Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/442

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

է: Հայտնաբերել է ֆինն գիտնական Ցոլ. Գադոլինը 1794-ին: Պարունակու թյունը երկրակեղևում 2,8-10""3% է (ըստ կշռի): Ի. սպիտակ–արծաթափայլ, փափուկ մետաղ է, հալ. ջերմաստիճանը՝ 1525± ±25°C, եռմանը՝ 3025°C, խտությունը՝ 4472 կգ/մ3: Սովորական պայմաններում կայուն է: Քիմ. հատկություններով նման է չանթանիդներին: Ստացվում է օքսիդը (^շ03) մագնեզիումի ներկայությամբ կալ ցիումով վերականգնելիս: Կիրառվում է միջուկային տեխնիկայում: Ի–ի համա ձուլվածքները (ալյումինի հետ) օգտա գործվում են ինքնաթիռաշինության մեջ: Ա. Շահնազարյան


ԻՐ, փիլիսոփայական տերմին, որ նշա նակում է օբյեկտիվ աշխարհի հարաբե րականորեն առանձին գոյություն ունեցող երևույթը՝ նույնն է ինչ «առարկա», «օբ յեկտ»: Դիալեկտիկական մատերիալիզմը Ի. համարում է՝ «իր–հատկություն–հա րաբերություն» համակարգի տարր: Ի. կա րելի է ճանաչել միայն հատկությունների միջոցով, որոնք դրսևորվում են այլ իրերի հետ հարաբերությունների շնորհիվ: Այս իմաստով Ի. որոշակի հատկությունների ու հարաբերությունների ամբողջությունն է և դրանից դուրս վերածվում է անճանաչելի «ինքնին իրի»: Գբկ. Ye mob A.H., Benin, CBoficTBa h OTHomeHHH, M., 1963.


ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ, սիտուացիա (լատ. situs – տեղադրություն), գեղարվեստա կան երկում կերպարների հարաբերու թյունների զարգացման հետևանքով ըս– տեղծված որոշակի դրություն, իրավիճակ: Ի–յան համար հատկանշական է կոնֆչիկտի առկայությունը: Որքան երկում շատ են լարված Ի–ները, այնքան մեծ է դրամա– տիզմը՝ հակադիր բնավորությունների, շահերի, կրքերի բախումը: Գրկ. IIocnejioB 1, Օ cio^ceTe h CHiya- ijhh, M., 1958.


ԻՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ, ռեալ աշ խատավարձ, Նյութական բարիքնե րով և ծառայություններով արտահայտ ված աշխատավարձ: Ցույց է տալիս, թե ինչ քանակությամբ սպառման առար կաներ կարող է փաստացի գնել և ծա ռայություններից օգտվել աշխատողն իր աշխատավարձով: Ի. ա. կախված է անվանական աշխատավարձից, սպառման առարկաների և ծառայությունների գնե րից, գանձվող հարկերի չափից: Ի. ա–ի դինամիկան հաշվարկվում է որևէ ժամա նակաշրջանի համար, որպես ինդեքս, որը որոշվում է անվանական աշխատավար ձի և ապրանքների ու ծառայությունների գների ինդեքսների հարաբերությամբ:

ԻՐԱԿԱՆ ԳԱձ, գազ, որի հատկություն ներն էապես կախված են մոլեկուլների փոխազդեցությունից: Սովորական պայ մաններում, երբ մոլեկուլների փոխազդե ցության միջին պոտենցիալ էներգիան շատ ավելի փոքր է դրանց միջին կինետիկ էներգիայից, Ի. գ–ի և իդեաչական գազի հատկությունները շատ քիչ են տարբեր վում. այդ դեպքում իդեալական գազի համար սահմանված օրենքները կիրառե լի են նաև Ի. գ–ի համար: Ի. գ–ի և իդեա լական գազի հատկությունների տարբե րությունն առանձնապես զգալի է դառնում բարձր ճնշման և ցածր ջերմաստիճանի պայմաններում, երբ սկսում են դրսևորվել քվանտային երևույթները:


ԻՐԱԿԱՆ ԹՎԵՐ, բոլոր դրական, բացա սական թվերը և զրոն: Ի. թ. լինում են ռա ցիոնալ և իռացիոնալ: Ռացիոնալ թվերը ներկայացվում են -- հարաբերության տեսքով (p, q-ն ամբողջ թվեր են, զ=^=0) և արտահայտվում են վերջավոր կամ պար բերական տասնորդական կոտորակնե րով: Իռացիոնալ թվերը ներկայացվում են անվերջ, բայց ոչ պարբերական տասնոր դական կոտորակներով: Ի. թ–ի բազմու թյունը հիմնական թվաբանական գործո ղությունների (գումարում, բազմապատ կում) նկատմամբ կազմում է դաշտ, և եթե նրա մեջ կարգը (մեծի կամ փոքրի գաղա փարը) սահմանվի բնական ձևով,ապա այն կլինի նաև գծորեն կարգավորված բազմություն: Այդ բազմության (որը երկ րաչափորեն մեկնաբանվում է որպես ան վերջ թվային ուղիղ) ամենահիմնական հատկություններից է անընդհատությունը կամ լրիվությունը: Գոյություն ունեն Ի. թ–ի բազմության անընդհատության սկըզ– բ ունքի զանազան, միմյանց համարժեք ձևակերպումներ: Վայերշտրասի ս կ զ բ ու ն ք. յուրաքանչյուր ոչ դատարկ, վերևից սահմանափակ թվային բազմու թյուն ունի ճշգրիտ վերին եզր: Դ և դ fa- կին դ ի սկզբունք. Ի. թ–ի բազմու թյան յուրաքանչյուր հատույթ (տես Դե– դեկինդյան հատույթ) տրվում է այդ բազ մությանը պատկանող տարրով, այսինքն՝ իրական թվով: Կանտորի (ներդրված միջակայքերի) ս Կ զ բ ու ն ք. թվային ուղղի վրա միմյանց մեջ ներդրված, զրոյի ձգտող երկարություններ ունեցող փակ հատվածների կամայական համակարգի համար գոյություն ունի միաժամանակ բոլոր հատվածներին պատկանող միակ կետ: Ի. թ–ի տեսությունը մաթեմատիկայի Ոանգուցային տեսություններից է, որի հի ման վրա է կառուցվում ամբողջ մաթ. անալիզը և, մասնավորապես, սահման ների տեսությունը: Ա. Կիաբասան


ԻՐԱԿԱՆ ՀՈՐԻԶՈՆ, տես Երկնային կոոր դինատների համակարգեր:


ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, փիլիսոփայական տերմին, որ նշանակում է այն ամենը, ինչ իրոք գոյություն ունի: Այս իմաստով իրա կան է ոչ միայն բնությունը, այլև ողջ մարդկայինը, այդ թվում նաև հոգևոր մշակույթը: «Ի.» հասկացությունը նույնա կան է «ռեալությանը»: «Ի.»-ից տարբեր վում է «օբյեկտիվ Ի.» («օբյեկտիվ ռեալու թյուն») հասկացությունը, որը վերաբե րում է մարդկային գիտակցությունից դուրս գոյություն ունեցողին և անկախ է իդեա– լականի բոլոր ձևերից (տես Մատերիա): Փոքր–ինչ այլ նշանակություն է ձեռք բե րում «Ի.» հասկացությունը «հնարավորու թյուն» հասկացության հետ համադրելիս (տես Հնարավորություն և իրականու թյուն): Բնագիտության փիլ. հարցերի շրջանակներում գործածվում է նաև «ֆի զիկական ռեալություն» հասկացությունը, որ նշանակում է օբյեկտիվ իրականությու նը, որքանով այն արտացոլվում է գիտա կան տեսությունում: Լ. Աբրահամյան


ԻՐԱՆ (մինչև 1935-ը՝ Պարսկաստան) Բովանդակ ու թյ ու ն I. Ընդհանուր տեղեկություններ .. . 442 II. Պետական կարգըt 442 III. Բնությունը t 443 IV. Բնակչությունըt 443 V. Պատմական ակնարկ t 443 VI. Քաղաքական կուսակցություննե րը և արհմիությունները t445 VII. Տնտեսա–աշխարհագրական ակ նարկ t 445 VIII. Բժշկա՜սանիտարական վիճակը և առողջապահությունը t446 IX. Լուսավորությունըt 446 X. Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունըt 447 XI. Փիլիսոփայությունըt 447 XII. Գրականությունըt 447 XIII. ճարտարապետությունը և կերպ արվեստը t 448 XIV. Երաժշտությունը t 449 XV. Թատրոնըt 450 XVI. Կինոն t 450 XVII. Հայերն Իրանում . .t 450 I. Ընդհանուր տեղեկություններ Ի. պետություն է Արևմտյան Ասիայում: Սահմանակից է ՍՍՀՄ–ին, Աֆղանստանին, Պակիստանին, Իրաքին և Թուրքիային: Հս–ից ողողվում է Կասպից ծովով, հվ–ից՝ Պարսից և Օմանի ծոցերով: Ի–ին են պատ կանում Քեշմ, Օրմուզ, Իարք և այլ կղզի ներ: Տարածությունը 1648 հզ. կւ£2 է, բնակ չությունը՝ 32,7 մլն (1975), մայրաքաղա քը՝ Թեհրան: Բաժանվում է 20 օստանի (գավառ) և 2 գլխավոր նահանգապետու թյան (գեներալ–նահանգապետություն): Քարտեզը տես 440-րդ էշից հետո՝ ներդիրում; II. Պետական կարգը Ի. սահմանադրական միապետություն է: Գործող սահմանադրությունն ընդուն վել է Իրանական հեղափոխության շրջա նում՝ 1905–11-ին (հիմնական օրենքը՝ 1906-ին, նրան կից լրացումը՝ 1907-ին), փոփոխություններ են կատարվել 1949-ին, 1967-ին: Պետության գլուխը՝ շահը, հաս տատում է պառլամենտի ընդունած օրենք ները, կառավարության կազմը, նշանա կում պրեմիեր մինիստրին: Նա նաև զին ված ուժերի գերագույն գլխավոր հրամա նատարն է: Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը երկպալատ պառ լամենտն է: Ստորին պալատը (մեշլիս) ընտրում է բնակչությունը: Վերին պա լատի՝ սենատի դեպուտատների կեսն ընտրովի է, մյուսներին նշանակում է շահը: Պառլամենտի երկու պալատներն էլ ունեն օրենսդրական նախաձեռնության իրավունք: Ընտրական իրավունքից օգտը– վում են 20 տարեկան դարձած քաղաքա ցիները (կանայք՝ 1963-ից), բացառու թյամբ՝ զինվորականների, հավատուրաց