Jump to content

Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/491

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

1910), ինչպես նաև Նյու Ցորքի (1893, 1924), Պեւոերբուրգի (1895-96, 1909, 1914), Նյուրնբերգի (1896), Լոնդոնի (1899), Փա– րիզի (1900), Մորավսկա Օստրավայի (1923) շախմատային մրցություններում: ԼԱՍ ՊԱԼՄԱՍ (Las Palmas), Կանարյան կղզիների գլխավոր քաղաքն ու նավա– հանգիստը, Լաս Պալմաս նահանգի վար– չական կենտրոնը (Իսպանիայի կազմում): 263,3 հզ. բն. (1969): ԼԱՍ ՍԱԼ (Lassalle) Ֆերդինանդ [11.4. 1825, Բրեսլաու (այժմ՝ Վրոցլավ)–31.8. 1864, ժնե], գերմանական բանվորական շարժման գործիչ, օպորտունիզմի տարա– տեսակներից մեկի՝ լասսալականության հիմնադիրը, հրապարակախոս և փաստա– բան: 1843–46-ին սովորել է Բրեսլաուի և Բեռլինի համալսարաններում: Մասնակցել է Գերմանիայում 1848–49-ի հեղափոխու– թյանը: 1849–62-ին նամակագրական կա– պեր է ունեցել Կ. Մարքսի և Ֆ. էնգելսի հետ, բազմիցս իրեն հայտարարել է նը– րանց կողմնակից, սակայն գիտական կո– մունիզմի սկզբունքները չի յուրացրել: Մինչև 60-ական թթ. սկիզբը եղել է մանր– բուրժուական դեմոկրատ: 1862-ի բանվո– րական շարժման վերելքի ընթացքում Լ. իրեն դրսևորել է որպես մանրբուրժուա– կան սոցիալիստ: Ընտրվել է 1863-ի մա– յիսին ստեղծված Համընդհանուր գերմա– նական բանվորական միության (ՀԳԲՄ) պրեզիդենտ: ՀԳԲՄ–ի ծրագրի մեջ մտած L-ի դոգմատիկական հայացքները և տակ– տիկան միությանը տվել են աղանդավորա– կան, ռեֆորմիստական բնույթ: Մարքսը, էնգելսը, Լենինը, գնահատելով Լ–ի ծա– ռայությունը բուրժուազիայի քաղ. ազդե– ցությունից գերմ. բանվորներին ազատա– գրելու գործում, միաժամանակ քննադա– տել են նրա փիլ. տեսական հայացքները, ցույց տվել, որ նրա գործունեությունը ըստ էության չի արտահայտել բանվոր դասա– կարգի շահերը (տես նաև «Գոթայի ծրագը– րի քննադատությունը» հոդվածը): Մա– հացել է մենամարտում ստացած վերքից: Երկ. Սահմանադրության էության մասին, Թ., 1917: Գրկ. Մարքս ԿԳոթայի ծրագրի քննա– դատությունը, Ծ., 1955: Լենին Վ. Ի., Ավ– գուստ Բեբել, Երկ., հ. 19: Ն ու յ ն ի, Ուրիշի դրոշակի տակ, Երկ., հ, 21: MapKC K. h 3 h r e ji b c Փ., [flncbMa], Coq., 2 H3A., t. 28–30 (cm . yica3aTejib hmch); Ո aexaHOB T. B., OepflHHanfl JIaccajib, ero acH3Hb h flea- TejibHocTb, դ. 1, ^KeHeBa, 1887.

ԼԱՍՍՈ, Լ ա ս ս ու u (Lasso, Lassus)* Օռլանդո (իսկական անունը և ազգանու– նը՝ Ռոլան դե Լասսյ ու,. Roland de Lassus, մոտ 1532, Մոնս –14.6.1594, Մյունխեն), ֆրանկո–ֆլամանդական կոմ– պոզիտոր: Նիդերչանդական դպրոցի խո– շորագույն ներկայացուցիչ, պոչիֆոնիայի մեծագույն վարպետներից: 1563-ից ղեկա– վարել է Մյունխենի պալատական երգ– չախումբը: Միաձուլելով տարբեր ազգերի երաժշտական մշակույթի առանձնահատ– կությունները՝ ստեղծել է աշխարհիկ և պաշտամունքային տարբեր ժանրերի խըմ– բերգային պոլիֆոնիայի բարձրարվեստ նմուշներ՝ ընդհանրացնելով և զարգաց– նելով Վերածննդի երաժշտական դպրոց– ների փորձը: Պաշտամունքային երկերից նշանավոր են մոտետները և մեսսաները: ԼԱՍՏ, տապան, տոփ, տ կ ա– լ ա ս ա, ափանդ, ջրային փոխադրա– միջոց. միմյանց կիպ կապած գերաններից, եղեգնի խրձերից և լողացող այլ առար– կաներից պատրաստված քառանկյուն, կլոր կամ ձվաձև հարթակ՝ գետերով, լճե– րով և ծովերով մարդիկ, բեռներ, և ցա– մաքային տրանսպորտ տեղափոխելու հա– մար: Հնարավորին չափ շատ բեռներ փո– խադրելու նպատակով Լ–ի տակից երբեմն կապում են օդով լցված հարմարանքներ (հնում՝ տկեր, այժմ՝ լողաններ ևն), տա– կառներ կամ արկղեր: Լ–ի ընթացքը ղե– կավարվում է ձողերով, թիակներով կամ առագաստներով: Երբեմն Լ. պատրաս– տում են վերևից տախտակամած ունեցող լողացող մի քանի առարկաներից: Լ. գետի հոսանքն ի վար գերաններ փոխա– դրելու (լաստառաքում) հիմնական մի– ջոցն է: Այժմ Լ. մեծ մասամբ փոխադըր– վում են նավային քարշակների օգնու– թյամբ: Լ–ի օգտագործման մասին տեղե– կություններ են հաղորդում Հերոդոտոսը, Տակիտոսը (I–II դդ.), հայ պատմիչնե– րից՝ Աբրահամ Կրետացին, Կիրակոս Գանձակեցին ևն: Լ–երով նավարկել են Եփրատ, Տիգրիս և Արածանի գետերով: Գետանցներում կառուցվել են ժամանա– կավոր լաստակամուրջներ, որոնք հարե– վան ժողովուրդների տնտ. կապերին նը– պաստելուց բացի, ունեին նաև ռազմ, նշանակություն: Լ. Պետրոսյան

ԼԱՍՏԱՆՅ, գետերի ամբարտակներից և այլ կառույցներից լաստառաքվող (տես Լաստառաքում) անտառանյութի անցկաց– ման հիդրոտեխնիկական կառույց: Նա– վարկելի գետերով լաստերով լաստառաք– ման դեպքում հաճախ օգտագործում են նավագնացային ջրարգելակներ: Մակայն ջուրը խնայելու և ջրարգելակների նավար– կելիությունն առավելաչափ օգտագործե– լու նպատակով կառուցում են հատուկ Լ–ներ, որոնք ուղղանկյուն հատվածքով փայտե, բետոնե կամ երկաթբետոնե վա– քեր են: Լաստը վաքից դուրս գալու պա– հին հարվածը մեղմելու համար ստորին բիեֆում տեղադրում են վաքի հետ հո– դակապով միացված լողացող ցցեր: Ցըր– ված լաստառաքման դեպքում Լ–ները եռանկյուն կամ սեղանաձև հատվածքով, հիմնականում փայտից պատրաստված, վաքեր են:

ԼԱՍՏԱՌ՛ԱՔ ՈՒՍ՛, ջրային ճանապարհնե– րով անտառանյութի փոխադրման եղա– նակ, որը հիմնված է փայտանյութի լո– ղունակության վրա: Լ. փայտանյութի փոխադրման զանգվածային, առավել էժան, իսկ որոշ շրջանների համար նաև միակ տեսակն է: ՄՄՀՄ–ում ամեն տարի լաստառաքվում է 105–120 մլն մ3 փայտա– նյութ, Լ–ման համար օգտագործվող ջրա– յին ճանապարհների երկարությունը հաս– նում է 80 հզ. կմ–խ Տարբերում են ցրված, լաստերով և լուղապատվարային Լ.: Ց ը ր– ված լաստառաքման դեպքում (սովորաբար կատարվում է գարնանային հորդացումների ժամանակ) անտառա– նյութը չի կապվում: Կիրառվում է առաջ– նային գետային ցանցում՝ տրանսպորտի մյուս տեսակներն օգտագործելու անհնա– րինության դեպքում (արգելվում է նավար– կելի և ձկնատնտեսական նշանակության գետերում): Անտառանյութի շարժումը կարգավորելու համար Լ–ման ուղղու– թյամբ տեղադրվում են ուղղորդ կառույց– ներ՝ արգելագերաններ (բոներ), իսկ որո– շակի տեղերում ժամանակավորապես կամ վերջնականապես կանգնեցնելու համար՝ պահող կառույցներ՝ լուղարկախորշեր: Ցրված Լ–ման դեպքում անտառանյութի մի մասը լողունակությունը կորցնելու պատճառով սուզվում է, ուստի շատ գե– տերում ցրված Լ. դադարեցված է կամ սահ– մանափակված: Լաստերով լաս– տառաքման դեպքում անտառանյու– թը միակցելով, պատրաստում են լաստեր (մինչև 27 հզ. մ3 և ավելի ծավալով), որոնք քարշակվում են ջերմանավերով: Կիրառ– վում է նավարկելի և ժամանակավորապես նավարկելի գետերում: Ցրված կամ լաս– տերով Լ–ման դեպքում անտառանյութն ամբարտակներից և հիդրոտեխնիկական այլ կառույցներից անցկացվում է չաստ– անցներով: Լուղապատվարային լաստառաքման դեպքում գերան– ներից պատրաստված լողացող հատուկ պատվարներով իրար հետ չկապված գե– րանները տարվում են ջերմանավերով: Կատարվում է լճի համակարգի փոքր ծավալներում, ինչպես նաև փոքր հեռավո– րության վրա՝ լճանման հատվածներում: Լ» կազմակերպում և իրականացնում են լաստառաքման, փայտամթերման և նա– վագնացային ձեռնարկությունները:

ԼԱՍՏԻՎԵՐՏ, Լաստիվեր, ավան Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի Կարնո գավառում: XI դ. պատմիչ Արիստակես Լաստիվերցին, որը ծնվել է Լ–ում, իր «Պատմութիւն»-ում Արծնը համարում է «մեր քաղաք»: Այդ հիման վրա ենթադրում են, որ Լ. Արծնի մոտ էր:

ԼԱՎԱԳՈՒՅՆ ՄՈՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, մոտա– վորությունների տեսության կարևոր հաս– կացություն: Եթե հարթության փակ, սահ– մանափակ, կապակցված E բազմության վրա որոշված f անընդհատ ֆունկցիան անալիտիկ է E-ի ներքին կետերի E0 բազմությունում, ապա այն հնարավոր է հավասարաչափ մոտարկել բազմանդամ– ներով: Լ. մ–յան խնդիրը մոտավորության, արագությունը որոշելն է՝ կախված բազ– մանդամների աստիճանից, այսինքն՝ pn(f,E)= infmax|f(z)–p(z)| մեծությունը Z€E վերևից և ներքևից գնահատելն է, որ– տեղ ներքին կոպարը (inf) դիտարկվում է ո–ից ոչ բարձր աստիճանի բազմանդամ– ների դասում: Ըստ վերը նշվածի՝ pn(f, E)-> ■–>0, երբ ո–»օօ: pn(f,EHi զրոյին ձգտե– լու արագությունը կախված է f(z) ֆունկ– ցիայի վարքից և E բազմության հատկու– թյուններից; Մոտավորության արագու– թյան վրա հիմնականում ազդում են f(zH* անընդհատության մոդուլը և ողորկու– թյունը, ինչպես նաև E բազմության «ցըր– վածությունը»: Լ. մ–յան տեսության մեջ քննարկվում են նաև «հակադարձ խնդիր– ներ», որտեղ ուսումնասիրվում են ք^)-ի հատկությունները՝ կախված pn(f,E)–h զրոյի ձգտելու արագությունից: Լ. մ–յան խնդիրները դիտարկվում են նաև ռացիո– նալ ֆունկցիաների դասում: Լ. մ–յան արա– գությունը ազատ բևեռներով ռացիոնալ ֆունկցիաների դասում էապես ավելի