գավււյւոՆյժյ ուՆը (476–493): 488-ի և ԹեՈ–
դորիքի առաջնորդությամբ Ի. ներխու–
ժեցին օտռգոթերը և հիմնադրեցին իրենց
թագավորությունը (493–554); Օստգոթե–
րի ժամանակ Ի–ում սոցիալ–տնաեսական
կարգերի արմատական փոփոխություններ
տեղի չունեցան: 535-ին Ի–ի տերիտորիա
ներխուժեցին Բյուզանդիայի զորքերը,
որոնք 554-ին գրավեցին Ի–ի տերիտորիա–
յի մեծ մասը: Բյուզանդիայի կայսր Հուս–
տինիանոս I փորձեց վերականգնել Հռո–
մեական կայսրության սոցիալ–տնտ եսա–
կան հարաբերությունները: 568-ին ի.
եկան լանգոբարդները, որոնք վերջնական
հարված հասցրին ստրկատիրական կար–
գերին: 756-ին, երբ ֆրանկների թագավոր
Պիպին Կարճահասակը պապին նվիրեց
լանգոբարդներից նվաճած Պենտապոլիսը,
կազմավորվեց պապերի աստվածապետա–
կան պետությունը {Պապական մարզը)՝.
774-ին լանզոբարդների պետությունը գրա–
վեց Կարլոս Մեծը: Ֆրանկներին ենթարկ–
վելուց հետո Ի–ում արագացավ ֆեոդալա–
կան հարաբերությունների զարգացումը:
Գերմ. Օտտոն I թագավորի նվաճողական
արշավանքների (951 և 961–962) հետևան–
քով Ի. միացվեց 962-ին ստեղծված Հռո–
մեական սրբազան կայսրությանը: Ֆեո–
դալական երկպառակությունների, IX դ.
կեսից արաբների (գլխավորապես Հա–
րավային և Միջին Ի.) ն IX դ. վերջից հուն–
գարների (Հյուսիսային Ի.) ասպատակու–
թյունների հետևանքով ազատ հողատե–
րերը քայքայվեցին և վերածվեցին կախ–
յալ գյուղացիների:
Ի–ում ֆեոդալիզմի առանձնահատկու–
թյունը ապրանքադրամական հարաբե–
րությունների պահպանումն էր: XI դ.
Հյուսիսային և Միշին Ի–ի քաղաքներն
ազատագրվեցին սենիորների իշխանու–
թյունից և դարձան ինքնուրույն քաղաք–
պետություններ (Միլան, Ֆլորենցիա, Վե–
նետիկ, Ջենովա, Պիզա ևն): Իտալ. նա–
վահանգստային քաղաքների ծաղկմանը
նպաստեցին նաև խաչակրաց արշավանք–
ները, որոնք քաղաքները վերածեցին
Եվրոպայի և Արևելքի միշև առևտրական
գլխավոր միջնորդի: Իտալ. քաղաքները
ստիպված էին հերոսական պայքար մղել
Ի. ներխուժած գերմ. ֆեոդալների դեմ:
Հռոմեական սրբազան կայսրության
կայսրերին հակահարված տալու համար
1167-ին Հյուսիսային Ի–ի քաղաքները
միավորվեցին և ստեղծեցին Լոմբարդյան
լիգան: Քաղաքների վաղ զարգացման
շնորհիվ Հյուսիսային և Միշին Ի–ի առա–
ջավոր քաղաք–պետություններում XIII դ.
ստեղծվեցին վաղ կապիտալիստական հա–
րաբերությունների նախադրյալներ: Ապ–
րանքադրամական հարաբերությունների
զարգացման պայմաններում գյուղացինե–
րը քաղաքների աջակցությամբ ստացան
անձնական ազատություն: Բայց նրանք
դարձան վարձակալներ կամ գյուղական
և քաղաքային վարձու բանվորներ: Քաղ.
կյանքում ավելի մեծ ազդեցություն էին
ձեռք բերում արհեստավորները: XIV դ.
հանդես եկան կապիտալիստական մանու–
ֆակտուրաները: վաղ կապիտալիստա–
կան հարաբերությունները նոր, իր հիմ–
քում հակաֆեոդալական, Վերածննդի,
մշակույթի աղբյուր հանդիսացան, որն
Ի–ում առավել ավարտուն պատկեր ստա–
ցավ (իտալ. Վերածնունդը թվագրվում է
XIV–XVI դդ.): XIV–XV դդ. իտալ. քա–
ղաքների տնտ. զարգացումը չհանգեցրեց
երկրի միավորմանը, միասնական ազգա–
յին շուկայի ստեղծմանը: Ի–ի քաղ. ան–
ջատվածությունը, կապիտալիզմի զար–
գացման համեմատաբար նեղ բազան,
որը գրեթե չէր շոշափել գյուղատնտեսու–
թյունը, արտադրության գերազանցապես
արտահանման բնույթը, առևտրական ճա–
նապարհները Միջերկրական ծովից Ատ–
լանտյան օվկիանոս տեղափոխվելը ևն
XVI դ. արդյունագործության, առևտրի և
բանկային գործի անկման պատճառ դար–
ձան: Ի–ի թուլացումից օգտվեցին Ֆրան–
սիան և Իսպանիան, որոնք 1494–1559-ին
պատերազմներ մղեցին Ի–ի տերիտորիա–
յում: Իտալ. քաղաք–պետությունները (բա–
ցի Վենետիկից, Պապական մարզից և
Մավոյան դքսությունից) ընկան Իսպանիա–
յի տիրապետության տակ: XVI – XVII դդ.
տեղի ունեցան հակաիսպանական ժող.
ապստամբություններ: Սկսվեց կաթոլի–
կական հետադիմության հարձակումը,
հիմնադրվեց ճիզվիտների օրդենը (1534),
վերակազմվեց ինկվիզիցիան (1542) ևն:
Պապական կուրիան և ինկվիզիցիան հե–
տապնդում և մահվան էին դատապարտում
ժող. առաջնորդներին և առաջադեմ մտա–
ծողներին (Ջ. Բրունո, Զ. Չ. Վանինի և
ուրիշներ): Տնտ. անկումը խորացավ Ի–ի
տերիտորիայում տեղի ունեցած 1701 –
1714-ի Իսպանական ժառանգության,
1733–35-ի Լեհական ժառանգության,
1740–48-ի Ավսարիական ժառանգության
համար պատերազմների հետևանքով:
XVIII դ. վերջից սկսվեց երկիրը օտարեր–
կըրյա լծից ազատագրելու և միասնական
պետության մեջ միավորելու շարժումը,
որն ստացավ Ռիսորջիմենտո (իտալ. վե–
րածնունդ) անունը: Մեծ տարածում գտան
լուսավորական գաղափարները: Նապո–
լեոնի 1796–97-ի իտալ. արշավանքից
հետո Ի–ում կազմավորվեցին հանրապե–
տություններ, որոնք կախման մեջ ընկան
Ֆրանսիայից: Աուվորովի 1799-ի իտաւ.
արշավանքի հետևանքով ֆրանս. զորքե–
րը դուրս մղվեցին Ի–ից, սակայն շուտով
նրանց փոխարինեցին ավստրիացիները:
1800-ին ֆրանս. տիրապետությունը վե–
րականգնվեց: Ֆրանս, տիրապետության
շրջանում Ի–ում անցկացվեցին բուրժ. բա–
րեփոխություններ :
Վիեննայի կոնգրեսը (տես Վիեննայի
կոնգրես 1814–1815) Ի–ում վերականգնեց
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/428
Jump to navigation
Jump to search
Այս էջը սրբագրված չէ
