քաղ., անւո., առևտրական և մշակութային խոշոր կենտրոնն է: 850 հզ. բն. (1975):
ԼԱՊԵՐՈՒ& (La Perouse) ժան Ֆրանսուա դե Գ ա լ ո (Galaup) (22.8.1741, Լե– Դյուա –1788), ֆրանսիացի ծովագնաց: 1785–88-ին ղեկավարել է «Բուսոլ» և «Աստրոլյաբիա» նավերով կատարվող խա– ղաղօվկիանոսյան հետազոտական արշա– վախումբը: Նավարկության ժամանակ Փարիզում ուղարկված զեկուցագրերի և քարտեզների հիման վրա ճշտվեցին Հյու– սիսային Ամերիկայի և Արևելյան Ասիայի ափերի ուրվագծերը: 1788-ին արշավա– խումբը անհայտ կորել է: 1826-ին (անգլ.) և 1828-ին (ֆրանս.) ծովագնացները Վա– նիկորո կղզու մոտ (Սանտա Կրուս կղզի– ներ) գտել են արշավախմբի որոշ իրեր, իսկ 1964-ին գտնվեցին խորտակված նավի մնացորդները: Պարզեցին, որ այն են– թարկվել է նավաբեկման, և Լ. զոհվել է:
ԼԱՊԵՐՈՒ&Ի ՆԵՂՈՒՑ, գտնվում է Սախա– լին (ՍՍՀՄ) և Հոկայդո (ճապոնիա) կըղ– զիների միշև: Միացնում է Օխոտի և ճա– պոնական ծովերը: Նվազագույն լայնու– թյունը A3 կմ է, խորությունը՝ 51 –118 մ: Զմռանը ծածկվում է սաոույցով: Ծովային ուղի է վլադիվոստոկի, Օխոտի ու Բերին– գի ծովերի և Խաղաղ օվկիանոսի նավա– հանգիստների միշև: Անունն ստացել է ի պատիվ ֆրանսիացի ծովագնաց ժ. Ֆ. Լապերուզի:
ԼԱՊԻԼՆԵՐ, տես Հրաբխային նետվածք– ներ:
ԼԱՊԼԱՆԴԻԱ (նորվ. Lapland, շվեդ. Lap- pland, ֆին. Lappi), տերիտորիա Նորվե– գիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի հյուսի– սում և Մուրմանսկի մարզի (ՍՍՀՄ) արև– մըտյան մասում (հս. լ. 64–66°-ից հս.), սաամների (լոպարներ կամ լապլանդներ) հիմնական բնակավայրն է:
ԼԱՊԼԱՍ (Laplace) Պիեռ Սիմոն (28.3. 1749, Բոմոն–ան–ՕԺ, Նորմանդիա –5.3. 1827, Փարիզ), ֆրանսիացի աստղագետ, մաթեմատիկոս, ֆիզիկոս: Փարիզի ԴԱ (1783) և Ֆրանսիայի ԴԱ (1816) ակադե– միկոս: Ստացել է աստվածաբանական կրթություն, սակայն ունեցել է աթեիստա– կան հայացքներ: 1766-ին տեղափոխվել է Փարիզ: 1771-ին ժ. Դ’ Ալամբերի միջնոր– դությամբ ռազմական դպրոցում պրոֆե– սորի պաշտոն է ստացել: Մասնակցել է Ֆրանսիայի բարձրագույն կրթության վե– րակազմակերպման, ինչպես նաև նորմալ և պոլիտեխնիկական դպրոցների ստեղծ– ման աշխատանքներին: 1790-ին նշանակ– վել է Փարիզի Չափերի և կշիռների հանձ– նաժողովի նախագահ: Ղեկավարել է նոր մետրական համակարգի ներդրման աշ– խատանքը: 1795-ից եղել է Երկայնություն– ների բյուրոյի ղեկավարության կազմում: Աշխատանքները վերաբերում են երկնա– յին մեխանիկայի, մաթեմատիկայի և մաթ. ֆիզիկայի հարցերին: Իր ստեղծած հավա– նականությունների տեսությունում կիրա– ռել է ձևափոխություն, որը հայտնի է Լապչասի ձևափոխություն անունով: Հա– վանականությունների տեսության հիման վրա ուսումնասիրել է ամենահնարավոր վիճակագրական օրինաչափություններ: Նրանից առաշ այդ բնագավառում աշխա– տանքներ էին կատարել Բ. Պասկալը, Պ. Ֆերման, 6. Բեռնուլին և ուրիշներ: է. Պ. Լապլաս նրանց հետևությունները կարգավորել է, բարելավել ապացուցման մեթոդները, ապացուցել հավանականությունների տե– սության սահմանային թեորեմներից պար– զագույնը (հայտնի ԷԼապլասի թեո– րեմ անունով), զարգացրել սխալների տեսությունը և փոքրագույն քառակուսի– ների մեթոդը: 1779–84-ին Ա. Լավուա– զիեի հետ զբաղվել է ֆիզիկայի հարցե– րով. մասնավորապես, ուսումնասիրել են մարմինների հալման թաքնված ջերմու– թյունը, ինչպես նաև մի շարք աշխատանք– ներ կատարել իրենց ստեղծած սառցա– յին կալորիմետրով: 1809-ին զբաղվել է ձայնագիտության հարցերով, տվել է օդում ձայնի տարածման արագության բանաձևը: Լ–ին է պատկանում բարոմեա– րիկ բանաձևը, որի օգնությամբ որոշվում է մթնոլորտի խտության փոփոխությունն ըստ բարձրության: Լ–ի հիպոթեզը, որը XIX դ. կեսերին ստացավ մաթ. հիմնավո– րում, պահպանեց իր նշանակությունը մինչև XX դ. սկիզբը՝ մեծապես նպաստե– լով կոսմոգոնիայի ու աշխարհի բնագի– տական պատկերի զարգացմանը: Զար– գացրել է մեխանիստական դետերմինիզմի (լապլասյան դետերմինիզմ) սկըզ– բունքը, որը նա համարում էր բոլոր գի– տությունների մեթոդաբանական հիմքը: Դիտական իմացության կատարյալ ձև Լ. համարում էր երկնային մեխանիկան; Քաղ. ըմբռնումներում անկայուն էր: Յու– րաքանչյուր քաղ. հեղաշրջման դեպքում նա անցնում էր հաղթողների կողմը՝ նախ հանրապետական էր, Նապոլեոն I-ի իշ– խանության օրոք՝ ներքին գործերի մի– նիստր, ապա սենատի անդամ և փոխ– նախագահ, կայսրության դուքս: 1814-ին միացել է Նապոլեոն 1-ի հակառակորդնե– րին: Բուրբոնների իշխանության վերա– կանգնումով դարձել է պեր և ստացել մարկիզի տիտղոս:
ԼԱՊԼԱՍԻ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ, մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասա– րս Ժ2ս d2u րում՝ Au= – + – + –= °» որտեղ dx2 dy di x, y, z-ը անկախ Փոփոխականներ են, իսկ u(x, y, zj-ը՝ որոնելի ֆունկցիան: A-ն գծային դիֆերենցիալ օպերատոր է (կոչ– վում ԷԼապլասի օպերատոր): Պ. Լապչասն այս հավասարումը դիտար– կել է ձգողության տեսությունն ուսում– նասիրելիս (1782): Լ. հ–մանը բավարա– րում են ջերմությունը՝ ստացիոնար պրո– ցեսների ժամանակ, էլեկտրական դաշտի պոտենցիալը՝ տարածության այն կետե– րում, որոնք զուրկ են լիցքերից, ձգողու– թյան դաշտի պոտենցիալը՝ զանգվածներ չպարունակող տիրույթում ևն: Լ. հ–մանը բավարարող ֆունկցիաները կոչվում են հարմոնիկ ֆունկցիաներ:
ԼԱՊԼԱՍԻ ՀԻՊՈԹԵձ, արեգակնային հա– մակարգի առաջացման կոսմոգոնիական հիպոթեզ: Առաջարկել է Պ. Լապչասը (1796): Տես Կոսմոգոնիա:
ԼԱՊԼԱՍԻ ՅԵՎԱՓՈԻՈՒԹՅՈՒՆ, ձևափո– խություն, որը (o<t<օօ) իրական փոփո– խականի f(t) ֆունկցիային համապատաս– խանեցնում է p=a+ix կոմպլեքս փոփո– խականի F(p)=L(f)= J f(t)e րէժէֆունկ– օ ցիա: Է. ձ. է կոչվում նաև F(p) ֆունկ– ցիան: Որոշ պայմանների դեպքում Լ. ձ. հնարավոր է շրշել, այսինքն՝ գտնել այն– պիսի L՜1 օպերատոր, որ f(t)= L–1(F(p)): Լ. ձ. կիրառվում է հավանականություն– ների տեսության սահմանային թեո– րեմներում, ուր կոչվում է բնութագրիչ ֆունկցիա: Այդ կիրառությունը հիմնակա– նում հիմնված է Լ. ձ–յան հետևյալ է հատկության վրա. L( J f(u)g(t–u)du)= օ = L(f)L(g)= F(p)G(p), որը անկախ պա– տահական մեծությունների գումարի բնութագրիչ ֆունկցիան արտահայտում է գումարելիների բնութագրիչ ֆունկցիա– ներով: է. ձ. թույլ է տալիս հաստատուն գործակիցներով սովորական դիֆերեն– ցիալ հավասարումը հանգեցնել հանրա– հաշվական հավասարման: Օգտվելով Լ. ձ–ից հնարավոր է մասնակի ածանցյալնե– րով դիֆերենցիալ հավասարման փոփո– խականների թիվը մեկով պակասեցնել: Կիրառական մաթեմատիկայի շատ խըն– դիրներ լուծվում են Լ. ձ–յան օգնությամբ: Տես նաև Օպերացիոն հաշիվ: Ա. Շահինյան
ԼԱՊԼԱՍԻ ՕՊԵՐԱՏՈՐ, տես Լապասի հավասարում: ԼԱ ՊԼԱՏԱ (իսպ. Rio de la Plata, բառացի՝ արծաթե գետ), ծոց Ատլանտյան օվկիա– նոսում, Հարավային Ամերիկայի հարավ– արևելյան ավւերին: Պարանա գետի Էս– տուարն է: Երկարությունը 320 կմ է, լայ– նությունը՝ մինչև 220 կմ, խորությունը՝ 10-ից 20 մ: Լ–ի ափին են Բուենոս Այրես (Արգենտինա) և Մոնտեվիդեո (Ուրուգվայ) քաղաքները: ԼԱ ՊԼԱՏԱ (La Plata), քաղաք Արգենտի– նայում, Լա Պլատա ծոցի ափին: Բուենոս Այրես նահանգի վարչական կենտրոնն է: 408,3 հզ. բն. (1970):
ԼԱՊԼԱՏԱՅԻ ԴԱՇՏԱՎԱՅՐ, Պարագվայ– Պարանա հարթավայրի արևելյան մասի անվանումը Հարավային Ամերիկայում: Զգվածությունը հս–ից հվ. 2400 կմ է, արլ–ից արմ.4 900 կմ: Ցամաքային նստվածքնե– րով լցված սինեկլիզ է: Հս. մասում կլիման արևադարձային է, խոնավ, գետերի եր– կայնքով ձգվում են ճահիճներն ու նոսր անտառները: Հվ–ում մերձարևադարձային խոնավ կլիմա է: Տարածված են պրերիա– ներն ու տափաստանները:
ԼԱՊՏԱ, ռուսական ժողովրդական խմբա– կային խաղ՝ գնդակով և զարկիչով: խա– ղում են սովորական հրապարակում: խա– ղի նպատակն է զարկիչով հարվածել գնդակին, որը նետել է հակառակորդ խմբի խաղացողը, և այն ուղարկել որքան