Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/418

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մելիք Սաֆրազի օժանդակությամբ Ի. Օ–ուն հաջողվել է Անգեղակոթ ավանում (Սիսիանի գավառ) ապրիլին գումարել Սյունիքի 11 մելիքների խորհրդաժողով, որաեղ կազմվել են գրություններ՝ ուղղված Հովհան Վիլհելմին (Հայաստանի թագը ստանալու), Հռոյքի պապին, ավստ. կայս– րին, Տոսկանայի դքսին U ռուսաց ցար Պետրոս Մեծին՝ Հայաստանի ազատա– գրության գործին սատարելու խնդրան– քով: Անգեղակոթի ժողովը Ի. Օ–ուն է տրամադրել նաև մաքուր, կնքված թղթեր՝ ըստ անհրաժեշտության դիմումներ կա– տարելու: Ի. Օ–ու հետ Եվրոպա է ուղարկ– վել Մինաս վարդապետ Տիգրանյանցը՝ որպես մելիքների ներկայացուցիչ U Ի. Օ–ու օգնական: 1699-ի սեպտեմբերին մեկնելով Դյուսելդորֆ՝ Ի. Օ. U Մինաս վարդապե– տը մշակել ու 1700-ի սկզբին Հովհան Վիլհելմին են ներկայացրել Հայաստանի ազատագրության ծրագիր (պֆալցյան), ըստ որի, կազմվելու էր եռյակ դաշինք (Ավստրիա, Պֆալց և Տոսկանա): Դաշնա– կիցների բանակը անցնելու էր Ռուսաս– տանով՝ վերջինիս համաձայնությամբ, հե– տևաբար, ծրագրի իրագործմանը պետք է մասնակցեր նաև Ռուսաստանը: Արտա– քին օգնությունը դիտվել է որպես ազդակ՝ երկրում ապստամբական շարժում հրա– հրելու. Հայաստանի ազատագրությունը պետք է իրագործվեր հիմնականում սե– փական ուժերով: Ծրագրում առաջնա– հերթ տեղը տրվել է պարսկ. լծի տակ գտնը– վող Արևելյան Հայաստանի ազատագրու– թյանը՝ հատուկ ընդգծելով հայ ու վրաց ժողովուրդների համատեղ պայքարի ան– հրաժեշտության գաղափարը: Ծրագիրն իրականացնելու համար Հովհան Վիլհել– մը Ի. Օ–ուն հանձնարարականներով ուղարկել է Տոսկանայի դքսի և ավստ. կայսեր մոտ, սակայն վերջինս հրաժար– վել է Հայաստանի ազատագրման գործին մասնակցելուց՝ Իսպանական ժառանգու– թյան համար սկսված պատերազմի պատ– ճառով: Ավստրիայի հրաժարումը խափա– նել է եռյակ դաշինքի ստեղծումը և, Արև– մուտքից հույսը կտրած, Ի. Օ. 1701-ին մեկնել է Մոսկվա: Ռուս. պետ. գործիչ– ների հետ վարած բանակցությունները Ի. Օ–ուն հանգեցրել են այն մտքին, որ քրիստոնյա Ռուսաստանը, որպես մեր– ձավոր և Արևելքում լուրջ քաղ. ու տնտ. շահագրգռություններ ունեցող երկիր, ի վիճակի և տրամադիր է սատարելու Հայաս– տանի ազատագրության գործին: Ուստի, Ի. Օ. մշակել է նոր ծրագիր (մոսկովյան), որում Հայաստանի ազատագրության գոր– ծում գլխավոր դերը հատկացվում էր Ռուսաստանին: Այն պետք է տրամադրեր 25-հազարանոց բանակ, որը Դարիալի կիրճով ու Կասպից ծովով մտնելու էր Հայաստան, որտեղ նրան էին միանալու հայ ու վրաց ապստամբները և համատեղ ուժերով, օգտվելով Պարսկաստանի ընդ– հանուր թուլությունից, կարճ ժամանակում ազատագրելու էին Արևելյան Հայաստա– նը: Ըստ Ի. Օ–ու, ռուս, օգնությունը պետք է զուգակցվեր հայերի ապստամբական լայն շարժման հետ, որպես ազատագրու– թյան և հայրենի պետականության վերա– կանգնման կայուն երաշխիք: Գիտակցե– լով, որ Արևելյան Հայաստանն ազատա– գրելու անհաջող փորձը կարող է վտան– գավոր կացություն ստեղծել հայ ժողովըր– դի համար՝ Ի. Օ. ձգտել է ապահովել Ռուսաստանի և Հռոմեական սրբազան կայսրության հակաթուրքական կոալի– ցիան, փորձել հայ ժողովրդի ազատա– գրական պայքարը դուրս բերել ազգային պարփակվածությունից: Այդ նպատակով էլ սերտ հարաբերություններ է հաստա– տել Մոսկվա ապաստանած Իմերեթի թա– գավոր Արչիլ II-ի, իսկ հետագայում՝ նաև անդրկովկասյան այլ գործիչների հետ: Ծրագիրը ռուս, կառավարությանն է ներ– կայացվել 1701-ի հուլիսի 25-ին: Հոկտեմ– բերին Պետրոս Մեծը ընդունել և զրուցել է Ի, Օ–ու և Մինաս վարդապետի հետ, իսկ 1702-ի մարտին հայ պատվիրակներին պաշտոնապես հայտնվել է, որ ռուս, արքունիքը Հայաստանի ազատագրու– թյան խնդրով կզբաղվի միայն շվեդական պատերազմից հետո: 1703-ին Ի. Օ–ու նախաձեռնությամբ կազմվել և ռուս, կա– ռավարությանն է ներկայացվել նաև Հա– յաստանի քարտեզը: Դեպի Անդրկովկաս նախատեսվող արշավանքի հաջողության համար Իրանի ներքին կացության վերա– բերյալ առավել ճշգրիտ տեղեկություն– ներ հավաքելու և հայ ու վրաց ապստամ– բական ուժերը համախմբելու նպատակով ռուս, արքունիքը հավանություն է տվել նաև Ի. Օ–ու առաջ քաշած պարսկ. դես– պանության գաղափարին: Դեսպանության նկատմամբ կասկածանք չառաջացնելու նպատակով 1704-ին Ի. Օ. մեկնել է Եվրո– պա, Հռոմի պապից ձեռք բերել պարսկ. տիրապետությունում քրիստոնյաների հալածանքը դադարեցնելու մասին պար– սից շահին ուղղված դիմում, գնել զենք և 1706-ին վերադարձել Ռուսաստան: Պետ– րոս Մեծը նույնպես գրել է համանման դի– մում, Ի. Օ–ուն շնորհել ռուս, բանակի գնդապետի աստիճան, նշանակել դեսպա– նության ղեկավար և 1707-ին ուղարկել Պարսկաստան: Շքախմբով և ռազմ, ջո– կատի ուղեկցությամբ Ի. Օ. 1708-ի սկըզ– բին մուտք է գործել պարսկ. պետության սահմանները: Չնայած Ի. Օ. պաշտոնա– պես Հռոմի պապի դեսպանն էր, սակայն հանդիպել է մեծ արգելքների: Իրանում գործող արևմտաեվրոպական, հատկապես ֆրանս. միսիոներները Հուսեին շահին ներշնչում էին, թե Ի. Օ–ու նպատակը հայկ. պետականության վերականգնումն է: Այնուամենայնիվ 1709-ին Ի. Օ–ուն հա– ջողվել է տեսակցել շահի հետ, որից հետո վերադարձել է Անդրկովկաս և այնտեղ մնացել մինչև 1711-ը: Այդ ընթացքում հանդիպումներ է ունեցել Հայոց կաթողի– կոս Ալեքսանդր Ա Ջուղայեցու, Աղվանից կաթողիկոս Եսայի Հասան–ՋաւաԱանի, հայ մելիքների և անդրկովկասյան այլ գործիչների հետ, որոնց նպատակն էր ազատագրական շարժման հրահրումը, ընդհանուր ճակատի և հայկ. միացյալ զորական ուժերի ստեղծումը: Եսայի Հա– սան–Ջալալյանի հետ Ի. Օ. 1711-ին վերա– դարձել է Աստրախան, որտեղ օգոստոսին, մութ հանգամանքներում հանկարծամահ է եղել: Ի. Օ. առաջինն էր, որ սկզբնավորեց հայ ժողովրդի ազգային–ազատագրական պայքարի ռուս, կողմնորոշումը: Ի. Օ–ու գաղափարները երկար սնուցեցին հայ ա* զատագրական միտքը, դարձան հայ ազա– տագրական պայքարի ուղենիշը: Գրկ. Հովհաննիսյան Ա. Գ., Դըր– վագներ հայ ազատագրական մտքի պատմու– թյան, հ. 2, Ե., 1959: Հովսեփյան Դ., իյաղբակյանբ կամ Պռոշյանք հայոց պատմու– թյան մեշ, 2 հրտ., Անթիլիաս, 1969: Ք ու ր տ– յան Հ., Իսրայել Օրի, Վնտ., 1960: Լ և ո, Երկ. ժող., հ. 3, գիրք 2,Ե.է 1973: 3 3 օ B T, A., CHomeHHH IleTpa Bejraicoro c apMHHCKHM Ha- poflOM, CIIE, 1898; ApMjmo-pyccKne OTHome- HHH B nepBOH TpeTH XVIII B., HaCTb 1 – 2, E., 1964-67. Վ. Դիւոյան

ԻՍՐԱՅԵԼԻ ԱԳՐԵՍԻԱՆ ԸՆԴԴԵՄ ԱՐԱ–

ԲԱԿԱՆ ԵՐԿՐՆԵՐԻ 1967, իմպերիալիս– տական տերությունների և միջազգային սիոնիզմի հրահրած իսրայելական ագրե– սիան (հունիսի 5–10) Եգիպտոսի, Հոր– դանանի և Սիրիայի դեմ: Նպատակն էր՝ տապալել Եգիպտոսի և Սիրիայի առաջա– դիմական վարչակարգերը, ամրապնդել նեոգաղութատիրության դիրքերը արաբ, աշխարհում, ինչպես նաև իրականացնել Նեղոսից Եփրատ «Մեծ Իսրայելի» ստեղծ– ման սիոնիստական պլանները: Այսպես կոչված՝ «Վեցօրյա պատերազմի» ընթաց– քում իսրայելական զորքերը զավթեցին մոտ 70 հզ. կմ2 արաբ, տերիտորիա՝ ավելի քան 1 մլն բնակչությամբ. Սինայի թերա– կղզին (մինչև Սուեզի ջրանցքի արլ. ափը, որի հետևանքով ջրանցքը փակվեց նավար– կության համար) և Դագայի շրջանը (Եգիպտոս), Հորդանան գետի արմ. ափը և Երուսաղեմի արլ. հատվածը (Հորդա– նան), Դոլանի բարձունքները (Սիրիա): Իսրայելի կառավարությունն արհամար– հեց ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի 1967-ի հունիսի 6,7 և 9-ի բանաձևերը ան– հապաղ հրադադարի մասին: Եվ միայն հունիսի 10-ի որոշումից հետո, երբ Սովե– տական Միությունն ու մի շարք այլ պետու– թյուններ արդեն խզել էին դիվանագիտա– կան հարաբերությունները Իսրայելի հետ, և Անվտանգության խորհուրդը սպառնում էր սանկցիաներ կիրառել ագրեսորի նը– կատմամբ, ռազմ, գործողությունները դա– դարեցվեցին: խաղաղասեր ուժերի և, առա– ջին հերթին, սոցիալիստական երկրների ջանքերով Անվտանգության խորհուրդը 1967-ի նոյեմբ. 22-ին ընդունեց մերձավոր– արևելյան կոնֆլիկտի քաղ. կարգավոր– ման բանաձև (JSP 242)՝ իսրայելական զինված ուժերը 1967-ին օկուպացված արաբ, տերիտորիաներից դուրս բերելու, տվյալ շրջանի բոլոր պետությունների սուվերենությունը, տերիտորիալ ամբող– ջականությունն ու քաղ. անկախությունը հարգելու ու ճանաչելու, պաղեստինյան գաղթականների պրոբլեմի արդարացի կարգավորման անհրաժեշտության վերա– բերյալ: Սակայն Իսրայելը հրաժարվեց կատարել այդ որոշումը և ձեռնամուխ եղավ օկուպացված արաբ, տերիտորիա– ների շահագործմանը, սկսեց ռազմ, բնա– կավայրեր կառուցել Սինայում, Հորդա– նանի արմ. ափին, Դոլանի բարձունքնե– րում: Հարյուր հազարավոր արաբներ օկուպացված տերիտորիաներից բռնի քըշ– վեցին Հորդանանի արլ. ափը: Վայելելով ԱՄՆ–ի ռազմա–քաղ. աջակ– ցությունը՝ Իսրայելը 1968–73-ի ընթաց– քում ձախողեց ՄԱԿ–ի, արաբ, պետություն– ների և սոցիալիստական երկրների բո–