Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/507

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Սա 2 Ր ով. ՍԴ= –, Սմիշ= " Սա* Հա– յ՜ 2 յէ ճախ, բարդ շղթաներն ուսումնասիրելիս օգտվում են կոմպլեքս Լ–ման հասկացու– թյունից: Վ, ԲարեղամյաԱ

ԼԱՐՈՒՄ մեխանիկական, մարմնի տվյալ կետով տարված հատվածքի մակե– րեսի միավորի վրա ազդող ներքին ուժ: ՈրեԷ կետում Լ. ուսումնասիրելու համար մտքով այդ կետով տանում են մարմինը երկու մասի բաժանող հատվածք, իսկ հատվածքով հպվող մասերի փոխազդե– ցությունը վւոխարինում ուժերով (նկ. 1): Եթե M կետն ընդգրկող AF մակերեսի • AP վրա ազդում է AP ուժ, ապա – հարաբե– ճձՒ րության սահմանը, երբ AF-*0, կոչվում է Լ. M կետում: Այն վեկտորական մեծու– թյուն է: Լ–ման վեկտորի բաղադրիչներից այն, որն ուղղված է հատվածքի նորմա– լով, կոչվում է նորմալ Լ. (a), իսկ այն, որը գտնվում է հատվածքի հարթու– թյունում՝ շոշափող Լ. (t): Մարմնի տվյալ կետում լարվածային վիճակը բնու– թագրվում է այդ կետով անցնող բոլոր տարրական հարթակների Լ–ների բազ– մությամբ: Լարվածային վիճակը որոշ– վում է Լ–ների տենզորով, որի ax, ay, օzւ Txy– Xyx, tyz= tzy» Tzx– Txz բաղա– դրիչներն էլ տվյալ կետի շուրջն անջատ– ված տարրական զուգահեռանիստի նիս– տերի վրա գործող Լ–ներն են (նկ. 2): Առաձգականության սահմաններում Լ–ների և դեֆորմացիաների կապը տըր– վում է առաձգականության տեսության առնչություններով (տես Հակի օրենք), իսկ առաձգապլաստիկ վիճակում՝ պլաս– տիկության տեսության հավասարումնե– րով: Միավորների միջազգային համա– կարգում Լ–ման միավորը պասկալն է (պա):

ԼԱՐՈՒՄՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՈՒՄ առաձ– գականության տ և ս ու թ յ ու - ն ու մ, դեֆորմացվող մարմնի մակերեույ– Լարումների կենտրոնացումը b լայնություն և d տրամագծով անցք ունեցող շերտը p ուժով ձգելիս թի ձևի կամ նյութի առաձգական հատկու– թյունների կտրուկ փոփոխման պատճա– ռով փոքր տիրույթներում մեծ չարոսՐների առաջացում: Լ. կ–ման պատճառ կարող են լինել անցքերը, ճաքերը, անկյունները, տարբեր նյութերի միացման եզրերը U այլ անհարթությունները: Լ. կ–ման շրջանում լարումների բաշխման համար բնորոշ է լարվածային վիճակի կտրուկ փոփոխու– մը, որն ուղեկցվում է այդ շրջակայքից դուրս լարումների արագ մարմամբ (նկ.): Լ. կ–ման տիրույթում որքան (Tmax-ը մեծ է նոմինալ լարումից (հավասար է միջին նորմալ լարմանը նմուշի ամենանեղ լայ– նական հատվածքում), այնքան ավելի կտրուկ է այդ տիրույթից դուրս լարում– ների մարումը: Լ. կ–ման քանակական գնահատականը տրվում է a0=–, 0՝S, Xmax aa– ^7– տեսական գործակիցներով (որ– տեղ ai-ն, է^-ն նոմինալ լարումներն են. օտ,-ն՝ նորմալ, t-ն՝ շոշափող), որոնք կախ– ված են Լ. կ. առաջացնող գործոններից: Լ. կ–ման տեխնիկական գործակիցները հաշվի են առնում նյութի կազմությունը և պլաստիկ հատկությունները: Լ. կ–ման տիրույթներում լարումների բաշխման բնույթը և մեծությունները միայն որոշ դեպքերում են որոշվում առաձգա– կանության և պլաստիկության տեսու– թյունների մեթոդներով: Լ. կ. հիմնակա– նում հետազոտվում է փորձարարական եղանակներով: Լ. կ. փոքրացնելու կամ վերացնելու նպատակով օգտագործվում են բեռնաթափող մակահերձեր, անցքերի և հատվածքների եզրերը ամրացվում են մակադրակներով ու կոշտության կողե– րով: ԼԱ5ԻՈ (Lazio), մարզ Կենտրոնական Իտա– լիայում, Տիբր գետի ավազանում: Տարա– ծությունը 17,2 հզ. կմ2 է: Բնակչությունը՝ 4702,1 հզ. (1971): Ընդգրկում է Վիտերբո, Լատինա, Ռիետի, Տռոմ, Ֆրոզինոնե նա– հանգները: Լ. հիմնականում գյուղատնտ. շրջան է: Զբաղվում են հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ, խաղողագործությամբ (գինու), պտղաբու– ծությամբ, լեռնային շրջաններում՝ ոչխա– րաբուծությամբ: Զարգացած է մեքենաշի– նությունը, սննդի, պոլիգրաֆ, թղթի, շի– նանյութերի, փայտամշակման, քիմ., նավ– թավերամշակման, ռետինի արդյունաբե– րությունը, ինչպես նաև ավանդական ճյու– ղերի՝ կարի, տեքստիլ, հուշանվերների, երաժշտական գործիքների, խաղալիքների արտադրությունը: համաշխարհային նշա– նակություն ունի կինո արդյունաբերու– թյունը: Գլխավոր քաղաքը Տռոմն է; Արդ. նոր կենտրոններն են Կոլեֆերոն, Լատինան, Պոմեցիան:

ԼԱՑԻՍ Վիլիս Տենիսի [29.4(12.5).1904, գ. Ռինուժի (այժմ՝ Ռիգայի շրջագծում)– 6.2.1966, Ռիգա], լատիշ սովետական գրող, պետական գործիչ: ԼՍՄ<; ժող. գրող (1947), ՍՄԿԿ անդամ 1928-ից: 1940-ից եղել է Լատվիայի ժող. կառավարության և կոմկուսի Կենտկոմի անդամ, 1940–46-ին՝ ժողկոմսովետի, 1946–59-ին՝ ԼՍՄ^ Մի– նիստրների խորհրդի նախագահ: Լատվ. գրականության մեջ մտցրել է ուժեղ կամքի տեր, ժողովրդի լավագույն հատկություն– ները կրող հերոսի կերպարը («Անթև Վ. Տ. Լացիս թռչուններ», 1931–33, եռերգությունը, «Ձկնորսի որդին», հ. 1–2, 1933–34, «Ծովայինի հին բույնը», 1937, «Ցամաք ու ծով», 1938 վեպերը ևն): Լատվիայում սովետական կարգերի հաստատումից (1940) հետո ստեղծել է «Փոթորիկ» (1945– 1948, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1949) վեպ– էպոպեան, «Դեպի նոր ափ» (1950–51, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1952) վեպը: ՄՄԿԿ XIX, XX և XXII համագումարներում ընտրվել է ՄՄԿԿ ԿԿ–ի անդամության թեկ– նածու: Եղել է ՍՍՀՄ II–V գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգե– վատրվել է Լենինի 7 շքանշանով: Երկ. Փոթորիկ, մաս 1–3, Ե., 1951–53: Դեպի նոր ափ, Ե., 1954:

ԼԱՈՒՐԵ (Laube) Հայնրիխ (18.9.1806, Շպրոթաու–1.8.1884, Վիեննա), գերմա– նացի գրող, թատերական գործիչ: «ծ/փ– աասարդ Գերմանիա» խմբակի առաջնորդ– ներից: Նամակագրություն է ունեցել Հ. Հայնեի հետ, ընդդիմադիր գործունեու– թյան համար բանտարկվել է (1834–37): Ֆրանսիայի հուլիսյան հեղափոխության (1830) և լեհական ապստամբության (1830–31) ազդեցության տակ գրել է «Երիտասարդ Եվրոպա» (1833–38) վեպը: Լ–ի նշանավոր պիեսներից են՝ «Կարլի դպրոցի աշակերտները» (1847) և «Կոմս էսսեքս» (1856): Որպես ռեժիսոր նպաս– տել է ավստ. և գերմ. թատրոնների ռեա– լիստական ավանդույթների զարգացմանը, ստեղծել դերասանական կուռ անսամբլ: 1849–67-ին գլխավորել է «Բուրգթեա– աեր»-ը:

ԼԱՈՒԵ (Laue) Մաքս Ֆելիքս Թեոդոր Ֆոն (9.10.1879, Պֆաֆենդորֆ –24.4.1960, Բեռլին), գերմանացի ֆիզիկոս: Մովորել է Գյոթինգենի, Մյունխենի և Բեռլինի հա– մալսարաններում: Ցյուրիխի (1912–14), Ֆրանկֆուրտի (1914–19), Բեռլինի (1919–43) և Գյոթինգենի (1946-ից) հա– մալսարանների պրոֆեսոր: Եղել է ֆի– զիկական քիմիայի և էլեկտրաքիմիայի ինստ–ի (Արևմտյան Բեռլին, 1951–53) և Ֆրից Հաբեր ինստ–ի (1953-ից) դիրեկտո– րը: Աշխատանքները վերաբերում են օպ– տիկային, հարաբերականության տեսու– թյանը, գերհաղորդականությանը, քվան– տային տեսությանը և միջուկային ֆիզի– կային: Ռենտգենյան ճառագայթների ալի– քային բնույթն ապացուցելու համար առա– ջարկել է (1912) այդ ճառագայթների դի– ֆրակցիայի հայտնաբերման փորձը: Նրա ղեկավարությամբ ստացված (Վ. Ֆրի– դրիխ, Պ. Կնիպինգ) առաջին չաոէեգրամ– ները ռենագենակառուցվածքային վեր– լուծության հիմքը դրեցին: ՍՍՀՄ ԳԱ ար– տասահմանյան անդամ (1930): Արժանա– ցել է (1914) նոբելյան մրցանակի: