Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/469

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

սաս տան մեկնելուց հետո Լ–ին է վստահ– վել Կովկասյան առանձին գործող կոր– պուսի հրամանատարությունը, իսկ պա– տերազմի ավարտից հետո նա նշանակվել է Կովկասյան երկրորդ կորպուսի հրամա– նատար: Վ, Դիւոյւսն– ԼԱձԱՐԵՎ Կոնստանտին Արկադիի (ծն. 7.3.1903, Թիֆլիս), սովետական բանակի գեներալ–մայոր: ՍՄԿԿ անդամ 1929-ից: Կ. Ա. ԼազարԱ 1920-ին կամավոր մտել է 11-րդ կարմիր բանակի շարքերը: Ավարտել է Լենինգրա– դի ռազմահաղորդակցությունների դպրոցը (1926), Մ. Ֆրունգեի անվ. ռազմ, ակա– դեմիան (1941), Կ. Վորոշիլովի անվ. ռազմ, ակադեմիային կից բարձրագույն ակա– դեմիական դասընթացները (1950): Հայ– րենական մեծ պատերազմին մասնակցել է որպես Արևմտյան ռազմաճակատի 21-րդ առանձին երկաթուղային բրիգադի շտա– բի պետ, 226-րդ առանձին կուրսանտա– կան հրաձգային բրիգադի հրամանատար, 278-րդ հրաձգային դիվիզիայի հրամանա– տար: Ետպատերազմյան տարիներին (1945–56) ծառայել է Հեռավորարևելյան և Միջինասիական ռազմ, օկրուգներում, 1956–59-ին եղել է Լենինգրադի Սուվո– րովյան զինվորական ուսումնարանի պետ: Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի 3, Կարմիր աստղի 2 շքանշաններով: ԼԱձԱՐԵՎ Մարկլեն Իվանովիչ (Հովհան– նեսի) (ծն. 20.10.1920, Երևան), հայ սո– վետական իրավաբան, իրավաբանական գիտ. դ–ր (1961), պրոֆեսոր (1963), ՍՄԿԿ անդամ 1944-ից: 1941–47-ին պատասխա– նատու պաշտոններ է վարել ՍՍՀՄ դա– տախազության, արտաքին առևտրի մի– նիստրության մարմիններում (մասնավո– րապես մասնակցել է լենդ–լիզի պայմա– նագրերի կնքմանը), 1950–70-ին՝ ՍՍՀՄ արտաքին գործերի մինիստրության բարձ– րագույն դիվանագիտական դպրոցում: Լ. 1970-ից ՍՍՀՄ ԴԱ պետության և իրա– վունքի ինստ–ի միշազգային ծովային, օդային և տիեգերական իրավունքի սեկ– տորի վարիչ է: 1945–68-ին սովետական պատվիրակության կազմում մասնակցել է ՄԱԿ–ի, միշազգային այլ կոնֆերանսնե– րի, կոնգրեսների և կոմիտեների աշխա– տանքներին: Երկ. HMnepiiajracTiraecKHe BoeHHwe 6a3M Ha qyacHX TeppHTopnax h MeacflyHapoflHoe npaBo, M1963;- MeMCflynapoflHoe npaBO, M.* 1972 (համահեղինակ); CoBpeMeHHoe Memp,y- HapoflHoe MOpCKoe npaBo, M.f 1974 (համահե– ղինակ): ԼԱ&ԱՐԵՎՄիխայիլՊետրովիչ (1788-1851, Վիեննա, թաղված է Սևաստոպոլում), ռուս ծովագնաց, ծովակալ (1843): Կատարել է շուրշերկրյա 3 նավարկություն: 1819– 1821-ին Ֆ. Ֆ. Բելլինսգաուզենի ռուս. շուրջերկրյա արշավախմբի կազմում մաս– նակցել է Անաարկտիդայի հայտնադործ– մանը: ճանապարհորդությունների ըն– թացքում կատարել է օդերևութաբանա– կան, ազգագրական և գիտական այլ ուսումնասիրություններ: Լ–ի ամանով են կոչվում ատոլ Խաղաղ օվկիանոսում, կղզի Արալյան ծովում, ծով Անտարկտիդայում, անտարկտիկական սովետական գիտա– կան կայանը: ԼԱձԱՐԵՎ Ցակով Արկադիի (ծն. 28.2. 1912, Թիֆլիս), հայ սովետական դիվա– նագետ, ունի արտակարգ և լիազոր դես– պանի աստիճան (11.12.1970): Ավարտել է ՍՍՀՄ արտաքին գործերի մինիստրու– թյան բարձրագույն դիվանագիտական դպրոցը (1947, Մոսկվա): Աշխատել է Թուրքիայի սովետական դեսպանությու– նում (1947–52), ԱՄՀՄ արտաքին գոր– ծերի մինիստրության Մերձավոր և Միշին Արևելքի երկրների և Աֆրիկայի բաժիննե– րում (1952–67՝ ընդմիջումներով): 1955– 1957-ին եղել է ՎԴՀ–ում սովետական դես– պանության առաջին քարտուղար, 1959– 1962-ին՝ խորհրդական Լիբանանում, 1967–74-ին՝ ՍՍՀՄ դեսպան Վերին Վոլ– տա Հանրապետությունում: 1974-ից աշ– խատում է ՍՍՀՄ արտաքին գործերի մի– նիստրության կենտրոնական ապարա– տում: Մասնակցել է ՄԱԿ–ի 1958-ի Գլխա– վոր ասամբլեայի արտահերթ նստաշըր– ջանին, ՑՈԻՆԵՍԿՕ–ի 1964-ի 4-րդ ռեգիո– նալ (արաբ, երկրներ) կոնֆերանսին: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով: Ա. Մեչիքսեթյան ԼԱ&ԱՐԵՎ Վասիլի Գրիգորևիչ (ծն. 1928), ՍՍՀՄ տիեզերագնաց օդաչու, գնդապետ, Սովետական Միության հերոս (2.10.1973): ՍՄԿԿ անդամ 1956-ից: Ավարտել է Չու– գուևի անվ. ռազմաավիացիոն ուսումնա– րանը (1954): ՍՍՀՄ տիեզերագնացների ջոկատում է 1966-ից: 1973-ի սեպտ. 27– 29-ին, Օ. Գ. Մակարովի հետ, որպես հրամանատար, թռիչք է կատարել ‘ «Սո– յուզ–12» տիեզերանավով: 47 ժ և 16/ւ–ում տիեզերանավը Երկրի շուրջը կատարել է 32 պտույտ: Պարգևատրվել է Լենինի շքանշանով: ԼԱձԱՐԵՎ Վիկտոր Նիկիտայի [22.8(3.9). 1897, Մոսկվա –1.2.1976, Մոսկվա], սո– վետական արվեստաբան, ազգությամբ հայ: ՍՍՀՄ ԳԱ թղթ–անդամ (1943): Ավար– տել է Մոսկվայի համալսարանի պատմա– բ տնասիրական ֆակուլտետը (1920): 1924–36-ին աշխատել է Մոսկվայի կեր– պարվեստի թանգարանում: Եղել է ՄՍՀՄ ԳԱ արվեստի պատմության ինստ–ի կազ– մակերպիչներից (1945–60-ին գեղանկար– չության և քանդակագործության սեկտորի վարիչ), Մոսկվայի համալսարանի պրոֆե– սոր (1961-ից արտասահմանյան արվես– տի պատմության ամբիոնի վարիչ): Հիմ– նական աշխատությունները նվիրված են հին ռուս., բյուգանդական, ինչպես և Վե– րածննդի շրջանի արվեստի պատմությա– նը: Հայկ. միջնադարյան գեղանկարչու– թյանը վերաբերող հոդվածները Հայաս– տանի արվեստի պատմության ուսում– նասիրման նշանակալից ներդրումներ են: Լ. արևմտաեվրոպական արվեստի սովե– տական խոշոր մասնագետներից էր: Մ. Պ. Լազարև Վ. Գ. Լազարև Երկ, IIopxpeT b eBponeHCKOM acKyccTBe XVII BeKa, M*–JI.» 1937; Hctophh BHaaHTHHCKoft hch- BoirncH, t. 1–2, M., 1947–48. npoHcxoMcfleime HTani>HHCKoro Bo3poacfleHHH, Xp 1–2, M., 1956–59; AHflpeQ PydjieB h ero nncojia, M., 1966; CiapHeHTajibHHCKHe MacTepa, M., 1972. Գրկ. Դրամրյան Ի., Արվեստաբանը, գիտնականը, «ՍԱ», 1977, 1: Ի, Դրաւէբյան.

ԼԱՋԱՐԵՎԱ (Պ ր ու դ չ և ն կ ո–Ա յ վ ա զ– յ ա ն) Լյուբով Վիկտորովնա [ ծն. 17(30).10.1909, Ցարիցին (այժմ՝ Վոլգո– գրադ)], սովետական երգչուհի (լիրիկա– կոլորատուրային սոպրանո): ՀՄՄՀ ժող. արտիստուհի (1959): 1937-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիան: 1937–64-ին եղել է Ա. Մպենդիարյանի անվ. օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի: Դե– րերգերից են՝ Ջիլդա (Ջ. Վերդիի «Ռի– գոլետտո»), Ռոզինա (Ռոսինիի «Սևիլ– յան սափրիչ»), Օլիւքպիա (Տ. Չուխաճյանի «Արշակ Բ»), Մյուզետա, Վիոլետա (Պուչչի– նիի «Բոհեմա», «Տոսկա»), Զուլիետ (Գու– նոյի «Ռոմեո և Զուլիետ»): ԼԱձԱՐՏԱՆ Աղազար Նազարեթի (3.4. 1700, Նոր Ջուղա –8.1.1782, Մոսկվա), հայ հասարակական գործիչ, վաճառական, Լազւսրյասների տոհմի հիմնադիրը Ռու– սաստանում: Եղել է Նոր Զուղայի կառա– վարիչ: Հարություն ու Մանուկ եղբայր– ների հետ 1741-ին ստեղծել է ընկերու– թյուն և առևտուր արել Ռուսաստանի հետ: 1747-ին տեղափոխվել է Աստրախան, 1749-ին՝ Մոսկվա, որտեղ գնել և ընդար– ձակել է Ֆրյանովոյի մետաքսագործական ֆաբրիկան: 1774-ին Լ–ին շնորհվել է ռուս, ժառանգական ազնվականի տիտղոս: Մոսկվայում կառուցել է տվել հայոց Ս. Ւ»աչ եկեղեցին: Վ. ԴիւոյաԱ ԼԱ AԱՐ ՅԱՆ Եղիազար Հովակիմի (1788, Մոսկվա–մոտ 1870-ական թթ.), ռուսական բանակի գնդապետ (1826), պարսկահայե– րի 1828-ի գաղթի կազմակերպիչ: 1814-ից ծառայել է ցարի թիկնապահ գվարդիա– կան հեծյալ գնդում: 1827-ի հոկտեմբերին մասնակցել է Ատրպատականի և Թավրիզի գրավմանը, եղել Թավրիզի պարետ, մաս– նակցել Դեհկարխանի և Թուրքմենչա– յի հաշտության բանակցություններին: 1828-ի փետրվարին Պասկևիչը Լ–ին նշա– նակել է պարսկահայերի գաղթի հանձնա– ժողովի պետ: 1828–29-ին այղ հանձնա– ժողովը Ատրպատականից Հայկական մարզ ու Ղարաբաղ գաղթեցրեց ավելի քան 50 հզ. (8249 ընտանիք) հայ: Դրա համար նա պարգևատրվել է Մ. Աննայի 2-րդ աստիճանի շքանշանով: Ներսես Աշտարակեցա աքսորվելուց (1828) հետո Լ. հայկ. աշխարհազոր ստեղծելու և պե–