Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/390

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ
  • s. U. Իսակով

ղայինի ընտանիքում: 1913-ին ավարտել է ռեալական ուսումնարան (Թիֆլիս), 1917-ին՝ Պետրոգրադի գարդեմարինյան (ծովային) դասընթացները: Սովետական ռազմածովային նավատորմում ծառայել է 1918-ից (Բալթիական նավատորմի «Իզ– յասլավ», «Ռիգա», «Կոբչիկ», «Կորշուն» նավերի վրա): Հեղափոխական նավաս– տիների հետ մասնակցել է 1918-ին Բալ– թիկ ծովում գերմ. նավատորմի դեմ մղված ծովային մարտերին՝ իրականացնելով Հել– սինգֆորսից ռուս, նավերի «սառցային» արշավանքը դեպի Կրոնշտադտ: 1920-ին եղել է Վոլգա–Կասպիական նավատոր– մում «Դեյատելնի» ականակրի հրամանա– տար, մասնակցել անգլ. ինտերվենտների դեմ մղված մարտերին: 1921-ին նշանակ– վել է Բալթիական նավատորմում «Իզ– յասլավ» ականակրի հրամանատար: 1922–27-ին ծառայել է Սեծովյան նավա– տորմում, ղեկավարել նավատորմի շտաբի օպերատիվ բաժինը: 1928-ին ավարտել է Լենինգրադի Ռազմածովային ակադեմիա– յի բարձրագույն հրամկազմի դասընթաց– ները: 1929-ին նշանակվել է ԲԳԿԲ գլխա– վոր շտաբի ծովային սեկտորի պետ, 1932-ին՝ Ռազմածովային ակադեմիայի ռազմ, արվեստի ամբիոնի դասախոս, 1937-ին՝ Բալթիական նավատորմի հրա– մանատար: 1938–46-ին եղել է Ռազմա– ծովային ուժերի շտաբի պետ, Ռազմա– ծովային ժողկոմի տեղակալ, առաջին Հո.ե.ւՀսկալ*. IQ2Q–ՀՕ իՆ կոորդինացրել է Բաւթիական նավատորմի և կարմիր բա– նակի գործողություններն ընդդեմ Ֆին– լանդիայի: Նույն թվականին ստացել է ծովակալի կոչում: Հայրենական մեծ պա– տերազմի ժամանակ, 1941-ին նշանակվել է Հյուսիս–արեմտյան ռազմաճակատի, 1942-ից՝ Հյուսիս–Կովկասյան ռազմաճա– կատի գլխավոր հրամանատարի տեղակալ ու ռազմ, խորհրդի անդամ: Ի. մեծագույն ներդրում ունի Բալթիական և Սեծովյան ռազմ, նավատորմների մարտական գոր– ծողությունների պլանների մշակման, ցա– մաքային զորքերի օժանդակման ու էվա– կուացման, ծովափնյա պաշտպանության կազմակերպման գործում: 1942-ի հոկ– տեմբերին Տուապսեի շրջանում մարտում վիրավորվել է, վիրահատվել, սակայն մնա– ցել է մարտական դիրքերում՝ վարելով Ռազմածովային ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Ռազմածովային գործին զուգընթաց Ի. զբաղվել է ռազմատեսական ու ռազմա– պատմական հարցերով, սովետական ռազ– մածովային նավատորմի զարգացման հե– ռանկարների ուսումնասիրությամբ: 1932– 1933-ին մասնակցել է առաջին համաշխար– հային պատերազմի պատմության փաս– տաթղթերի ժողովածուների կազմմանն ու խմբագրմանը: 1937-ին պաշտպանել է դիսերտացիա «ճապոնացիների օպերա– ցիան Ցինդաոյի դեմ 1914-ին» և ստացել ռազմածովային գիտությունների թեկնա– ծուի գիտական աստիճան: Մասնակցել է ռազմածովային ուժերի մարտական կա– նոնագրքերի մշակմանը: Լինելով պաշտ– պանության ժողկոմի տեղակալ (պատե– րազմի Փորձի ուսումնասիրության գծով)՝ նա մի շարք տեսական ու գործնական մի– ջոցառումներ է մշակել և պետ. բարձր մակարդակի հասցրել Սովետական Միու– թյան ռազմածովային ուժերի պատմության հիմնական պրոբլեմների մշակման, Հայ– րենական մեծ պատերազմում նավատորմի դերի լուսաբանման և երկրորդ համաշ– խարհային պատերազմի փորձի ուսում– նասիրման հարցերը: 1947-ին նշանակվել է «Ծովային ատլաս»-ի (հ. 1–3) խմբա– գրական կոլեգիայի նախագահ: Այն նվիր– ված է նավագնացա–ւսշխարհագրական (I հատոր), ֆիզիկա–աշխարհագրական (II հատոր) և ռազմա–պատմական (III հատոր) հարցերին: Ատլասի I հատորի համար Ի–ին շնորհվել է պետ. առաջին կարգի մրցանակ (1951): Եղել է լենինյան և ՍՍՀՄ պետ. մրցանակների կոմիտեի երկրաբա– նության և աշխարհագրության հանձնա– ժողովի անդամ (1958–67), Ռազմածովա– յին գիտությունների գծով բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի (ԲԱՀ) նա խագահ, Սովետական մեծ հանրագիտա– րանի ռազմածովային գործի խմբա– գիր –խորհրդատու, Օվկիանոսագիտական հանձնաժողովի (.1958), Հայկական աշ– խարհագրական ընկերության, ՍՍՀՄ գրողների միության անդամ (1955-ից): Գրել է ծովային կյանքին վերաբերող ավե– լի քան 250 պատմվածքներ, ուսումնասի– րություններ ծովայինների (ծովակալ Լ. Սերեբրյակով), ինչպես նաև Սովետա– կան Միության կրկնակի հերոս Ն. Ստե– փանյանի մասին: Պարգևատրվել է Լենինի 6, Կարմ՜իր դրոշի 3, ^տայրննական պա– տերազմի I աստիճանի, Ուշակովի I աս– տիճանի, 2 Կարմիր աստղի, հարավսլա– վական, լեհական ևն շքանշաններով: Եղել է ՍՍՀՄ I գումարման Գերագույն սովետի դեպուտատ: Երկ. Onepaijiwi anomjeB npoTim IInH^ao b 1914, M., 1936; Kacttira, 1920 rofl. H3 flHeB- HHKa KOMaHflHpa «^eHTejibHoro», M., 1973. ՍՍՌՄ ռազմա–ծովային նավատորմը Հայրե– նական պատերազմում, Ե., 1946: Հայ ծովա– յինները Հայրենական մեծ պատերազմում Ե., 1946: Պատմվածքներ նավատորմի մասին, Ե., 1963: Ակնարկներ, Ե., 1970: Գբկ. H c a k օ b H.C., EHo6ii6jraorpa(i)HH, coct, A*II. Eira4>aHOBa, M., 1972; A p յ y- m a h h h A.M., AflMHpaji cfmoTa CoBeTCKoro Coi03a H. C. HcaicoB, E., 1973; Poahu^ B. A., .ZJojiroe, aojiroe rniaBatme. 06 aflMHpaJie Փ–noTa CoBeTCKoro Coio3a H. C. HcaicoBe, M., 1974; AflMnpan 4>jioTa CoBeTCKoro CoKwaH. C. HcaKOB. C6, AOKyMeHTOB h MaTepnajioa, coct. A*0. ApynoHflH, O. C. EajimcflH, E., 1975. Ա. Բաղդասարյան, Ա. Հարությունյան

ԻՍԱԿՈՎՍԿԻ Միխայիլ Վասիլևիչ [7(19). 1.1900–20.7.1973], ռուս սովետական բա– նաստեղծ, սոցիալիստական աշխատանքի հերոս (1970): ՍՄԿԿ անդամ 1918-ից: Լույս են տեսել Ի–ու «Լարեր ծղոտի մեջ» (1927), «Գավառ» (1930), «Չորս ցանկություն» (1936) և այլ ժողովածուներ: Հայտնի են նրա տեքստերով շատ երգեր («խոսք Ռու– սաստանի մասին», «Կատյուշա», «Եվ ո՝վ է նրան ճանաչում», «Թռչում են չվող թռչունները»): Արժանացել է ՍՍՀՄ պետ. մրցանակի (1943, 1949): Պարգևատրվել է Լենինի 4 շքանշանով: Երկ. Ha EjibHHHCKOH 3eMJie. ABTo6norpa4>H- necKHe CTpammiji, M., 1975. Հատընտիր, Ե., 1958:

ԻՍԱՀԱԿ (եբր. իցեհակ < ծիծաղ, ծաղ– րող), ըստ Աստվածաշնչի առասպելի, Աբրահամի և Սառայի որդին, իսրայելա– ցիների նախնի Հակոբի և եդովմացիների նախնի Եսավի հայրը: Աբրահամի հավատ– քը փորձելու համար Եհովհան իբր պատվի– րել է զոհաբերել որդուն, սակայն վւորձու– թյան ժամին հրեշտակները կանխել են Ի–ի զոհաբերությունը: Ի. 180-ամյա կյան– քի մեծ մասն ապրել է Քանանի հարավում և մահից հետո թաղվել հոր շիրիմում: Ի–ի մասին զրույցը վերափոխված ձևով ար– տացոլվել է նաև Ղորանում: Ի–ի զոհաբե– րության գեղարվեստական տեսարանը իրենց կտավներում պատկերել են Դոնա– թելլոն, Ռեմբրանդը և ուրիշներ:

ԻՍԱՀԱԿՅԱՆ Աբաս Գևորգի [16.7.1900, Ղազարապատ (այժմ՝ գ. Իսահակյան)– 6.1.1977, Երևան], հայ սովետական բա– նասեր: 1918-ին և 1920-ին կռվել է Շիրակ ներխուժած թուրքերի դեմ: Ավարտել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Լենինական) ռուս, միջնակարգ առևտրական դպրոցը, 1926-ին՝ Երևանի պետական համալսա– րանը: Տպագրության է պատրաստել Ավ. Իսահակյանի մի քանի ժողովածու– ներ, Ի. Իսահակյանի «Հեքիաթ արևի տակ» ժողովածուի 1974-ի հրատարակու– թյունը: Մասնակցել է Երևանում Վարպետի տուն–թանգարանի ստեղծմանը: Հայերեն և ռուս, հրատարակել է «Ավ. Իսահակյանի մասին» (1971) ժողովածուն, Ավ. Իսահակ– յանի «Մեր գրի անմահ փառքը» (Հ. Թու– մանյանի մասին, 1969) տպագիր և ան– աիպ հոդվածների, ասույթների գիրքը; 1959-ին տողացի ռուսերենի է վերածել Աբու–Լալա–Մահարի պոեմը և մի շարք այլ երկեր, որոնք այնուհետև թարգ– մանվել են ՍՍՀՄ ու աշխարհի շատ լե– զուներով: Մ. Նարյան

ԻՍԱՀԱԿՅԱՆ Աբգար Իսահակի (10.6. 1885, Թիֆլիս–14.2.1977, Երևան), հայ սովետական մանրէաբան, մանկավարժ: Պրոֆեսոր (1929), գիտ. վաստ. գործիչ (1940): Սկզբնական կրթությունն ստացել է Թիֆլիսի II գիմնազիայում: 1911-ին ավարտել է Օդեսայի համալսարանի բժշկ. ֆակուլտետը և աշխատել նույն համալսարանում, ապա՝ Վոզնեսենսկում: 1914-ին վերադարձել է Հայաստան: էջ– միածնում աշխատանքներ է ձեռնարկել մալարիայի և որովայնային տիֆի դեմ պայքարելու ուղղությամբ, մեծ օգնություն է ցույց տվել Արևմտյան Հայաստանից գաղթած հայ բնակչությանը, մասնակցել որբերի խնամքի ու բուժման գործին: 1915–20-ին աշխատել է Պարսկաստանի Խոյ քաղաքում: 1920-ին վերադարձել է Հայաստան, ձեռնամուխ եղել քիմիա– բակտերիալոգիական ինստ–ի կազմակերպ– մանը, ուր 1921-ին պատրաստվել է ծաղկի առաշին վակցինան: 1920-ին Լ. Հովհան–