Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Կարևորներից են (անգլ.) «Այրիշ պրես» («The Irish Press»), 1931-ից, «Սանդի պրես» («The Sunday Press»), 1949-ից, «Իվնինգ պրես» («Evening Press»), 1954-ից, «Այրիշ ինդեպենդենտ» («Irish Independent»), 1905-ից, «Սանդի ինդեպենդենտ» («Sun– day Independent), 1905-ից, «Իվնինգ հե– րալդ» («Evening Herald»), 1891-ից, «Այրիշ թայմս» («The Irish Times»), 1859-ից, թեր– թերը և Իռլանդիայի կոմկուսի օրգան «Այրիշ սոշիալիսա ռեվյու» («Irish Socia– list Review») ամսագիրը, 1969-ից: Իռ– լանդերեն լույս է տեսնում «Իրիս էֆիգ– յուլ» («Iris Oifigiuil»), 1922-ից, «Իննյու» («Inniu»), 1943-ից և այլ թերթեր: Դուբլի– նում է գտնվում «Այրիշ ֆիչերս էյշենսի» («The Irish Features Agency» I FA) ինֆոր– մացիոն գործակալությունը: Առաշին ռա– դիոհաղորդումը Ի–ում տրվել է 1926-ին, հեռուստահաղորդումներն սկսվել են 1961-ին (իռլանդերեն և անգլ.): XII. Գրականությունը Զարգանում է իռլանդերեն և անգլ.: Հնագույն գրական հուշարձանը հերոսա– կան էպոսն է՝ գրառված VIII–IX դդ.: Մի– շին դարերում բարձր մակարդակի է հա– սել բարդերի պոեզիան: Ի–ի պատմությու– նը և գրականությունն արմատական փո– փոխություն են կրել XVI –XVIII դդ.: Աշ– խարհիկ ու կրոնական գրականությունում գերիշխել է հայրենասիրության թեման: XVII դ. հավաքվել և արտագրվել են ոչըն– չացման վտանգի տակ եղած հին ձեռագրե– րը, որի հիման վրա ստեղծվել է բազմա– հատոր «Չորս մագիստրոսների տարե– գրությունները» (1632–36): XVIII դ. վեր– ջերից ավելի մեծ տեսակարար կշիռ է ստացել անգլերենով իռլանդական գրա– կանությունը: XIX դ. 40-ական թթ. ծաղկել է հեղափոխական բնույթի ռոմանտիզմը՝ կապված ազգային–ազատագրական շարժ– ման հետ (Թ. Դևիս, Ջ. Մանգան, Զ. Գրի– ֆին, Զ.Բեյնիմ, Մ. էջուորտ, Ու.Կառլտոն): X.IX. rv- <Ւո.լանդական վերածնունդ» մշակութային շարժումը զգալի հաջողու– թյունների հասավ պոեզիայի ու դրամա– յի ասպարեզում: Այդ շարժման ոգեշնչողն էր Ու. P. Ցիտսը (1865–1939): Առանձնա– հատուկ տեղ է գրավում անգլ. գրող (ծա– գումով իռլանդացի) P. Շոուի (1856–1950) ստեղծագործությունը: 20–30-ական թթ. հանդես են եկել ազգային–ազատագրա– կան շարժման մասնակից գրողներ, որոն– ցից է Շ. Կեյսին (1880–1964), որի դրա– մաներում և վեց հատորանոց ինքնակեն– սագրականում ռեալիստորեն ներկայաց– ված է իռլանդական իրականությունը, բանաստեղծական կերպարը ծառայում է սոցիալիստական իդեալի հաստատմանը: 50–60-ական թթ. 2-րդ կեսի գրականու– թյանը բնորոշ էր ազգայնական գաղափար– ների մերժումը և ուշադրությունը սոցիա– լական խնդիրների նկատմամբ [0. Կլարկ (ծն. 1896), է. Միլն (ծն. 1903), Պ. Կևանախ (1905–67), Մ. Լևին (ծն. 1912), P. Բիեն (1923–64), Պ. Հելվին (ծն. 1925), Ռ. Մեր– ֆի (ծն. 1927), Ջ. Մոնտեգյու (ծն. 1929), Ս. Ւփնի (ծն. 1930), Զ. Մակ–Հախերն (ծն. 1935) և ուրիշներ]: Զ. Կարրիկի «0’Լիրիի հետ գերեզմանում» (1971) վեպը Հյուսիսա– յին Իռլանդիայում քաղաքացիական իրա– վունքների համար պայքարի առաշին ար– ձագանքներից է: XIII. ճարտարապետությունը և կերպ– արվեստը Ի–ի տարածքում հայտնաբերվել են բրոն– զի դարի դոլմեններ, կրոմլեխներ, դամ– բարանաբլուրներ: Քրիստոնեության տա– րածումից հետո V–XII դդ. կառուցվել Թիթեղյա մակա–՝ զարդ, բրոնզ (Սա– լոն, VIII–IX դդ., Իռլանդիայի ազ– գային թանգարան, Դուբ լին) են վանքային համալիրներ, բարձր (մինչև 40 մ) պահակային աշտարակ–զանգակա– տներ, XI – XII դդ.՝ ռոմանական կապել– լաներ, եկեղեցիներ, XII – XIV դդ.՝ գո– թական ոճի տաճարներ: Քարե խաչերին (հաճախ սյուժետային քանդակներով), բրոնզյա գավազաններին և, հատկապես, մանրանկարչությանը («Կելսի ավետա– րան», մոտ 800, Թրինիտի–կոլեշ, Դուբլին) բնորոշ է զարդաքանդակի ճոխությունը: Անգլիական գաղութատիրության պատ– ճառով Ի–ի արվեստի զարգացումը ար– գելակվել է: XVII – XIX դդ. սկզբին Դուբ– լինում անգլ. կլասիցիզմի ոճով կառուց– վել են վարչական շենքեր, պալատներ, մենատներ, իսկ 1829-ից՝ նեոգոթիկայի ոգով եկեղեցիներ: XIX–XX դդ. նավա– հանգստային քաղաքներում ստեղծվել են էկլեկտհն բնույթի շենքերով կանոնավոր կառուցապատված շրշաննևր: ժամանա– կակից ոճով կառուցվել են մի շարք ճարտ. համալիրներ, արդ. կառույցներ, ավան– ներ: XVIII դ. իռլանդական նկարիչներ Ձ. Ջերվասը, Ն. Հոուն Ավագը, Հ. Դ. Համիլտոնը, Ջ. Բառետը և Ռ. Բարկերը ստեղծագործել են հիմնականում Անգլիա– յում: 1840-ական թվականներից ազգային ինքնորոշման պայքարը նպաստել է ռեա– լիզմի զարգացմանը (Ն. Հոուն Կրտսերի բնանկարները, Ու. Օսբոռնի կենցաղա– յին ժանրի պատկերները): XX դ. սկզբին ձևավորվել է ազգային ռեալիստական դպրոցը (Զոն Բ. Ցիտս, Պ. Տյուոհի, Ջ. Կի– սփնգ, Ձ. Լեմբ): XIV. Երաժշտությունը Իռլանդական ժողովրդական երաժշտու– թյան պահպանված նմուշները հիմնակա– նում միաձայն են՝ հիմնված 7-աստիճանոց դիատոնիկ լադերի վրա: ժող. պարերից են՝ ժիգան, ռիլը: Հիմնական երաժշտա– կան գործիքը բազմալար տավիղն է: Երաժշտական արվեստի նշանավոր ներ– կայացուցիչներից են՝ կատարող–կոմպո– զիտորներ Դ. Մյորֆին, Մ. Կելլին, դաշ– նամուրային նոկտյուրնի ժանր ստեղծող Զ. Ֆիլդը (XVIII դ.), կոմպոզիտորներ Մ. Բալֆը (XIX դ.), Չ. Ստանֆորդը, Ա. Բաքսը (XX դ.): Ի–ում գործում են՝ իռ– լանդական երաժշտական ակադեմիան (կոնսերվատորիա, հիւաված 1856, Դուբ– լին), սիմֆոնիկ նվագախմբեր, երգչա– խմբեր ևն; 1963-ին Դուբլինում կազմա– կերպվել է Իռլանդիայի ազգային օպերա– յին թատերախումբը: XV. Թատրոնը XVI դ. Դուբլինում անգլ. համքարական գիլդիաները կազմակերպել են միստերիա– ների ներկայացումներ: XVII դ. անգլ. վերնախավի համար ստեղծվել են թատ– րոններ: 1899-ին բանաստեղծ Ու. Բ. Ցիտ– սը և Ա. Գրեգորին Դուբլինում ստեղծել են Իռլանդական գրական թատրոն (1899– 1901, այժմ՝ Աբբայության թատրոն): 1922-ին հիմնվել է Դրամատիկական միու– թյուն: 1929-ին է. Հիլտոնը և Մ. Մակ– Լիամոիրը Դուբլինում կազմակերպել են ժամանակակից խաղաոճի թատրոն: Գրկ. CTpejieuiKaa JI. H., HpJiaHfl- CKaa pecnydjiHKa, M., 1953; Pa6nHOBHH H. E., Bejimco6pHTaHHH. HpJiaHflHH, M., 1966; KoJinaicoB A, «ZI.-.MpJiaHflHH-ocTpOB Mjrreac- Hbra, M.f 1965; Kohhoah flac., Pa6oqnfi KJiacc b hctophh HpnaHflHH, nep. c airoi., M., 1969; CapyxanaH A. Ո., K Bonpocy O 6 aHFJIO-HpJiaHflCKHX JIHTepaTypHblX CBH3HX XVIII–XIX bb.,bkh.’:H3 hctophh jiHxepaTyp- Hbix cBH3eH XIX b., M., 1962; Նույնի, TeMa Hau,HOHajibHO-ocBo6oflHTejibHoro hbk- 3KeHHH b HpjraHflCKoii jiHTepaType 30-xrr., b kh .: 3apy6excHaH jiHTepaTypa, 30-e roflM XX Bexa, M., 1969; Arnold B., A coneise history of Irish art, L., [1969]; O’ s u 1 1 i - van D., Songs of the Irish, N.Y., 1960; Mac Liammoir M., Theatre in Ireland, Dublin, 1950.

ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒ–

ՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ԻԿԿ), հիմնվել է 1933-ին, որպես համաիռլանդական կուսակցու– թյուն, Դուբլինի հիմնադիր համագումա– րում և մտել Կոմինտերնի մեշ: 1940-ին երկրի հվ. մասում կոմկուսի գործունեու– թյունը ընդհաավեւ է. նորից վերականգնը– վել 1948-ին (ընդունել է նոր անվանում՝ Իռլանդական բանվորական լիգա, 1962-ից՝ Իռլանդական բանվորական կուսակցու– թյուն՝ ԻԲԿ): Հյուսիսային մասի կազմա– կերպությունները անվանվել են Հյուսի– սային Իռլանդիայի կոմունիստական կու– սակցություն (ՀԻԿԿ): Այսպիսով, 1948-ից Իռլանդիայում գործում էին երկու մարքս– լենինյան կուսակցություն (ինքնուրույն ծրագրերով, տպագիր օրգաններով): Չը– նայած դրան, ՀԻԿԿ և ԻԲԿ շատ հարցերում համագործակցում էին, ընդունում միաց– յալ որոշումներ: ՀԻԿԿ և ԻԲԿ ներկայա– ցուցիչները մասնակցել են Կոմունիստա– կան և բանվորական կուսակցությունների 1960, 1969 թթ. Մոսկվայի միշազգային խորհրդակցություններին և հավանություն տվել ընդունված փաստաթղթերին: 1970-ին երկու կուսակցությունները միա– վորվեցին՝ ստեղծելով միասնական մարքս–լենինյան՝ Իռլանդիայի կոմունիս– տական կուսակցությունը (ԻԿԿ): ԻԿԿ կա– ռուցված է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքներով: Կենտրոնական օրգան– ներն են «Ցունիտի» («Unity»), «Այրիշ ուորկերս վոյս» («Irish Workers Voice»), «Այրիշ սոշիալիսա» («Irish Socialist») շաբաթաթերթերը, տեսական օրգանն է