Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


ներն են: Համայնքը ղեկավարում է թաղական խորհուրդը: Գործում են ՀԲԸՄ Լ–ի մասնաճյուղը (1927-ից), «Հայ–Արի» սկաուտաական խումբը, «Կարմիր Խաչ»միությունը, 1922-ից՝ Ս. Հակոբանց ազգային երկսեռ վարժարանը (նախակրթարանի U մանկապարտեզի բաժիններով): Տես նաև Սիրիայի Արաբական Հանրապետություն , Հայերը Սիրիայում մասը:

ԼԱԼԱՑԱՆ Երվանդ Ալեքսանդրի (13.3.1864, Ալեքսանդրապոլ –24.2.1931, Երևան), հայ ազգագրագետ, բանահավաք, հնագետ: 1885-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և աշխատել Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրաոլում՝ որպես ուսուցիչ: 1894-ին, ավարտելով ժնևի համալսարանի հասարակագիտական բաժինը, ստացել է սոցիալական գիտությունների թեկնածուի աստիճան և 6 ամիս աշխատել Վիեննայի Մխիթարյանների մոտ: Վերադառնալով Անդրկովկաս՝ 1895–97-ին դասավանդել է Շուշու թեմական դպրոցում: Այստեղ հա– մախմբելով ժամանակի լավագույն գիտական ուժերը (Մ. Աբեղյան, Թ. Թորամանյան, Հ. Աճառյան, Լեո, Լ. Մելիքսեթ– Բեկ, Ս. Լիսիցյան, Խ. Սամուելյան, Ս. Զելինսկի ևն)՝ ձեռնամուխ է եղել «Ազգագրական հանդես»–ի ստեղծմանը (առաջին գիրքը լույս է տեսել 1896-ին): 1900-ի նոյեմբ.21-ին Թիֆլիսում կազմակերպել է Ազգագրական հրատարակչական ընկերությունը, իսկ 1906-ին՝ Հայոց ազգագրական ընկերու- թյունը: Ընկերության կազմակերպած թանգարանը Լ–ի ջանքե– րով 1921-ին Թիֆլիսից փոխադրվեց Երևան: Լ. դարձավ թանգարանի առաջին վարիչր: «Ազգագրական հանդես»-ում պարբերաբար լույս են տեսնում Լ–ի «Ջավախք», «Վարանդա», «Սիսիան», «Ղափան», «Գանձակի գավառ», «Բորչալուի գավառ», «Վասպուրական», «Գողթան գավառ», «Վայոց ձոր», «Նախիջեան կամ Նախճավանի ոստիկանական շրջան»,«Զանգեզուր», «Նոր Բայազետի գավառ կամ Գեղարքունիք», «Ծիսական կարգերը հայոց մեջ» (1901–16) աշխատություններն ու բազմաթիվ հոդվածներ: Լ. հավաքել և հրատարակել է չափազանց արժեքավոր բանահյուսական նյութեր. «Ազգագրական հանդես»-ում, առան ձին գրքերով՝ «Ջավախքի բուրմունք»(1892), «Հոբոս» (1903), «Մոլլա–Նասրդդինը» (1904), «Պառավաշունչ» (1911), «Մարգարիտներ հայ բանահյուսության» (3 հհ., 1914–15) գործերը, գրի է առել հազարավոր հեքիաթներ, առակներ,առածներ: Լ. պեղումներ է կատարել Շարուր–Դարալագյազի, Նախիջևանի, Նոր Բայազետի գավառներում, Շրեշ բլուրում, Նուխի գավառի Նիժ և Վարդաշեն գյուղերում, էլարում: Հիշարժան են Ադյաման գյուղի Դեմեր կոչվող հանդամասում պեղված դամբարանը(հանվել է բարձրարվեստ փորագրությամբ զարդարված դիակառք),արամեական արձանագրությունը, ցցատների հետքերը Սևանա լճից արլ. են: Նրա հնագիտական ուսումնասիրություններն ամփոփված են «Դամբարանների պեղումները Խորհրդային Հայաստանում» (1931)գրքում: Հայ նյութական մշակույթը հասարակության լայն խավերին ներկայացնելու նպատակով Լ. հրատարակել է Վայոց ձորի, Վասպուրականի և Նոր Բայազետի հուշարձաններին նվիրված 3 նկարազարդ, ստվարածավալ ալբոմ՝ հայերեն, ռուսերեն և ֆրանսերեն բացատրություններով:Հավաքել և հրատարակել է նաև արձանագրություններ: Նրա կազմած հայերեն արձանագրությունների ժողովածուն արժանացել է Լազարյան ճեմարանի Քանանյանի անվ. մրցանակի: Ֆրանսերենից և ռուսերենից հայերենի է թարգմանել գիտ– նականներ Շ. Լետուրնոյի, Ա. Պոզոդա– յի, Գ. Կանեստրինի, Ա. Զվյագինցեի մի շարք աշխատություններ և գեղ. գործեր (ժ. Զանդ, Մոլիեր ևն): Գրկ. Մ ե լ ի ք–Փ ա շ ա յ ա ն Կ. Վ., Երվանդ Լալայան, «ՊԲՀ», 1964, N» 3: Ն ա զ ի նյ ա ն Ա., Երվանդ Լալայան. բանահավաք,բանագետ, «ԼՀԳ», 1965, Nb 8: М е л и к с е д Б е к о в, Л. Н. Армяанский этнограф-археолог Е. А. Лалаян, <Советская этнография>, 1936, N 4-5.

                                     Կ. Մելիք–Փաշայան

ԼԱԼԱՏԱՆՑ Իսահակ Քրիստափորի (կուս. կեղծանունները՝ Իզորով, Ինսարով, Կարլ, Կոլումբ, Նիկոլայ Իվանովիչ, (Կ) լ ի ն կ ա [24.7(5.8). 1870, Ղզլար (այժմ՝ Դաղստանի ԻԱՍՀ–ում)–14.7.1933, Մոսկվա], ռուսական հեղափոխական շարժման գործիչ:Հեղափոխական գործունեությունն սկսել է Ֆեդոսեևի մարքսիստական խմբակում (1887): 1889-ին ձերբակալվել և արտաքսվել է Կազանից: 1891–92-ին ծառայել է կովկասյան բանակի Թիֆլիսի կայազորում: 1893-ին Մամարայում Վ. Ի. Ուլյանովի (Լենին) և Ա. Պ. Սկլյարենկոյի հետ կազմակերպել է Սամարայի առաջին մարքսիստական խմբակը, որի համար 1894-ին դատապարտվել է 10 ամսվա բանտարկության: 1896-ին Եկատերինոսլավում (այժմ՝ Դնեպրոպետրովսկ) Ի. Բաբուշկինի և Մ. Ցխակայայի հետ հիմնել է Եկատերինոսլավի «Բանվոր դասակարգի ազատագրության պայքարի միությունը»: Մասնակցել է ՌՍԴԲԿ I համագումարի նախապատրաստմանը: 1898–1900-ին Լ. մեծ աշխատաանք է տարել Թիֆլիսում, Մարատովում և Վորոնեժում ս–դ.խմբակներ կազմակերպելու ուղղությամբ: 1900-ի հունվարին Եկատերինոսլավում նրա ղեկավարությամբ հրատարակվել է «Յուժնի ռաբոչի» («Южный рабочий») թերթը: Նույն թվականին ձերբակալվել է, 1902-ին աքսորվել Սիբիր: 1902-ի հուլիսին փախել է աքսորից և անցել արտա– սահման: Այստեղ, Լենինի և Պլեխանովի առաջարկությամբ, Լ. ընդունվել է Ռուս ս–դ. Արտասահմանյան լիգա, գործուն մասնակցություն ցուցաբերել ՌՍԴԲԿ II համագումարի նախապատրաստմանը, միաժամանակ ղեկավարել «Իսկրա»-ի տպագրությունը: Հայերենից ռուսերեն է թարգմանել «Պրոլետարիատ» թերթում տպագրված Հայ սոցիալ–դեմոկրատների միության «Մանիֆեստը», որի մասին Լենինը հանդես է եկել հատուկ հոդվածով: 1903-ին, որպես ՌՍԴԲԿ Կենտկոմի գործակալ, վերադարձել է Ռուսաստան և գլխավորել Օդեսայի ՌՍԴԲԿ բոլշևիկների Հարավային բյուրոյի գործունեությունը:1904-ին Լ. կրկին ձերբակալվել է և աքսորվել Վոլոգդա, որտեղից մեկ տարի անց փախել է ու վերադարձել Պետերբուրգ: 1905-ին կոոպտացիոն կարգով դարձել է ՌՍԴԲԿ Կենտկոմի անդամ:Նույն թվականին շրջագայելով Կովկասում՝ հանդես է եկել ազգամիջյան ընդ– հարումներ կազմակերպողներին մերկացնող ելույթներով: Մասնակցել է Տամերֆորսի կոնֆերանսին (1906), որից ան– միջապես հետո ձերբակալվել է և դատապարտվել 6 տարի տաժանակրության (պատիժը կրել է Շլիսելբուրգյան բան– տում): 1913-ին Լ. ցմահ աքսորվել է Իրկուտսկի նահանգ: Երկար տարիներ գտնվելով բանտում և աքսորում՝ կտրվել է կուսակցական քաղաքական աշխատանքից: Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակից հետո, Լենինի հրավերով, Լ.փոխադրվել է Մոսկվա և ղեկավարել ՌՍՖՍՀ Լուսժողկոմատի բաժիններից մեկը (1922–29): 1929-ին անցել է կենսաթոշակի: Թաղված է Մոսկվայի Նովոդևիչյե գերեզմանատանը: Երկ. Л а л а я н ц И.Х. У истоков большевизма, в. 1-2, М., 1930-31. Գրկ. «Правда», 1933, N2 197, 19.7; Մ ն ա ց ա կ ա ն յ ա ն Ա. Ն., Իսահակ Լալայանց,«ՊԲՀ», 1966, N 4: К у з н е ц о в а И. П. Новые документы о жизни и деятельности Исаака Христафоровича Лалаянца, «ԲՀԱ», 1975, N2 3. Ա. Մնացականյան

ԼԱԼԻԳՅՈՒՂ, գյուղ Հայկական ՍՍՀ Իջևվանի շրջանում: 1978-ից՝ Վազաշեն:

ԼԱԼՎԱՐ, լեռնազանգված ՀայկականՍՍՀ–ում, Վիրահայոց լեռների արևելյան մասում: Բարձրությունը 2544 մ է: Բաղկա– ցած է յուրայի հրաբխանստվածքային և միո-պլիոցենի հրաբխային գոյացումներից: Կատարային մասը հարթ է, տեղ–տեղ՝ ալիքավոր: 2000–2200 մ վրա կան քարափներ, ժայռեր, սողանքներ ու աղբյուրներ: Հվ. և հվ–արլ. լանջերը խիստ մասնատված են, մերկ ու ժայռոտ: Մյուս լանջերն ունեն միջին մասնատվածություն և անտառածածկ են: Գագաթնամերձ շրջանում ալպյան և ենթալպյան բուսածած– կույթ է: Լ–ից սկիզբ են առնում Աղքյորփի,