունը:
Ոռոգումը կատարվում է Խաշթառակի,
Ջողազի և Սրանոցի ջրանցքներով ու մի
շարք ջրհան կայանների միջոցով:
Գյուղատնտեսության մյուս առաջատար
ճյուղը անասնաբուծությունն է, հատկա–
պես տավարաբուծությունը: 1976-ին շըր–
ջանում կար 16750 գլուխ խոշոր (6487 կով),
34600 գլուխ Սանր նղշևրավոր անասուն,
8270 գլուխ խոզ, մոտ 21 հզ. թռչուն: Անաս–
նաբուծությանը բաժին է ընկնում շրջանի
գյուղատնտեսության համախառն ար–
տադրանքի 35,5% –ը: Գյուղատնտեսու–
թյան բնագավառում բարձրագույն կըր–
թությամբ աշխատում է 91 մարդ: Շրջանի
էկոնոմիկայի զարգացմանը նպաստեց
նաև երկաթուղու Աղստաֆա–Իջևան հատ–
վածի կառուցումը: Գնացքն առաջին ան–
գամ Ի. շ. մուտք է գործել 1970-ի մարտին:
Երկաթուղու երկարությունը մոտ 18 կմ է:
Կառուցվում է Իջևան–Հրազդան երկաթու–
ղու Իջևան–Դիլիջան հատվածը, 7 կմճ
թունել: Խճուղիների երկարությունը 179 կմ
է, 107 կմճ կոշտ ծածկով:
Առողջապահությունը: Ի. շ–ում գործում
են 5 հիվանդանոց (Իջևան քաղաքում,
Աևքարում, Այգեհովտում, Աչաջուրում,
Աճարկուտում): Գորգագործական կոմբի–
նատում կա բուժկայան: Շրջանում կա 3
ամբուլատորիա (Աղդան, Խաշթառակ, Փո–
լադ գյուղերում), 15 բուժմանկաբարձա–
կան կետ, 4 դեղատուն, 49 բժիշկ և 291
միջին բուժաշխատող:
Լուսավորությունը: 1976/77 ուս. տա–
րում Ի. շ–ում կար 23 հանրակրթական
դպրոց (11 միջնակարգ, 9 ութամյա, 2 տար–
րական և մեկ հեռակա)՝ 6386 աշակերտով,
509 ուսուցչով (339-ը՝ բարձրագույն կըր–
թությամբ), մանկապարտեզներ (465 երե–
խա): Գործում է ՀՍԱՀ գյուղմինիստրու–
թյան այգեգործության և պտղաբուծու–
թյան ԳՀԻ–ի հենակետը (Կայան ավա–
նում): Կ. շ–ում կա 23 գրադարան, 7 մշա–
կույթի տուն, 17 ակումբ, 2 կինոթատրոն,
11 ստացիոնար, 3 շրջիկ կինոկետ: Շրջա–
նը գազիֆիկացված է, ռադիոֆիկացված,
ունի ավտոմատ հեռախոսային ցանց,
օգտվում է Երևանի հեռուստատեսային
հաղորդումներից: Լույս է տեսնում «Լենին–
յան ուղիով» շրջանային թերթը:
Ի. շ–ի բնակավայրերն են. Ակնաղբյուր,
Աղքիլիսա, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքա–
բեր, Գանձաքար, Գետահովիտ, Գիտա–
վան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր,
իյաշթառակ, Ծաղկավան, Կիրանց, Աալահ,
Սարիգյուղ, Անքար, Փոլադ, Վազաշեն,
Վուրղուն, Չիչակբուլաղ գյուղերը և Աճար–
կուտ, Կայան, Կրիվոյ մոստ, Բենթոնիտ,
Ջողազի ջրամբար ավանները: Շրջանում
կա 16 կապի բաժանմունք:
Պատկերազարդումները տես 376-րդ էջից
հետո՝ ներդիրում և 416–417-րդ էջերի
միջև, աղյուսակ XV:
Գրկ. աես Հայկական Սովետական Սոցիա–
չիստական Հանրապետություն հոդվածի գրա–
կանությունը: Ղ. Մուրադյան. Ս. ճաղար յան
ԻՋՎԱԾՔՆԵՐ, Երկրի մակերևույթի պար– փակված կամ համարյա պարփակված ցածրադիր վայրեր: Տրամագծային չափերը հասնում են տասնյակ և հարյուրավոր (հազվադեպ՝ հզ.) tyt/–երի: Մեծ մասամբ ունեն տեկտոնական ծագում (օրինակ, Թարիմի Ի., Աարիղամիշի Ի.): Ի. կարող են լինել նաև օվկիանոսի հատակին (տես Անդունդներ խորջրյա): Տերմինը երբեմն օգտագործվում է որպես գոգավորության և դեպրեսիայի հոմանիշ:
ԻՌԱՑԻՈՆԱԼ ԹՎԵՐ, տես Իրական թվեր:
ԻՌԱՑԻՈՆԱԼ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ, հավասա– րում, որը պարունակում է արմատանշանի սակ գտնվող անհայտ, օրինակ, Y x+4= = 5:
ԻՌԱՑԻՈՆԱԼԻՋՄ (< լատ. irrationalis – ոչ բանական), փիլիսոփայական իդեա– լիստական ուսմունք, որը սահմանափա– կում է բանականության ճանաչողական հնարավորությունները՝ որպես այլընտ– րանք առաջադրելով ըմբռնողության ոչ տրամաբանական միջոցներ՝ զգայական կամ բանական ինտուիցիան, անմիջական ապրումը, հայեցողությունը ևն: Լայն իմաստով վերցված Ի. իր մեջ ներառում է կրոնափիլիսոփայական ուսմունքները, որոնք հայտնությունն ու հավատը հա– կադրում են գիտական ճանաչողությանը: Սակայն, ‘ բուն իմաստով, Ի. հանդես է եկել XVIII դ. վերջերից (Ֆ. Ցակոբի, Ֆ., Շելինգ, Ա. Շոպենհաուեր)՝ ի հա– կակշիռ Նոր ժամանակի ռացիոնալիզմի: XIX–XX դդ. Ի. արտացոլում է բուրժ. հե– ղափոխությունների շրջանի լավատեսա– կան գաղափարախոսությունից և հասա– րակական կյանքի ու մարդու կեցության բանական բացատրությունից հրաժարվե– լը: Մյուս կողմից, Ի–ի մեջ իր ծայրահեղ արտահայտությունը կարող է գտնել նաև դժգոհությունը «բանականորեն կազմա– կերպված» արդյունաբերական հասարա– կության տեխնիցիզմից, որը կապիտալիզ– մի պայմաններում ուղղվում է մարդկային անհատականության, բարոյական, գեղա– գիտական արժեքների և հասարակական իդեալների դեմ. այս առումով Ի. հակաս– ցիենտիզմի արտահայտություն է: Ի–ի հասարակական դրդապատճառների այս երկվությունը դրսևորվում է Ի. դավանող մտածողների ու փիլ. դպրոցների (կյան– քի փիլիսոփայության նիցշեական և բերգ– սոնյան տարատեսակներ, էկզիստենցիա– լիզմի զանազան ճյուղավորումներ ևն) ոչ միատարրության մեջ: Ի հակադրություն Ի–ի, մարքսիստական փիլիսոփայությանը հատուկ է իմացաբանական և սոցիալա– կան լավատեսությունը: Տես նաև Ինւոուի– աիվիզմ: Հ. Գևորգյան
ԻՌԵԴԵՆՏԻՋՄ (իտալ. irredentismo, irre– denta – չազատագրված, ուրիշի տիրապե– տության տակ գտնվող), հասարակական– քաղաքական հոսանք Իտալիայում XIX դ. վերջին XX դ. սկզբին՝ իտալ. բնակչու– թյուն ունեցող սահմանային հողերը (Տրիեստը, Տրենտինոն ևն) Իտալիային միացնելու համար:
ԻՌԼԱՆԴԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒԹՅՈՒՆ 1916, անգլիական իմպերիալիզմի տիրապետու– թյան դեմ ուղղված ազգային–ազատագրա– կան ապստամբություն (ապրիլի 24–30): Ապստամբության մեջ առավել ակտիվ դեր էր խաղում բանվոր դասակարգը և նրա զինված կազմակերպությունը՝ իռլանդա– կան քաղաքացիական բանակը՝ Ջ. Կոն– նոփի գլխավորությամբ: Մասնակցում էին նաև մանր բուրժուազիայի և մտավորա– կանության ներկայացուցիչներ: Ի. ա–յան հիմնական ասպարեզը Դուբլինն էր, որ– տեղ ապրիլի 24-ին ապստամբները հըռ– չակեցին Իռլանդական Հանրապետություն և կազմեցին ժամանակավոր կառավարու– թյուն: Տեղական բռնկումներ եղան նաև հարևան կոմսություններում: Վեցօրյա մարտերից հետո ապստամբությունը ճընշ– վեց բացառիկ դաժանությամբ: Նրա գրե– թե բոլոր ղեկավարները, այդ թվում ծանր վիրավոր Կոննոլին, գնդակահարվեցին, շարքային մասնակիցներն աքսորվեցին: Չնայած պարտությանը, Ի. ա. նպաստեց Իռլանդիայում ազգային–ազատագրական պայքարի ծավալմանը:
ԻՌԼԱՆԴԱԿԱՆ ԾՈՎ, ծայրամասային ծով Ատլանտյան օվկիանոսում, Մեծ Բրիտա– նիա և Իռլանդիա կղզիների միջև: Խորու– թյունը մինչև 272 մ է: Ափերը թույլ են կտրտված: Զրի ջերմաստիճանը ձմռանը 5°C –9°C է, ամռանը՝ 13°C–16°C, աղիու– թյունը՝ 32-ից 34,8°/00: Հաճախակի են փո– թորիկները: Մակընթացությունը կեսօրյա է, ալիքի բարձրությունը՝ մինչև 6 մ: Կա ձկնորսություն: Խոշոր նավաոանգիստնե– րըն են Լիվերպուլը, Դուբլինը:
ԻՌԼԱՆԴԱՑԻՆԵՐ, ազգ, Իռլանդիայի հիմ– նական բնակչությունը: Ապրում են Իռ– լանդական Հանրապետությունում (2,9 մլն–ից ավելի, 1971), Մեծ Բրիտանիայում (գլխավորապես՝ Հյուսիսային Իռլանդիա– յում, 1,3 մլն): Զանգվածային արտագաղ– թերի հետևանքով, հատկապես XIX դ. կեսին, Ի–ի խոշոր խմբեր առաջացան ԱՄՆ–ում (մոտ 2 մլն), Կանադայում (160 հզ–ից ավելի), Ավստրալիայում և Օվկիա– նիայում (60 հզ–ից ավելի): Ի–ի մեծ մասը