Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/395

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

VIII. Բժշկա–սանիտարական վիճակը և առողջապահությունը 396 IX. Լուսավորությունը 396 X. Գիտական հիմնարկները 396 XI. Մամուլը, ռադիոն, հեռուստա– տեսությունը 396 XII. Գրականությունը … 396 XIII. ճարտարապետությունը և կերպ– արվեստը 397 XIV. Երաժշտությունը 397 XV. Թատրոնը 397 I. Ընդհանուր տեղեկություններ Պետություն է նույնանուն կղզու վրա, Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային մա– սում: Ողողվում է Գրենլանդական և Նոր– վեգական ծովերով: Դանիական նեղուցով բաժանվում է Գրենլանդիայից: Տարածու– թյունը 103 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 220 հզ. (1977), մայրաքաղաքը՝ Ռեյկյա– վիկ: Վարչականորեն բաժանվում է օկրուգ– ների (սիսլերի): Մայրաքաղաքը և մի շարք այլ քաղաքներ ունեն ինքնուրույն վարչական կառավարում: Քարտեզը տես 385-րդ էշից առաջ՝ ներդիրում: II. Պետական կարգը Ի. հանրապետություն է: Գործող սահ– մանադրությունն ընդունվել է 1944-ին: Պետության գլուխը պրեզիդենտն է: Օրենս– դրական իշխանությունն իրականացնում են պրեզիդենտն ու երկպալատ պառլա– մենտը (ալտինգ), գործադիր իշխանու– թյունը՝ պրեզիդենտն ու կառավարությու– նը: Տեղական կառավարման մարմինները ընտրովի մունիցիպալիտետներն են: Դա– տական համակարգը կազմում են ստորին, քաղաքային դատարաններն ու Գերագույն դատարանը: III. Բնությունը Ի–ի ափերը հվ–ում հարթ են, կուտակում– նային, մնացած մասերում՝ կտրտված ֆիորդերով ու ծոցերով: Ռելիեֆում գերա– կշռում են 400–800 մ բարձրության սա– րավանդները, որոնց վրա բարձրանում են 1000–1500 մ բարձրությամբ լեռնա– զանգվածներ ու հրաբուխներ: Կա մոա 200 հրաբուխ, որից 30-ը վերջին 1000 տա– րում ակտիվ է: Հայտնի են Հեկլան, Լակին, Ասկյան, Հվաննադալսհնուկուրը (առավել բարձր կետը, 2119 մ) Տերիտորիայի 6%-ը զբաղեցնում են լավային դաշտերը և հրա– բխային գործունեության այլ հետքեր: Տարածված են հին սառցադաշէռերի հա– տակային, վերջնային ու կողային մորեն– ներն ու զանդրային հարթությունները, մերձափնյա շրջաններում, գլխավորապես արմ–ում և հվ–ում՝ դաշտավայրերը: Հա– ճախակի են երկրաշարժերը: Օգտակար հանածոներից են սպաթն ու ծծումբը: Կան տաք ջրեր, գերտաք գոլորշի, հանքային աղբյուրներ, ոչ մեծ քանակությամբ տորֆ, լիգնիտ: Կլիման մերձարկտիկական Է, ծովային, ենթարկվում է գոլֆստրիմ հո– սանքի ազդեցությանը: Հունվարի միջին ջերմաստիճանը –1°Շ–ից –3°C Է, հուլիսի– նը՝9°Շ–ից 11°C, տարեկան տեղումները՝ 465–4000 ՎՎ Տերիտորիայի 11,4%-ը սառցապատված Է: IV. Բնակչությունը Բնակչության մոտ 99 % –ը իսլանդացի– ներ են, ապրում են նաև դանիացիներ, գերմանացիներ և նորվեգացիներ: Պաշ– տոնական լեզուն իսլանդերենն Է, օրա– Իսլանդիայի հարավին բնորոշ լանդշաֆտ ցույցը՝ Գրիգորյանը: Համեմատաբար խիտ է բնակեցված կղզու հվ–արմ–ը՝ 1 կմ2 վրա մինչե 11,6 մարդ: Խոշոր քաղաքներն են Ռեյկյավիկը, Կոուպավոգուրը, Ակու– րեյրին: V. Պատմական ակնարկ Ի–ի բնակեցումն սկսվել է մոտ 870-ին: Գաղութաբնակների մեծ մասը նորվեգա– ցիներ Էին, կային նաև իռլանդացիներ, շոտլանդացիներ և շվեդներ: Նրանք կղզին անվանեցին Island՝ «Սառույցի երկիր»: Իսլանդացիները հայտեագործեցին Գրեն– լանդիան (ճդ. 80-ական թթ.) և հասան Հյուսիսային Ամերիկա (մոտ 1000-ին): 930-ին գումարվել է համաժողովրդական ժողով՝ ալտինգ, որտեղ ազդեցիկ տեղեր են գրավել քրմերն ու տոհմական ավագա– նին (գոդիները): Յուրահատուկ պայման– ների պատճառով Ի–ում երկար ժամանակ պահպանվել են տոհմական ավանդույթ– ները: 1000-ին ընդունել են քրիստոնեու– թյուն: Մինչե XIII դ. Ի–ում ձևավորված դասակարգային հասարակարգ և պետու– թյուն չի եղել, հիմնական սոցիալական խավը կազմել են ազաա մարդիկ՝ բոնդերը («ժողովրդապետության շրջան»): Գյուղա– ցիների հողային կախումը միջին և խոշոր հողատերերից տարածվել է XIII դ.: 1262-ին Ի. ենթարկվել է Նոր վեգի ային, որի հետ և 1380-ին ունիայով միացել Է Դանիային, իսկ 1397-ից մտել Դանիա– շվեդա–նորվեգական Կաչմարյան անխայի մեջ: Նորվեգիան թագա վոր ության ստա– տուսից զրկվելուց (1537) հետո Ի–ի կառա– վարումն անցել է Դանիային: 1800-ին դանիական թագավորի հրամանով վերաց– վել է իսլանդական ալտինգը: XIX դ. կե– սին, կապիտալիզմի զարգացման և իսլան– դական ազգի ձևավորման հետ, ուժեղա– ցել է անկախության շարժումը: XIX դ. վերջին և XX դ. սկզբին Ի. ստացել է որոշ ինքնավար իրավունքներ: Առաջին հա– մաշխարհային պատերազմի տարիներին առաջացել են քաղ. և հասարակական կազ– մակերպություններ. 11916-ին վերջնակա– նապես ձևավորվել են ս–դ. և առաջադիմա– կան (ֆերմերական) կուսակցությունները, ինչպես նաև Ի–ի Արհմիութենական ֆե– դերացիան: 1918-ի նոյեմբ. 30-ին Ի–ի և Դանիայի միջև կնքվել է նոր ունիա, որով Ի. մնում էր սուվերեն պետություն (Ի–ի պաշտպանությունը և արտաքին գործերը վարում էր Դանիան): 11920-ական թթ. բնու– թագրվում են տնտ. կյանքի անկումով, անգլ. կապիտալից Ի–ի տնտ. կախվածու– թյան ուժեղացմամբ: 1930-ին հիմնադրվել է Ի–ի կոմունիստական կուսակցությունը (ԻԿԿ), որը 1938-ին ս–դ. կուսակցության ձախ թևի հետ ւքիավորվել է Ի–ի միասնա– կան սոցիալիստական կուսակցության (ԻԱԱԿ) մեջ (գոյատևել է մինչև 1968-ը): 1940-ի ապրիլին, երկրորդ համաշխար– հային պատերազմի ժամանակ, ֆաշիստա– կան Գերմանիայի կողմից Դանիայի օկու– պացումից հետո, Ի–ում ափ իջան անգլ. զորքերը: 1941-ին նրանց փոխարինեցին ամերիկացիները: 1943-ի դեկտեմբերին ավարտվեց Դանիա–Իսլանդական ունիա– յի գործողության ժամկետը: 1944-ի մայիսի հանրաքվեի ժամանակ իսլանդացիների ճնշող մեծամասնությունն արտահայտ– վեց ունիայի լուծարքի և հանրապետու– թյան հռչակման օգտին: 1944-ի հունիսի 17-ին Ի. հռչակվեց հանրապետություն: Պատերազմից հետո պայքար ծավալվեց ամերիկյան զորքերի դուրսբերման հա– մար: 1946-ին ԱՄՆ իր զորքերը դուրս բե– րելու դիմաց իրավունք ստացավ օգտա– գործել Կեբլավիկի (Կաֆլավիկ) օդանա– վակայանը: 1948-ին Ի. մտավ Մարշաչի ւցչանքւ համակարգի մեջ, իսկ 1949-ին դարձավ Հյուսիս–Ատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ: 1951-ի մայիսի 5-ին ստո– րագրվեց Ի–ի «պաշտպանության մասին» իսլանդա–ամերիկյան համաձայնագիր, որով Ի. փաստորեն վերածվեց ԱՄՆ–ի ռազմ, բազայի: Հասարակության ճնշման տակ 1956-ի մարտի 28-ին ալտինգը որո– շեց վերանայել այդ համաձայնագիրը, սակայն այդ հարցի քննարկումը հետա– ձգվեց անորոշ ժամանակով: 1950– 1960-ական թթ. բնակչության կենսա– մակարդակի անկմանը աշխատավորները պատասխանեցին հուժկու գործադուլնե– րով: 1971-ի հուլիսին պահպանողական– ների և սոցիալ–դեմոկրատների կառավա– րությունը՝ Օ. Ցոհաննեսոնի գլխավորու– թյամբ, որը հրաժարվեց մտնել «ընդհա– նուր շուկայի» մեջ, հանդես եկավ 1951-ի իսլանդա–ամերիկյան համաձայնագրի վե– րանայման օգտին: 1972-ին Ի. Եվրոպա– կան տնտ. համագործակցության հետ կնքեց ազատ առևտրի համաձայնագիր: 1972–73-ին Ի–ի ափամերձ ձկնորսական գոտին 12-ից 50 մղոնի հասցնելու պատճա– ռով սրվեցին հարաբերությունները Մեծ Բրիտանիայի և ԳՖՀ–ի հետ: 1974-ի օգոս– տոսին կազմվեց Գ. Հալգրիմսոնի կառա– վարությունը, որը հայտարարեց, որ պետք է զարկ տա Արևմուտքի երկրների հետ «պաշտպանական համագործակցու– թյանը» և նպաստի Արևմուտք–Արևելք հա– րաբերությունների բարելավմանը: 1974-ի հոկտեմբերին կնքվեց իսլանդա–ամերիկ– յան պաշտպանական նոր համաձայնա– գիր, ըստ որի կրճատվեց Ի–ում գտնվող ամերիկյան զորքերի թիվը: Ի. ՄԱԿ–ի անդամ է 1946-ից: Տնտեսապես սերտորեն կապված է ՆԱՏՕ–ի առաջատար պետությունների, հատկապես ԱՄՆ–ի հետ: VI. Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և հասարակական կազմակերպությունները Անկախության կ ու ս ա կ ց ու– թ յ ու ն (պահպանողական): Զևւեվորվել է 1929-ին, արտահայտում է արդյունաբե– րական և առևտրական բուրժուազիայի շահերը: Առաջադիմական կու– ս ա կ ց ու թ յ ու ն: Ստեղծվել է 1916-ին,