Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Մ. էմին են քննարկված «Հայոց հեթանոսական կրոնի ընդհանուր տեսություն» (1864, ռուս.) աշխատությունում, նույն թվակա– նին թարգմանվել է ֆրանս., որից էլ՝ հայերեն (1875, 1877): b-ի առավել ուշա– գրավ գործերից է «Հայկազանց տոհմա– կան ցուցակ ըստ Հայոց պատմության Մովսիսի Խորենացվո U ժամանակագրա– կան աղյուսակ հ. Մ. Չամչյանի» (1884, ռուս.) հետազոտությունը: է. ջանացել է ստեղծել հայ ժողովրդի լիակատար U ճշգրիտ ժամանակագրական պատմու– թյունը՝ սկսած Հայկազունիներից: «Արա Գեղեցիկի մասին» (1858, ռուս.), «Վահագն վիշապաքաղը հայ դիցաբանության մեջ Ռիգ Վեդայի Ինդրա Vritrahan-ն է» (1873, ռուս.) աշխատություններում է. անդրա– դարձել է հայ առասպելաբանության, հայկ. դիցարանի և այլ հարցերի: է–ի մի շարք ուսումնասիրություններով («Հրեա գաղ– թականությունը հին հայոց մեշ», 1882, «Մեդացիները հին Հայաստանում1», «ժյու– լի Օպերտի՝ Աժդահակ բառի նոր բացա– տըրությունը», 1880, «Արմավիր», 1882 են) հիմք դրվեց Հայաստանում օտար գաղութ– ների և գաղթականության վերաբերյալ պատմությանը, դա ազդակ եղավ մի շարք հնագիտական ընկերությունների և հատ– կապես Ա. Մ. Ուվարովի պեղումների հա– մար: է. հիմնադրեց Լազարյան ճեմարա– նի մատենադարանը, առաջին անգամ հյւաաարակեց Ղագայւ Փայւպեցոլ «Թուղթ»-ը (1853), Մովսես Կաղանկատ– վացու ^Պատմություն Աղվանից աշխարհի» (1860), Մխիթար Այրիվանեցու «Պատմու– թյուն Հայոց» (I860), Վարդան Արեելցու «Պատմություն տիեզերական» (1861) աշ– խատությունների քննական բնագրերը: է. ռուս, է թարգմանել և առաջաբանով ու ծանոթագրությամբ հրատարակել Մովսես Ւարենացու «Պատմություն Հայոց»-ը (1858), վարդան Արեելցու «Պատմու– թյուն»^ (1861), Ստեփանոս Տարոնեցոլ «Պատմություն»-ը (1864), Ներսես. Լամբրո– նացու «Ատենաբանություն»-ը (1864), «Շա– րակնոց»^ (1879), Փավստոս Բուզանդի «Պատմություն Հայոց»-ը (1867, ֆրանս.) են: է–ի կտակած միջոցներով հրատարակ– վել է «էմինյան ազգագրական ժողովա– ծու»^ (9 հ.): Եբկ. Երկասիրություններ հայոց լեզվի, գրա– կանության և պատմության մասին (1840– 1855), Մ., 1898: liccjieflOBaHHe h CTaTbH H. Օ. 3MnHa no apMHHCKOH MH(J)OJiorHH, apxeojiornn h HCTopHH jiHTepaTypbi (1858–84), M., 1896; nepeBOflhi h CTaTbH no ayxoBHoii apM. jiiiT-pe, anoKpncfrbi, hchthh, cjioBa h ap. (1859–1882), M , 1897. Գբկ. Շահ ազիզ Ե., Մ. Հ. էմին, Թ., 1900: Իգնաւոյան Ա. S., Լազարյան ճե– մարան, Ե., 1969: Բատիկյան Լ., Մկրտիչ էմինը հայոց հին հեթանոսական կրոնի մա– սին, «ԲԵՀ», 1974: AcKaKOB A.H., IIpa3fl- HOBaHHe nHTHflecflTHJieTHero K>6njiefl yqe6HO- neflarorHqecKoii fleHTejibHOCTH H. 0. 3ivraHa, M., 1887; Bece jobckhS K). A., OqepKH apMHHCKOH ^HTepaTypbl, HCTOpHH H KyJlbTypbl, E., 1972. Լ. Բաաիկյան

ԷՄԻՆԵՍԿՈԻ (Eminescu) Միհայ էմինո– վիչ (Eminovici) (15.1.1850, Բոտոշան – 15.6.1889, Բուխարեստ), ռումինական բա– նաստեղծ, հրապարակախոս: է–ին վերա– գրվում է հայկ. ծագում:Ռումինական ակա– դեմիայի ակադեմիկոս (ետմահու): Ռու– մինական նոր գրականության հիմնադի– րը: Սովորել է Վիեննայի և Բեռլինի հա– մալսարաններում: Փարիզյան կոմունայի ազդեցությամբ գրել է «Կայսրը և պրոլե– տարը» (1874) պոեմը: Կենդանության օրոք հրատարակել է «Բանաստեղծու– թյուններ» (1883) ժողովածուն: 1883-ին վրա է հասել հոգեկան ծանր հիվանդու– թյունը: Մակայն մտքի պայծառացման ժամանակ աշխատել է, հրատարակել «Ֆընտընա Բլանդուզիեյ» (1888, «Fan- tana Blanduziei») թերթը: Թողել է գրա– կան հարուստ ժառանգություն («Թափուր հանճար», վեպ, «Լուչեաֆըրուլ», պոեմ, նամակներ, նորավեպեր, պատմվածք– ներ, պիեսներ են): Պոետական արվեստը հասցրել է մեծ բարձրության, հարստաց– րել է ռիթմը, հանգավորումը, գեղար– վեստական արտահայտչականությունը, ստեղծել ինքնատիպ լեզու: Նա համար– վում է եվրոպական պոեզիայի վերջին մեծ ռոմանտիկը: է. ծանոթ է եղել ռումի– նահայ գաղութի պատմութւանը. հաւերե– Մ. էմինեսկու նը համարել է հին և հարուստ լեզու: է–ի բանաստեղծությունները սկսել են հայե– րեն թարգմանել 1914-ից: Եբկ. հատընտիր, Ե., 1974: Գբկ. Ս ի ր ու ն ի Հ. ձ., Միհայիլ էմի– նեսքու, Բուխարեստ, 1939: Mnxami 3MHHecicy* BHo6n6jiHorp. yKa3aTe;ib, M., 1960; Ս. Քուանշյան

ԷՄԻՆՅԱՆ Արապիոն (23.7.1823, Կ. Պոլիս – 12.12.1854, Վիեննա), հայ բա– ռարանագիր: Թարգմանել է կրոնական բնույթի գործեր, գրել «Երեքլեզվյան բա– ռագիրք. այսինքն՝ գաղիերեն–հայերեն– տաճկերեն» (1853) աշխատությունը, որի մեջ նախ տվել է ֆրանս. գլխաբառը, ապա ֆրանս. արտասանությունը՝ հայերեն տառերով, հայերեն թարգմանության բոլոր առումները և նույնը՝ հայատառ թուրքերենով: Թարգմանությունն ունի բացատրական բնույթ:

ԷՄԻՆՅԱՆ ԱԶԳԱԳՐԱԿԱՆ ԺՈՂՈՎԱ– ԾՈՒ», հրատարակություն Արեելյան լե– զուների Լազարյան ճեմարանի (Մոսկվա): «էմինյան ազգագրա– կան ժողովածու» հանդեսի շապիկը Լույս է տեսել 1901 – 1913-ին (9 գիրք), Ալեքսանդրապոլում, Վաղարշապատում, Մոսկվայում, Նոր Նախիջևանում և Թիֆ– լիսում: Խմբագիրներ՝ Գ. Խալաթյանց (հ. 1–8), Կ. Կոստանյան (հ. 9): ժողո– վածուն հրատարակվել է Մ. էմինի կտա– կած գումարով: Մեծապես նպաստել է հայ ազգագրության և բանահյուսության հավաքման, հրատարակման և ուսումնա– սիրման գործին: «է. ա. ժ.»-ի շնորհիվ հրապարակ եկան բանահյուսական–ազ– գագրական նշանավոր հավաքածուներ՝ Ալ. Մխիթարյանցի «Փշրանք Շիրակի ամ– բարներից», Մ. Հայկունու «ժողովրդա– կան վեպ և հեքիաթ», «Հայ–քրդական վեպ», «ժողովրդական երգ, առած, ասացվածք, հանելուկ, երդում, օրհնանք, անեծք և այլն»: Գրի են առնված «Աասնա ծռեր»-ի 4 պատում, ժող. վեպերի ու սիրավեպերի 32 պատում, 117 հեքիաթ ու առակ, 276 երգ, 7861 առած, ասացվածք, հանելուկ են: Մեծ արժեք են ներկայացնում Հ. Աճաո– յանի «Թուրքերենե փոխառյալ բառեր հա– յերենի մեջ», «Հայ բարբառագիտություն», «Հայերեն գավառական բառարան» աշ– խատությունները: «է. ա. ժ.» հրապարակել է նաև ազգագրական, բանահյուսական, թարգմանական աշխատություններ: Ա. Նազինյան

ԷՄԻՍԻԱ (լատ. emissio – թողարկում), շրջանառության մեջ դրամի և արժեթղթե– րի թողարկում: Կապիտալիզմի ժամանակ է. իրականացնում են պետ. էւէիսիոն բան– կերը, արժեթղթեր կարող են թողարկել նաե մոնոպոլիստական միավորումները: Դրամական է. օգտագործվում է բյուջեի ճեղքվածքը փակելու նպատակով: է. դրա– մական կապիտալը բաժնետիրական ընկե– րությունների ձեռքում կենտրոնացնելու կարեոր միջոց է: Սոցիալիզմի պայմաննե– րում շրջանառության մեջ դրամի քանակը պլանավորվում է: է–ի չափը հաստատում է կառավարությունը: ՍՄՀՄ–ում արժե– թղթերի է. սահմանափակված է պետ. փոխառության պարտատոմսերի թողարկ– մամբ:

ԷՄԻՍԻՈՆ ԲԱՆԿԵՐ, վարկային փողի՝ բանկնոտների թողարկումն իրագործող բանկեր: է. բ. չեն զբաղվում արդյունա– բերության և առետրի անմիջական վար– կավորմամբ, այլ գործառնություններ են կատարում հիմնականում մյուս բանկերի հետ: Պետ. մոնոպոլիստական կապիտա– լիզմի պայմաններում է. բ. հանդես են գալիս որպես պետ. բանկեր՝ կենտրոնաց– նելով գանձարանի ազատ դրամական մի–