կա 200-ից ավելի լիճ, ճահիճները գրավում են տերիտորիայի 2,9%-ը: Հողերը պոդգոլային և ճահճային են: Ի. մ. գտնը– վում է տայգայից խառն անտառների ան– ցումային գոտում: Անտառները զբաղեց– նում են մոտ 1 մլն հա (տերիտորիայի 38%), արոտավայրերը՝ 8%: Կաթնասուն– ներից կան նապաստակ, աղվես, սկյուռ, կզաքիս, ջրասամույր, թռչուններից՝ ան– տառակտցար, խլահավ, անտառաքլոր, աքար, լճերում ու ճահիճներում՝ սագ, բադ, մորակտցար: Բնակչությունը միատարր է. հիմնականում ռուսներ: Միջին խտությու– նը 1 կմ2 վրա 55,2 մարդ է (1977): Առավել խիտ են բնակեցված կենտրոնական արդ. շրջանները: Քաղաքային բնակչությունը 79% է (1974): Խոշոր քաղաքներն են Իվա– նովոն, Կինեշման, Շույան, Վիչուգան: Տնտես ու թյան հիմնական ճյուղը տեքստիլ արդյունաբերությունն է. գերա– կշռում են բամբակե (1971-ին ավելի քան 2 մլրդ մ կամ համամիութենական համա– խառն արտադրանքի մոտ 27%), մետաքսե (186,4 մլն մ), վուշե (88,9 մլն մ) գործվածք– ների արտադրությունը: Սովետական իշ– խանության տարիներին, տեքստիլ արդյու– նաբերության հետագա զարգացմանը զուգ– ընթաց, ստեղծվել է տեքստիլ մեքենաշինու– թյուն (գլխավորապես Իվանովոյում): Կա– ռուցվել են տորֆահան մեքենաների, ավ– տոամբարձիչների, ներտաշ հաստոցների, փորձասարքերի գործարաններ, արհես– տական կաշվի կոմբինատ, կոշիկի, տրի– կոտաժի ֆաբրիկաներ, թեթե արդյունա– բերության այլ ձեռնարկություններ: Զար– գացած է փայտամշակման արդյունաբե– րությունը: Անասնապահության առաջա– տար ճյուղերն են կաթնամսատու անաս– նապահությունը, խոզաբուծությունը և ցե– ղական ձիաբուծությունը: Երկաթուղագծերի ընդհանուր երկարու– թյունը 334 կմ է (1971): Գլխավոր գծերն են՝ Ցարոսլավլ–Իվանովո–Նովկի ե Ալեքսանդրով–Իվանովո–Կինեշմա: Նա– վարկելի են Վոլգան (Ի. մ–ում 173 կմ), Տեզեն, Ունժան և Կլյազման: 1971–72 ուս. տարում 1064 հանրակրթական դպրոցնե– րում սովորում էր 227,2 հզ. աշակերտ, 32 միջնակարգ մասնագիտական ուս. հաս– տատություններում՝ 34,2 հզ., 7 բուհե– րում՝ 24,4 հզ. ուսանող: 1972-ին կար 695 մասսայական գրադարան, 11 թանգարան, 4 թատրոն, 733 կինոսարք, 2 մարզային թերթ, 154 հիվանդանոց (15,9 հզ. մահճա– կալով), 4 հզ. բժիշկ: Մարզում գործում են բալնեոլոգիական բուժարան, հան– գը սա յան տներ և առողջարաններ:
ԻՎԱՆՈՎՍԿԻ Դմիտրի Իոսիֆովիչ [28.10(9.11). 1864, գ. Նիգի (այժմ՝ Լենին– գրադի մարզում)–20.4.1920. Դոնի Ռոս– տով], բույսերի ֆիզիոլոգ, մանրէաբան, վիրուսոչոգիայի հիմնադիրը: Ավարտել է Պետերբուրգի համալսարանի ֆիզիկա– մաթեմատիկական ֆակուլտետի բնա– պատմական բաժինը (1888): 1895–1901-ը՝ Պետերբուրգի համալսարանի պրիվատ դո– ցենտ, 1901 – 10-ը՝ Վարշավայի, 1915-ից՝ Դոնի համալսարանների պրոֆեսոր: 1892-ին Ի. բացահայտեց, որ ծխախոտի մոզաիկ հիվանդության հարուցիչը ան– տեսանելի է մանրադիտակով, անցնում է բակտերիային և հախճապակյա ֆիլտրե– րով, չի աճում սովորական սննդարար միջավայրում: Հիվանդության այդ հարու– ցիչը Ի. անվանեց վիրուս: Ի–ու աշխատանք– ները վերաբերում են հիվանդ բույսերում ընթացող ֆիզիոլոգիական պրոցեսներին, խմորասնկերի սպիրտային խմորմանը և բույսերի քլորոֆիլին:
ԻՎԱՆՈՎՍԿԻ, հայաբնակ խուտոր ՌՄՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Բելորեչենսկի շրջանում, շրջկենտրոնից 5 կմ հարավ: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահա– տիկի, արեածաղկի, ծխախոտի մշակու– թյամբ, այգեգործությամբ, բանջարաբու– ծությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ– կինո: Գյուղը հիմնադրվել է 1915-ին: Հայերը եկել են շրջակա գյուղերից, 1924-ին:
ԻՎԱՆՈ–ՖՐԱՆԿՌՎՍԿ (մինչե 1962-ը՝ Ստա– նիսլավ), քաղաք, Ուկրաինական ՍՍՀ Իվանո–Ֆրանկովսկի մարզի վարչական կենտրոնը: Գտնվում է Նախակարպատ– ներում: 142 հզ. բն. (1977): Երկաթուղա– յին և խճուղային հանգույց է: Կան թեթե, սննդի, փայտամշակման, մետաղամշակ– ման արդյունաբերության ձեռնարկու– թյուններ, դողերի նորոգման, քիմ., եր– կաթբետոնե իրերի, աղյուսի, ապակու– հայելու գործարաններ, նավթի ու գազի, բժշկ., մանկավարժական ինստ–ներ, 5 միջնակարգ մասնագիտական ուս. հաս– տատություն, երաժշտական–դրամատի– կական, տիկնիկային թատրոններ, ֆիլ« հարմոնիա, հայրենագիտական թանգա– րան, ճարտ. հուշարձաններ: Հիմնադրվել է 1662-ին: 1772-ից եղել է Ավստրիայի կազմում, 1867–1918-ին՝ Ավստրո–Հունգարիայի իշխանության ներ– քո: 1918-ի դեկտեմբերից 1919-ի մայի– սը բուրժ. Ուկրաինայի մայրաքաղաքն էր: 1939-ի սեպտեմբերից՝ ՈւՍՍՀ կազ– մում: Ի–Ֆ. է կոչվել ի պատիվ ուկր. գրող Իվան Ֆրանկոյի: Առաջին հայերը Ի–Ֆ–ում հաստատվել են 1663–64-ին: 1677–88-ին այստեղ գոյություն է ունեցել առանձին հայկ. քաղաքային վարչություն՝ վոյթի (դատավորի) գլխավորությամբ, ավագնե– րի խորհուրդ, դատարան «40-ի կոլեգիա» կամ «քառասուն աղբարք» (1703-ից): 1665-ից գործել է հայկ. թեմ: 1688-ից գո– յություն ուներ հայկ. եղբայրություն (ազգ., կոոնական, հասարակական կազմակեր– պություն), մինչե 1803-ը գործում էր հան– րային դրամատուն–լոմբարդը: Ի–Ֆ–ում 1704-ին ապրում էր 460 հայ, 1793-ին՝ 102 հայկ. ընտանիք: XIX դարից աստիճանա– բար սկսում է նվազել հայերի թիվը: Միջ– նադարյան քաղաքում կար հայկ. փողոց, իսկ քաղաքի պարիսպներն ունեին հայկ. դարպասներ: XVIII դարից հայերը նպաս– տեցին մանուֆակտուրային արտադրու– թյան զարգացմանը, աշխուժացրին առև– տուրը Արևելյան Ուկրաինայի, Մոլդավիա– յի և Վալախիայի հետ: Քաղաքում կային առանձին հայկ. համքարություններ: Ի– Ֆ–ում երկար տարիներ ապրել և ստեղծա– գործել է բանասեր Ստեփանոս Ռոշքան, այստեղ են ծնվել պատմաբաններ Ֆ. Զա– խարիասևիչը և Բարոնչ Սադոկը: Առայսօր կանգուն է հայկ. եկեղեցին (կառուցված 1743–63-ին): Գրկ. rpa6oBei*KHH B., ApMHHCKaa kojiohhh b CTaHHCJiaBe b XVII–XVIII bb., «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ հաս. գիտ.», 1958, Ng 6: Հայ ժողովրդի պատմություն, հ. 4, Ե., 1972: Յա. Դաշկնիչ
ԻՎԱՆՈ–ՖՐԱՆԿ ՈՎԱԿԻ ՄԱՐՋ (մինչև 1962-ը՝ Ստանիսլավի մարզ), Ուկրա– ինական ՍՍՀ կազմում: Ստեղծվել է 1939-ի դեկտ. 4-ին՝ Արևմտյան Ուկրաինան Ուկ– րաինական ՍՍՀ–ին վերամիավորվելուց հետո: Տարածությունը 13,9 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 1317 հզ. (1977): Բաժան– վում է 14 շրջանի, ունի 13 քաղաք, 26 քտա: Կենտրոնը՝ Իվանո–Ֆրանկովսկ: 1967-ին պարգևատրվել է Լենինի շքանշա– նով: . Քարտեզը տես 385-րդ էջից առաջ՝ ներ– դիրում: Բնությունը: Ռելիեֆի բնույթով մարզի տերիտորիան բաժանվում է հարթավայ– րային, անտառատափաստանային (Մերձ– դնեստրյան), միջին նախալեռնային (Մերձկարպատներ) և հվ–արմ. լեռնային (Կարպատներ, որտեղ գտնվում է Կար– պատների ամենաբարձր գագաթը՝ Գովեռ– լան, 2061 մ) մասերի: Օգտակար հանա– ծոներից գործնական նշանակություն ունեն նավթը, գազը, կալիումական և կերակրի աղերը, օզոկերիտը: Կլիման չափավոր ցամաքային է, հունվարի միջին ջերմաստիճանը –4°Օից –5,5°C է, հուլիսինը՝ 18–19°C, տարեկան տեղումները՝ 500–800 մմ: Կարպատնե– րում հունվարի միջին ջերմաստիճանը –6°C, –9՝C է, տեղումները՝ մինչև 1400 մմ: Գլխավոր գետերը՝ Գնեստրն ու Պրուտը, օգտագործվում են հիդրո– էներգիա ստանալու և լաստառաքման համար: Հարթավայրերում տարածված են գորշ անտառային հողերն ու սևահողերը, նա– խալեռներում՝ ճմապոդգոլային, լեռնե– րում՝ գորշ լեռնաանտառային և լեռնա– մարգագետնային հողերը: Մարգի տերիտորիայի մոտ 35 % –ը ան– տառածածկ է (կաղնի, հաճարենի, եղևնի, բոխի): Կարպատները հարուստ են են– թալպյան և ալպյան մարգագետիններով: Կենդանական աշխարհին բնորոշ են ազ– նիվ եղջերուն, այծյամը, վայրի վարազը, աղվեսը, գայլը, գորշուկը, կզաքիսը, վայ– րի կատուն, գորշ արջը, թռչուններից՝ կեռնեխը, բուն, խլահավը ևն: Բնակչության 95%–ը (1970) ուկ– րաինացիներ են: Բնակվում են նաև ռուս– ներ, լեհեր: Խտությունը 1 կմ2 վրա 94,9 մարդ է: Քաղաքային բնակչությունը կազ– մում է 34% (1975): Մեծ քաղաքներն են Իվանո–Ֆրանկովսկը, Կոլոմիան, Կալուշը, Գոլինան, Գալիչը: Տնտես ու թյան գլխավոր ճյուղերն են նավթի, գազի, քիմ., մեքենաշինական, անտառային, փայտամշակման արդյու– նաբերությունը: Նավթն արդյունահան– վում և վերամշակվում է Գոլինում, Բիտ– կովում, Նադվորնայայում, գազը՝ Գոլինի հանգույցում, որտեղից սկիզբ է առնում «Բրատստվո» գազամուղը: Զարգացած է հանքային պարարտանյութերի արտա– դրությունը (Կալուշ), անտառաքիմիան (Վիգոդա), գյուղատնտ. մեքենաշինու– թյունը (Կոլոմիա): Թեթև արդյունաբերու– թյան մեջ առաջատար են կաշվի–կոշիկի