Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

զիները մնացին իաալ. տիրապետության տակ մինչե երկրորդ համաշխարհային պատերազմի վերջը): Թեև պայմանագիրը չէր ճանաչում իաալ. անեքսիան, Տրիպո– լիւոանիան և Կիրենաիկան փաստորեն վերածվեցին իտալ. գաղութի, որն ստա– ցավ Լիբիա անունը: Թուրքիան Լիրիայի U Դոդեկանեսի նը– կաամամբ ունեցած բոլոր իրավունքներից հրաժարվեց 1923-ի Լոգանի կոնֆերան– սում: 1943-ին իտալ. զորքերը վտարվեցին Լի– բիայից: գ. Քիէիմջյան

ԻՏԱԼԱԿԱՆ ԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ ՀԵՂԱՓՈ–

ԽՈՒԹՅՈՒՆ 1848–1849, գլխավոր խնդիրն էր ֆեոդալա–բացարձակապետական կար– գերի, պետական մասնաավածության և օտարերկրյա (ավստ.) բռնատիրության վերացումը, միասնական ազգային իտա– լական պետության ստեղծումը: Հեղափո– խությունն սկսվեց Սիցիլիայի ժող. ապըս– տամբությամբ (1848-ի հունվար): 1848-ի փետրվար–մարտին Նեապոլիտանական, Սարդինիայի թագավորություններում, Մեծ Տոսկանյան դքսությունում և Պապա– կան պետությունում հռչակվեցին չափա– վոր բուրժ. սահմանադրություններ: 1848-ի մարտին ժող. ապստամբությամբ Լոմբար– դիան և Վենետիկը թոթափեցին ավստ. լուծը: Վենետիկում հռչակվեց հանրապե– տություն: Մարտի 23-ին Սարդինիայի թա– գավորությունը, ժող. մասսաների ճնշման տակ, պատերազմ հայտարարեց Ավս– տրիային, որն ավարտվեց Սարդինիայի պարտությամբ: Լոմբարդիան և Վենետիկն անցան Ավստրիայի իշխանության տակ: Հեղափոխության առաշին փուլում (1848-ի հունվար–օգոստոս) հակաֆեոդալական ազգային շարժման գլուխ կանգնած էր լիբերալ բուրժուազիան, որը ձգտում էր պայքարը սահմանափակել սահմանադրա– կան բարեփոխումների շրջանակներում և երկիրը միավորել «վերևից»՝ Սավոյան դինաստիայի կամ Հռոմի պապի գլխա– վորությամբ: Հեղափոխության երկրո՜իդ փուլում (1848-ի օգոստոսից մինչև 1849-ը) շարժումը ղեկավարում էին բուրժուազիա– յի հեղափոխական տարրերը: Բուրժ. հե– ղափոխական դեմոկրատների (Ջ. Մաձինի, Ջ. Գարիբաւդի) ծրագիրը նախատեսում էր երկրի դեմոկրատական միավորում, ժող. պատերազմ ընդդեմ Ավստրիայի և համաիտալական սահմանադիր ժողովի գումարում՝ Իտալիայի ապագա քաղ. կա– ռուցվածքի հարցը որոշելու համար: Շար– ժումը մեծ թափ ստացավ Պապական պե– տությունում, որտեղ 1849-ի փետր. 9-ին Սահմանադիր ժողովը պապին զրկեց աշ– խարհիկ իշխանությունից և հռչակեց Հռո– մեական հանրապետություն: Սակայն հանրապետական իշխանությունները չը– լուծեցին ագրարային հարցը և ձգտեցին բուրժուազիայի չափավոր տարրերի հետ փոխզիջման, որը ջլատեց հանրապետու– թյան ուժերը: Մարտի 20-ին Սարդինիայի թագավորությունը նորից պատերազմ սկսեց Ավստրիայի դեմ, բայց արդեն մար– տի 23-ին պարտություն կրեց Նովարայի մոտ: 1849-ի մայիսին ավստ. բանակը գրավեց Ֆլորենցիան, հուլիսի 3-ին եվրո– պական (Ֆրանսիա, Ավստրիա, Իսպանիա, Նեապոլ) և ներքին հակահեղափոխու– թյան միացյալ ուժերով Հռոմեական հան– րապետությունը ջախջախվեց, օգոստ. 22-ին ընկավ Վենետիկը: Չնայած պար– տությանը, Ի. բ. հ. զգալի ազդեցություն ունեցավ իտալ. ժող. ազգային–ազատա– գրական պայքարի հետագա զարգացման վրա:

ԻՏԱԼԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, հնդեվրոպական լեզվաընտանիքին պատկանող լեզուների խումբ, որի մեջ մտնում են լատիներենը, ֆալիսկերենը, ումբրերենը, օսկերենը՝ մեծ թվով բարբառների հետ (բոլորն էլ մեռած): խոսվել են Հս. ու Հվ. Իտալիայում և մեր– ձավոր վայրերում: Լատիներենը ավանդ– ված է գիտական, գեղարվեստական, կրո– նական, հրապարակախոսական հարուստ գրականությամբ: Մյուս երեքով պահպան– ված է մոտ 300 արձանագրություն, որոնցից ամենանշանավորը իգուվինյան (էվտուբին– յան) աղյուսակներն են (մոտ 4000 բառ, III – II դդ. մ. թ. ա.)՝ գտնված 1444-ին, Դուբիոյի մոտ (Ումբրիա): Դրանք կարևոր տեղեկություններ են տալիս ումբրերենի մասին: Արձանագրություններում օգտա– գործված է էտրուսկյան գրի տարատեսակ, ինչպես նաև հուն, ու լատինական գիր: Ի. լ., շրշակա լեզուներով ու բարբառնե– րով, լատիներենի ազդեցության ոլորտում աստիճանաբար անհետացել են: Ունե– նալով հնատիպ գծեր՝ Ի. լ. էական տվյալ– ներ են տալիս ռոմանական Լեզուների ուսումնասիրման համար: Գրկ. TpOHCKHH H.M., OqepKH H3 hctophh jiaraHCKoro 5i3biKa, M.–JI., 1953. Հ. Պեարոսյան

ԻՏԱԼԱԿԱՆ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿ–

ՑՈՒԹՅՈՒՆ (ԻԿԿ, մինչև 1943-ը՝ Իտալիա– յի կոմունիստական կուսակցություն), հիմ– նադրել են իտալական սոցիալիստական կուսակցության ձախ հեղափոխական ուժե– րը 1921-ի հունվ. 21-ին, Լիվոռնոյի համա– գումարում: Հանդիսացել է Կոմունիստա– կան ինտերնացիոնալի սեկցիան: ԻԿԿ կազմի մեջ մտած խմբերից գաղափարա– պես առավել հասունը և մարքսիստական կայուն դիրքերում հանդես էր գալիս Ա. Գրամշիի գլխավորած «Օրդինե Նուովո» խումբը (Թուրին): Սակայն կուսակցու– թյան գոյության առաշին տարիներին նրա մեշ գերակշռող դերը պատկանում էր Ա. Բորդիգայի գլխավորած աղանդավորա– կան հոսանքին: Միայն Կոմինտերնի աջակցությամբ 1923–24-ին փոխվեց ԻԿԿ ղեկավարությունը: Նոր ղեկավարությու– նը (Ա. Դրամշի, Պ. ՏոԱաաի, Մ. Սկոչի– մարո, Ու. Տեռաչինի և ուրիշներ) նպաս– տեց աղանդավորական հայացքների հաղ– թահարմանը: 1926–43-ին, ֆաշիստական դիկտատուրայի ծանր պայմաններում ԻԿԿ միակ կուսակցությունն էր Իտալիայում, որ ընդհատակում և վտարանդիության մեշ շարունակում էր հակաֆաշիստական իր գործունեությունը: 1924-ից սկսեց հրատա– րակվել ԻԿԿ օրգան «Ունիտա» թերթը (կոմկուսի մյուս բոլոր թերթերն արգելված էին): Կոմունիստները վերականգնեցին նաև արհմիութենական կազմակերպու– թյունները: ԻԿԿ շատ առաշնորդներ հա– լածվեցին: Ա.Դրամշիի ձերբակալությունից (1926) հետո կուսակցության առաջնորդը դարձավ Պ. Տոլյատին: 1934-ին Փարիզում ԻԿԿ և Իտալիայի սոցիալիստական կու– սակցությունը ստորագրեցին գործողու– թյունների միասնության դաշնագիր, որն այնուհետև, վերահաստատվելով, գոյա– տևեց մինչև 1956-ը: Իսպանիայում հակա– ֆաշիստական պատերազմի ժամանակ (1936–39) հազարավոր իտալ. կոմունիստ– ներ մարտնչում էին ինտերնացիոնալ բրի– գադների (օրինակ՝ Դարիբալդիի անվ. բրիգադը) կազմում: Այս շրջանում ԻԿԿ մշակեց սոցիալիզմի համար պայքարի նոր ծրագիր, որը դարձավ Դիմադրության հակաֆաշիստական ճակատի ձախ թևի կուսակցությունների ծրագրերի հիմքը Իտալիայում՝ երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ժամանակ: ԻԿԿ մասնակցությամբ 1942-ին Թուրինում ըս– տեղծվեց առաջին Ազգային ազատագրու– թյան կոմիտեն, որի օրինակով, հետագա– յում, նման կոմիտեներ ստեղծվեցին Իտա– լիայի այլ քաղաքներում: Իտալ. ֆաշիզմի կրախից (1943-ի հուլիս) և գերմանա–ֆա– շիստական զորքերի կողմից Իտալիայի օ– կուպացումից հետո կոմունիստները պար– տիզանական շարժման ամենաակտիվ ուժն էին և մտան ազատագրված տարածու– թյուններում 1944-ին ստեղծված մարշալ Բադոլիոյի կառավարության մեջ: Երկրի ազատագրումից (1945) հետո ԻԿԿ ան– դամների թիվը կտրուկ աճեց (1943-ին՝ 15 հզ., 1945-ի վերջին՝ 1700 հզ. մարդ): Ետպատերազմյան տարիներին ԻԿԿ լինե– լով օպոզիցիայում՝ մշտական պայքար է մղել հանուն երկրի դեմոկրատացման, աշխատավորության կենսամակարդակի բարձրացման, խաղաղասիրական քաղա– քականության: ԻԿԿ ազդեցությունն ան– ընդհատ աճել է. 1963-ի պառլամենտա– կան ընտրություններում կուսակցությունն ստացել է 25, 1968-ին՝ 26,9, 1972-ին՝ 27,2, 1976-ին՝ 34,4% ձայն: 1976-ի ընտրու– թյունների արդյունքով ԻԿԿ պառլամեն– տում ունի 227 մանդատ (630-ից), սենա– տում՝ 116 (315-ից): ԻԿԿ պատվիրակու– թյունները մասնակցել են Կոմունիստա– կան և բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցություններին (Մոսկվա, 1957, 1960 և 1969) և հավանու– թյուն տվել ընդունված փաստաթղթերին: 1972-ին ԻԿԿ շարքերը համալրվեցին ինք– նացրման որոշմամբ վերացած Իտալական պրոլետարական միասնության սոցիա– լիստական կուսակցության անդամներով: 1976-ին ԻԿԿ շարքերում կար մոտ 1,8 մլն կոմունիստ: ԻԿԿ առաջնորդվում է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբուն– քով: 1921–76-ին ԻԿԿ ունեցել է 14 հա– մագումար: Կուսակցության նախագահն է Լ. Լոնգոն, գլխավոր քարտուղարը՝ է. Բեռչինգուերը: ԻԿԿ կենտրոնական օր– գանը «Ունիտա» թերթն է: Գրկ. HTajibflHcicaH KOMMyHHCTHHecKan nap- thh, KpaTKHii HcjopHHecKHH o^epK, nep. c HTaji., M.( 1951; T p a m ա h A., H36paHHwe npoH3BefleHHH, nep. c HTaji., t. 1–3, M., 1957–59; Tojii>stth Ո., H36paHHwe CTaTbH h peqn, nep. c HTaji., t. 1–2, M., 1965,

ԻՏԱԼԱՑԻՆԵՐ, ազգ, Իտալիայի հիմնական բնակչությունը: Թիվը Իտալիայում՝ մոտ 54 մլն, մարդ (1971): Ապրում են նաև Եվրո– պայի այլ երկրներում (ավելի քան 2,5 մլն), Ամերիկայում (մոտ 7 մլն), Հյուսիսային Աֆրիկայում (մոտ 200 հզ.), Ավստրալիա–