վեցին կենտրոնացված իշխանության կա– ռավարման օրգանները՝ պրիկազները, կազմվեց Դատաստանագիրք (1497)՝ ռուս, կենտրոնացված պետության առաջին օրենսգիրքը: Զարգացավ կալվածքային հողատիրությունը և աճեց ազնվականու– թյան քաղ. նշանակությունը, զգալիորեն սահմանափակվեցին ուդելային իշխան– ների իրավունքները: Վերջնականապես թոթափվեց թաթար–մոնղոլական լուծը (1480): Բարձրացավ Ռուսաստանի միջազ– գային հեղինակությունը, դիվանագիտա– կան հարաբերություններ հաստատվեցին Եվրոպայի U Ասիայի մի շարք երկրների հետ: Սկսեց ձևավորվել «Համայն Ռուսիա– յի» մեծ իշխանի տիտղոսը (մի շարք փաս– տաթղթերում նրան արդեն ցար էին կո– չում): Նրա օրոք շինարարական մեծ աշ– խատանքներ կատարվեցին Մոսկվայում (Կրեմլը, նրա տաճարները), Կոլոմնայում, Տուլայում, Իվանգորոդում: ԻՎԱՆ ԿԱՐԱՊ ԵՏ [իսկական անունը՝ Հով– հաննես, հայրանունը՝ Կարապեւո (ծն. և մահ. թթ. անհտ)], XVIII դարի հայ ազա– տագրական շարժման գործիչ: Ծնվել է հա– վանաբար Շուշիում կամ՝ Նոր Զաղայում (Պարսկաստան): Ռուս, արքունիքի թարգ– մանիչ Ղուկաս Շիրվանովի եղբայրն էր և Պետերբուրգի հայկ. գաղութի առևտրա– կաններից: 1724-ին, որպես ռուս, արքու– նիքի պատվիրակ, մեկնել է Ղարաբաղ ու 1սամսայի մելիքներին հանձնել Պետրոս Մեծի հրովարտակը, որով հայ ժողովրդին օտարների լծից ազատագրելու և Ռուսաս– տանի հովանավորության տակ վերցնելու խոստում էր տրվում: Ի. Կ–ի գործուն մաս– նակցությամբ 1724-ի մարտի 4-ին Ղարա– բաղի մելիքների և Դանձակի (այժմ՝ Կի– րովաբադ) ֆեոդալների միջև կնքվել է փոխօգնության պայմանագիր (տես Գան– ձակի պայմանագրեր 1124, 1735): Ի. Կ. մինչև 1726-ը մնացել է Հայաստանում և կապ պահպանել Ղարաբաղի ու Սյունիքի ազատագրական շարժումների պարա– գլուխների և ռուս, արքունիքի միջև: Գրկ. Աբրահամյան Ա. Գ., Մի էջ Անդրկովկասի ժողովուրդների U հայ–ռուսա– կան հարաբերությունների պատմությունից, Ե., 1953: 3 յ օ b T. A., CHomeHHH IleTpa Be- jiHKoro c apMHHCKHM HapoflOM, CI1B, 1898. Ա. Աբրահամյան ԻՎԱՆ IV ՎԱՍԻԼԵՎԻՁ Ահեղ (1530– 1584), Մեծ իշխան (1533-ից), ռուսական առաջին ցարը (1547-ից): Պետ. կառա– վարմանը նրա գործուն մասնակցությունն սկսվեց այսպես կոչված Ընտրյալ ռադայի ստեղծումով (1549): Ինքնակալական իշ– խանությունն ամրապնդելու և պետության կենտրոնացումն ուժեղացնելու նպատա– կով 1549–60-ին ռեֆորմներ անցկացրեց կենտրոնական և տեղական կառավար– ման, իրավունքի, բանակի և այլ ասպա– րեզներում: Ի. IV-ի ռազմ, արշավանքների հետևանքով 1547–52-ին միացվեցին Կա– զանի, 1556-ին՝ Աստրախանի խանություն– ները՛: Նրանից կախման մեջ ընկան Սի– բիրի խանը (1555) և Մեծ Նողայի հորդան (1557): Ի. IV վարում էր Ոսկե Հորդայի հաջորդների դեմ պայքարը շարունակելու, պետության արլ. սահմաններն ընդարձա– կելու և արմ–ում Բալթիկ ծովի ափերին տիրելու (տես Լիվոնյան պատերազմ 1558–83) քաղաքականություն: Լիվոնյան պատերազմում առաջին հաջողություն– ներից հետո Ռուսաստանը հարկադրված էր միաժամանակ պատերազմել Լիտվայի, Լեհաստանի, Դանիայի և Շվեդիայի դեմ: Հվ–ից երկիրն ասպատակում էին Ղրիմի թաթարները: Ի. IV 1566-ին հրաժարվեց զինադադարից և ծայր աստիճան սրեց իրավիճակը երկրի ներսում: 1565-ին մտցը– վեց օպրիչնինան: Ի. IV-ի սոցիալական քաղաքականությանը բնորոշ էր ճորտա– տիրական լծի ուժեղացումը (Յուրիի օրվա վերացում, «արգելատարիների» հաստա– տում): ժողովրդի շրջանում Ի. IV ստացավ «ահեղ» մականունը՝ որպես հզոր կառա– վարչի, բռնակալ ցարի: Հեռատեսությու– նը, եռանդը և նպատակասլացությունը Ի. IV-ի մեջ զուգորդվում էին պոռթկումներով և տատանումներով: Նրա արյունալի հաշ– վեհարդարներին, զանգվածային բռնու– թյուններին զոհ էին գնում և՝ նրա քաղ. հակառակորդները, և՝ տասնյակ հազա– րավոր գյուղացիներ, խոլոպներ (1582-ին ցասման պահին սպանեց իր որդուն՝ Իվան Իվանովիչին): Ի. IV իր ժամանակի կրթված մարդկանցից էր՝ օժտված գրա– կան տաղանդով և կարևոր դեր է խաղա– ցել գրատպության կազմակերպման գոր– ծում: Նրա նախաձեռնությամբ է իրակա– նացվել Մոսկվայի Վասիլի Երանելու տա– ճարի և այլ կառույցների շինարարությու– նը: Նրա կերպարն արտացոլվել է ժող. ստեղծագործություններում, գրական եր– կերում, կերպարվեստի և քանդակագոր– ծության մեջ, կինոյում: Գրկ. 3 h m h h A. A., PecJjopMM HBaHa rpo3Horo, M., 1960; Thxomhpob M.H., Pocchh b XVI CTtwieTHH, M., 1962; B e c e ji o b- ckhh C. B., HccaeflOBaHna no hctophh onpHqHHHM. M., 1963.
ԻՎԱՆԵ Ա (ծն. թ. անհտ.–1227), հայ իշ– խան, զորավար,քաղաքական գործիչ: Սար– գիս Սեծ Երկայնաբազուկի և Սահակա– դուխտ Արծրունու որդին: 1191-ին վրաց Թա– մար թագուհուց ստացել է մսախուրթուխու– ցեսի (արքունի մեծ վեզիր) պաշտոնը՝ ըն– դարձակ հողատարածություններով (Աղս– տևի, Ձորագետի հովիտներում, Սևանա լճի ամբողջ ավազանը, Փառիսոսի գավառը): 1203-ին ընդունել է քաղկեդոնական դա– վանանք՝ իր ընտանիքի հոգևոր կենտրոն դարձնելով Պղնձահանքի (այժմ՝ Ախթա– լա) վանքը: Մասնակցել է եղբոր՝ ամիր– սպասալար Զաքարե Բ Մեծի ռազմ, ար– շավանքներին, որոնց շնորհիվ ազատա– գրվեց Հայաստանի հյուսիս–արևելյան մասը, և հիմնվեց Զաքարյանների իշխա– նությունը: Դրանից հետո Ի. իր գահանիս– տը Կայեն ամրոցից փոխադրել է Բջնի, ապա Դվին՝ այն դարձնելով Զաքարյան– ների երկրորդ՝ արլ. ճյուղի վարչա– քաղաքական կենտրոնը: 1209-ին, հայ– վրացական զորքերից խլաթի պաշարման ժամանակ, Ի. զբոսնելիս անզգուշորեն գերվել է պաշարվածներին, որի պատ– ճառով պաշարումը դադարեցվել է և Ւղաթի էյուբյան ամիրայության ու Զաքարե Մեծի միջև կնքվել է 30-ամյա հաշտության պայմանագիր: Ըստ պայմանագրի, Ի. պարտավորվել է էյուբյաններին վերա– դարձնել մի քանի բերդեր, ազատել 5000 մահմեդական գերիների, վճարել ռազմա– տուգանք և իր դուստր Թամթային կնու– թյան տալ Խլաթի ամիրա Ավխադին: Այնուհետև Հայաստանի, Վրաստանի և էյուբյանների միջև բարիդրացիական փոխհարաբերություններ են հաստատվել: 1212-ին Զաքարե Մեծի մահից հետո Ի. ստացել է ամիրսպասալարի, իսկ 1213-ին, 14-ամյա թագաժառանգ Դիորգի Դ Լա– շայի (Ի. նրա դաստիարակն էր) գահ բարձրանալուց հետո նաև՝ աթաբեկի (թագավորահայր) պաշտոնները՝ դառնա– լով վրաց արքունիքի ամենաազդեցիկ դեմքը: Ի. նաև Սավազիրոյի (պետ. խոր– հուրդ) անդամ էր: 1219-ին Ի. նվաճել է Սյունիքի Որոտան ամրոցը՝ հասնելով մինչև Նախճավան: 1223-ին նամակ է գրել Հռոմի պապին՝ խոստանալով հայ–վրա– ցական զորքերով մասնակցել նախատես– վող խաչակրաց արշավանքին: 1225-ի սեպտեմբերին հայ–վրացական զորքերով կռվել է Անդրկովկաս ներխուժած Ւարեգմի շահ Զալալ–էդ–Դինի դեմ, սակայն Կոտայ– քի Դառնի գյուղաքաղաքի մոտ պարտու– թյուն է կրել: Թաղվել է Պղնձահանքի վանքում, ուր այժմ էլ գտնվում է գերեզմանը: Գրկ. Կիրակոս Դանձակեցի, Պատմություն Հայոց, Ե., 1961: Ս. Երեմյան
ԻՎԱՆՈՎ Ալեքսանդր Անդրեևիչ [ 16(28).7. 1806, Պետերբուրգ –3(15).7.1858, Պետեր– բուրգ], ռուս նկարիչ: 1817–28-ին սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա– յում: 1830-ին որպես նկարիչներին խրա– խուսող ընկերության թոշակառու մեկնել է Իտալիա: 1831–58-ին ապրել է Հռոմում: Ա. Ա. Իվանով Երկար տարիներ աշխատել է «Քրիստոսի հայտնությունը ժողովրդին» (1837–57, Տրետյակովյան պատկերասրահ) ծրագրա– յին նկարի վրա, ուր ձգտել է վերաիմաս– տավորել հասարակական կյանքի, արվես– տի և բարոյականության արմատական հարցեր: խորապես վերապրելով սոցիա– լական անարդարությունն ու ճնշումը, նկարի հենք է ընտրել ժողովրդի ազա– Ա. Ա. Ի վ ա ն ո վ. «Նեապոլիտանական ծո– վածոցի ափին» (1850-ական թթ., Տրետյակով– յան պատկերասրահ, Մոսկվա)