Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/386

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լին, Քորկ, Լիմերիկ, Ուոտերֆորդ, Դան– Լերի քաղաքները: Քարտեզը տես 384-րդ էշից հետո՝ ներդիրում: II. Պետական կարգը Ի. հանրապետություն է: Գործող սահ– մանադրությունն ընդունվել է 1937-ին: Պրեզիդենտը գումարում և արձակում է պառլամենտի ներքին պալատը, հրապա– րակում օրենքներ, նշանակում բարձրաս– տիճան պաշտոնատար անձանց, գլխա– վորում է զինված ուժերը: Երկրի օրենս– դրական բարձրագույն մարմինը երկպա– լատ պառլամենտն է, որի կազմի մեշ մտնում են պրեզիդենտը, ներկայացուցիչ– ների պալատն ու սենատը: Ընտրական իրավունքից օգտվում են 21 տարեկան դար– ձած քաղաքացիները: Երկրի գործադիր իշխանությունն իրականացնում է կառա– վարությունը, տեղերում՝ քաղաքների U կոմսությունների խորհուրդները: Դատա– կան համակարգի մեջ մտնում են I ատյա– նի դատարանները: III. Բնությունը Տերիտորիայի կենտրոնական մասը դաշ– տավայր է (բարձրությունը՝ 40–100 ւ/), եզրային շրշանները՝ բլրաշարեր: Հվ– արմ–ում ձգվում են Ի–ի առավել բարձր՝ Կեռի լեռները (Կառանթուիլ լեռը՝ 1041 մ): Երկրաբանական կառուցվածքով պատկա– նում է Բրիտանական կալեդոնիդների հս– արլ. համակարգին: Օգտակար հանածո– ներից կան տորֆ, քարածուխ, արճիճա– ցինկային, պղնձապիրիտային հանքավայ– րեր, ֆոսֆորիտներ: Կլիման բարեխառն օվկիանոսային Է, տիրապետում է անկա– յուն ցիկլոնային եղանակը: Ձմեռը մեղմ Է, առանց սառնամանիքների: Հունվարի միշին շերմաստիճանը 5°Շ–ից 8°C Է, հու– լիսինը՝ 14–16°C: Տարեկան տեղումները արլ–ում 700–800 մմ են, արմ–ում՝ 1000– 1500 t/ /, լեռներում՝ ավելի քան 2000 մմ: Ունի գետերի խիտ ցանց, հարուստ Է լճերով: Խոշոր գետը Շանոնն Է, լճերից՝ Լւփւ–^որիբը, Լոխ–Մասկը, Լոխ–Ռին: IV. Բնակչությունը Բնակչությունը միատարր Է, 98%-ը իռ– չանդացիներ են, կան նաև անգլիացիներ, շոտլանդացիներ, հրեաներ: Պետական լե– զուն իռլանդերենն ու անգլերենն Է, խո– սակցականը՝ անգլերենը, օրացույցը՝ Գրի– գոր յանը: Միշին խտությունը 1 կմ2 վրա 42 մարդ Է, քաղաքային բնակչությունը՝ 48%: Խոշոր քաղաքներն են Դուբլինը, Քորկը, Լիմերիկը: V. Պատմական ակնարկ Մարդը Ի–ում բնակություն է հաստատել մ. թ. ա. VI հազարամյակում: Մ. թ. ա. IV դ. Ի–ի տերիտորիա ներխուժեցին կել– տական ցեղերը: V դ. քրիստոնեության տարածման հետեանքով ուժեղացավ ֆեո– դալիզմի զարգացումը: 795-ից սկսվել Է նորմանների ներխուժումը: Երկարատև պայքարն ավարտվել է 1014-ին, Կլոնտար– ֆի ճակատամարտում իռլանդական դրու– ժինաների հաղթանակով: 1169–71-ին անգլո–նորմանական ֆեոդալների ներխու– ժումով Ի–ի հվ–արլ. ափերին առաշացել են անգլ. գաղութներ, որոնք հետագա– յում ստացել են Պեյլ անունը: 1297-ից գումարվել է պառլամենտը, որը կազմված էր անգլ. բարոններից և պրելատներից: 1495-ին այն ենթարկվել է անգլ. պառլա– մենտին և թագավորին: Ի–ի գաղութաց– ման ընթացքում ձևավորվել է անգլո– իռլանդական վերնախավը: 1541-ին անգլ. թագավոր Հենրիխ YIII-ին շնորհվել է Ի–ի թագավորի տիտղոսը: Ի–ում անգլ. Ռե– ֆորմացիա տարածելու պատրվակով բըռ– նագրավվել են իռլանդական հողերը, գա– ղութացվել Պեյլի մեջ չմտնող տերիտո– րիաները: Գաղութային քաղաքականու– թյան հետևանքով XVI դ. ապստամբու– թյուններ բռնկվեցին: 1641–52-ի ապըս– տամբությունից հետո, որը զուգադիպեց Անգլ. բուրժ. հեղափոխությանը և դաժա– նորեն ճնշվեց, Ի. վերածվեց անգլ. գա– ղութի: XVII դ. վերշից մինչև XVIII դ. կեսը անգլ. իշխանությունները հրապա– րակել են մի քանի պատժիչ օրենքներ, որի համաձայն իռլանդական կաթոլիկ– ները (Ի–ի բնակչության ճնշող մեծամաս– նությունը) զրկվում էին քաղ. և քաղաքա– ցիական իրավունքներից: 1801-ին վերաց– վել է Ի–ի պառլամենտական ինքնավարու– թյունը: XIX դ. Ի. ամբողջովին վերածվեց Անգլիայի ագրարային կցորդի: Գաղութա– յին և սոցիալական դաժան հարստահար– ման հետևանքով ուժեղացել է իռլանդա– կան ժողովրդի ազգային–ազատագրական պայքարը: Ազգային շարժման մեջ XIX դ. մեծ ազդեցություն էին ձեռք բերել մանր– բուրժուական հեղափոխականները՝ ֆե– նիները: 1869-ին Ի–ում ստեղծվեցին Առա– շին Ինտերնացիոնալի սեկցիաներ: XIX դ. 70–80-ական թթ. ուժեղ պայքար էր գնում հոմրուչի (ինքնավարություն Բրիտանա– նական կայսրության շրշանակներում) հա– մար: Բանվոր դասակարգն սկսում Էր ակտիվորեն մասնակցել ազգային շարժ– մանը: 1896-ին Ջ. Կոննոփն հիմնադրեց մարքսիստական Իռլանդական սոցիալիս– տական հանրապետական կուսակցու– թյունը (գոյատևեց մինչև 1903-ը): 1905-ին ստեղծվեց շինֆեյներների կուսակցությու– նը, որը հանդես էր գալիս Ի–ի քաղ. և տնտ. ինքնուրույնության օգտին: 1912-ին ձևավորվեց լեյբորիստական կուսակցու– թյունը: XX դ. սկզբին Ի–ում մեծ թափ ստա– ցավ գործադուլային պայքարը: Ամենա– ուժեղը Դուբլինի գործադուլն էր (1913– 1914), որի ընթացքում ստեղծվեց «Իռլան– դական քաղաքացիական բանակ» պրոլե– տարական զինված կազմակերպությունը: Հեղափոխական իրադրությունն Ի–ում անգլ. կառավարությանն ստիպեց 1914-ին մտցնել հոմրուլը, որի կենսագործումը հետաձգվեց առաշին համաշխարհային պատերազմն սկսվելու պատճառով: 1916-ի ապստամբությունը (տես Իուանդական ապստամբություն 79/6), որի նպատակն էր իռլանդական ազգային պահանշներն իրագործել հեղափոխական ճանապարհով, ավարտվեց պարտությամբ: Ի–ում հեղա– փոխական պայքարը նոր ուժով ծավալ– վեց 1919–21-ին: Երկրում սկսվեց ագգա– յին–ազատագրական հակաիմպերիալիս– տական պատերազմ, որը կրում էր բուր– ժուա–դեմոկրատական հեղափոխության բնույթ: 1921-ի դեկտեմբերին Մեծ Բրի– էոանիայի և Ի–ի միշև կնքվեց հաշտության պայմանագիր: Ի. [բացառությամբ Հյու– սիսային Իռլանդայի (Օլստեր), որը մնաց Միացյալ Թագավորության կազմում], ըս– Դուբլինի նավահանգսաում աացավ դոմինիոնի ստատուս (այսպես կոչված Իռլանդական Ազատ Պետություն): Այնուհետև պայքար ծավալվեց լրիվ քաղ. անկախության համար: Երկրում սկսվեց քաղաքացիական պատերազմ (1922–23), որը ազգային–ազատագրական պատերազ– մի շարունակությունն Էր: Օգտվելով Մեծ Բրիտանիայի ռազմաֆաշիստական օգ– նությունից՝ դոմինիոնի կառավարությու– նը, որը կազմված էր աշ շինֆեյներներից, հաղթանակ տարավ: Բուրժուա–դեմոկրա– տական հեղափոխությունն Ի–ում չավարտ– վեց: Երկրում հաստատվեց ոստիկանա– կան վարչակարգ: 1932-ին՝ իշխանության գլուխ անցավ ֆիաննա ֆայլ (ճակատագրի զինվորներ, հիմն. 1926-ին) կուսակցու– թյունը Դե Վաչերայի գլխավորությամբ, որն արտահայտում էր ազգային բուրժուա– զիայի շահերը: 1940-ին ԻԿԿ ստիպված Էր դադարեցնել իր գործունեությունը (Հյու– սիսային Ի–ում շարունակեց իր գործու– նեությունը՝ Հյուսիսային Ի–ի կոմունիս– տական կուսակցության անունով): 1939– 1945-ի երկրորդ համաշխարհային պա– տերազմի ժամանակ Ի. չեզոքություն պահ– պանեց: 1949-ին, իռլանդական ժողովրդի երկարամյա պայքարի հետևանքով, Ի. հռչակվեց անկախ հանրապետություն; Սա– կայն կախումը անգլ. կապիտալից չթու– լացավ: 1960-ական թթ. (անգլ. հետ. միա– սին) ուժեղացավ ամերիկյան և արևմտա– գերմանական կապիտալի թավւանցումը Ի.: Դեմոկրատական ուժերի կարևոր հա– ջողությունը հանդիսացավ 1970-ի մարտին Իռլանդական բանվորական կուսակցու– թյան (հիմն. 1948-ին) և Հյուսիսային Ի–ի կոմունիստական կուսակցության միավո– րիչ համագումարում Իուանդիայի կոմու– նիստական կուսակցության վերստեղ– ծումը: Ի–ի կառավարությունը պաշտոնապես վարում է չեզոքության և ռազմ, խմբավո– րումներին չմիանալու քաղաքականու– թյուն: Միաժամանակ, ներքին (հետա– դիմական կաթոլիկ եկեղեցու) և արտաքին (Մեծ Բրիաանիա և ԱՄՆ) ճնշման տակ նա ստիպված է միշազգային կարևոր հարցե– րում հանդես գալ այդ տերությունների կողքին: 1969-ից ի վեր, Հյուսիսային Ի–ում դրությունը վատթարանալու կապակցու– թյամբ, իռլանդական կառավարությունը դատապարտում է անգլ. կառավարության գործողությունները և հանդես է գալիս Հյուսիսային–իռլանդական պրոբլեմի քաղ. կարգավորման օգտին: