Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ԷՀՆԵՇ, Ն և ր ս և ս, գյուղ Հայկական Կիլիկիայում, Այնթապից 48 կմ արևելք, Եփրաա գետի ափին, ժայռոտ լեռան լանջին: XX դ. սկզբին ուներ 70 տուն թրքախոս հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ և արհեստներով: է–ում նշմարվում են հնագույն շրջանի կառույցների ավերակներ: Ներսես Շնոր– հալու անունով կոչվել է Ներսես, միջնա– դարում եղել է նշանավոր ավան և ունեցել է հոծ բնակչություն: Պատմական հուշար– ձաններից նշանավոր էր Ս. Աստվածա– ծին վիմափոր եկեղեցին, որի պատերը քանդակազարդված էին խաչերով: Բնա– կիչները տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:

ԷՀՆԵՑԻ£, գյուղ Արևմտյան Հայաստա– նում, 1սարբերդի վիլայեթի Արաբկիր գա– վառում, համանուն քաղաքից 22 կմ արե– վելք, Արածանի գետի ձախ ափին: XX դ. սկզբին ուներ 60 տուն հայ: Բնակվում էին նաև թուրքեր: Զբաղվում էին երկրա– Տեսարան էհնեցիքից գործությամբ և անասնապահությամբ: Կար եկեղեցի և երկսեռ վարժարան: Հայերը տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժա– մանակ: ԷՄԱԼ, տես Արծն:

ԷՄԱՆԱՑԻԱ (<ուշ լատ. emanatio–ար– տահոսել, բխել), 1. հին հունական և միջ– նադարյան փիլիսոփայության տերմին, որ նշանակեւ է կեցության ստորին, ան– ցողիկ ձևերի բխումը բարձրագույնից՝ անՓոփոխ, անսպառ նախահիմքից: Տըր– վել է մատերիալիստական (անտիկ և Վերածննդի բնափիլիսոփայություն) և իդեալիստական մեկնաբանություն (պլա– տոնականություն, նեոպլատոնականու– թյուն): 2. Em, ռադիոակտիվ ոադոն տար– րի նախկին անվանումը:

ԷՄԱՆԱՑԻՈՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ, տես Մագ– մւսաոգեն հանքավայրեր:

ԷՄԱՆԱՑԻՈՆ ՄԵԹՈԴ, հանքավայրերի որոնման եղանակ՝ հիմնված հողում պար– փակված օդի մեջ ռադիոակտիվ էմանա– ցիաների՝ ռադոնի, տորոնի և ակտինոնի պարունակությունների որոշման վրա: Նշված էմանացիաները կուտակվում են ուրան և թորիում պարունակող հա նքա– մարմինները ծածկող հողի մեջ: Հողում, մակերեսից մոտ 1 մ խորության վրա, ռա– դիոակտիվության չափումը հնարավորու– թյուն է ընձեռում գտնել անոմալ տեղա– մասեր և այնտեղ կազմակերպել ռադիո– ակտիվ տարրերի, իլմենիտի, ցրոնային հանքավայրերի, ֆոսֆորիտների և պեգ– մատիտային երակների որոնում: է. մ. կիրառվում է նաև ռադիոակտիվ ջրեր ու տեկտոնական խախտումներ հայտնաբե– րելու համար: ԷՄԲԱ, գետ Ղազախական ՍՍՀ Ակտյու– բինսկի և Գուրևի մարզերում: Երկարու– թյունը 712 կմ է: Սկիզբ է առնում Մուհո– շարների արմ. լանջերից, հոսում Մերձ– կասպյան դաշտավայրով և թափվում Կաս– պից ծով (միայն ջրառատ տարիներին):

ԷՄԲԱՐԳՈ (իսպաներեն՝ embargo – ար– գելել, կալանք դնել), ապրանքների, ոս– կու, արժեթղթերի որևէ երկրից ներմուծ– ման կամ որևէ երկիր արտահանման պետական արգելք, ուրիշ պետության պատկանող նավերի, բեռների, զինա– նյութի և այլ գույքի բռնագրավում: Պա– տերազմի ժամանակ է. օգտագործվում է որպես այլ երկրների տնտ. շրջափակման ձև, խաղաղ պայմաններում վերածվում տնտ. և քաղ. ճնշման միջոցի: ՄԱԿ–ի կանոնադրությամբ է., որպես կոլեկտիվ ճնշման միջոց, թույլատրվում է կիրառել այն երկրի նկատմամբ, որի գործունեու– թյունը սպառնում է միջազգային անվը– տանգությանը: Սակայն այն հաճախ խախ– տում են իմպերիալիստական տերություն– ները:

ԷՄԲԼԵՄ, տես խորհրդապատկեր:

ԷՄԲՈԼԻԱ (հուն. £|ս–|Յօ?պ – ներխուժում), արյան կամ ավիշի հոսքով տարբեր մաս– նիկների, այսպես կոչված, էմբոլների (թրոմբ, ճարպի կաթիլներ, գազի բշտիկ– ներ, քայքայված ուռուցքի բջիջներ) տե– ղաշարժվելը, որոնք կարող են խցանել արյան անոթի լուսանցքը և հյուսվածքնե– րում առաջացնել արյան շրջանառության խանգարումներ՝ ինֆարկտ, մեռուկա– ցում, գանգրենա:

ԷՄԲՐԻՈԴԵՆԵ&, տես Սաղմնածագոէմ: ԷՄԵ (Ayme) Մարսել (29.3.1902, ժուան– յի – 14.10.1967, Փարիզ), ֆրանսիացի գրող: Անդրանիկ ստեղծագործությունը «Բրյուլբուա» (1926) վեպն է: է–ին մեծ հաջողություն բերեց գյուղացիական կյան– քը պատկերող, ռաբլեական համարձա– կությամբ գրված «Կանաչ զամբիկը» (1933) վեպը/. Առավել հայտնի եէւ «Այլոց գլուխը» (1952), «Լուսնային թռչուններ» (1955), «Կապույտ ճանճ» (1957) պիեսները և «Թզուկը» (1934), «Փարիզյան գինի» (1947), «Օսկարը և էրիկը» (1961) պատմվածքների ժողովածուները:

ԷՄԵՏԻՆ (Emetinum), ալկալոիդ, պարու– նակվում է իպեկակուանե բույսի արմատ– ներում: Անհոտ, դառնահամ, ջրում և սպիրտում լավ լուծվող, դեղնավուն բյու– րեղային փոշի է: Բժշկության մեջ օգտա– գործվում է է–ի հիդրոքլորիդը (Emetini hydrochloridum)՝ ամեոբիազի բուժման նպատակով: է. գրգռում է լորձաթաղանթ– ները և առաջացնում սրտխառնոց, փըս– խում: Նշանակվում է ենթամաշկային, միջմկանային ճանապարհներով: է. դուրս է գրվում 1%–1 մչ ամպուլներում և փո– շիներում:

ԷՄԵՐՄՈՆ (Emerson) Ռալֆ Ուոլդռ (25.5. 1803, Բոստոն – 27.4.1882, Քոնքորդ), ամերիկացի գրող, փիլիսոփա, հրապարա– կախոս: Մեծ ճանաչում ունեն նրա «Բնու– թյուն»^ (1836), «Ակնարկներ»-ը (1841 և 1844) և հասարակական ու գեղագիտա– կան թեմաներով դասախոսությունները: է ՄԻ ԼԻ Ա–ՌՈ ՄԱՆ Ի Ա (Emilia-Romagna), մարզ Հյուսիսային Իտալիայում, Պո գետի աջ ափին: Ողողվում է Ադրիատիկ ծովով: Ընդգրկում է էմիլյան դաշտը և հվ–ում նրան հարակից Տոսկանա–էմիլյան Ապե– նինների հս. լանջերը: Տարածությունը 22,1 հզ. կմ2 է, բն.՝ 3858,8 հզ. (1970): Գլխավոր քաղաքը Բոլոնիան է: է ՄԻՆ Գևորգ (Մուրադյան Կարլեն Գրի– գորի, ծն. 30.9.1919, Աշտարակ), հայ սո– վետական բանաստեղծ: ՍՄԿԿ անդամ 1953-ից: Ավարտել է Երևանի Կ. Մարքսի Դ. էմին անվ. պոլիտեխնիկական ինստ–ի հիդրո– տեխնիկական բաժինը (1940): 1942–44-ին ծառայել է սովետական բանակում: 1956-ին ավարտել է ՍՍՀՄ գրողների միությանն առընթեր Մոսկվայի գրական բարձրագույն դասընթացները: Եղել է «Լիտերատուրնայա գազետա» թերթի սե– փական թղթակիցը Հայաստանում (1951 – 1954), «Լիտերատուրնայա Արմենի ա» ամսագրի խմբագիրը (1968–72): 1973-ից ՀՍՍՀ ԳԱ արվեստի ինստ–ում ավագ գիտ– աշխատող է: է–ի առաջին ժողովածուի («Նախաշավիղ», 1940) բանաստեղծու– թյունները կյանքի և սիրո վերաբերյալ քնարական խոհեր են, բանաստեղծական ինքնության որոնումներ: «Խաղաղության ծխամորճը» (1942) ժողովածուում դրսե– վորվեց նրա պոեզիայի քաղաքացիական շունչը: է–ի ստեղծագործական հասու– նացման վկայությունը եղավ «Նորք» (1946) ժողովածուն: Հաջորդ տարիներին լույս են տեսել «Նոր ճանապարհ»- (1949, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1951), «հրոնումննր» (1955), «Երևանի լույսերը» (1957, ակնարկ– ներ), «Մինչև այսօր» (1959), «Երկու ճամ– փա» (1962), «Այս տարիքում» (1968), «Քսաներորդ դար» (1970), «Դար, հող, սեր» (1974, ռուս., ԱՍՀՄ պետ. մրցանակ, 1976) գրքերը: է–ի սցենարներով ստեղծվել են փաս– տավավերագրական կինոնկարներ, որոն– ցից «Յոթ երգ Հայաստանի մասին» (1967) ֆիլմն արժանացել է անդրկովկասյան և ուկր. ֆիլմերի երևանյան փառատոնի գլխավոր՝ «Պրոմեթևս–69», լենինգրադ– յան համամիութենական փառատոնի երկ– րորդ մրցանակներին: է. հանդես է գալիս նաև Էսսեներով ու հոդվածներով, որոն– ցից լավագույնը «Ցոթ երգ Հայաստանի մասին» (1974) գիրքն է: Թարգմանել է Ա. Բլոկի, Վ. Մայակովսկու, Ն. Հիքմեթի, Ս. Եսենինի, Բ. Պաստերնակի, է. Արա– գոնի, Մ. Ցվետաևայի, է. Մարտինովի, Մ. Ռիլսկու, Ռ. Համզաթովի, Ե. Եվտու– շենկոյի, Ա. Վոզնեսենսկու և ուրիշների ստեղծագործություններից, ինչպես նաև է. Ռեմարկի «Ապրելու և մեռնելու ժամա– նակը» (1963) վեպը: է–ի ստեղծագործու– թյունները թարգմանվել և առանձին գրքե– րով հրատարակվել են ՍՍՀՄ ժողովուրդ–