Ժողովրդական բանակի մարտիկները մեկնում են ճակատ ունենում ֆաշիստական վարչակարգի աս– տիճանական թուլացման բարդ և հակա– սական պրոցես: Երկրի դեմոկրատակա– նացման պայքարին մասնակցում էին քաղ. տարբեր ուժեր: Վարչակարգը «լիբերա– լացնելու» որոշ փորձեր կատարվեցին, մա– սամբ վերացվեց զինվորական դատավա– րությունը, որոշ չափով մեղմացավ գրա– քննությունը, պետության և կառավարու– թյան ղեկավար ֆունկցիաները անջատվե– ցին, թույլատրվեց, այսպես կոչված, «քաղ. միությունների»- գոյությունը «Ազգային շարժման» (միակ լեգալ կուսակցությունը) կողքին: 1974–75-ին, բանվոր դասակար– գի և դեմոկրատական մյուս ուժերի պայ– քարի ազդեցության տակ Ֆրանկոյի վար– չակարգը ավելի թուլացավ, դրան նպաս– տեցին նաև Պորտուգալիայի հեղափոխա– կան իրադարձություններն ու բռնապետի վատառողջությունը: Դեռես 1969-ին իշ– խան Խուան Կարլոս Բուրբոնը նշանակ– վեց Ֆրանկոյի հետնորդ՝ պետության ղե– կավարի պաշտոնում: Իսպանական իշ– խանությունները ուժեղացրին ճնշումները դեմոկրատական ուժերի նկատմամբ: «Տե– ռորիզմի դեմ պայքարի» պատրվակով երկրում մտցվեց արտակարգ դրություն, ձերբակալվեցին և բանտերը նետվեցին հազարավոր հակաֆրանկոյականներ: Որ– պես բողոքի նշան, Մադրիդից հեռացան 12 պետությունների դեսպաններ: Այդպիսի բարդ իրապայմաններում, 1975-ի նոյեմբ. 20-ին մահացավ Ֆրանկոն, որով վերջ գտավ նրա 36-ամյա իշխանությունը: Պե– տության գլուխ և թագավոր հռչակվեց Խ. Կարլոս Բուրբոնը՝ խուան Կարլոս I անունով: Կառավարությունը գլխավորեց Կ^ Արիաս Նավառոն՝ հայտարարելով, որ հավատարիմ է մնալու «էվոլյուցիայի պրո– ցեսին» և պետք է ձգտի Ի. մոտեցնել «արե– մըտյան համագործակցությանը», կանո– նավորել հարաբերությունները բոլոր եր– կըրների, այդ թվում՝ սոցիալիստական երկրների հետ: Բայց Նավառոն ամեն կերպ խոչընդոտում էր արմատական դե– մոկրատական վերափոխությունները: 1976-ի հուլիսին կազմվեց նոր կառավա– րություն՝ Ա. Սուարես Դոնսալեսի գլխա– վորությամբ: 1977-ի հունիսի 15-ին Ի–ում, վերջին 40 տարվա մեջ առաջին անգամ, տեղի ունեցան պառլամենտական (կոր– տեսների) ընտրություններ: Քվեարկու– թյանը մասնակցած իսպանացիների 90%–ը հանդես եկավ սոցիալ–քաղաքական կյան– քի դեմոկրատացման օգտին: Հաղթեց Դե– մոկրատական կենտրոնի միության (ԴԿՄ) կոալիցիան՝ Ա. Սուարեսի գլխավորու– թյամբ (166 տեղ՝ դեպուտատների պալա– տում, 106՝ սենատում): Նոր պառլամեն– տում զբաղեցրած տեղերի թվով (118՝ դեպուտատների պալատում, 35՝ սենա– տում) երկրորդը եղավ իսպանական սո– ցիալիստական բանվորական կուսակցու– թյունը, որին ձայն տվեց ձախ, նույնիսկ մարքսիստական հայացքներ ունեցող ընտ– րողների մեծ մասը: ԻԿԿ պառլամեն– տում կունենա 19 ներկայացուցիչ: Ա£ կու– սակցությունների կոալիցիան՝ «ժողովըր– դական ալյանսը», պարտություն կրեց: Ընտրություններով ավարտվեց երկրի կյանքի դեմոկրատացման առաջին փուլը: Նոր պառլամենտը պետք է մշակի և ընդու– նի նոր սահմանադրություն և տնտ. ճըգ– նաժամը լուծող ծրագիր: VI. Քաղաքական կուսակցությունները, արհմիությունները և այլ հասարակական կազմակերպություններ ՄինչԱ 1977-ը Ի–ում միակ թույլատրված կուսակցությունը կառավարող ազգա– յին շարժ ու մ (ԱՇ) կուսակցությունն էր, ստեղծվել է Իսպանական տրադի– ցիոնալիստական ֆալանգայի (հիմնվել է 1933-ին) հիման վրա: 1977-ին ԱՇ ցրվել է: 1976–77-ին կորտեսները ընդունեցին օրենքներ, որոնք լեգալ գործելու հնարա– վորություն ընձեռեցին բոլոր կուսակցու– թյուններին: Ի–ում գործել սկսեցին, ի ս– պանական սոցիալիստա– կան բանվորական կուսակ– ցությունը, սոցիալիստական ժողովրդական կուսակցու– թյունը, Սոցիալիստական կուսակցությունների ֆեդե– րացիան, Քրիստոնե ա–դ և մ ո կ– րատական ֆեդերացիան, որոնք ստեղծեցին «Դեմոկրատա– կան կենտրոնի միությունը», բուրժ. աջ ցենտրիստական խմբավորում– ներ. ժողովրդական կուսակ– ցությունը, Դեմոկրատական և լիբերալ կուսակցություն– ների ֆեդերացիան, ժողո– վ ը ր դ ա–դ եմոկրատական կ ու– սակցությունը, քրիստոնե ա– դեմոկրատական կուսակց ու– թ յ ու ն ը են: Իսպանիայի կոմունիստա– կան կուսակցություն (ԻԿԿ), ստեղծվել է 1920-ին, 1939–77-ին գործել է անլեգալ: Ի–ի կառավարության 1977-ի ապրիլի 23-ի դեկրետով լեգալ գործելու հնարավո– րություն ստացան Բանվորական հանձնաժողովները (որոնց շրջանում մեծ հեղինակություն է վայելում: ԻԿԿ), Աշխատավորների համ– ընդհանուր միությունը, Բան– վորական արհմիութենակ ան միավոր ու մը, Աշխատանքի ազգային կոնֆեդերացիան: VII. Տնտեսա–աշխարհագրական ակ– նարկ Ւ. ինդուստրիալ–ագրարային երկիր է՝ կապիտալիզմի զարգացման միջին մա– կարդակով, գյուղատնտեսության մեջ դեռես պահպանվող ֆեոդալիզմի մնա– ցուկներով: Արդյունաբերության բաժինը ազգային համախառն արտադրանքում 1972-ին կազմել է 41, գյուղատնտեսու– թյանը՝ 14, ծառայությունների ոլորտինը՝ 45%: Տնտեսության մեջ վճռական դեր են խաղում խոշոր մոնոպոլիաները միավորող ֆինանսական խմբերը: Պետության մի– ջամտությունն իրագործվում է գլխավորա– պես հատուկ ստեղծված (1941-ին) պետա– կան–մոնոպոլիստական միավորման՝ Ար– դյունաբերության ազգային ինստիտուտի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/405
Արտաքին տեսք